OnePlus, չինական ընկերություն։ Հանդիսանում է BBK Electronics-ի ստորաբաժանում։ Կազմակերպության հիմնական նպատակը BBK Electronics-ի սմարթֆոնների տարածումն է՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Շենժեն քաղաքում (Գուանդուն նահանգ, ՉԺՀ)[1]

OnePlus
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էդեկտեմբերի 16, 2013
ՀիմնադիրPete Lau? և Carl Pei?
ՎայրՇենժեն, Գուանդուն, Չինաստան
Երկիր Չինաստան
Գլխավոր անձինքՊիտ Լուի
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Հասույթ1,9 մլրդ $ (2019)
Աշխատողների թիվ2700 մարդ (2019)
Մայր ընկերությունBBK Electronics
Կայքoneplus.com
 OnePlus Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին OPPO ընկերության նախկին փոխնախագահի կողմից։ OPPO-ն նույնպես զբաղվում է սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ։ Իր առաջին սմարթֆոնի արտադրության ժամանակ OnePlus-ը բացառիկ լիցենզային համաձայնագիր է կնքել Cyanogen Inc. կազմակերպության հետ, որն իրենից ենթադրում էր ընկերության սմարթֆոնների վրա հատուկ «CyanogenMod» ծրագրային ապահովման տեղադրում և վերջինիս ապրանքանիշը Չինաստանի սահմաններից դուրս օգտագործելու իրավունք։

OnePlus իր առաջին սմարթֆոնը ներկայացրել է 2014 թվականի ապրիլի 23-ին[2]։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է Հնդկաստանի տարածքում բացառապես Amazon-ի միջոցով իր սմարթֆոնների վաճառքը սկսելու մասին[3], ինչպես նաև հայտարարել է շուրջ 25 սպասարկման պաշտոնական կենտրոնների բացման պլանների մասին։ Սակայն սմարթֆոնների վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր Micromax Mobile ընկերության կողմից դիմում ներկայացնելու պատճառով, որտեղ կազմակերպությունը պնդում էր այն մասին, որ OnePlus խախտել է Micromax Mobile-ի կողմից CyanogenMod ծրագրային ապահովում ունեցող ապրանքների տարածման բացառիկ իրավունքը Հարավային Ասիայի տարածքում[4][5]։ Այդ դեպքերից հետո OnePlus-ը ստեղծեց նոր` OxygenOS իր ֆիրմային ծրագրային ապահովումը OnePlus One սմարթֆոնի համար[6]։

Սարքեր խմբագրել

  • OnePlus One
  • OnePlus  2
  • OnePlus X
  • OnePlus 3
  • OnePlus 3T
  • OnePlus Bullets V2 (ականջակալներ)[7]
  • OnePlus 5[8]
  • OnePlus 5T
  • OnePlus 6
  • OnePlus 6T
  • OnePlus 7
  • OnePlus 7 Pro
  • OnePlus 7T
  • OnePlus 7T Pro

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Xiang, Tracey. «Chinese Smartphone Startup OnePlus Aims at Developed Markets». TechNode.
  2. «Meet the One, OnePlus' $299 Nexus killer». Engadget.
  3. «OnePlus One launched in India for $355 on Amazon». GSMArena.
  4. «OnePlus One Sales Reportedly Halted By Delhi High Court After Micromax Plea». NDTV. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  5. «OnePlus to Delhi High Court: Micromax's Cyanogen OS Is Different». NDTV Gadgets. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  6. «OnePlus releases OxygenOS for the OnePlus One». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  7. «OnePlus Bullets V2: качественные наушники за $20». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «OnePlus 5». oneplus.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OnePlus» հոդվածին։