Posta, (թուրքերեն՝ Posta) թուրքական օրաթերթ, որը տպագրվում է 1995 թվականի հունվարի 23-ից։ Թերթը մինչև 2018 թվականը պատկանել է Doğan Holding-ին։ 2018 թվականի գարնանը, երբ Doğan Holding-ը վաճառվեց Demirören Holding-ին[1], Posta-ն ևս դարձավ վերջինիս սեփականությունը[2]։ 2018 թվականի տվյալներով, թերթի խմբագիրն է Էմրե Իշքեչելին[3]։

Posta
թուրքերեն՝ Posta
Изображение логотипа
Տեսակoրաթերթ
ԼեզուԹուրքերեն
Հիմնադրվել է1995 թվականի հունվարի 23
ՀրատարակիչDemirören Holding
ՍեփականատերDemirören Holding
Երկիր

Թուրքիա

կայք=https://www.posta.com.tr/
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Կայքposta.com.tr և posta.com.tr

Պատմություն խմբագրել

Թերթի առաջին տնօրենը եղել է Մեհմեթ Յըլմազը, խմբագիրը՝ Ռիֆաթ Աբաբայը։ Վերջինիս առաջարկով էլ թերթը կոչվել է Posta։ Posta-ի լոգոյի ընտրությունը եղել է պատահականության արդյունք։ Թերթի առաջին նախագծողներից մեկը Posta անվանման վերևում կապույտ ժապավեն է տեղադրել։ Քանի որ ժապավենը դատարկ էր մնացել, թերթի աշխատակիցներից Հասան Չաքալքուրթը ժապավենի մեջ ավելացնում է “Türkiyeyi ve insanları çok seviyoruz” («Շատ ենք սիրում Թուրքիան և մարդկանց»)։

Սկզբնական շրջանում, չնայած թերթը ակտիվ գովազդվում էր և բավական էժան էր, առաջին տպաքանակի վաճառքի հետ կապված սպասելիքները չեն արդարացել։ Աբաբայը կարծում էր, որ այդ հանգամանքը կապված է սխալ գովազդի հետ։ Հենց այս ժամանակահատվածում Քարթալքայայում (լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է Բոլուի մարզում), դահուկներով սահելիս, իր որդու հետ միասին կորել էր մի ամերիկացի զբոսաշրջիկ։ Posta-ի սպորտային էջը լուսաբանող Իսմեթ Թոնգոն պնդում էր, որ տուրիստները լրտեսներ են, սակայն Աբաբայը չի համաձայնում նրա հետ և կապ է հաստատում կնոջ և որդու հետ, ովքեր այդ օրերին պատահմամբ գտնվում էին այնտեղ։ Հնարավորությունը օգտագործվում է ճիշտ․ ուսումնասիրություններ իրականցնելուց և կնոջից անմիջապես դեպքի վայրից տեղեկություններ ստանալուց հետո, մինչ մյուս թերթերը այս լուրը ներկայացնում էին շատ թռուցիկ կերպով, Posta-ն հանդես եկավ «Կորած ամերիկացին՝ լրտես» վերնագրով հոդվածով։ Լուրը ցնցեց բոլորին, և մինչ ամերիկացին կգտնվեր, լուրը շարունակում էր մնալ թերթի էջերից։ Վերջին օրը տպագրվեց հետևյալ վերնագիրը․ «CIA-ի դիմակը պատռեցինք․ ահա և գնդապետի գաղտնիքը», ինչից հետո սկզբնական 116 հազար տպաքանակից Posta-ն դարձավ 500 հազար տպաքանակ ունեցող թերթ։

2017-2018 թվականների ընթացքում Posta-ն պահպանել է իր բարձր հորիզոնականը՝ Թուրքիայի ամենաշատ տպաքանակ ունեցող թերթերի տասնյակում[4]։

Ինչպես ներկայացնում են խմբագիրները, Posta-ն լիբերալ թերթ է, հարգում է բոլորի կարծիքը։ Աբաբայը, թերթի տեսակետը ներկայացնելիս, բերում է այն օրինակը, երբ ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) գործողություններից մեկի մասին լուրեր տպագրելու ժամանակ, ի տարբերություն մյուս թերթերի, որոնք լուրը ներկայացրել են «ՔԱԿ-ի 31 անդամի սպանեցինք» վերնագրով, Posta-ն այն տպագրել է «Սպանվել է ՔԱԿ-ի 31 անդամ» վերնագրով[5]։

Ինչ վերաբերում է թերթի ընթերցողներին, ապա Թուրքիայում հայտնի հասարակական քննարկման հարթակներից մեկում՝ “Ekşi sözlük”-ում աnցկացված հարցումներից մեկի ժամանակ օգտատերերը թերթի ընթերցողների վերաբերյալ հայտնել են հետևյալ կարծիքները․ ընթերցողը «վարսահարդար է», «նրա հոբբիներից մեկը ընկերների հետ զվարճանալն է», «հնարավոր է թերթը գնում է խաչբառ լուծելու համար», «թոշակառու է․ հայրս ու մայրս գնում էին այս թերթը, քանի որ 4 էջ գլուխկոտրուկ ու խաչբառ կար։ Կռվում էին իրար հետ մեկը մյուսի խաչբառը լուծելու պատճառով․․․», «կարծում եմ, մեկն է, ով չի սիրում գլուխ ցավեցնել», «մարդ է, ով փախչում է առօրյայից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Doğan Medya Grubu Demirören Grubu'na satıldı». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Doğan Medya Grubu resmen Demirören'e satıldı!». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Posta Gazetesi Resmi İnternet Sitesi | Posta.com.tr». Posta. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Tiraj Tablosu». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  5. Dergisi, Türkiye İletişim Araştırmaları. «Bir Başarı Öyküsü: Hakkında Çok Konuşulan Gazete "Posta"/AYGÜL ERNEK ALAN» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «günlük gazete olarak posta okuyan insan». ekşi sözlük (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.