Omega Christian television (հայերեն՝ Օմեգա քրիստոնեական հեռուստատեսություն), իսլանդական քրիստոնեական ուղղվածության հեռուստաընկերություն, հիմնվել է 1992 թվականի հուլիսի 28-ին Էյրիկուր Սիգուրբյըրնսոնի (իսլ.՝ Eiríkur Sigurbjörnsson) կողմից։ Երկար ժամանակ հեռարձակումը տարածվում էր միայն Իսլանդիայում, բայց այժմ արբանյակային հեռուստատեսությամբ հասանելի է նաև Հյուսիսային Եվրոպայի երկրներում։ Մեծ Բրիտանիայում հայտնի է «The Gospel Channel» անվանումով և տարածվում է «Sky» արբանյակային հեռուստատեսության օպերատորի կողմից։ Հեռուստաալիքների հաղորդումները վարում են Իսլանդիայում հայտնի հոգևորականները։ Հեռարձակումը իրականացվում է իսլանդերեն լեզվով։ Հեռուստակենտրոնը գտնվում է Ռեյկյավիկում։

Արտաքին հղումներ խմբագրել