Republic Records, ամերիկյան ձայնագրման լեյբլ, որը գործում է որպես Universal Music Group-ի դուստ լեյբլ։ Այն հիմնադրվել է 1995 թվականին Էյվերի Լիփմանի և Մոնթե Լիփմանի կողմից որպես անկախ լեյբլ, իսկ 2000 թվականին UMG-ը ձեռք է բերում այն։

Լեյբլի լոգոն 2012 թվականից ի վեր[1]:
Old black-and-white Republic Records logo
Republic Record-ի լոգոն
1994-1999

Արտիստներ խմբագրել

Հայտնի արտիստների շարքում են Էմի Ուայնհաուսը, Nickelback-ը, Լիլ Ուեյնը, Դրեյքը, Նիքի Մինաժը, Ջեսսի Ջեյը, Բեն Հովարդը, Քոլբի Քոյլլատը, Ջեյ Շոնը,, Icy Narco-ն, Էյքոնը, Քելլի Ռոուլենդը, 3 Doors Down, Թայգան, Միկան, Florence and the Machine-ը, Godsmack-ը, Owl City-ն և The Weeknd-ը, Post Malone-ը, Հեյլի Ստեյնֆիլդը, Ջասթին Բիբերը, TXT խումբը, Ski Mask The Slump God-ը, Դեմի Լովատոն, Jonas BrothersՍնուփ Դոգը և Վիզ Խալիֆան։

Պայմանագիր կնքած վերջին արտսիտները դարձան՝ «Վիքտարիուս» և «Սեմ և Քեթ» հեռուստասերիալների աստղ Արիանա Գրանդեն և նորզելանդացի երգչուհի Լորդը։

2018 թվականի նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Թեյլոր Սվիֆթը պայմանագիր է կնքել լեյբլի հետ[2][3]։

2019 թվականի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը պայմանագիր է կնքել լեյբլի հետ, ով որոշել է վերսկսել իր երաժշտական կարիերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Brand New: Republic Records». Underconsideration.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Taylor Swift Hints at New Project on Social Media | Billboard News». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Taylor-made '80s sounds». NST Online (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել