Նոտր-Դամ դե Պարի (ֆր.՝ Notre-Dame de Paris)` ֆրանսա-կանադական մյուզիքլ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հիման վրա։ Երգահան՝ Ռիկարդո Կոչանտե, լիբրետոյի հեղինակ՝ Լյուկ Պլամոնդոն։ Մյուզիքլի պրեմիերան կայացել է 1998 թվականի սեպտեմբերի 16-ին։ Մյուզիքլն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին տարվա ընթացքում ամենամեծ հաջողությունը գրանցած մյուզիքլ։

«Notre-Dame de Paris»
Notre Dame de Paris
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԵրաժշտությունRiccardo Cocciante?
ԲառերLuc Plamondon?
ԼիբրետոLuc Plamondon? և Յուլի Կիմ
Հիմնված էՓարիզի Աստվածամոր տաճարը
ՆերկայացումներՖրանսիա Ֆրանսիա՝ 1998
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ 1999
Կանադա Կանադա՝ 1999
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝ 2000
Ֆրանսիա Ֆրանսիա՝ 2000
Իսպանիա Իսպանիա՝ 2001
Իտալիա Իտալիա՝ 2001
Ռուսաստան Ռուսաստան՝ 2002
Հարավային Կորեա Հարավային Կորեա՝ 2008
Բելգիա Բելգիա՝ 2010
ՄրցանակներԳինեսի ռեկորդների գիրք
Լեզուֆրանսերեն
Պրեմիերա1998

Օրիգինալ տարբերակով մյուզիքլը հյուրախաղերով հանդես է եկել Բելգիայում, Ֆրանսիայում, Կանադայում և Շվեդիայում։ 2000 թվականին ֆրանսիական «Մոգադոր» թատրոնում ներկայացվեց նույն մյուզիքլը, սակայն որոշ փոփոխություններով։ Այդ փոփոխությունները կատարվեցին նաև իտալական, ռուսական, իսպանական և այլ տարբերակներում։

Նույն թվականին Լաս Վեգասում սկսվեց մյուզիքլի ամերիկյան կարճացված տարբերակի ցուցադրումը։ Անգլիական տարբերակում գրեթե բոլոր դերերը կատարում էին այն նույն դերասանները, որոնք հանդես էին գալիս նաև բնօրինակում։

Սյուժե խմբագրել

Գործողություն I

Գնչուհի Էսմերալդան իր մոր մահից հետո գտնվում է գնչու բարոն Կլոպենի խնամակալության ներքո։ Այկն բանից հետո, երբ գնչուների խումբը փորձում է մտնել Փարիզ և ապաստան գտնել Փարիզի Աստվածամոր տաճարում («Les Sans-Papiers»), Ֆրոլոյի հրամանով նրանց վտարում են թագավորական զինվորները («Intervention de Frollo»)։ Զինյալների հրամանատար Ֆեբ դե Շատոպերը հետաքրքրվում է Էսմերալդայով («Bohémienne»)։ Բայց նա արդեն նշանված է 17-ամյա Ֆլոր դե Լիսի հետ («Ces Diamants-Là»)։

Հտպիտների տոնին Տաճարի ժամհար կուզիկ և կաղ Քվազիմոդոն գալիս է, որպեսզի տեսնի Էսմերալդային, ում նա սիրահարված էր («La Fête des Fous»)։ Նրա տգեղ տեսքի համար նրան ընտրում են Հտպիտների թագավոր («Le Pape des Fous»)։ Այդ ժամանակ խառնվում է Քվազիմոդոյի խնամակալ, Փարիզի Աստվածամոր տաճարի սարկավագապետ Ֆրոլոն։ Նա հանում է հտպիտային թագը և արգելում է նույնիսկ նայելը Էսմերալդային՝ մեղադրելով նրան կախարդության մեջ։ Նա հրամայում է Քվազիմոդոյին առևանգել գնչուհուն և փակել Տաճարի աշտարակում («La Sorcière»)։

Գիշերը բանաստեղծ Գրենգուարը հետևում է Էսմերալդային(«Les Portes de Paris») և դառնում նրա առևանգման վկան։ Սակայն մոտակայքում գտնվում էր Ֆեբի պահակախումբը, և նա պաշտպանում է գնչուհուն («Tentative d’Enlèvement»)։ Քվազիմոդոն ձերբակալվում է։ Ֆեբը հանդիպում է նշանակում Էսմերալդայի հետ «Սիրո ապաստարան» կաբարեում։ Ֆրոլոն ամեն բան լսում է։

Գրենգուարը հայտնվում է Հրաշքների բակում՝ թափառականների, գողերի և այլ ավազակների հավաքատեղիում։ Կլոպենը որոշում է կախել նրան այն բանի համար, որ նա, չլինելով հանցագործ, մտել է այնտեղ։ Նրան փրկել կարող է միայն այն կնոջ համաձայնությունը, որը ապրում է այնտեղ և կհամաձայնի ամուսնանալ նրա հետ։ Էսմերալդան Կլոպենի կողմից ստացած առաջարկությունից հետո համաձայնում է, որպեսզի փրկի նրա կյանքը («La Cour des Miracles»)։ Նա խոստանում է դարձնել Էսմերալդային իր մուսան, սակայն Էսմերալդան Ֆեբի մասին է մտածում։ Նա հարցնում է իր սիրեցյալի անվան իմաստի մասին («Le Mot Phoebus», «Beau Comme Le Soleil»)։

Առևանգման փորձի համար Քվազիմոդոյին դատապարտում են անվակոտրման («Anarkia»)։ Ֆրոլոն հետևում է դրան։ Երբ Քվազիմոդոն խմել է խնդրում, Էսմերաքլդան նրան ջուր է տալիս («À Boire»)։

Շուկայական հրապարակում բոլոր երեքը՝ Քվազիմոդոն, Ֆրոլոն և Ֆեբը, սեր են խոստովանում («Belle»)։ Ի երախտագիտոթյուն ջրի՝ Քվազիմոդոն ցույց է տալիս Տաճարը և զանգակատունը, հրավիրելով մտնել, երբ նա կցանկանա («Ma maison, c’est ta maison»)։

Ֆրոլոն հետևում է Ֆեբին և նրա հետ միաիսն մտնում «Սիրո ապաստարան» («L’Ombre», «Le Val d’Amour»)։ Տեսնելով Էսմերալդային Ֆեբի հետ միասին («La Volupté»)՝ նա հարվածում է նրան Էսմերալդայի դաշույնով, որն աղջիկը կորցրել էր Քվազիմոդոյի հարձակման ժամանակ, և փախչում է՝ թողնելով Ֆեբին՝ մահանա («Fatalité»)։

Գործողություն II

Էսդմերալդային ձերբակալում են և տանում են Լա Սանտե բանտո («Où Est-Elle?»)։ Ֆեբը բուժվում է և վերադառնում է Ֆլոր դե Լիսի մոտ, որը խնդրում է նրան երդվել, որ Էսմերալդան անպայման կպատժվի («La Monture», «Je Reviens Vers Toi»)։

Ֆրոլոն դատապխարտում և տանջում է Էսմերալդային։ Նա մեղադրում է նրան կախարդության, անառակության և Ֆեբի վրա հարձակման մեջ։ Էսմերալդան հայտարարում է, որ նա դրան չի մասնակցել։ Որոշվում է նրան կախաղան բարձրացնել («Le Procès», «La Torture»)։

Կախաղանից մեկ ժամ առաջ Ֆրոլոն իջնում է Լա Սանտե բանտի ստորգետնյա հատված, որտեղ բանտարկված է Էսմերալդան («Visite de Frollo à Esmeralda»)։ Նա նրան սեր է խոստովանում և առաջարկում է փրկել նրան, բայց դրա փոխարեն պահանջելով Էսմերալդայի սերը։ Աղջիկը մերժում է («Un matin tu dansais»"): Սարկավագապետը փորձում է ուժով դուրս բերել նրան, սակայն այդ ժամանակ այնտեղ են գալիս Կլոպենն ու Քվազիմոդոն։ Կլոպենը ազատում է խորթ դստերը («Libérés»)։ Էսմերալդան թաքնվում է Փարիզի Աստվածամոր տաճարում։

«Հրաշքների բակի» բնակիչները գալիս են այնտեղ, որպեսզի տանեն Էսմերալդային։ Թագավորական զինվորները՝ Ֆեբի գլխավորությամբ, սկսում են մենամարտել նրանց հետ («L’Attaque De Notre-Dame»)։ Կլոպենը սպանվում է։ Թափառականները վտարվում են («Déportés»)։ Ֆրոլոն Էսմերալդային տալիս է Ֆեբին և դահճին։ Քվազիմոդոն փնտրում է Էսմերալդային, բայց հանդիպում է Ֆրոլոյին, որը խոստովանում է, որ տվել է Էսմերալդային դահճին նրա համար, որ մերժել է իրեն («Mon maître mon sauveur»)։ Քվազիմոդոն տաճարից նետում է Ֆրոլոյին և ինքն էլ մահանում է՝ Էսմերալդայի դին ձեռքին («Donnez-La Moi», «Danse Mon Esmeralda»)։

Ստեղծման պատմություն խմբագրել

Մյուզիքլի վրա աշխատանքը սկսվել է 1993 թվականին, երբ Պլանոդոնը կազմեց մոտավոր լիբրետոն՝ 30 երգերից կազմված, և ցույց տվեց Կոչիանտեին, որի հետ նախկին արդեն աշխատել էր և գրել մի շարք ստեղծագործուններ, որոնց թվում և «L’amour existe encore» երգը Սելին Դիոնի համար։ Երգահանը արդեն ուներ մի քանի պատրաստի ստեղծագործություն, որոնք էլ նա առաջարկեց մյուզիքլի համար։ Մյուզիքլի ամենահայտնի երգը՝ «Belle»-ը, առաջինն է գրվել։ Ի վերջո, «Belle», «Danse mon Esmeralda» և «Le temps des cathédrales» երգերը հիթեր դարձան։

Պրեմիերայից 8 ամիս առաջ թողարկվել է կոնցեպտ-ձայնասկավառակը, որը ներառում էր 16 գլխավոր երգերի ստուդիական ձայնագրությունները։ Բոլոր երգերը կատարել են մյուզիքլի արտիստները՝ բացի Էսմերալդայի հատվածից։ Ստուդիայում այն կատարել է Նոան, իսկ մյուզիքլում՝ Հելեն Սեգարան։ Ներկայացման համար հրավիրվել են կանադացի հայտնի աստղեր՝ Դանիել Լավուան, Բրյունո Փելթյեն, Լյուկ Մերվիլը, սակայն Քվազիմոդոյի գլխավոր դերը տրվել է ոչ այնքան հայտնի Պիեր Գարանին, չնայած որ երգահանը ի սկզբանե գրել էր այդ պարտիան իր համար։ Հենց այդ դերով հայտնի դարձավ Պիերը, ով վերցրեց Գարու մականունը։

Մյուզիքլի ռուսական տարբերակի պրեմիերան կայացել է Մոսկվայում 2002 թվականի մայիսի 21-ին։ Ներկայացման պրոդյուսերները Կատերինա Գեչմեն Վալդեկը, Ալեքսանդր Վայնշթեյնը և Վլադիմիր Տարտակովսկին էին։ Ռուսական տարբերակի տեքստի հեղինակը բանաստեղծ, բարդ, դրամատուրգ և սցենարիստ Յուլի Կիմն է։

2008 թվականին կայացավ մյուզիքլի կորեական տարբերակի պրեմիերան, իսկ 2010 թվականին մյուզիքլը սկսեց ցուցադրվել նաև Բելգիայում։

Դերասաններ խմբագրել

Ֆրանսիա (առաջին կազմը) խմբագրել

Հյուսիսային Ամերիկա խմբագրել

Լոնդոն խմբագրել

Ֆրանսիա (Մոգադոր թատրոն) խմբագրել

Իսպանիա խմբագրել

Իտալիա խմբագրել

Ռուսաստան խմբագրել

Հարավային Կորեա խմբագրել

Բելգիա խմբագրել

Համաշխարհային շրջագայություն 2012 (Ռուսաստան) խմբագրել

Երգեր խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

Բնօրինակ անվանում (ֆր.) Անվան թարգմանություն
1 Ouverture Նախաբան
2 Le temps des cathédrales Տաճարների ժամանակը
3 Les sans-papiers Առանց փաստաթղթերի
4 Intervention de Frollo Ֆրոլոյի միջամտությունը
5 Bohémienne Գնչուհի
6 Esmeralda tu sais Էսմյերալդա, դու գիտես
7 Ces diamants-là Այս ադամանդները
8 La Fête des Fous Հտպիտների տոնը
9 Le Pape des fous Հտպիտների հայրը
10 La sorcière Կախարդուհի
11 L’enfant trouvé Գտնվածը
12 Les portes de Paris Փարիզի դարպասներ
13 Tentative d’enlèvement Առևանգման փորձ
14 La cour des miracles Հրաշքների բակ
15 Le mot Phoebus «Ֆեբ» բառը
16 Beau comme le soleil Գեղեցիկ, ինչպես արևը
17 Déchiré Պատռվում եմ
18 Anarkia Անարխիա
19 À boire Խմել
20 Belle Գեղեցկուհի
21 Ma maison c’est ta maison Իմ տունը քո տունն է
22 Ave Maria Païen Ավե Մարիան հեթանոսերեն
23 Je sens ma vie qui bascule/
Si tu pouvais voir en moi
Ես զգում եմ, որ իմ կյանքը գահավիժում է/
Եթե դու կարողանայիր նայել ինձ
24 Tu vas me détruire Դու ինձ կսպանես
25 L’ombre Ստվեր
26 Le Val d’Amour Սիրո հովիտ
27 La volupté Հաճույք
28 Fatalité Ճակատագիր

Երկրորդ գործողություն խմբագրել

Մյուզիքլի բոլոր տարբերակներում, բացի բնօրինակից, երկրորդ գործողության 8,9,10 և 11 համարների երգերի տեղերը փոփոխված են։

Բնօրինակ անվանում (ֆր.) Անվան թարգմանություն
1 Florence Ֆլորենցիա
2 Les Cloches Զանգեր
3 Où est-elle? Ու՞ր է նա
4 Les oiseaux qu’on met en cage Թռչունները, որոնց վանդակում են պահում
5 Condamnés Դատապարտվածները
6 Le procès Դատ
7 La torture Տանջանք
8 Phoebus Ֆեբ
9 Être prêtre et aimer une femme Լինել հոգևորական և սիրել կնոջ
10 La monture Ձի
11 Je Reviens Vers Toi Ես վերադառնում եմ քեզ մոտ
12 Visite de Frollo à Esmeralda Ֆրոլոյի այցը Էսմերալդային
13 Un matin tu dansais ՄԻ առավոտ դուի պարում էիր
14 Libérés Ազատագրվածները
15 Lune Լուսին
16 Je te laisse un sifflet Ես ձեզ մի սուլիչ եմ տալիս
17 Dieu que le monde est injuste Աստված իմ, ինչպե՜ս է կյանքն անարդար
18 Vivre Ապրել
19 L’attaque de Notre-Dame Նոտր Դամի ապստամբությունը
20 Déportés Վտարվածները
21 Mon maître mon sauveur Իմ տեր, իմ փրկիչ
22 Donnez-la moi Տուր ինձ դա
23 Danse mon Esmeralda Պարիր, իմ Էսմերալդա
24 Le Temps Des Cathédrales Տաճարների ժամանակը

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մյուզիքլի հայտնի Belle երգը կատարում էր Smash!! խումբը։ Այս երգի շնորհիվ նրանք 2002 թվականին առաջին տեղը գրավեցին «Նոր ալիք» մրցույթում։
  • «Belle» երգը 33 շաբաթվա ընթացքում ֆրանսիական չարթերում առաջին հորիզոնականում էր և արդյունքում Ֆրանսիայում ճանաչվեց վերջին հիսուն տարվա լավագույն երգ։
  • Ռուսաստանում «Belle» երգը հայտնի է դարձել՝ շնորհիվ բազում հումորային համարների՝ արված այս եգի միջոցով[1]։
  • Ռուսասկան տարբերակի Էսմերալդայի դերակատար Թեոնա Դոլնիկովան աշխարհում միակ դերասանուհին է, որ ստացել է թատերական բարձրագույն մրցանակը՝ «Ոսկե դիմակը»։
  • Էսմերալդայի դերն է կատարել նաև հայտնի ավստրալիացի երգչուհի Դանի Մինոուգը, ով առավել հայտնի Քայլի Մինոուգի քույրն է։

Մյուզիքլի և վեպի բովանդակային տարբերությունները խմբագրել

  • Մյուզիքլում գրեթե ամբողջովին չի ներկայացվում Էսմերալդայի ծագումը. նա գնչուհի է, ով 6 տարեկանում որբացել է և գնչու բարոնի կողմից որդեգրվել է։ Վեպում Էսմերալդան ֆրանսուհի է, որը մանուկ տարիներին առևանգվել է գնչուների կողմից։ Մյուզիքլում բացակայում է նաև Ռոլանդյան աշտարակի մենուհու կերպարը, ով պարզվում է, որ Էսմերալդայի մայրն է։
  • Էսմերալդայի անունը «զմրուխտ» է նշանակում. ներկայացման և վեպի էկրանավորման հեղինակները աշխատում են նրան ներկայացնել գնչուհու տեսքով՝ հագցնելով նրան կանաչ զգեստներ (ըստ գրքի՝ նա հայտնվում էր միայն գունավոր և կապույտ զգեստներով) կամ նրան կանաչ աչքեր տալով (գրքում նշվում է նրա մուգ շագանակագույն աչքերի մասին)։ Համաձայն վեպի՝ իր անվան միակ բացատրությունը Էսմերալդան համարում է թալիսմանը՝ զարդարված կանաչ ուլունքներով։ Նա հիշատակում է դա իր և Գրենգուարի հետ զրույցում՝ իրենց ամուսնությունից հետո։
  • Վեպում փորձելով հացի փող վաստակել՝ Գրենգուարը սկսում է Էսմերալդայի հետ հանդես գալ փողոցներում որպես հտպիտ և ակրոբատ՝ իր վրա ուղղելով Գրոլոյի զայրույթն ու խանդը։
  • Ֆեբ դե Շատոպերի կերպարը մյուզիքլում ավելի ռոմանտիկ է ներկայացված, քան վեպում։ Վեպում Ֆենը հետաքրքրված է Ֆլեր դե Լիսի եհտ ամուսնությամբ՝ օժիտի պատճառով, իսկ Էսմերալդային նա սեր է խոստովանում՝ ցանկանալով միայն ֆիզիկական մտերմություն։
  • Մյուզիքլից ամբողջովին հանված է Կլոդ Ֆրոլոյի կրտսեր եղբոր՝ Ժեանի կերպարը։
  • Վեպում Էսմերալդան մինչև իր բանտարկությունը երբեք չի եղել Տաճարում և չէր շփվել Քվազիմոդոյի հետ։ Որպես երախտագիտություն բերած ջրի համար՝ Քվազիմոդոն փրկում է Էսմերալդային կախաղանից, և միայն այդ ժամանակ են նրանք ծանոթանում։
  • Գրքում Ֆեբը Էսմերալդային ժամադրել է ոչ թե կաբարեում, այլ սենյակում՝ վարձված կավատ-պառավի տանը։
  • Վեպում գտնվելով Տաճարի պաշտպանության ներքո՝ Էսմերալդային բռնաբարելու փորձ է արվում Ֆրոլոյի կողմից։
  • Տաճարի վրա հարձակման ժամանակ Էսմերալդային փախչել օգնում են Գրենգուարը և Ֆրոլոն։ Նրա հետ միայնակ մնալով՝ Ֆրոլոն խոստովանում է իր զգացմունքների մասին և պահանջում է փոխադարձ զգացմունքներ՝ սպառնալով կախաղան բարձրացնել։ Չհասնելով իր ուզածին՝ հոգևորականը աղջկան տալիս է պահակախմբին, որոնք նրան կախում են։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Notre-Dame de Paris (մյուզիքլ)» հոդվածին։