Նաթան Ջոն Ֆեյերշթեյն (անգլ.՝ Nathan John Feuerstein, մարտի 30, 1991(1991-03-30), Գլավդին, Միչիգան, ԱՄՆ), ավելի հայտնի իր NF բեմական անունով (ոճավորված որպես NF), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա 2014 թվականին թողարկել է իր NF մինի ալբոմը Capitol CMG լեյբլի տակ, որը նրա համար բեկումնային է դարձել Billboard -ի չարտերում։ Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ. Mansion-ը 2015 թվականին, 2016 թվականին Therapy -ն և 2017 թվականին Perception-ը, որն իր դեբյուտն է ունեցել Billboard 200 №1 չարտում։ Perception ալբոմի «Let You Down» սինգլը համաշխարհային ճանաչում է բերել նրան՝ հայտնվելով միջազգային չարտերում և երեք անգամ արժանացել պլատինե կոչման։

NF
Նաև հայտնի է որպեսNF
Ծնվել էմարտի 30, 1991(1991-03-30) (33 տարեկան)
Գլավդին, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռեփ և հիփ հոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records և Capitol Christian Music Group?
Կայքnfrealmusic.com
 NF (rapper) Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

NF-ը ծնվել է[1] Գլեդվին քաղաքում՝ Միչիգան նահանգում 1991 թվականի[2] մարտի 30-ին[3][4]։ Նրա ծնողները բաժանվել են, իսկ Նաթանին դաստիարակել է մայրը այնքան ժամանակ, մինչև որ հայրը Նաթանին տարել է իր մոտ, որովհետև Նաթանը և նրա քույրերը նախկին կնոջ բոյֆրենդի կողմից ենթարկվում էին ֆիզիկական բռնության[5]։ Նրա մայրը մահացել է 2009թ. թմրանյութի գերդոզավորումից, և այդ առիթով NF-ը նրան նվիրել է իր «How Could You Leave Us» երգը[6]։ Նա 2009 թվականին ավարտել է Գլեդվինի միջնակարգ դպրոցը և խաղացել է բասկետբոլի ակումբում[7]։ NF-ը իր կարիերան սկսել է կերպարվեստի փառատոնի ժամանակ, որը կազմակերպվել է Կանտոնի Connection եկեղեցում՝ Միչիգան նահանգում[8]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Ֆեյերշթեյնը հայտարարել է, որ փոքր ժամանակ ռեփը նրա համար փրկություն էր։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին Ֆեյերշթեյնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային ստուդիական Moments ալբոմը՝ իր իսկական անունով։ 2012 թվականին Ֆեյերշթեյնի ստեղծագործությունը գրավել է Xist Music լեյբլի ուշադրությունը։ Հայտարարվել է NF-ի համանուն մինի ալբոմի թողարկման մասին, բայց լեյբլի շուրջ ծագած վեճը Xist-ի հետ, դարձել է նրանց բաժանման պատճառը, և մինի ալբոմի թողարկումը չեղարկվել է[8]։ Չնայած սրան, NF-ը իր Xist MOVE Vol 1 ալբոմների հավաքածուում թողարկել է «Only One» երգը Շուրի Վիլյամսի մասնակցությամբ։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Նեյթ Ֆեյերշթեյն կեղծանունով թողարկել է «Beautiful Addiction» սինգլը։

2014 թվականին Ֆեյերշթեյնը պայմանագիր է ստորագրել Capitol CMG-ի հետ մինչև իր NF մինի ալբոմի թողարկելը[8]։ Billboard-ում այս նախագիծը դարձել է նրա բեկումնային թողարկումը, քանի որ ինքը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Christian Albums չարտում, 4-րդը՝ Top Gospel Albums-ում և 15-րդը՝ Top Rap Albums-ում[9][10]։ Այս մինի ալբոմը գնահատվել է Jesus Freak Hideout-ի և New Release Tuesday-ի կողմից՝ արժանանալով երեքուկես աստղային միավորներից երկուսին[11][12]։ CCM ամսագիրը գնահատել է մինի ալբոմը և նրան շնորհել է չորս աստղ[13]։ Իր դեբյուտային Mansion ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 31-ին՝ Capitol CMG լեյբլում[14]։

Նրա «Intro» երգը ներառվել է Madden NFL 06 տեսախաղի սաունդթրեքում[15]։ NF-ի երգերը հեռարձակվել են ESPN, VH1, Showtime հեռուստաալիքներով, NBC-ի Չիկագոյի Ոստիկանները հեռուստասերիալում, Գրիմ և Կապույտի Երանգները հեռուստասերիալներում, FoxEmpire-ի եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերում։ Նրա «Intro» թրեքի երաժշտական տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել MTV.com-ի գլխավոր էջում, ինչպես նաև տեսահոլովակը հայտնվել է MTVU-ում, AbsolutePunk-ում, 2DOPEBOYZ-ում, Raps & Hustles-ում, և The College Dropouts-ում։

Նրա երկրորդ ստուդիական՝ Therapy Session ալբոմը թղարկվել է 2016 թվականի ապրիլի 22-ին։ 2016 թվականի ապրիլի 8-ին թողարկվել է «I Just Wanna Know» սինգլը, իսկ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ «Real»-ը։ Նրա ոճը համեմատել են ռեփերների հետ, ինչպիսիք են՝ Լոջիքը և Էմինեմը։ «Warm Up»-ը թողարկվել է որպես ոչ ալբոմային սինգլ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[16]։

2017 թվականի հոկտեմբերի 6-ին NF-ը թողարկել է իր երրորդ ստուդիական՝ Perception ալբոմը[17]։ Billboard 200-ի չարտում ալբոմը իր դեբյուտն ազդարարել է № 1 համարով՝ դառնալով առաջին ալբոմը ալբոմային չարտի առաջին հորիզոնականում[18]։ Հաջորդ շաբաթ «Let You Down»-ը դարձել է նրա առաջին սինգլը Hot 100-ում՝ դեբյուտելով 87-րդ հորիզոնականում[19]։ Perception-ի հաջողությունից հետո նա հայտարարել է, որ սկսելու է հյուրախաղերով հանգես գալ 2018 թվականի կեսերին Logic և Kyle ռեփերների հետ[20]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

2016թ. Therapy Session-ը արժանացել է Dove Award մրցանակին՝ տարվա լավագույն հիփ-հոփ ռեփ ալբոմ անվանակարգում[21]։ «I Just Wanna Know» երգը արժանացել է Dove Award մրցանակին՝ որպես տարվա երգ, որը ձայնագրվել է հիփ-հոփ ռեփ ոճում[22]։

Անձնական կյանք խմբագրել

NF-ը քրիստոնյա է, բայց իրեն չի համարում քրիստոնյա ռեփեր։ Նա բաժանորդագրվել է քրիստոնեական ձայնագրման լեյբլին և նրա երաժշտությունը հայտնի է քրիստոնեական երաժշտական միջավայրում։ Չնայած սրան, նա իրեն համարում է «սովորական կատարող, որ ստեղծում է երաժշտություն բոլորի համար»[23]։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆեյերշթեյնը ամուսնացել է Բրիջիտ Դորեմուսի հետ[24]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Դետալներ Մաքսիմալ հորիզոնականները չարտերում Սերտիֆիկացիա
US

[25]

US

Christ.

[25]

US Rap

[25]

AUS

[26]

BEL (FL)

[27]

CAN

[25]

DEN

[28]

NLD

[29]

NOR

[30]

SWE

[31]

Moments (որպես Նեյթ Ֆեյերշթեյն)
  • Ռելիզ. 29 նոյեմբերի 2010թ.
  • Լեյբլ. Լեյբլից դուրս
  • Ձևաչափ։ CD, թվային բեռնում
Mansion
  • Ռելիզ. 31 մարտի 2015թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ. CD, թվային բեռնում
62 1 9 136,000+[19]
Therapy Session
  • Ռելիզ. 22 ապրիլի 2016թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ. CD, թվային բեռնում
12 1 1 43 122,000+[19]
Perception
  • Ռելիզ. 6 հոկտեմբերի 2016թ.[32]
  • Լեյբլ. Capitol, NF Real Music LLC
  • Ձևաչափ CD, թվային բեռնում
1 1 73 108 14 8 82 10 22
"—" նշանակում է այն ռելիզները, որոնք չեն ընդգրկվել չարտերում կամ չեն թողարկվել այս տարածքում։

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Դետալներ Մաքսիմալ հորիզոնականները չարտերում
US

Christ.

[35]

US

Gospel

[36]

US Rap

[36]

NF
  • Ռելիզ. 5 օգոստոսի 2014թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ, CD, թվային բեռնում
12 4 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Songwriter/Composer: FEUERSTEIN NATHAN JOHN"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «NF | Biography & History» (ամերիկյան անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  3. NF (2015T9:56). «My first full length record drops the day after my birthday!!! What a present !» (անգլերեն). @nfrealmusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  4. NF (2015T16:14). «@Smitty5 my birthday is March 30th too» (անգլերեն). @nfrealmusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Hip-hop artist "NF" mixes music with a powerful message». thesoundopinion.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  6. «NF Pens Heartbreaking Song to His mom Who Died From Drug Overdose» (ամերիկյան անգլերեն). Rapzilla. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  7. Cody O’Rourke. «Heating up the hardwood» (անգլերեն). Gladwin County Record and Beaverton Clarion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 «How NF Became the First Hip-Hop Artist on Capitol CMG» (ամերիկյան անգլերեն). Rapzilla. 2014 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  9. «"Artist Index: August 23, 2014"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «NF | Awards» (ամերիկյան անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Jesusfreakhideout.com: NF, "NF - EP" Review». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  12. «"A Strong Introduction"».
  13. Matt Conner (2014 թ․ հոկտեմբերի 15). «NF - 'NF' album review» (ամերիկյան անգլերեն). CCM Magazine. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Jesusfreakhideout.com: NF, "Mansion" Review». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  15. «Christian rapper receives placement on 'Madden NFL 16' soundtrack» (ամերիկյան անգլերեն). Rapzilla. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  16. «NF Releases New Single 'Warm Up'» (ամերիկյան անգլերեն). Rapzilla. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  17. Sisario, Ben (2017 թ․ հոկտեմբերի 16). «The Rapper NF Tops the Chart With 'Perception'». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  18. «"NF Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Perception'"».
  19. 19,0 19,1 19,2 «NF Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Perception'». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  20. «Logic Announces Summer Tour With NF and Kyle». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  21. «2016 Winners | The 49th Annual GMA Dove Awards» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  22. «Andy Mineo & NF win hip-hop awards at the 2016 Dove Awards» (ամերիկյան անգլերեն). Rapzilla. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  23. Premier (2017-10-27BST14:53:31+0100). «Meet NF - the Christian rapper taking the mainstream charts by storm» (բրիտանական անգլերեն). Premier Christianity. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  24. Katie (2018 թ․ սեպտեմբերի 5). «Congratulations to NF and his wife Bridgette Doremus» (ամերիկյան անգլերեն). BigBigHit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «NF Chart History». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  26. «"ARIA Chart Watch #442"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  27. «"ultratop.be – Discografie NF"».
  28. «danishcharts.com - Discography NF». danishcharts.dk. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  29. «"dutchcharts.nl – Discografie NF"».
  30. «"VG-lista – NF"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  31. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista». www.sverigetopplistan.se. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  32. «"NF & Ricky Dillard Debut at No. 1 on Christian & Gospel Charts"».
  33. «Gold & Platinum» (ամերիկյան անգլերեն). RIAA. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  34. «Home | IFPI». ifpi.dk. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  35. «"Artist Index: August 23, 2014"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  36. 36,0 36,1 «"Artist Index: August 23, 2014"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NF (ռեփեր)» հոդվածին։