Now I’m Here (Ահա, ես այստեղ եմ), բրիտանական Queen ռոք խմբի երգը Sheer Heart Attack ալբոմից։ Գրել է Բրայան Մեյը, երբ պառկած էր հիվանդանոցում։ Դառնալով սինգլ՝ երգը բրիտանական հիթ-շքերթում հասել է 11-րդ հորիզոնական։ Սկավառակի հակառակ կողմում ձայնագրվել է «Lily of the Valley» երգը, որը Մեյի ամենասիրելի երգերից մեկն է՝ գրված Մերկուրիի կողմից։ Երգի կենդանի կատարումը ձայնագրվել է Love Of My Life (live) սինգլում։ Երգը ուշագրավ է նրանով, որ Մերկուրին հասնում է իր կարիերայի ամենաբարձր նոտաներից մեկին։ Կոմպոզիցիայում օգտագործվում է նաև բավականին բարդ ռիֆֆ։ Երգը ժամանակին ամենասիրված կենդանի ելույթներից մեկն էր։

«Now I’m Here»
Queenսինգլը
«Sheer Heart Attack» ալբոմից
Թողարկված1975 թվականի հունվարի 17
Ձայնագրված1974
Ժանրհարդ ռոք
ԵրգահանԲրայան Մեյ
Տևողություն4։10
ԼեյբլEMI Records, Elektra Records
ՊրոդյուսերՌոյ Թոմաս Բեքեր և Queen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Killer Queen»
(1974)
«Now I’m Here»
(1975)
«Bohemian Rhapsody»
(1975)

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի հիմքում 1974 թվականի նոյեմբերի 20-ի ելույթն էր «Rainbow Theatre»-ում։ Ավելի ուշ այդ տեսահոլովակի վրա ստուդիական ձայն էին դրել։ Տեսահոլովակը նկարահանվել է 1992 թվականին։ Տեսանյութը սկսվում է երբ խումբը ժամանում է Rainbow Theatre շենք և դուրս գալիս մեքենայից։ Մերկուրին համերգի ժամանակ հագնված է այնպես, ինչպես Մեյը՝ սպիտակ բաճկոն, մեծ կտրտած թևերով։

Կենդանի ձայնագրություններ խմբագրել

Չարթեր խմբագրել

Նիդեռլանդներ խմբագրել

  Նիդերլանդներ Չարթեր[1]
Շաբաթ 01 02 03
Դիրքը չարթերում 38 32 32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Now I'm Here» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 28 июля 2007-ին.

Արտաքին հղումներ խմբագրել