Pokémon Gold Version և Pokémon Silver Version'(ճապ.՝ ポケットモンスター 金・銀 «Պոկեմոն։ Ոսկե վերսիա և Երկաթե վերսիա») - համակարգչային խաղեր ճապոնական համակարգչային խաղ ժանրով Game Boy Color կրիչի համար, որը մշակել է Game Freak կազմակերպչությունը, և հրատարակվել է Nintendo և The Pokémon Company հրատարակչությունների օգնությամբ։ Խաղերը Ճապոնիայում հրատարակվել են 1999 թվականի նոյեմբերի 21-ին, ԱՄՆ-ում 2000 թվականի հոկետեմբերի 14-ին, Ավստալիայում 2000 թվականի սեպտեմբերի 4-ին և Եվրոպայում 2001 թվականի ապրիլի 6-ին։ Բացի դրանից, որ այն նախատեսված էր Game Boy Color կրիչի համար, նաև նրանք նախատեսված են սովորական Game Boy-ի համար։ 2009 թվականին մշակվել են այդ խաղերի րեմեյկները Gold և Silver, նաև Pokémon HeartGold և SoulSilver Nintendo DS-ի համար։

Pokémon Gold և Silver
Изображение логотипа
Pokemon Gold
ՄշակողGame Freak
ՀրատարակիչNintendo
ԴիստրիբյուտորՆինթենդո
Միջերեսի լեզուճապոներեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և կորեերեն
Բնօրինակ լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգեմորի
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
ՊրոդյոսերThe Pokémon Company?
Սերիայի մասՊոկեմոն
ՎայրJohto? և Կանտո
Թողարկման թվականնոյեմբերի 21, 1999
ՊլատֆորմներGame Boy (SGB-ի օգնությամբ)
ԺանրՃապոնական համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0
ESRBբոլորի համար
Կրիչխաղարկային քարթրիջ
🌐nintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html
 Pokémon Gold and Silver Վիքիպահեստում

Pokémon Gold և Silver խաղերը համարվում են Pokémon Red և Blue-ի շարունակական սյուժեն։ Խաղում ավելացվել են պոկեմոնների 100 տեսակ, որը Red և Blue խաղերում 151 էր։ Այդ այդպիսով Pokémon Gold և Silver խաղերում գույություն ուներ 251 տեսակի պոկեմոն։ Անցած խաղերի նման, այդ խաղերում նույնպես խաղացողը ճանապարհորդում է աշխարհով մեկ և մենամարտում է տարբեր մարզիչների և գիշատիչ պոկեմոնների հետ։ Ուրիշ նպատակ է պոկեմոններին բռնելը, և Պոկեդոկսը լրացնելը, որը կրճատ տեղեկություն է տալիս տարբեր պոկեմոնների մասին։ Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն։ Պոկեդեկսում գոյություն ունի 251 տեսակի պոկեմոն[1]։ Նաև լրիվ խաղը անցնելու համար պետք է փոխանակվելով պոկեմոններով ուրիշ պոկեմոնների հետ` Red, Blue և Yellow հետ։

Խաղը հրատարակման ժամանակ ունեցել է մեծ հաջողություններ իր անցած վերսիաների նման։ Օրինակների վաճառքով Gold և Silver խաղերը համարյա հավասարացվել է Red և Blue խաղերի հետ։ Նրա օրինակների վաճառքը հասել է ավելի քան քսաներեք միլիոնի[2]։

Գեյմպլեյ խմբագրել

Pokémon Red, Blue և Yellow խաղերի նման, խաղացողը ճանապարհորդում է հորինված աշխարհում, որը ցուցադրված է էկրանի վերևի մասում։ Խաղի անցնելու ժամանակ խաղացողը հավաքում է փորձի միավորներ պոկեմոնների հետագա զարգացման համար։ Անտառներում, ժայռերում, տափաստաններում, և այլ տեղերում ապրում են տարբեր պոկեմոններ։ Երբ խաղացողը ճանապարհորդում է այդ տարածքներով, նրա վրա կարող է հարձակվոլ գիշատիչ պոկեմոն, և այդ ժամանակ մենամարտ կսկսվի։ Խաղացողին կարող է մարտահրավեր նետել ուրիշ պոկեմոնների մարզիչ։ Մենամարտը կատարվում է ուրիշ էկրանի` մենամարտի էկրանի վրա։ Երբ սկսվում է մենամարտը, խաղացողի պոկեմոնի սկսում է մենամարտել հակառակորդի պոկեմոնի հետ[3]։ Մենամարտի ժամանակ կարելի կատարել չորս հնարք։ Առաջին` մենամարտի ժամանակ օգտագործել պոկեմոնի հնարքներից մեկը, երկրորդ` օգտագործել իր, որը գտնվում է խաղացողի պայուսակում, երրորդ փոխել խաղացողի պոկեմոնին, չորրորդ` փախչել մենամարտի ժամանակ (մենամարտի ժամանակ փախչել չի թուլատրվում, երբ նրան մարտահրավեր է նետել ուրիշ պոկեմոնի մարզիչ)։ Ամեն պոկեմոն ունի կյանքի միավորներ, եթե նրանք վերջանում են, պակեմոնը չի կարողանում մենամարտել, մինչև նրան չբուժի խաղացողը։ Հաթելով ուրիշ պոկեմոնի խաղացողը ստանում է փորձ։ Ստանալով տրված միավորների քանակը, խաղացողը ստանում է պոկեմոնների նոր հնարքներ և իրեր։ Նաև պոկեմոնը այդ ժամանակ կարողանում է ավելի ուժեղ դառնալ[4]։ Տրված պայմանները կատարելով պոկեմոնները կարողանում են կերպարանափոխվել և ընդունել մարմնի նոր ձև։ Գեյմպլեյ ամենակարևոր մասերից է պոկեմոն բռնելը։ Չի կարելի բռնել պոկեմոններին, որոնք պատկանում են ուրիշ մարզիչների։ Մենամարտի ժամանակ գիշատիչ պոկեմոնի վրա խաղացողը կարող է պոկեբոլ գցել, որը իր է գնդակի տեսքով։ Պոկեբոլի մեջ խաղացողը կարող է պահել անգամ ամենամեծ գիշատիչ պոկեմոններին։ Եթե գիշատիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեմոնը, ապա այն սկսում է պատկանել խաղացողին։ Իսկ եթե այն դուրս է գալիս պոկեբոլից, ապա պետք է նորից պոկեբոլ գցել գիշատիչ պոկեմոնի վրա։ Բացի դրանից, բռնելու հաջողությունը կախված է նրանից, թե ինչքան կյանքի միավոր ունի պոկեմոնը, և ինչքան է պոկեբոլի ուժեղությունը։

Խաղի մեջ գոյություն ունի երկու հիմնական նպատակ։ ՍՅուժեին հետևելով պետք է հաղթահարել Էլիտային Քառյակին, որպեսզի խաղացողը հաղթի Պոկեմոնների լիգան և դառնա չեմպիոն[5]։ Երկրորդ նպատակ է Պոկեդեկսը լրացնելը, որը պոկեմոնների մասին կրճատ տեղեկություն է տալիս։ Եթե խաղացողի մոտ նոր պոկեմոն է հայտնվում, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Այդ տեմպերով խաղացողը պետք է բռնի 251 պոկեմոն։

Նորություններ խմբագրել

Gold և Silver խաղերի սյուժեն շատ նման է Red և Blue խաղերի սյուժեին, սակայն նորություններ կան։ Ավելացվել է ժամանակը, քրը մեջ մտնում էին օրերը, շաբաթները և այդ խաղի ժամանակը նման էր իրական ժամանակին։ Ժամանակից ժամանակ հորինված աշխարհում հայտնվում են տարբեր պոկեմոններ։ Նշված իրադարձությունները կատարվում են նշված ժամանակում։ Խաղացողը կարող է պոկեմոնին տալ յուրաքանչյուր հագուստ[6]։ Ավելավցել են պտուղներ, որոնք վերականգնում են պոկեմոնի կյանքի միավորները։ Ավելացվել էին նոր տիպի պոկեբոլներ, որոնց օգնությամբ խաղացողը կարող էր բռնել ավելի ուժեղ գիշատիչ պոկեմոնների[7]։ Ավելացվել էր Պոկեգիր, որը հեռախոս է, և որի մեջ կար ռադիո, ժամ։ Որոշ մարզիչներ, որոնք կրվել են մենամարտում, կարող են մարտահրավեր նետել Պոկեգիրի օգնությամբ[8]։

Ավելցվել էին նոր տիպի պոկեմոններ։ Այդ լեգենդար պոկեմոններից էր Էնտեյը, Սույկունը և Րայկոն։ Նրանք ժամանակի ընթացքում ճանապարհորդում են Ջոտտո տարածքով, և որպեսզի խաղացողը նրանք բռնի պետք է գտնվի նույն այն տարածքում, որտեղ գտնում է պոկեմոնը[9]։ Երբ խաղացողը առաջին անգամ տեսնում է այդ պոկեմոններից մեկին, ապա Պոկեդեկսի նրա մասին կրճատ տեղեկություն է ցույց տալիս, և ցույց է տալիս այդ պոկեմոնի գտնվելու տեղը։ Էնտեյը, Սույկունը և Րայկոն տեսնելով խաղացողին փախչում են մենամարտից (պահպանելով իր կյանքի միավորները), որը մի քանի անգամ դժվարացնում է նրանց բռնելը։ Շատ դժվար է հանդիպել պայծառ պոկեմոնների։ Նրանք ուրիշ պոկեմոններից տարբերվում են իրենց մաշկի գույնով և ուժով[10]։ 'Red, Blue և Yellow խաղերի 15 տիպերին ավելցվել են ևս երկուսը։ Դրանցից են սևը և մետաղյան[11]։

Սերիայում առաջին անգամ հնարավորություն էր եղել պոկեմոններին բազմացնել։ Բոլոր պոկեմոնները պատկանում են մեկ կամ երկու ձվային խմբերի։ Նրանք գոյություն ունեն, որպեսզի միացնել տարբեր ձևի պոկեմոններին։ Երբ հատուկ տեղամասում մնում են մեկ ձվային խմբի և տարբեր սեռերի պոկեմոններ, նրանք կարող են ձու հանել, և այդ ձվից դուրս կգա նոր պոկեմոն[12]։ Նորածին պոկեմոնը ժառանգում է իր հարազատների հնարավորություննը։ Մի քանի տիպի պոկեմոններ չեն կարողանում բազմանալ։ Այդ տիպերից են լեգենդար պոկեմոնները[13]։

Սյուժե խմբագրել

Պատմություն խմբագրել

Խաղի պատմությունը սկսվում է Red, Blue և Yellow խաղերից երեք տարի անց։ Gold և Silver խաղերի գլխավոր հերոսը (խաղացողը կարող է նրան տալ յուրաքանչյուր անուն) ապրում է Նյու-Բարկում, որը գտնվում է Ջոտո տարածքի հարավում։ Սկզբում նա գնում է պրոֆեսոր Էլմի մոտ, որը տարածքի պոկեմոնների պրոֆեսոր էր։ Խաղացողը պրոֆեսորից ստանում է երեք սկզբնական պոկեմոն։ Ջրային Տոտոդայիլին, կրակային Սինդակվիլիանին և խոտային Չիկորիտային։ Էլմը խաղացողին ուղարկում է իր հին ընկերոջ մոտ, որպեսզի նա նրա մոտից վերցնի պոկեմոնի ձուն։ Նրա տան մոտ խաղացողը հանդիպում է պրոֆեսոր Օուկին, որը նրան տալիս է Պոկեդեկսը։ Այդ իրադարձությունից հետո գլխավոր հերոսի հակառակորդը նրանցի խլում է երկու պոկեմոն (նրան նույնպես խաղացողը կարող է տալ յուրաքանչյուր անուն), և նրա հետ մենամարտում է սյուժեի տարբեր մասերում։

Ճանապարհորդելով աշխարհով մեկ, խաղացողը հաճախում է տարբեր ստադիոններ, որոնք գտնվում են Ջոտո տարածքի տարբեր քաղաքներում։ Յուրաքանչյուր ստադիոնում կա այդ ստադիոնի գլխավորը, որը ուժեղ պոկեմոնների մարզիչ է, և որին պետք հաղթել և ստանալ շքանշան։ Ճանապարհորդության ժամանակ խաղացողը իմանում է, որ R ավազակային, որոնք Red, Blue և Yellow խաղերի ավազակներն են, միավորվել են, և նրան պետք է ճակատամարտել նրանք հետ[14]։ Հերոսը նրանցից փրկում է Ազալեյ և Մահոգանի քաղաքները, իսկ հետո ազատում է Ջոտոյի քաղաքամայր Գոլդենրոդին։ Այդպիսով նա երկրորդ անգամ փշրում է այդ ավազակային խումբը։ R ավազակային խմբի դեմ ճակատամարտում նրան է օգնում Լենս անունով մի մարզիչ, ով Էլիտային Քառյակի մարզիչներից էր։ Հավաքելով Ջոտո տարածքի բոլոր 8 շքանշանները և հաղթահարելով R ավազակային խմբին, նա գնում է Պոկեմոնների լիգա։ Այդ լիգայում նա ճակատամարտում է էլիտային Քառյակի հետ և Լիգայի չեմպիոնի հետ։ Հետո պարզվում է, որ այդ լիգայի չեմպիոնը Լենսն է։ Դառնալով լիգայի չեմպիոն, խաղացողը շարունակում է ճանապարհորդել և դնում է Կանտո տարածք։ Հավաքելով Կանտո տրածքի բոլոր 8 շխանշանները, հերոսը բարձրանում է Երկաթյա ժայռը և մենամարտում է Րեդի հետ, ով Red, Blue և Yellow խաղերի գլխավորն հերոսն է[15]։

Մշակում խմբագրել

1997 թվականին Nintendo կազմակերպչությունը հայտարարեց, որ սկսվել է Pokémon Red, Green, Blue և Yellow խաղերի շարունակությունը, որին անվանեցին Pokémon 2: Gold և Silver: Ի տարբերություն Yellow, այդ խաղերը իրենցից չէին ներկայացնում Red և Blue խաղերի շարունակությունը։ Pokémon 2: Gold և Silver խաղերը համարվում էին ինքնություն խաղեր իրենց տարածքներով, պեկեմոններով և սյուժեով։ MicroGroup Game Review ճապոնական ամսագրում հովածներ էին հրատարակել ապագա խաղերի մասին։ Հայտարարվել էր, որ ստեղծողների կողմից ավելիցվել են 100 նոր պոկեմոններ։ Ավելացվել էր օրվա ժամի հաշվարկը, նոր կերպարանափոխված պոկեմոններ, նոր հարվածներ, նաև լավացված գրաֆիկա։ Հոդվածներում ներկայացրել էին նորություններ, որոնք չէին հայտնվել վերջնական խաղում։ Այդպիսի նորություններից է սկեյտբորդի վրա շարժվելու հնարավորություն ունենալը։ Բացի դրանից, MicroGroup Game Review ներկայացված էին նոր պոկեմոններրը, որոնց դիզայնը փոփոխվել էր, իսկ այդ պոկեմոններից մի քանիսը ընդհանրապես չէին ներկայացվել խաղի վերջնական վերսիայում։ Գրաֆիկայի ստեղծման առաջնային մասում, այդ խաղերի գրաֆիկան չէր տարբերվում Yellow խաղի գրաֆիկայի[16]։ Gold և Silver խաղերը Ճապոնիայում հրատարակվել էին 1999 թվականին Nintendo SpaceWorld Expo ցուցադրումի ժամանակ։ Gold և Silver խաղերը մշակվել էին Game Boy Color-ի համար, որը նրան ամբողջությամբ գունվոր դարձրեց։ Այդպիսով այդ խաղերի գրաֆիկան տարբերվում էր Red, Blue և Yellow խաղերից իրենց գրաֆիկայով։ Ցուցադրման ժամանակ ներկայացրին, թե ինչպես կարելի է բազմացնել պոկեմոններին։ Նաև ցուցադրման ժամանակ ներկայացրին օրվա ժամանակի ֆունկցիան[17]։

ABC News-ի հարցազրույցում Creatures Inc.-ի նախագահ, Ցունեկաձու Իսիհարան պատմեց ժողովրդին, թե ինչպես են նրանք որոշել նոր պոկեմոնների ձևերը[18][19]։

Սպասելով շատ մեծ վաճառքների, Nintendo-ն սկզբնական ժամանակ պատվիրեց խաղի 3 միլիոն օրինակ, մտածելով որ միայն Ճապոնիայում կվաճառվեն խաղի 2 միլիոն օրինակ[20]։ Տայպանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ վթարվել էր Game Boy Color-ի գործարանը, որի պատճառով Nintendo-ն կրճատեց խաղի օրինակները երկու անգամ[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Game Freak (30 сентября 1998 года). Pokémon Red and Blue, Instruction manual. Nintendo. էջ 7.
  2. «Pokémon Gold / Silver Version». VGChartz. 24 августа 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Харрис, Крэйг (16 октября 2000 года). «Pokemon Gold Version Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 июня 2012 года-ին.
  4. «Pokemon Gold and Silver Strategy Guide basics». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 июня 2012 года-ին.
  5. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 10)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 июня 2012 года-ին.
  6. «Pokemon Gold and Silver Strategy Guide items». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 30 июня 2012 года-ին.
  7. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 3)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 3о июня 2012 года-ին.
  8. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 1)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 6 июля 2012 года-ին.
  9. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 5)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 30 июня 2012 года-ին.
  10. Гудмунсон, Кэролайн. «Shiny Pokemon Guide». GamesRadar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 30 июня 2012 года-ին.
  11. Прово, Фрэнк (3 февраля 2000 года). «Pokemon Gold for Game Boy Color Review (page 1)». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 28 июня 2012 года-ին.
  12. Прово, Фрэнк (3 февраля 2000 года). «Pokemon Gold for Game Boy Color Review (page 2)». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 30 июня 2012 года-ին.
  13. «Pokemon Gold and Silver Strategy Guide breeding». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 6 июля 2012 года-ին.
  14. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 3)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 30 июня 2008 года-ին.
  15. «Pokemon Gold and Silver Strategy Guide (page 14)». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 июня 2008 года-ին.
  16. Pocket Monsters 2: Gold и Silver // MicroGroup Game Review. — 1997. — Т. 14.
  17. Команда IGN (27 августа 1999 года). «Eye on Pokemon Gold and Silver». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2 августа 2012 года-ին.
  18. Команда IGN (9 февраля 2000 года). «ABC News Pokémon Chat Transcript». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2 августа 2012 года-ին.
  19. Команда IGN (16 июня 2000 года). «Serebii, I Choose You!». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2 августа 2012 года-ին.
  20. Команда IGN (4 декабря 1999 года). «Prepping the Pokémon». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2 августа 2012 года-ին.
  21. Команда IGN (26 декабря 1999 года). «Quake Causes Pokémon Shortage». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2 августа 2012 года-ին.

Արտաքին հղումներ խմբագրել