Regina Cordium

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Regina Cordium» (թարգմանաբար՝ «Սրտերի թագուհի»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1860 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Յոհանեսբուրգի գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։

Regina Cordium
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1860
բարձրություն0,25 մետր
լայնություն0,2 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՅոհաննեսբուրգի պատկերասրահ
հավաքածուՅոհաննեսբուրգի պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Regina Cordium by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

«Regina Cordium» կտավը Ռոսսետտին նկարել է Էլիզաբեթ Սիդալի հետ ամուսնությունից հետո՝ որպես ամուսնական դիմանկար[1]։ Անվանումը, որը թարգմանվում է որպես «Սրտերի թագուհի», նաև զուգորդում է առաջացնում խաղաթղթերից ագռավի թագուհու հետ, ինչն ընդգծել է նաև հենց Ռոսսետտին՝ նկարագրելով կտավը իր նամակներից մեկում[1]։

 
Միսիս Հիթոնի համանուն դիմանկարը
 
«Regina Cordium», 1866

Նկարում մինչև ուսերը, ոսկեզօծ ֆոնին պատկերված է Էլիզաբեթ Սիդալը, որի ձեռքին ծաղիկ կա[2]։ Դիմանկարը ձեռք է բերել քննադատ Ջոն Ռասկինը, որին որոշ ժամանակ անց սկսել են դուր չգալ «կարմիր մազերը և մարջանե ուլունքները», և նա վաճառել է կտավը իր ընկերոջը[2]։ Արվեստաբան Ալիսթեր Գրիվը նկարն անվանել է «դիտավորյալ պարզամիտ» և նշել խաղաթղթին հատուկ դեկորատիվ տարրեր[1]։

1861 թվականին Ռոսսետտին պատվերով ստեղծել է իր ընկեր Ջոն Էլդոմ Հիթոնի կնոջ դիմանկարը բացարձակապես նույն կոմպոզիցիայով և ֆոնով, կրկնվել են նաև դետալները՝ արդուզարդը և ձեռքի ծաղիկը։ Այս նկարը ևս կոչվել է «Regina Cordium»[3]: Դիմանկարի ստեղծման համար նա հրավիրվել է Յորքշիրում գտնվող Հիթոնի առանձնատունը, որտեղ աշխատանքի համար անցկացրել է ամսից ավելի[4]։

1866 թվականին Ռոսսետտին ստեղծել է ևս մեկ «Սրտերի թագուհի», բայց այս անգամ արդեն բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով։ Բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[2]։ Այս կտավում հերոսուհին ոսկեգույն ֆոնին պատկերված է բալի ծառի հետ։ Նկարի ոճը հիշեցնում է Միջնադարի նկարչությունը։ Նկարն առատ է խորհրդանշական դետալներով, որոնց մեծ մասը կապված է սիրո կամ սրտային խորհրդանշանների հետ. պարանոցին սրտաձև մանյակ, մեդալիոն կապված աչքերով Ամուրի պատկերով, հերոսուհու ձեռքին հիրիկ, իսկ առաջին պլանում՝ վարդեր[5]։

Նկարը ներկայումս գտնվում է Քելվինգրոուվ գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Regina Cordium». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 107.
  3. «Regina Cordium». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Regina Cordium». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Dante Gabriel Rossetti - Regina Cordium : Alexa Wilding» (անգլերեն). Glasgow Museums. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.