Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ R (այլ կիրառումներ)

R, տվյալների վիճակագրական մշակման և համապատասխան գծապատկերների կառուցման համար նախատեսված ծրագրավորման լեզու։ Բացի այդ, այն բաց ծրագրային համակարգ է GNU-ի շրջանակներում[5][6] մաթեմատիկական տարբեր հաշվարկների իրականացման համար։ Հարցումները, տվյալներ մշակողների քննարկումները և տվյալների բազաների գիտական գրականության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ R-ի հանրաճանաչությունը վերջին տարիների ընթացքում էականորեն աճել է։

R
Изображение логотипа
Տեսակծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, GNU package?, ազատ ծրագրային ապահովում, statistical package?, մասնագիտություն և հետազոտության թեմա
Սեմանտիկապրոցեդուրային
Կատարման ձևինտերպրետացվող
Առաջացել էօգոստոս 1993[1]
ՆախագծողRoss Ihaka?[2] և Robert Gentleman?[2]
ՕՀGNU/Linux[3], BSD[3], մաքՕՍ[3] և Windows[3]
ՏիպիզացիաԴինամիկ
Ներշնչվել էS
ԱրտոնագիրGPLv2[4]
Սխալնելի հայտման էջbugs.r-project.org/bugzilla3/
Կայքr-project.org(անգլ.)
Ելակոդsvn.r-project.org/R/trunk/
 GNU R Վիքիպահեստում

R-ը S ծրագրավորման լեզվի ընդլայնումն է[7]։ S-ը ստեղծել է Ջոն Չեմբերսը (John Chambers)` Bell Labs-ում։

R-ը ստեղծել են Նոր Զելանդիայի Օկլանդ համալսարանի վիճակագրության ֆակուլտետի աշխատակիցներ Ռոս Այհեկը և Ռոբերտ Ջենտլմենը[8]։ R անվանումը ստացվել է նրանց անունների սկզբնատառերից։ Լեզվի մշակումով այժմ զբաղվում է R-ի մշակման հիմնական թիմը (անգլ.՝ R Development Core Team), որի անդամներից է նաև Չեմբերսը։ R-ը GNU պրոյեկտ է[5][6], և ելակետային կոդը գրվել է C, Fortran և R լեզուներով[9]։ Այն անվճար հասանելի է GNU ընդհանուր հանրային արտոնագրի (անգլ.՝ GNU General Public License) միջոցով, և տարբեր օպերացիոն համակարգերի համար ապահովվում են նախակոմպիլացված բինար տարբերակները։ R-ում օգտագործվում է հրամանային տողի միջավայր, չնայած որ գոյություն ունեն նաև մի քանի գրաֆիկական միջավայրեր, օրինակ R Commander, RKWard, RStudio, Weka, Rapid Miner, KNIME, ինչպես նաև Microsoft Office օֆիսային ծրագրերին ինտեգրվելու միջոցներ։ Բացի այդ, տարբեր տեքստային և կոդային խմբագրիչներում նախատեսված են հատուկ ռեժիմներ R-ի հետ աշխատելու համար։

Յուրահատկություններ խմբագրել

R-ն ունի վիճակագրական և թվային մեթոդների լայն սպեկտր և ունի փաթեթների օգնությամբ ընդլայնվելու լայն հնարավորություն։ Փաթեթները` հատուկ ֆունկցիաների կամ հատուկ ոլորտների իրականացման գրադարաններ են։ R-ի տեղադրվող ծրագրի հետ ներառված են հիմնական փաթեթները, իսկ ընդհանրապես 203-ի տվյալներով գոյություն ունեն ավելի քան 4000 փաթեթներ։ R-ի յուրահատկություններից է նաև գրաֆիկական հնարավորությունը, որը կայանում է բավականին արդ և որակյալ գրաֆիկների ստեղծման մեջ, որոնք պարունակում են նաև մաթեմատիկական սիմվոլներ։

Առավելություններ և թերություններ խմբագրել

Առավելություններ խմբագրել

  • R ազատ տարածվող ծրագրային համակարգ է։ Յուրաքանչյուր մարդ կարող է այն ներբեռնել http://www.rproject.org կայքից։
  • Բավականին հեշտ է տեղադրվում Windows, MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։
  • R-ի բազային փաթեթը շատ քիչ տեղ է զբաղեցնում կոշտ սկավառակի վրա և ներառում է վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները։
  • Ավելի լուրջ աշխատանքի համար միշտ հնարավոր է ավելացնել լրացուցիչ օգտակար փաթեթներ։
  • Ներկայումս մշակված են բազմաթիվ փաթեթներ, որոնք կիրառվում են գիտության գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ օգտագործվում է վիճակագրություն։
  • Հնարավոր է աշխատել մեծ զանգվածային տվյալների հետ (մի քանի հարյուր հազար ուսումնասիրություններ)։
  • Օգնության և հուշումների ներդրված համակարգ։
  • Լավ գրաֆիկական հնարավորություններ հետազոտությունների արդյունքները ցուցադրելու համար։
  • Անհրաժեշտ ֆունկցիաների ինքնուրույն ստեղծման հնարավորություն։
  • R-ի վերաբերյալ կա բավականին շատ անվճար գրականություն։

Թերություններ խմբագրել

  • Ի տարբերություն այլ կոմերցիոն լեզուների, R-ը չունի գրաֆիկական աշխատանքային միջավայր։ Նրա միջավայրը հրամանային տողի միջավայրն է, այսինքն պետք է իմանալ անհրաժեշտ ֆունկցիաները և լեզվի ծրագրային շարահյուսությունը։
  • Չկա կոմերցիոն ապահովում (բայց գոյություն ունի միջազգային համակարգ՝ նորությունները տարածելու համար)։
  • Հայերեն լեզվով գրականություն չկա։

Առևտրայնացում խմբագրել

2007 թ.-ին հիմնված Revolution Analitics ընկերությունը իր գործունեությունը լրիվությամբ նվիրում է R լեզվի առևտրայնացմանը։ Նրա Revolution R փաթեթում ներառված են այնպիսի բաղադրիչներ (որոնք R –ի անվճար տարբերակի հետ չեն լինում), որոնք հնարավորություն են տալիս կատարել զուգահեռ ծրագրավորում, ինտեգրվել Web տեխնոլոգիաներին։ 2011 թ.-ի հոկտեմբերին Oracle ընկերությունը թողարկել է Big Data Appliance ապարատա-ծրագրային համալիր NoSql կլաստեր-սերվերների վրա զանգվածա-ծրագրային մշակումներ իրականացնելու համար[10][11], իսկ 2012-ին R-ը ներդրվել է Oracle Database-ում[12]։ R-ի միջոցներով զանգվածային-զուգահեռ ճարտարագիտական վերլուծություններ են արվել IBM ընկերության Netezza համալիրներում[13][14]։

CRAN խմբագրել

R-ը և նրա լրացուցիչ փաթեթները տարածված են CRAN-ի (Comprehensive R Archive Network) միջոցով։ Ներկայումս աշխարհում հասանելի է CRAN 60 հայելի։ Գլխավոր հայելին գտնվում է Վիեննայում։

R ինֆորմացիոն տեղեկագիր խմբագրել

Տարեկան երկու երեք անգամ լույս է տեսնում և ազատ տարածվում է R Journal տեղեկատվական տեղեկագիրը[15]։ Այն տեղեկություններ է պարունակում տվյալների վիճակագրական վերլուծության և մշակման մասին։ 2001 թվականի հունվարից 2008 թվականի հոկտեմբերը լույս է տեսել որպես R News տեղեկագիր[16]։

Կոնֆերանսներ խմբագրել

Սկսած 2004 թվականից R-ին նվիրված ամենահայտնի կոնֆերանսներից մեկը՝ useR!-ը (The R User Conference) անցկացվում է ամեն տարի։ 2009 թ.-ից սկսած յուրաքանչյուր գարնանը Չիկագոյում անցկացվում է կոնֆերանս նվիրված R-ի կիրառմանը ֆինանսական համակարգերում (R/Finance: Applied Finance with R)։ Իսկ 2013 թ.-ին տեղի ունեցավ առաջին կոնֆերանսը նվիրված R-ի կիրառմանը ապահովագրության ոլորտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ihaka R. R : Past and Future History
  2. 2,0 2,1 R: A Language for Data Analysis and Graphics
  3. 3,0 3,1 3,2 3,3 Free Software Directory
  4. https://www.r-project.org/about.html
  5. 5,0 5,1 «GNU R». Free Software Foundation (FSF) Free Software Directory. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 R Project (n.d.). «What is R?». Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  7. Morandat, Frances; Hill, Brandon (2012). «Evaluating the design of the R language: objects and functions for data analysis» (PDF). ECOOP'12 Proceedings of the 26th European conference on Object-Oriented Programming. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին. {{cite journal}}: External link in |journal= (օգնություն)
  8. Gentleman, Robert (2006 թ․ դեկտեմբերի 9). «Individual Expertise profile of Robert Gentleman». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  9. "Wrathematics" (2011 թ․ օգոստոսի 27). «How Much of R Is Written in R». librestats. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. Oracle Unveils the Oracle Big Data Appliance
  11. Oracle rolls its own NoSQL and Hadoop
  12. Prickett Morgan, Timothy (2012 թ․ փետրվարի 10). «Oracle tucks R stats language into database» (անգլերեն). The Register. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  13. Harris, Derrick (2011-03-141). «IBM Creates Big Data Frankenstein With Netezza-R Fusion» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. Rosenberg, Dave. «Open-source 'R' gets Hadoop integration». CNet (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. R Journal
  16. CRAN: R News
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «R (ծրագրավորման լեզու)» հոդվածին։