«Part of Your World» (անգլ. թարգմանաբար՝ «Քո աշխարհի մի մասը»), երգ, որը 1986 թվականին գրել են բանաստեղծ Հովարդ Էշմանը և կոմպոզիտոր Ալան Մենկենը«Ջրահարսը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[2]։ Այն կատարել է դերասան և երգչուհի Ջոդի Բենսոնը, որը նաև հնչյունավորել է Արիելին։ Երգը իրենից ներկայացնում է բալլադ այն մասին, ինչպես գլխավոր հերոսուհին ցանկանում է դառնալ մարդ[3][4]։

«Part of Your World»
Ջոդի Բենսոնի երգը
Լեզուանգլերեն
ՀեղինակՀովարդ Էշման[1]
ԿոմպոզիտորԱլան Մենկեն[1]
ՏոնայնությունՖա մաժոր

Ռեժիսորներ Ռոն Կլեմենտը և Ջոն Մասկերը ի սկզբանե խնդրել են Էշմանին գրել երգ Արիելի համար, որտեղ նա կարտահայտի իր ռոմանտիկական զգացմունքները արքայազն Էրիկի նկատմամբ, բայց տեքստի հեղինակը նախընտրել է, որ երգը, որում մանրամասն նկարագրվում է կերպարի տարվածությունը մարդկային աշխարհով, ավելի հարմար է[5][6][7]։ Երգի ձայնագրության համար Էշմանը վարձել է Բենսոնին, որի հետ համագործակցել էր նախկինում[8][9][10]։ Դիսնեյի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգն ի սկզբանե կարգադրել է, որ երգը հեռացվի ֆիլմից այն մտավախությունների պատճառով, որ երեխաները ձանձրանում են լսել այն։ Սակայն Էշման Կլեմենտսը, Մասկերը և անիմատոր Գլեն Կին վերջին հաշվով համոզել են Կատցենբերգին, որ «Part of Your World»-ը ունի կարևոր նշանակություն ֆիլմի պատմության համար։ Երգը դուր է եկել հանդիսատեսին փորձնական ցուցադրության ժամանակ և թողնվել է մուլտֆիլմում։

Երգը ստացել է քննադատների ճանաչումը, որոնք բարձր են գնահատել դրա տեքստը և Բենսոնի վոկալյին կատարումը։ ԶԼՄ-ներում մի քանի հրապարակումներ համակարծիք են, որ «Part of Your World»-ը Դիսնեյի մեծագույն երգերի շարքում է, որոնք երբևէ գրվել են։ Քննադատներն առաջարկել են տեքստի տարբեր մեկնաբանություններ՝ սկսած չափազանց հոգատար ծնողներից անկախության ձգտումից և վերջացրած ֆեմինիզմով։ «Part of Your World»-ը դարձել է Բենսոնի ֆիրմային երգը, որը նա շարունակում է կատարել մինչ օրս։ Այն կատարել են նաև այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ֆեյթ Հիլը, Ջեսսիկա Սիմփսոնը, Մայլի Սայրուսը, Բրունո Մարսը, Կարլի Ռեյ Ջեպսենը, Ջեսսի Ջեյը, Օլիվիա Նյուտոն-Ջոնը և Սառա Բարելիսը։

Հավաստագրում խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Մեծ Բրիտանիա (BPI)[11] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[12] Gold 500 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Jones, Dan (2015 թ․ հունվարի 20). «Ever a Surprise: Remembering Howard Ashman (Part 3)». Geva Journal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  3. Minton, Turner (2017 թ․ մարտի 16). «The Best Disney Songs Of All Time, Ranked». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. Ashman Gillespie, Sarah. «And Now, Without Further Delay – John Musker Question Number 8». Part of His World. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. Labrecque, Jeff (2013 թ․ սեպտեմբերի 27). «'Little Mermaid': Howard Ashman explains the moment you fell in love with Ariel». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  6. Snetiker, Marc (2015 թ․ հունվարի 22). «Alan Menken tells stories behind 7 classic Disney songs». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  7. Harris, Aisha; Lindeman, Marie (2015 թ․ մարտի 11). «Part of Your World». Slate. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  8. Ashman Gillespie, Sarah. «Talking With Jodi Benson – Part One». Howard Ashman – Part of His World. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  9. «Jodi Benson Reflects on The Little Mermaid». Disney. 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  10. Ashman Gillespie, Sarah. «Talking With Jodi Benson – Part Two». Howard Ashman – Part of His World. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  11. «British single certifications – Jodi Benson – Part of Your World». British Phonographic Industry.
  12. «American single certifications – Jodi Benson – Part of Your World». Recording Industry Association of America.