PENTAGON (Փենթագոն, կորեերեն՝ 펜타곤), հարավկորեական երաժշտական խումբ (բոյ բենդ), որին հովանավորում է Cube Entertainment-ը։ Խումբը կազմված է 10 մասնակիցներից՝ Ջինհո, Հուի, Ինդոուն, Հոնսոկ, Շինուոն, Յոուան, Են Ան (Յան Ան), Յութո, Քինո , Ուսոկ։ Նրանք ներկայացվել են Mnet հեռուստաընկերության կենդանի Pentagon Maker շոուի ժամանակ։ Փենտագոնի դեբյուտը կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին[1]։ Միևնույն ժամանակ թողարկվել է Փենտագոնի առաջին մինի ալբոմը և ցուցադրության հանվել այն։

PENTAGON
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ և դենս փոփ
Գործունեություն2016
ԼեյբլCube Entertainment
Կայքcubeent.co.kr/pentagon
 Pentagon (South Korean band) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Դեբյուտից առաջ. Pentagon Maker խմբագրել

2015 թվականի դեկտեմբերին Cube Entertainment-ը հայտարարեց տղաների նոր խմբի մասին, որոնց դեբյուտը պիտի կայանար 2016 թվականի երկրորդ կեսին[2]։

2016 թվականի ապրիլի 26-ին Cube-ը նեկայացրեց “Come Into The World” հանելուկային անոնսը, որը պարզվեց Pentagon Maker-ի շոուի անոնսն էր։ Շոուի մասնակիցները ներկայացվել են 2016 թվականի մայիսի 2-ին YouTubeMnet ալիքի ներկայացնող հոլովակի միջոցով[3]։

Խմբի վերջնական կազմը պետք է կազմվեր Mnet ալիքի ռեալիթի Pentagon Maker շոուից հետո։ Շոուն եթեր է դուրս եկել մայիսի 2-ին Mnet M2 և Naver TV Cast ալիքների միջոցով 12 շաբաթվա ընթացքում։ Այնտեղ մասնակիցները ցույց տվեցին իրենց հմտությունները և 5 տիպի կարողություններ ցուցադրեցին՝ կատարողական, պար, խմբային համատեղ աշխատանք, տաղանդ և մտածողություն[3]։ Շոուի վերջում Հուին, Յոուանը, Հոնսոկը, Քինոն, Ուսոկը, Ջինհոն և Յութոն դարձան խմբի հաստատուն մասնակիցները[4]։

Հուլիսի 9-ին նախագծի շրջաններում Փենտագոնը թողարկեց “Young” սինգլը, որում ընդգրկվեցին “Young” (պրոդ. Dok2) և “Find Me” (պրոդ. Tiger JK) երգերը[5]։ Նաև թողարկվեց “Young” երգի տեսահոլովակը։

Խմբի դեբյուտային համերգն ի սկզբանե պետք է ունենար 2016 թվականի հուլիսի 23-ին Ջամսիլ թաղամասի փակ դահլիճում (Jamsil Indoor Stadium), բայց ներքին խնդիրների պատճառով Cube-ը հետաձգվեց համերգի և դեբյուտի օրը։

2016 թվականից առ այսօր. դեբյուտը «Pentagon» մինի ալբոմով խմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Cube Entertainment-ը հաստատեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի կունենա խմբի դեբյուտը[1]։ Նաև հաստատվեց, որ խումբը կկազմվի 10 մարդկանցով, այդ թվում նաև այն մասնակիցները, որոնք հեռացվել են Pentagon Maker շոուից՝ Շինուոնը, Են Անը (Յանան) և Իդոունը[6]։

Փենտագոնը թողարկեց իր առաջին՝ «Pentagon» մինի ալբոմը հոկտեմբերի 10-ին։ Ալբոմը կազմված է 7 երգից, որի գլխավոր երգը “Gorilla”-ն է, նույն ժամանակում նաև թողարկվեց տեսահոլովակը։ Հոկտեմբերի 10-ին խումբն անցկացրեց իր առաջին ցուցադրությունը։

Կազմ խմբագրել

Բեմական անուն Իրական անուն Դերը խմբում Ծննդյան ամսաթիվ Նշում
Տառադարձումը Հանգըլ Ռոմանական Հանգըլ
Ջինհո / Jinho 진호 Ջո Ջինհո / Jo Jinho 조 진호 Գլխավոր վոկալիստ 17.04.1992 SM Entertainment խմբի նախկին պրակտիկանտ, SM The Ballad-ի նախկին անդամ[7]
Հուի/ Hui 후이 Լի Հուի Տեկ/ Lee Hwi Taek  이회택 Լիդեր, գլխավոր վոկալիստ 28.08.1993
Հոնսոկ / Hongseok 홍석 Յան Հոն Սոկ / Yang Hong Seok 양홍석 Վոկալիստ 17.04.1994 YG Entertainment խմբի նախկին պրակտիկանտ, մասնակցել է Mix&Match ռեալիթի շոուին[7]
Ինդոուն / E'Dawn 이던 Կիմ Հյո Ջոն / Kim Hyo Jong 김효종 Ռեփեր, գլխավոր պարող 01.06.1994
Շինուոն / Shinwon 신원 Կո Շին Ուոն / Go Shin Won  고신원 Վոկալիստ 11.12.1995
Յոուան / Yeo One 여원 Յո Չան Գու / Yeo Chang Gu 여창구 Վոկալիստ 27.03.1996
Յանան / Yan An 옌안 Են Ան / Yan An Վոկալիստ 25.10.1996 Ազգությամբ՝ չինացի
Յութո / Yuto 유토 Յութո Ադաչի / Yuto Adachi Ռեփեր 23.01.1998 Ազգությամբ՝ ճապոնացի
Քինո / Kino 키노 Կան Հյոն Գու / Kang Hyung Gu 강형구 Գլխավոր պարող, վոկալիստ 27.01.1998
Ուսոկ / Wooseok 우석 Չոն Ուսոկ / Jung Woo Seok 정우석 Ռեփեր, մակնե (ամենափոքրը) 31.01.1998

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Թողարկման ամսաթիվ Անուն Ալբոմի մանրամասներ Դիրքը շքերթում Վաճառք
KOR.
10.10.2016 Pentagon Լեյբլ՝ CUBE Entertainment, LOEN Entertainment

Ձևաչափեր՝ CD, թվային բաշխում

07.12.2016 Five Senses
29.03.2017 JAP 1-st Mini Album "Gorilla"

Սինգլներ խմբագրել

Թողարկման ամսաթիվ Անուն Սինգլի մանրամասներ Դիրքը շքերթում
KOR.
09.07.2016 Young Ձևաչափեր՝ թվային բաշխում

Հոլովակներ խմբագրել

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անուն Նշում
2016 Young Նախադեբյուտային հոլովակ, Pentagon Maker շոու
Gorilla Դեբյուտային հոլովակ
2016 Can You Feel It
2017 Pretty Pretty

Gorilla JAP

Մասնակցություն այլ կատարողների տեսահոլովակներում խմբագրել

Տարի Անուն Երգիչ Մասնակից
2010 Hot Times SM The Ballad Ջինհո
Miss You SM The Ballad Ջինհո
2014 G.NA’S Secret G.NA Հուի, Քինո, Ինդոուն, Յոուան
2015 Kimishika Song Dong Woon Յոուան

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեալիթի շոու խմբագրել

Տարի Անուն Մասնակից Մեդիա բովանդակություն Նշում
2014 Mix&Match Հոնսոկ Mnet YG Entertainment շոու
2016 Pentagon Maker Բոլորը Mnet M2, Naver TV Cast

Դրամաներ խմբագրել

Տարի Անուն Մասնակից Մեդիա բովանդակություն Նշում
2016 Spark Յոուան , Հուի, Ինդոուն, Յութո, Ուսոկ Naver TV Cast Վեբ դրամա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nila, Kim (2016 թ․ սեպտեմբերի 30). «Cube Entertainment объявили дату дебюта Pentagon! | YESASIA». YESASIA (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. kodra. «Cube Entertainment, по сообщениям, в следующем году представят дебют новой мужской группы! | SHOWASIA». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 tasia. «Представлены участники нового шоу на выживание 'Pentagon Maker' | SHOWASIA». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. POP, 헤럴드 (2016 թ․ հուլիսի 27). «[POP초점]'큐브 신인' 펜타곤, 언제 데뷔할까 "데뷔 콘서트 무산"». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. luna28 (2016 թ․ հուլիսի 9). «Pentagon выпустили клип "Young"! - K-POP». K-POP (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. kodra. «Pentagon представили первый сет индивидуальных тизер-фото! | SHOWASIA». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. 7,0 7,1 kodra. «ЧжинХо и ХонСок из Pentagon рассказали, почему ушли из SM и YG | SHOWASIA». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PENTAGON (խումբ)» հոդվածին։