«Not Alone» (հայերեն՝ Միայնակ չէ), հայ երգիչ Արամ Mp3-ի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին և գրավել 4-րդ հորիզոնականը։

«Not Alone»
«Not Alone» սինգլի շապիկը (Արամ Mp3, )
Արամ Mp3սինգլը
ԹողարկվածՄայիսի 5, 2014 (2014-05-05)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրԲալլադ, դաբստեպ
ԵրգահանԱրամ Mp3
Տևողություն3:03
ԼեյբլUniversal Music Group
Հայաստան «Not Alone»
Արամ Mp3-ին ներկայացնում է իրեն և իր երգը
Եվրատեսիլ 2014-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Արամ Mp3
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Արամ Mp3
Բառերի հեղինակ(ներ)Գարիկ Պապոյան
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք4-րդ
Կիսաեզրափակչի միավորներ121
Եզրափակչի արդյունք4-րդ
Եզրափակչի միավորներ174
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Lonely Planet (2013)   
Face the Shadow (2015) ►

Նախապատմություն խմբագրել

 
Երգի երաժշտությունը գրվել է Արամ Mp3-ի կողմից

2013 թվականի դեկտեմբերի 24-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն, հրապարակեց որ 2014 թվականի մրցույթի Հայաստանի ներկայացուցչի անունը ներքին ընտրությամբ հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում[1]։ Երգիչ, հումորիստ և շոումեն Արամ Mp3-ն ներքին ընտրության արդյունքում դարձավ Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին[2]։ 2014 թվականի փետրվարի 21-ին հայտնի դարձավ որ մրցույթում Արամ Mp3-ի երգը արդեն ընտրվել է, և այն տեսահոլովակի հետ միասին կներկայացվի մարտ ամսին[3]։ Արամի երգի համար ընդհանուր Հանրային հեռուստաընկերություն հայ և արտասահմանցի երգահանների ստացել էր 75 հայտ։

Երգի ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել փետրվար ամսին։ Մարտի 14-ին երգի և տեսահոլովակի պրեմիերան կայանում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում[4]։

  Սա այն տեսակի երգերից է, որ լսելուց, երևի թե, խորհուրդ կտայի փակել աչքերը։ Ոչ թե պատրաստվել պարելու, այլ ավելի բացելու հոգին, որովհետև այն թափանցում է մարդու հոգու խորքը։ Մի սպասեք կրակոտ պարեր, այլ սպասեք ավելի հոգուն դիպչող երաժշտություն ու ներթափանցող նոտաներ։
- Արամ Mp3
 

Կառուցվածք խմբագրել

Երգի երաժշտությունը գրել է ինքը՝ Արամը, իսկ խոսքերի հեղինակն է նրա լավագույն ընկեր Գարիկ Պապոյանը։ Հարցազրույցներից մեկում երգի հաղորդագրության մասին խոսելիս Արամը նշում. «Դու չպետք է հանձնվես և միշտ պայքարես սիրո համար։ Մեկ համբույրը կարող է փոխել ամեն ինչ։» «Not Alone-ը» բալլադի[5][6] և դաբստեպի[7] համադրություն է։ Երգը սկսվում է դաշնամուրի նվագակցության ներքո, իսկ երգի միջնամասում նաև օգտագործվել են ջութակի մեղեդիներ։ Երգի դաբստեպի մասը սկսվում է "You're not alone..." արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո։ Երգը ավարտվում է դաշնամուրի նվագակցության ներքո։

Քննադատների կարծիք խմբագրել

Երգը եվրոպացի քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների և ի սկզբանե համարվել է մրցույթի գլխավոր ֆավորիտը։ Բրիտանական The Independent թերթի լրագրող Ջեսս Դենհեմը իր հոդվածում «Not Alone-ը» անվանել է «հզորացող դաբստեպ բալլադ։»[8] Digital Spy կայքի լրագրող Ալեքս Ֆլետչերը երգի առաջին 1 րոպե 53 վայրկյանը անվանել է ստանդարտ Եվրատեսիլի երգ, սակայն շարունակելով իր հոդվածը նա նշում է որ երգում կա «առանցքային փոփոխություն», որը նա անվանել է «դաբստեպի հրավառություն»[9]։ Sofabet կայքի լրագրող Դանիել Գուլդը իր հոդվածում գրում է որ երգը իր կառուցվածքով տիպիկ Եվրատեսիլի երգ չէ։ Նա այն անվանել է «մի մեծ մեղեդի՝ կառուցվածքով համարձակ, ժամանակակից և սինեմատիկ զգացումով։»[10] Daily Mirror-ի ժամանցային լրագրող Կարլ Գրինվուդը հինգ աստղից երգին տվել է ընդամենը մեկ աստղ և ինչպես մյուս կատարողների մեծ մասի երգերին բավականին քննադատորեն է մոտեցել[11]։ Ադրբեջանակ Haqqin.az կայքի լրագրող Յուլիա Մամմեդովան գրում է որ երգը ունի բավականին պրոֆեսիոնալ գործիքավորում, սակայն այնուհետև ավելացնում է որ այդպիսի պրոֆեսիոնալ գործիքավորում հնարավոր է անել միայն Եվրոպայում կամ Թուրքիայում, մինչդեռ «Not Alone-ի» գործիքավորումը կատարվել է Լիլիթ Նավասարդյանի կողմից Հայաստանում[12]։

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

 
Արամը կատարում է երգը Եվրատեսիլի բեմում

Արամ Mp3-ին Եվրատեսիլում երգը կատարել է մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ, առաջին համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում երգը հավաքելով 121 միավոր, 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին եզրափակչում Արամը իր երգը կատարում է 7-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում 174 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը, նկարահանվել է մարտ ամսին Երևանում։ Մարտի 14-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կայանում է տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։ Տեսահոլովակը Եվրատեսիլի Յութուբի պաշտոնական էջում տեղադրվելուց հետո, 24 ժամվա ընթացքում ունենում է 200,000 դիտում։ Մարտի 22-ին այն հատում է 1 միլիոնի դիտումը[13]։ 2023թ. հուլիս ամսի դրությամբ տեսահոլովակը ունի 10 միլիոնից ավել դիտում։

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում

  1. «Not Alone» - 3։03
  2. «Not Alone» (Պաշտոնական ռեմիքս) - 4։01

Երգի հեղինակներ խմբագրել

  • Արամ Սարգսյան - երգի կատարող և երաժշտության հեղինակ
  • Գարիկ Պապոյան - խոսքերի հեղինակ
  • Լիլիթ Նավասարդյան - գործիքավորող
  • Գրիգոր Գասպարյան - տեսահոլովակի ռեժիսոր

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական չարթ խմբագրել

Չարթ (2014) Տեղ
  Ավստրիա (Ö3 Austria Top 40) 31
  Բելգիա (Ultratip Flanders) 38
  Դանիա (Tracklisten) 21
  Գերմանիա (Media Control AG) 44
  Հունգարիա (Single Top 20) 11
  Իռլանդիա (IRMA) 60
  Նիդերլանդներ (Single Top 100) 94
  Շվեդիա (Sverigetopplistan) 45
  Շվեյցարիա (Schweizer Hitparade) 53
  Միացյալ Թագավորություն (Official Charts Company) 88

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brey, Marco. «Armenian representative announced on December 31st». European Broadcasting Union. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  3. «Eurovision 2014's Armenian representative's song is chosen». Panorama.am. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է 14 March 2014-ին.
  5. «Eurovision 2014: Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». Public Radio of Armenia. 2014 թ․ մարտի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին. «...it's a unique ballad...»
  6. «Den stora ESC-förhandsfavoriten». Helsingborgs Dagblad (շվեդերեն). 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  7. López, Virginia (2014 թ․ մարտի 14). «Aram MP3 presents his Eurovision entry Not Alone». EuroVisionary.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին. «First thought is that it is going to be a ballad but it builds up and then it surprises with some dubstep.»
  8. http://www.independent.co.uk/arts-entertainment/music/features/eurovision-2014-semifinal-one-five-acts-to-watch-from-aram-mp3-to-sanna-nielsen-9325730.html
  9. Fletcher, Alex (2014 թ․ մայիսի 6). «Eurovision 2014: All you need to know about tonight's first semi-final». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  10. http://sofabet.com/2014/03/15/eurovision-2014-will-armenias-youre-not-alone-unite-viewers/
  11. http://www.mirror.co.uk/tv/tv-previews/eurovision-2014-preview-armenia-entry-3321349
  12. Mammedova, Yulia (2014 թ․ մարտի 24). «Азербайджанский балабан против армянского дудука (ЕвроВидение)». Haqqin.az. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  13. «Արամ MP3 «Not alone». ավելի քան մեկ միլիոն դիտում ՅուԹյուբում». news.am. 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել