Panic! At the Disco, ամերիկյան ռոք խումբ Լաս Վեգասից, Նևադա նահանգ։ 2023 թվականի հունվարի 24-ին խմբի Instagram-ում հրապարակվել է գրառում, որում Բրենդոն Ուրին հայտարարում է խմբի փլուզման մասին ։ Բրենդոնն ու Սառան երեխա են սպասում, ուստի երգիչը ցանկանում է իր ամբողջ ժամանակը նվիրել ընտանիքին ։

Panic! At the Disco
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փոփ-ռոք, Փանկ-Փոփ
Գործունեություն2004—2023
ԼեյբլFueled by Ramen, Decaydance Records, Atlantic Records
Պարգևներ
Կայքpanicatthedisco.com
Անդամներ
Բրենդոն Ուրի
Նախկին անդամներ
Ռայան Ռոս, Սփենսեր Սմիթ, Բրենդ Ուիլսոն, Ջոն Ուոլէեր, Դալլոն Ուիքս
 Panic! at the Disco Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կազմավորում (2004) խմբագրել

Խումբը կազմավորվեց Սամմերլինում (Summerlin), Լաս Վեգասի գավառական շրջանում, երկու մանկության ընկեր՝ կիթառահար Ռայան Ռոսի և թմբկահար Սփեսեր Սմիթի կողմից։ 13 տարեկանում նրանք երգում էին Blink-182 խմբի երգերը։ Նրանք ստեղծում են նոր խումբ՝ «Pet Salamander» անվանումով ևս երկու ընկերներ՝ Բրենդոն Ուիլսոնի և կիթառահար Թրեվոր Հուելլի հետ, որը հետագայում լքում է խումբը[1][2]։

Ուիլսոնը հանդիպել է Panic! At the Disco-ի ապագա վոկալիստին իր դպրոցում (Palo Verde High School)[3]: Մինչև Բրենդոն Ուրիի խումբ գալը այն կոչվում էր Summer League (հնարավոր է, որ անվանումը կապված է քաղաքի հետ որտեղ նրանք ապրում էին)։ Բայց Բրենդոնի որոշմամբ խումբը վերանվանեցին Panic! At the Disco-ի։ Այդ ժամանակ Ուիլսոնը խնդրում է Ուրիին, որպեսզի վերջինս փոխի բաս կիթառահարին, իրենց ՝ դեռևս չկազմավորված խմբում[1][2]։ Սկզբում Ուրին խմբի գլխավոր վոկալիստը չէր։ Այդ տեղը պատկանում էր նախկին կիթառահար և երգերի հեղինակ Ռայան Ռոսին։ Սակայն փորձի ժամանակ Բրենդոնի ձայնը դուր եկավ խմբի անդամներին և նրանք միաձայն որոշեցին դարձնել Բրենդոնին գլխավոր վոկալիստ։ Խմբի անվանումը վերցված է Name Taken խմբի «Panic» երգի տողերից[4]։

Խումբը կապնվեց Fall Out Boy խմբի բասիստ Փիթ Վենթցի հետ LiveJournal-ի շնորհիվ և ուղղարկեց նրան PureVolume-ի իրենց էջի հղումը[5]։ Վենթցը մեկնեց Լաս Վեգաս, որպեսզի հանդիպի խմբի անդամների հետ։ Լսումներից հետո Փիթը առաջարկեց տղաններին պայմանագիր կնքել իր սեփական լեյբլի հետ՝ Decaydance[6]:

Կարիերայի սկիզբ, A Fever You Can’t Sweat Out (2005—2007) խմբագրել

 
Խումբը ելույթից առաջ 2005 թվականին

Panic! At the Disco-ը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «A Fever You Can't Sweat Out», 2005 թվականի սեպտեմբերի 27-ին, հենվելով այնպիսի կայքերի խթանման վրա ինչպիսիք են PureVolume-ը և MySpace-ը։ Նրանք բավականին լավ հաջողությունների հասան սկսնակ խմբի համար[7]։

PureVolume-ի կազմած «10 արտիստներ, որոնք ունեն պայմանագիր ձայնագրման ստուդիաների հետ» թոփից և MySpace.com կայքի հիթշքերթում առաջին հորիզոնականին հասնելուց հետո, Panic! At the Disco-ը 2006 թվականի հունվարի 17-ին հայտնվեց MTV’s Total Request Live-ում, որտեղ տեղի ունեցավ «I Write Sins Not Tragedies» երգի երաժշտական տեսահոլովակի պրեմիերան[8]։

Lucent Dossier Vaudeville Cirque-ում նրանք ցուցադրեցին տեսահոլովակ, որում գլխավոր թեմաները հարսանիքն ու կրկեսն էին, այն հայտնվեց TRL-ի 10-րդ տեղում, իսկ հետո մրցանակ նվաճեց MTV Video Music Awards-ում, լավագույն տեսահոլովակի համար[9]։

«A Fever You Can’t Sweat Out» ալբոմը գնով գերազանցում էր The Academy Is… խմբի դեբյուտային՝ «Almost Here» ալբոմից իրենց համատեղ տուրի ժամանակ[10]։

Երկրորդ՝ But It's Better If You Do սինգլը Մեծ Բրիտանիայում թողարկվեց 2006 թվականի մայիսի 1-ին հասնելով մինչև 23-րդ հորիզոնականին[11]։ Այնուհետև խումբը հայտարարեց բասիստ Բրենդ Ուիլսոնի խմբից հեռանալու մասին իրենց պաշտոնական կայքում 2006 թվականի մայիսի 17-ին։ Ուիլսոնը պնդում է, որ խմբից հեռանալը նրա որոշումը չէր, սակայն խմբի մնացած մասնակիցները ժխտում են սա։ Ուիլսոնը պահանջեց լիցենզավորված վճարումների կրճատում և սպառնաց դատի տալ խմբին[12]։

Ուիլսոնի հեռանալուց մի քանի օր անց խումբը սկսեց իրենց առաջին շրջագայությունը Եվրոպայով, իրենց հին ընկեր Ջոն Ուոլքերի հետ, ով վերցվեց որպես խմբի ժամանակավոր բասիստ։ Բոլոր տոմսերը վաճառված էին, երբեմն էլ տոմսերը վաճառվում էին մի քանի ժամվա ընթացքւմ, ինչպես եղավ Մանչեստրում։ Վերադառնալով խումբը ձեռնարկեց ևս մեկ հյուսիսամերիկյան հեդլայներային շրջագայություն The Hush Sound, OK Go, The Dresden Dolls, և Lucent Dossier Vaudeville Cirque-ի հետ[13]։

Նույն թվականի հուլիսի 3-ին MySpace-ում խմբագրվեց խմբի էջը, որտեղ խմբի կազմի մեջ գրանցվեց Ջոն Ուոլքերը, որպես բաս կիթառահար/բեք վոկալիստ և այդ պահից նա դարձավ Panic! at the Disco խմբի մշտական մասնակիցը[14]։

Առաջին 2 սինգլերի հաջողությունան շնորհիվ 2006 թվականի հուլիսին խմբի առաջին ալբոմը հայտնվեց Billboard Independent-ի առաջին, իսկ Billboard 200-ի 13-րդ հորիզոնականում[15]։

2006 թվականի հուլիսի վերջին Panic! at the Disco-ն թողարկեց իրենց երրորդ՝ «Lying Is the Most Fun a Girl Can Have Without Taking Her Clothes Off» երգի երաժշտական տեսահոլովակը[16]։

Տեսահոլովակում ցուցադրվում են մարդիկ, որոնք ակվարիումները գլխներին քայլում են փողոցով։ Տեսահոլովակում խումբը հայնվում է միայն մեկ անգամ, որովհետև նրանց թվաց, թե իրենց տեսքը կխանգարի մարդկանց վայելել երաժշտությունը[17]։

2006 թվականի օգոստոսի սկզբին «A Fever You Can’t Sweat Out» ալբոմը դարձավ պլատինե, լինելով վաճառված ավելի քան մեկ միլիոն օրիանակով։

2006 թվականի օգոստոսի 25-ին Carling Weekend: Reading Festival-ի ժամանակ ներկաներից մեկը շիշ նետեց բեմի վրա, որն դիպավ Բրենդոն Ուրիի աչքին և նա ժամանակավոր կորցրեց գիտակցությունը։ Մի քանի րոպեից նա ուշքի եկավ և վերադարձավ բարձրախոսի մոտ, որտեղից գոռաց ամբոխին. «Դուք ինձ շարքից չեք հանի, եկեք տեսնենք, թե ինչքան եք դուք լավը իմ ձախ կողմից» ու շարունակեց ելույթը նույն երգից։ Ռայան Ռոսը, հեռախոսով հարցազրույցի ժամանակ ասաց, որ նրանք սպասում էին դրան(bottling) փառատան ժամանակ, որովհետև լսել էինք այս ավանդույթի մասին և դրա համար նրանք պահում էին գլուխները, բայց ցավոք, Բրենդոնը չտեսավ այդ շիշը, փոխարենը տեսավ Ռոսը[18]։

 
Ռայան Ռոսի ելույթը 2007 թվականին

Խումբը մեկնեց շրջագայության 2006 թվականի վերջում[19]։ Նրա մեջ էին մտնում ելույթներ Ավստրիալիայում, Նոր Զելանդիայում և մայրցամաքային Եվրոպայում։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին նրանք մեկնեցին իրենց առաջին շրջագայությանը Bloc Party-ի և Jack’s Mannequin-ի հետ։ Plain White T’s-ը նույնպես ներգրավվեց The Nothing Rhymes With Circus Tour շրջագայության վերջին մի քանի շաբաթվա մեջ։ Նրանք սկսեցին շրջագայությունը Նյու Յորքում և շարունակեցին նոյեմբերի 26-ին Այվոնում։ Panic! At the Disco-ն Fall Out Boy, Marilyn Manson և այլ խմբերի հետ հայտնվեցին Թիմ Բյորթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմի սաունդթրեքում, երգելով «This Is Halloween» երգը[20]։

«A Fever You Can’t Sweat Out» ալբոմի նրանց վերջին՝ «Build God, Then We’ll Talk» սինգլը թողարկվեց 2007 թվականի մարտի 5-ին։ Տեսահոլովակը ցուցադրում է երգի գլխավոր թեման՝ փոխհարաբերություններում սխալների մասին։

Pretty. Odd. և …Live in Chicago (2008) խմբագրել

2007 թվականի սկզբին Panic! At the Disco-ն սկսեց նոր ալբոմի ձայնագրությունը, սակայն մի քանի ամիս լարված աշխատանքից հետո որոշվեց, որ ամեն ինչ պետք է սկսվել նոր էջից և վերաձայանգրել ալբոմը(2007 թվականի հուլիս)[21]։ MTV ալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռայան Ռոսն բացատրեց, որ մինչ որոշումն ընդհունելը խումբը բացասական էր տրամադրված և երաժշտությունը կարծես լսվում էր ֆիլմից։ Նրանք ելույթ են ունեցել իրենց նոր երգերով տարբեր փառատոների և հաղորդումների ժամանակ։ Այդ երգերից են «Nine in the Afternoon»-ը և «When the Day Met the Night»-ը[22][23]։

Հունվարի 9-ին խմբի անվանումից հեռացվեց բացականչական նշանը։ Ալբոմի պրոդյուսեր Rob Mathes-ը նկարագրեց այն, որպես ամենաէական նախագիծ, ինչ ինքն արել է և նույն ժամանակ երիտասարդական ու հետաքրքիր, նախաձեռնված ու անվերջ ստեղծագործական[24]։ Նա նաև ասաց, որ աշխատանքը խմբի հետ ստիպեց նրան նայել երաժշտությանը այնպես, ինչպես նա դա անում էր 16 տարեկանում։ Մինչ այդ խումբը պլանավորում էր աշխատել Դենի Էլֆմանի(Danny Elfman) հետ, ով աշխատում էր «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմի երաժշտության վրա[25]։

Դեկտեմբերի 11-ին Billboard.com կայքում հայտարարվեց, որ Panic! At the Disco-ի նոր ալբոմը կթողարկվի 2008 թվականի մարտի 25-ին։ Մի փոքր ուշ խմբի պաշտոնական կայքում հայտնվեցին մի շարք գլուխկոտրուկներ, առաջինի պատասխանն էր՝ «Դուք չպետք է անհանգստանաք»(«YOU DON’T HAVE TO WORRY»)՝ խմբի թմբկահար Սփենսր Սմիթը բացատրեց դա, ասելով որ այն «We’re So Starving» երգի տողերից է[26]։

«Nine in the Aftenoon» երգի տեսահոլովակը պլանավորված էր դեկտեմբերի 21,22-ին, մինչև սինգլի թողարկվելը 2008 թվականի հունվարին[26]։

Երկրորդ գլուխկոտրուկը ցուցադրեց նոր ալբոմի երգերի փոքր հատվածներ, իսկ երրորդը թույլատրում էր տեսնել ձայնագրման պրոգրեսի մասին և լսել «We’re So Starving» երգի «հում» վերսիան։ Խումբը նաև հաըտարարեց, որ նրանք կձայագրեն ալբոմը հաջորդաբար և կմիացնեն այն Abbey Road Studios-ում։ Այնուհետև Panic! At the Disco-ն հաստատեց, որ երկրորդ ալբոմը կանվանվի Pretty. Odd և այն կթողարկվի 2008 թվականի մարտի 25-ին։ Նոր գլուխկոտրուկը հայտնվեց խմբի կայքում հունվարի 16-ին, որի տարբեր մասեր դրված էին տարբեր կայքերում, որոնք բացահայտում են նոր ալբոմի շապիկը[27]։

Panic! At the Disco-ի նոր շրջագայությունը սկսվեց ապրիլի 10-ին Սան Ֆրանցիսկոյում և ավարտվեց հունիսի 14-ին Անահայմում։

 
Ելույթներ Pretty. Odd. World Tour.-ի շրջանակում

Հունվարի 28-ին «Nine in the Afternoon»-ը հասանելի դարձավ MySpace.com կայքի խմբի պաշտոնական էջում։ iTunes-ը ստեղծեց ալբոմի 2 տեսակ՝ Deluxe Edition և Standart Edition՝ նախօրոք կատարվող պատվերների համար։ Nine in the Afternoon սինգլի թողարկվելուց հետո խումբը թողարկեց տեսահոլովակ «That Green Gentleman (Things Have Changed)» երգի համար[28]։

Մարտի 30-ին Panic! At the Disco-ի ալբոմը զբաղեցրեց 2-րդ տեղը Մեծբրիտանական այլ ալբոմների միջև հիթշքերթում։ Pretty. Odd 2-րդ տեղը զբաղեցրեց նաև ամերիկյան հիթշքերթում, վաճառելով 139,000 պատճեն առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ապրիլին հասավ առաջին հորիզոնականին Ավստրիալական հիթշքերթում[29]։

Օգոստոսում Panic! At the Disco-ն ձեռնարկեց համաշխարհային՝ Pretty. Odd. World Tour շրջագայություն՝ ելույթ ունենալով Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում և Նոր Ձելանդիայում։

Դեկտեմբերում խումբը թողարկեց «…Live in Chicago» DVD/CD սկավառակ։ DVD ներառում էր Չիկագոյի Honda Civic Tour շրջագայության ելույթը, կարճամետրաժ ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր տեսահոլովակների նկարահանումների մասին, CD-ում ներառված էր Honda Civic Tour-ի ելույթի ժամանակ կատարված բոլոր երգերը, ինչպես նաև «Pretty. Odd» ալբոմոմից 4 երգի այլընտրանքային տարբերակ[30][31]։

Vices & Virtues (2009—2011) խմբագրել

2009 թվականի հուլիսի 6-ին խմբի պաշտոնական կայքում տեղադրվեց հաըտարարություն, ըստ որի Ռայան Ռոսը և Ջոն Ուոլքերը լքում են խումբը։ Այդ պահից սկսած խմբի մեջ դեռևս մտնում էին Բրենդոն Ուրին և Սփենսեր Սմիթը։ Այդ պահի դրությամբ նրանք կիթառահարի և բաս կիթառահարի փոխարինող են փնտրում։ Հուլիսի սկզբի դրությամբ խումբն արդեն ուներ 4 երգ նոր՝ երրորդ ալբոմի համար[32]։

 
Panic! At the Disco-ի ելույթը Դալլասում

Ավելի ուշ խումբը լրագրողների տեղեկացրեց, որ ալբոմը գտնվում է պատրաստման վաղ փուլում և կթողարկվի 2009 թվականի վերջին[33]։ Blink-182 խմբի բաս կիթառահար Մարկ Հոփուսը (Mark Hoppus) կաշխատի խմբի հետ առնվազն մեկ նոր երգի վրա։ Խումը խոստանում է միանալ Fall Out Boy-ին, Blink-182-ին և Չեսթեր Ֆրենչին(Chester French) և ելույթ ունենալ Blink-182-ի ամառային շրջագայության առաջին մասին։ «New Perspective» նոր սինգլը թողարկվեղ ռոք-ռադիոյով օգոստոսի 18-ին։ Ալբոմը խոստացվեց թողարկել 2009 թվականի գարունից ոչ ուշ[34]։

2011 թվականի հունվարի 18-ին Panic! (նոր ալբոմի հետ վերադարձավ նաև բացականչական նշանը) at the Disco պաշտոնապես հայտարարեսցին, որ նոր՝ «Vices & Virtues» ալբոմը կթողարկվի 2011 թվականի մարտի 29-ին, սակայն ալբոմը թղարկվեց մեկ շաբաթ շուտ (մարտի 22-ին)[35]։

2011 թվականի փետրվարի 1-ին թողարկվեց առաջին՝ «The Ballad of Mona Lisa» սինգլը։ Փետրվարի 8-ին թողարկվեց երգի տեսահոլովակը։ Ապրիլի 25-ին թողարկվեց «Ready To Go (Get Me Out Of My Mind)» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը դարձավ Շեյն Դրեյքը (Shane Drake)[36][37]:

 
«Vices & Virtues»-ի շրջանակներում առաջին համերգը

Դրանից բացի Panic! At the Disco-ի Եվրոպական տուրի մեջ է մտնում Մոսկվան։ Panic! At the Disco-ի առաջին համերգը Ռուսաստանում տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 9-ին GAUDI ARENA-ում[38] Former guitarist of pop rock band the Cab, Ian Crawford and Dallon Weekes, frontman of indie rock band the Brobecks, filled in for Ross and Walker on tour during the blink-182 Summer Tour in August 2009.[39]:

Too Weird to Live, Too Rare to Die! (2012—2015) խմբագրել

Շրջագայության ավարտից հետո խումբը սկսեց զբաղվել չորրորդ ալբոմի ստեղծմամբ։ Ալբոմի ձայնագրման ժամանակ կիթառահար Յեն Քրոյֆորդը, որը փոխարինեց Ռայան Ռոսին, հեռացավ խմբից, ասելով, որ նա ցանկանում է ստեղծել իսկական, չկեղծված երաժշտություն։

2013 թվականի հուլիսի 15-ին հայտարարվեց, որ նոր ալբոմի անվանումը կլինի «Too Weird to Live, Too Rare to Die!»: Թողարկման ամսաթիվը նշանակվեց 2013 թվականի հոկտեմբերի 8-ը։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Pure Fresh 23-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մտքեր ունի հինգերորդ ալբոմի վերաբերյալ, բայց նա չգիտի դա կլինի իր մենակատարային ալբոմը, թե Panic! At The Disco-ի ալբոմը։

Սփենսեր Սմիթի հեռանալը և Death of a Bachelor (2015—2017) խմբագրել

2015 թվականի ապրիլի 2-ին Սմիթը հայտարարեց, որ պաշտոնապես հեռանում է խմբից։ 2015 թվականի ապրիլի 20-ին Ուրին թողարկեց տեսահոլովակ «Hallelujah» երգի համար, առանց որևէ պաշտոնական հաըտարարության։ Այն հայտնվեց «Billboard 100»-ի 40-րդ տեղում՝ խմբի ամենաբարձր դիրքը «I Write Sins Not Tragedies» երգից հետո։ Երկրորդ՝ «Death of a Bachelor» երգը հայտնվեց Apple Music-ում սեպտեմբերի 1-ին, իսկ հինգերորդ ալբոմի երկրորդ՝ «Victorious» սինգլը թողարկվեց սեպտեմբերի վերջում[40]։ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Բրենդոն Ուրին խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր՝ «Death of a Bachelor» ալբոմի թողարկման մասին։ Նաև հայտարարվեց, որ ալբոմը կթողարկվի 2016 թվականի հունվարի 22-ին։ Հոկտեմբերի 24-ին թողարկվեց «Emperor’s New Clothes» երրորդ սինգլը։ «LA Devotee» թողարկվեց նոյեմբերի 26-ին։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին խումբը թողարկեց «Don’t Threaten Me with a Good Time» սինգլը[41][42]։

Վերջերս տված հարցազրույցում Բրենդոն Ուրին հայտարարեց, որ ցանկանում է նկարել երաժշտական տեսահոլովակներ «Death of a Bachelor» ալբոմի բոլոր երգերի համար։

Դալոն Սմիթի հեռանալը և Pray for the Wicked (2017—ներկան) խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 15-ին խումը թողարկեց չորրորդ՝ «All My Friends We’re Glorious: Death of a Bachelor Live» համերգային ալբոմը[43][44][45]։ 5 օր հետո թողարկվեց ոչ ալբոմային՝ «Feels Like Christmas» երգը։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին բաս կիթառահար Դալլոն Ուիքսը հայտարարեց Panic! At The Disco-ից հեռանալու մասին[46]։

Ելույթներ խմբագրել

 
Կրկեսային ներկայացում Panic at the Disco-ի ելույթի ժամանակ.

Panic at the Disco-ն ելույթ ունեցավ Times Square-ում Նոր Տարվա նախօրեին դեկտեմբերի 2006/հունվարի 2007-ին Քերսոն Դեյլի (Carson Daly) հետ։ Նրանք կատարել են «Lying Is the Most Fun a Girl Can Have Without Taking Her Clothes Off» (2006-ի վերջին երգը) և «I Write Sins Not Tragedies»(2007-ի առաջին երգը) երգերը[47][48]։

Երաժշտական ոճ խմբագրել

երաժշտական քննադատները խմբին էին վերագրում տարբեր երաժշտական ոճեր։ Մասնավորապես Փոփ-Փանկ, Փոփ-ռոք և ինդի-ռոք, իսկ Pretty. Odd. ալբոմը անվանակոչեցին որպես Բարոկկո-փոփ[49]։ Սակայն խմբի անդամները մտածում են, որ անիմաստ է իրենց խումբը վեևագրել ինչ-որ կոնկրետ ոճի։ Panic! At the Disco-ն բազմիցս է նշել, որ երկրորդ ալբոմը ոճով տարբերվելու է A Fever You Can’t Sweat Out-ից[50][51]։

Խմբի նոր ալբոմի վերաբերյալ Ռայան Ռոսը ասել է, որ նա պատկերացնում է մարդու, ով ամբողջ օրը աշխատել է, նստում է իր մեքենան և ուղղակի միացնում է ռադիոն։ Նա նաև ասաց, որ նա կցանկանար, որ այդ մարդը գոնե 3 րոպեյով նրան երջանկացնել, այլ ոչ թե դարձներ նրան ավելի ճնշված[52][53]։

Խմբի կազմ խմբագրել

Ներկայիս կազմ
  • Բրենդոն Ուրի — վոկալ, կիթառ (2009 — ներկա), բաս կիթառ, սինթեզատոր, դաշնամուր (2004 — ներկա), հարվածային գործիքներ (2015 — ներկա)
Նախկին մասնակիցներ
  • Դալլոն Ջեյմս— բաս կիթառ, Բեք-վոկալ (2009—2017)
  • Բրենդ Ուիլսոն — բս կիթառ (2004—2006)
  • Ռայան Ռոս — վոկալ, երգերի հեղինակ (2004—2009), կիթառ, սինթեզատոր (2004—2009)
  • Ջոն Ուոքեր — բաս կիթառ (2006—2009)
  • Սփենսեր Սմիթ — հարվածային գործիքներ (2004—2013)
Ներկայիս ժամանակավոր մասնակիցներ
  • Դեն Պավլովիչ — հարվածային գործիքներ
  • Николь Роу — բաս կիթառ (2018 — ներկա)
  • Майк Наран — կիթառ, բեք-վոկալ(2018 — ներկա)
Նախկին ժամանակավոր մասնակիցներ
  • Բարթրամ Նասոն — ջութակ, ստեղնաշարային գործիքներ, էլեկտրոնային հարվածային գործիքներ(2006—2008)
  • Էրիկ Ռոնիք — ստեղնաշարային գործիքներ, բեք-վոկալ(2006—2008)
  • Йен Кроуфорд — կիթառ, բեք-վոկալ (2009—2012)
  • Քեննեթ Հարիս — կիթառ, բեք-վոկալ (2013—2018)

Սկավառակագրություն խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

MTV Video Music Awards
  • Պարգևատրվել է- Տարվա լավագույն տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Տարվա լավագույն տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Լավագույ ռոք-տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Լավագույն նոր երգիչ տեսահոլովակում (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Տեսահոլովակի լավագույն ռեժիսուրա (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
TMF Awards
  • Պարգևատրվել է - Տարվա լավագույն այլազգի արտիստի տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար

Grammy

  • Առաջադրվել է - լավագույն ռոք ալբոմ (2017) «Death of a Bachelor»-ի համար[54]
American Music Awards
  • Պարգևատրվել է - Լավագույն այլընտրանքային արտիստ (2018)[55]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Santiago, Brianna (2015 թ․ հունիսի 19). «Celebrities you didn't know graduated from Las Vegas high schools». Las Vegas Sun. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 «Panic! comes home to play House of Blues». Las Vegas Sun. 2011 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  3. allmusic ((( Panic at the Disco – Biography )))
  4. Valerie Nome (2011 թ․ մարտի 22). «Panic! At The Disco Frontman Moves Forward». OK!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  5. «Panic! Attack». Dose.ca. 2006 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  6. James Montgomery (2006 թ․ փետրվարի 2). «Panic! At The Disco Fight For Cred, Swear They Have No Beef with the Killers». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  7. James Montgomery (2006 թ․ հուլիսի 31). «Panic! At The Disco Carry Emo-Punk Banner into VMAs With Five Noms». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  8. Kalil, Mike (2005 թ․ հոկտեմբերի 28). «Panic! Attacks». Las Vegas Review-Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  9. Cathy McCabe (2006 թ․ հոկտեմբերի 5). «Time to hit panic button». Herald Sun. Australia. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  10. Herald-Journal staff reports (2005 թ․ հուլիսի 29). «Fall Out Boy to lead Nintendo Fusion Tour». Herald-Journal. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  11. Gene Stout (2006 թ․ դեկտեմբերի 1). «A sudden Panic! has hit the world». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  12. James Montgomery (2006 թ․ մայիսի 18). «Panic! At The Disco Claim Split With Bassist Was Amicable, Mutual Decision». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  13. James Montgomery (2006 թ․ օգոստոսի 9). «Ex-Panic! At The Disco Bassist Initiates Legal Action Against Band». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  14. «The Academy Is…. & Panic! At The Disco – 'The Ambitious Ones and Smoking Guns Tour'». ContactMusic.com. 2006 թ․ հունվարի 16. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  15. «Panic! At The Disco speak after bottling». NME. 2006 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  16. James Montgomery (2006 թ․ հոկտեմբերի 3). «For Next Tour, Panic! At The Disco Relying On … Motley Crue?». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  17. Joanna Horowitz (2006 թ․ դեկտեմբերի 5). «Circus troupe Panic! steals the limelight». The Seattle Times. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  18. «Panic! At The Disco Open Tour With Mime, Drum Line & Oh Yeah, And Rock – MTV News». MTV News. Montgomery, James. 2006 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  19. Corey Moss (2006 թ․ դեկտեմբերի 26). «Panic! At The Disco Promise Vulgar Video, Want Movie Music For New LP». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  20. «Panic! At The Disco move into cabin to begin work on new LP». Alternative Press. 2007 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  21. Panic at the Disco Nearly Witches Demo (անգլերեն), Վերցված է 2019-10-02-ին
  22. Panic! at the Disco - Nearly Witches (Ever Since We Met...) (անգլերեն), Վերցված է 2019-10-02-ին
  23. James Montgomery (2008 թ․ հունվարի 11). «Panic at the Disco Explain Excised Exclamation Point: 'It Got A Little Bit Annoying'». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  24. James Montgomery (2008 թ․ փետրվարի 21). «Panic at the Disco Promise New Album Isn't A Huge Departure: 'We're Still The Same Guys'». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  25. 26,0 26,1 Barry Walters (2008 թ․ մարտի 22). «Pretty. Odd. – Review». Spin. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  26. James Montgomery (2007 թ․ սեպտեմբերի 14). «Panic! At The Disco Divulge Why They Wanted Second Chance at Second Album». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  27. James Montgomery (2008 թ․ հունվարի 10). «Panic at the Disco Name New LP; Set To Headline Honda Civic Tour». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  28. James Montgomery (2008 թ․ հունվարի 24). «Panic at the Disco Exclusives: Sneak-Peek 'Afternoon' Video, Hear Song». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  29. Chris Harris (2008 թ․ հուլիսի 31). «Panic at the Disco, Dashboard Confessional To Co-Headline Rock Band Live Tour». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  30. Chris Harris (2008 թ․ սեպտեմբերի 7). «Panic at the Disco, Plain White T's Help Launch Rock Band 2 At Pre-VMA Party». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  31. James Montgomery (2008 թ․ հունվարի 22). «Panic at the Disco Pledge To Drop Circus Theme, Underwear on Upcoming Tour». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  32. John Norris (2008 թ․ մայիսի 9). «Panic at the Disco Talk About New, Stripped-Down Show at NYC Concert». MTV News. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  33. John Norris (2008 թ․ մայիսի 9). «Panic at the Disco Get (Cough) 'Green'». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  34. James Montgomery (2009 թ․ հուլիսի 13). «Exclusive: Ryan Ross Talks About Leaving Panic! At The Disco». MTV News. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  35. Tamar Anitai (2009 թ․ հուլիսի 6). «Ryan Ross And Jon Walker Quit Panic! At The Disco». MTV News. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  36. Urie, Brendon. «Brendon Urie on Twitter – "All you sinners stand up... #Hallelujah"». twitter.com. Brendon Urie. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  37. «Panic at the Disco's New Perspective – News Article –». Absolutepunk.net. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  38. James Montomery (2009 թ․ հուլիսի 29). «Exclusive: Spencer Smith Reveals New Members Of Panic! At The Disco». MTV News. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  39. EXCLUSIVE: Brendon Urie on How His Wife Inspired Panic! At The Disco's New Album Title, 'Death of a Bachelor'. 9news.com (October 22, 2015). Retrieved on January 20, 2016.
  40. «Panic! At The Disco announce new album, share first single». AXS. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  41. «Panic! At The Disco Have Finally Announced A New Album | Blunt Mag». Blunt Mag – Alternative Music News, Reviews, and Interviews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  42. Reed, Ryan (2017 թ․ նոյեմբերի 20). «Panic! At the Disco Plot New Live LP, 'All My Friends We're Glorious'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  43. Dickman, Maggie (2017 թ․ դեկտեմբերի 15). «Panic! At The Disco release 'Death Of A Bachelor' live concert footage». Alternative Press. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  44. Murray, Robin (2017 թ․ նոյեմբերի 11). «Panic! At The Disco Announce New Live Album». Clash music. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  45. Sharp, Tyler (2015 թ․ դեկտեմբերի 31). «Panic! At The Disco Drop New Single, "Don't Threaten Me with a Good Time». Alternative Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  46. Kaufman, Gil (2016 թ․ հունիսի 17). «'Suicide Squad' Soundtrack: Skrillex & Rick Ross, Panic! at the Disco Cover 'Bohemian Rhapsody' & More». Billboard. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  47. «Suicide Squad Movie Soundtrack Revealed». screenrant.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  48. [1] Արխիվացված Նոյեմբեր 19, 2007 Wayback Machine
  49. Lainez, Sherwin (2016 թ․ հունվարի 18). «Panic! at the Disco's Brendon Urie Talks the Influence of Bowie, Queen, and Sinatra on Death of a Bachelor». ABC Radio. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  50. Spanos, Brittany (2016 թ․ հունվարի 13). «Watch Panic! at the Disco's Brendon Urie Talk Working With Rivers Cuomo». Rollingstone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  51. «interview». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  52. EXCLUSIVE: Is A Panic! & Twenty One Pilots Collab On The Way?, Վերցված է December 12, 2016-ին
  53. «59th Annual GRAMMY Awards Winners & Nominees». The GRAMMYs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  54. «Here Are All the Winners From the 2018 AMAs». Billboard (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Panic! At the Disco» հոդվածին։