Razer, ընկերություն, որը զբաղվում է պրոֆֆեսիոնալ խաղային սարքավորումների ստեղծմամբ և մշակմամբ։ Իր տեսականում մեջ են մտնում՝ մկնիկները, գորգեր մկնիկների համար, ստեղնաշարներ, ականջակալներ, խաղային համակարգեր։

Razer
Изображение логотипа
Տեսակմասնավոր ընկերություն, հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2005[1]
ՀիմնադիրMin-Liang Tan?[1]
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Սինգապուր և Կառլսբադ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ[1] և  Սինգապուր[1]
Արդյունաբերությունսարքային ապահովում և տեսախաղերի արդյունաբերություն[2]
Դուստր ընկերություններTHX?
Կայքrazer.com(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[3]
ԲորսաSEHK: 1337
 Razer Inc. Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1988 թվականին Razer-ը ներկայացվել է ինչպես kärna LLC-ի դուստր կազմակերպություն, ով իր առաջ նպատակ էր դրել զարգացնել և շուկաին ներկայացնել գեյմերների համար նախատեսված բարձրորակ Boomslang մկնիկները։ Այն բանից հետո, երբ 2000 թվականին kärna-նը դադարեց իր գոյությունը, Մին-Լյան Տանը (Min-Liang Tan) և kärna-ի նախկին գլխավոր մենեջեր՝ Ռոբերտ Կրակոֆֆը (Robert Krakoff), ձեռք բերեցին Razer բրենդը և 2005 թվականին Սան Դիեգոյում հիմնեց Razer Inc.[4]։

2006 թվականին ընկերությունը թողարկում է իր համար հայտնի մկնիկների շարքը՝ DeathAdder-ը, որը հետագայում պետք է դառնար ամենավաճառվածը ողջ աշխարհում։

2007 թվականին Razer-ը ընդլայնում է իր գործունեությունը Եվրոպայում և բացում է շրջանայիան գրասենյակ Համբուրգում։

2009 թվականին Razer-ի երկու գլխավոր գրասենյակներից մեկը Սան-Դիեգոից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։

2010 թվականին ընկերությունը մասնաճյուղ է բացում Շանհայում և մեծացնելով իր ներդումը կիբերպորտում, դառնալով կորեական WeMade FOX ակումբի հովանավորը։ Արդեն 2011 թվականին Razer-ը դառնում է այնպիսի կազմակերպությունների գործընկեր, ինչպիսին են Team Liquid և LGD Gaming, և հովանավորել է IGN Pro League 3 առաջնությունը, իսկ 2013 թվականին ընկերություն դարձավ շվեդական թիմի հիմնադիրը, որը նույն տարում դարձավ Dota 2-ի համաշխարհային առաջնության՝ The International 2013 հաղթող։

Արտադրանքի օրինակներ խմբագրել

  • Խաղային մկնիկ Boomslang 1000, 2000, 2100, 2500, լարային գնդակային մկնիկ 1000, 2000, 2100, 2500 dpi թույլատրությամբ
  • Խաղային մկնիկ Viper, լարային օպտիկական մկնիկ
  • Խաղային մկնիկ Krait, լարային օպտիկական մկնիկ, * Խաղային մկնիկ Salmosa, լարային օպտիկական մկնիկ, 1800 dpi, 3 USB ստեղներով
  • Խաղային մկնիկ Razer Copperhead, լարային լազերային մկնիկ, 2000 dpi, 7 USB ստեղներով
  • Խաղային մկնիկ Imperator, լարային լազերային մկնիկ, 5600 dpi, 7 USB ստեղներով
  • Խաղային մկնիկ Imperator 2012, լարային լազերային մկնիկ, 6400 dpi, 7 USB ստեղներով
  • Խաղային մկնիկ DeathAdder Chroma, լարային օպտիկական մկնիկ, 10000 dpi, 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
  • Խաղային մկնիկ DeathAdder Elite, լարային օպտիկական մկնիկ, 16000 dpi, 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
  • Խաղային մկնիկ DeathAdder, լարային օպտիկական մկնիկ, 1800 dpi
  • Խաղային մկնիկ DeathAdder Respawn, լարային օպտիկական մկնիկ, 3500 dpi։
  • Razer Orochi 2013, Bluetooth լազերային մկնիկ, 6400 dpi
  • Խաղային ստեղնաշար Tarantula, մակրոհրամանների բլոկով
  • Խաղային ստեղնաշար Lycosa, տառերի լուսավորությամբ
  • Խաղային ստեղնաշար BlackWidow Chroma, լարային 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
  • Խաղային ստեղնաշար Arctosa
  • Խաղային MMORPG ստեղնաշար Anansi
  • Ստեղնային վահանակ Nostromo with Belkin
  • Խաղային ստեղնաշար BlackWidow
  • Խաղային ստեղնաշար DeathStalker/DeathStalker Ultimate
  • Ստեղնային վահանակ Orbweaver
  • Խաղային գորգ Razer Goliathus Speed Alpha (444 x 355 x 4,3 մմ)
  • Խաղային գորգ Razer Goliathus Speed Standard (355 x 254 x 4 մմ)
  • Խաղային գորգ Razer Goliathus Speed Omega (270 x 215 x 4 մմ)
  • Խաղային գորգ Razer Goliathus Control Alpha (444 x 355 x 4,3 մմ)
  • "'Խաղային գորգ Razer Goliathus Control Standard, (355 x 254 x 4 մմ)
  • Խաղային գորգ Razer Goliathus Control Standard, (355 x 254 x 4 մմ)
  • Խաղային գորգ Razer Goliathus Control, (270 x 215 x 4 մմ)
  • Խաղային գորգ Razer eXactMat
  • Խաղային գորգ Razer Vespula
  • Խաղային գորգ Razer Destructor
  • Խաղային գորգ Razer Megasoma
  • Խաղային գորգ Razer Sphex
  • Razar Switchblade խաղային դյուրակիր համակարգիչ
  • Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Piranha
  • Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Carcharias
  • Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Barracuda HP-1
  • Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Megalodon
  • Խաղային ականջակալներ Razer Moray
  • Խաղային ականջակալներ Razer Moray+
  • Խաղային ականջակալներ Razer Orca
  • Խաղային ականջակալներ Razer Electra
  • Անլար խաղային ականջակալներ Razer Chimaera
  • Բջջային ձայնարկիչներ Ferox
  • Անկանջակալներ Tiamat 7.1
  • Անկանջակալներ Tiamat 2.2
  • Անկանջակալներ BlackShark/BlackShark Battlefield 3
  • Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Armadillo
  • Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Armadillo 2
  • Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Mouse Bungee

Համագործակցություն Microsoft-ի հետ խմբագրել

2006 թվականին ընկերություն Microsoft-ի հետ համատեղ Microsoft ապրանքանիշի տակ թողարկեց Reclusa խաղային ստեղնաշարը և Habu մկնիկը։

2011 թվականին ընկերությունը թողարկեց երկու գեյմպադ Xbox 360-ի և PC-ների համար՝ Razer Onza և Razer Onza Tournament Edition։

2013 թվականին համագործակցությունը դադարեցվեց։

Խաղային սարքավորումների շարքեր խմբագրել

Ընկերության պաշտոնական կայքում կա հատուկ բաժիներ խաղային սարքավորումների համար՝

  • Razer StarCraft® II։ Razer Spectre StarCraft II (խաղային մկնիկ), Razer Banshee StarCraft II (խաղային ականջակալ), Razer Marauder StarCraft II (խաղային ստեղնաշար), StarCraft® II Zerg Edition Messenger Bag (պայուսակ նոթուքի համար)։
  • Razer Dragon Age™ II՝ Dragon Age™ II Razer BlackWidow Ultimate (խաղային ստեղնաշար), Dragon Age™ II Razer DeathAdder (խաղային մկնիկ), Dragon Age™ Razer Goliathus Speed Edition (մկնիկի համար նախատեսված գորգ), Dragon Age™ II Razer Onza Tournament Edition (գեյմպադ XBOX 360-ի/PC-ի համար), Dragon Age™ II Razer Messenger Bag (պայուսակ նոթուքի համար)։
  • Razer TRON®՝ TRON® Gaming Mouse Designed by Razer™ (խաղային մկնիկ), TRON® Gaming Mouse մկնիկ և Mat Designed by Razer™ գորգ, TRON® Keyboard Designed by Razer™ (խաղային ստեղնաշար)։
  • Razer Battlefield 3™՝ Razer Imperator Battlefield 3™ Edition (խաղային մկնիկ), Razer BlackWidow Ultimate Battlefield 3™ Edition (խաղային ստեղնաշար), Razer Scarab Battlefield 3™ Edition (խաղային գորգ), Razer Onza Tournament Battlefield 3™ Edition (գեյմպադ XBOX 360-ի/PC-ի համար), Razer Messenger Bag Battlefield 3™ Edition (նոթբուքի պայուսակ), Battlefield 3™ iPhone 4 Protection Case by Razer (iPhone 4 պատյան)։
  • Razer Battlefield 4™՝ Battlefield 4™ Razer Taipan (խաղային մկնիկ), Battlefield 4™ Razer BlackWidow Ultimate (խաղային ստեղնաշար), Battlefield 4™ Razer Destructor 2 (խաղային գորգ), Battlefield 4™ Razer BlackShark (խաղային ականջակալ), Battlefield 4™ iPhone 5 Protection Case (iPhone 5-ի պատյան)։
  • Razer Star Wars™։ The Old Republic™՝ Star Wars™։ The Old Republic™ Gaming Mouse (խաղային մկնիկ), Star Wars™։ The Old Republic™ Gaming Headset (խաղային ականջակալ), Star Wars™։ The Old Republic™ Gaming Keyboard (խաղային ստեղնաշար), Star Wars™։ The Old Republic™ Gaming Mouse Mat (խաղային գորգ)։
  • Razer Artemis՝ հատուկ գեյմպադ MechWarrior Online խաղի համար[5][6]։

Շարժման վերահսկիչներ խմբագրել

2011 թվականին Razer-ը թողարկեց և սկսեց վաճառել առաջին շարժման վերահսկիչները ԱՀ-ների համար՝ Razer Hydra[7][8]։ Razer Hydra-ն մշակվել էր Sixense Entertainment ընկերության համագործակցության շնորհիվ։ Razer Hydra-ն վաճառքի սկզբից համատեղելի էր ավելի քան 125 խաղի հետ[9]։ Ավելի շատ հնարավորությունները ունի Razer Hydra-ն Portal 2 խաղը խաղալիս, վերահսկիչի համար ստեղծվել էր հավելում՝ Portal 2 Sixense MotionPack DLC[10]։

2012 թվականի մարտի 5-ին Razer ընկերությունը հայտարարեց Razer Hydra-ի լրիվ համատեղությանը Valve ընկերության կողմից թողարկված խաղերի հետ՝ Left 4 Dead 2, Half-Life 2 և Team Fortress 2։ Նաև հավաստացրեց, որ վերահսկիչները լրիվ կապահովեն Valve ընկերության ապագա խաղի կոցմից, ինչպիսին են օրինակ՝ Dota 2 և Counter-Strike։ Global Offensive։ Սրան հավելում Sixense և Valve ընկերությունները ներգրավեցին Sixense MotionCreator 2.0 ծրագրային ապահովումը[11], ներկա պահին Steam հարթակում Razer Hydra-ի հետ համատեղելի է ավելի քան 250 խաղ։

Razer Switchblade խմբագրել

2011 թվականի հունվարին ընկերությունը ներկայացրեց նոր խաղային սարք՝ Razer Switchblade, խաղային դյուրակիր համակարգիչ, ադապտացված ստեղնաշարով[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.razer.com/about-razer
  2. 2,0 2,1 The Unicorn List — 2016.
  3. https://www.wi-fi.org/membership/member-companies
  4. «About Razer». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Razer Artemis Concept Controller». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  6. «Action-Packed Mech Combat Rolls-out at E3 with the New Razer Artemis Concept Controller». 2012 թ․ հունիսի 5. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Razer Hydra». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  8. «Razer Hydra | Official Razer Support». support.razer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «MCE Supported Games». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Portal 2 Sixense MotionPack DLC
  11. «Sixense MotionCreator». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  12. «Razer Switchblade Concept Powered By Latest Intel Atom Processor». 2011 թ․ հուլիսի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել