Onur Air (Onur Havayolları Taşımacılık A.Ş.), թուրքական ավիաընկերություն, որի գլխամասը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ, որոնք հիմնականում իրականացվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Անթալիայի օդանավակայանից։ Իրականացնում է չարթերային թռիչքներ դեպի թուրքական հանգստավայրեր։

Onur Air
ՕՏՄԱ
8Q
ՔԱՄԿ
OHY
Պայմանականչ
ONUR AIR
Հիմնադրվել է1992
ԿենտրոններIstanbul Airport?
ԻնքնաթիռներMcDonnell Douglas MD-82?
Նավատորմ26[1]
ԳլխամասՍտամբուլ, Թուրքիա
onurair.com
A321-ը Բիրմինգհեմում

Պատմություն խմբագրել

Ավիաընկերությունը հիմնվել է 1992 թվականի ապրիլի 14-ին և նույն տարվա մայիսին իրականացրել է առաջին չվերթը դեպի Հյուսիսային Կիպրոս[2]։

Մեկ տարվա ընթացքում ավիաընկերության ավիապարկը համալրվեց 4 A320 տիպի օդանավերով։ 1994 թվականին Onur Air-ը համաձայնագիր կնքեց Ten Tour-ի հետ, որը թուրքական տուրիզմի ոլորտում առաջատարներից մեկն էր։ 1995 թվականին օդանավերի թիվը հասավ 9-ի։ 1996թվականին Ten Tour-ը գնեց ավիաընկերությունը։ Ավիապարկը սկսեց մեծանալ ոչ միայն A320, այլ նաև A300 տիպի ինքնաթիռներով։

1999 թվականին, ճգնաժամի պատճառով, օդանավերի թիվը 16-ից կրճատվեց 9-ի։ 2000 թվականից հետո ավիաընկերությունը սկսեց նորից աճել։

Երթուղիներ խմբագրել

Կանոնավոր չվերթներ խմբագրել

Ստորև ներկայացված աղյուսակում առկա են միայն կանոնավոր չվերթների քաղաքները։ Ցանկը իր մեջ չի ներառում չարթերային չվերթները

Onur Air-ի երթուղիներ[3]
Քաղաք   Ստամբուլից   Անթալիայից   Նիկոսիայից
  Ադանա  Y
  Անթալիա  Y  ·
  Ալանիա  Y
  Բոդրում  Y
  Այնթափ  Y
  Դալաման  Y
  Դիարբեքիր  Y
  Իզմիր  Y
  Նիկոսիա  Y  ·
  Մալաթիա  Y
  Օդեսսա  Y
  Սամսուն  Y
  Ստամբուլ  ·  Y  Y
  Տրապիզոն  Y  Y
  Ուռհա  Y
  Խարբերդ  Y  Y
  Երզնկա  Y
  Էրզրում  Y
  Նալչիկ  Y

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Флот Onur Air». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  2. «История компании». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Երթուղիներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել