NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստների ցանկ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստներ (անգլ.՝ NBA All-Star Game Most Valuable Player Award, (MVP)) տիտղոս, որն ամեն տարի շնորհվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղերի ամենաարժեքավոր բասկետբոլիստին։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Հենց այդ նույն թվականին էլ նշվել են նախորդ երկու մրցախաղերի լավագույն բասկետբոլիստները՝ Էդ Մակոլին (1951) և Փոլ Արիզինը (1952)[1]։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցախաղին ներկա գտնվող լրագրողների և մեկնաբանների շրջանում։ Տիտղոսը շնորհվում է առավելագույն ձայներ հավաքած խաղացողին[2]։ 1999 թվականին մրցախաղը չի կայացել՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցած լոկաուտի պատճառով[3]։

Կոբի Բրայանտը տիտղոսը ստացել է 2002, 2007, 2009 և 2011 թվականներին
Ուիլթ Չեմբեռլենը նվաճել է տիտղոսը 1960 թվականին
Մայքլ Ջորդան իր կարիերայի ընթացքում երեք անգամ արժանացել է մրցանակին
Չարլզ Բարքլին 1991 թվականին տեղի ունեցած մրցախաղի ժամանակ նվաճել է տիտղոսը
Շաքիլ Օ'Նիլ բոլոր աստղերի մրցախաղի ժամանակ 3 անգամ դարձել է MVP
Դուեյն Ուեյդ

2009 թվականին Կոբի Բրայանտը և Շաքիլ Օ'Նիլը իրենց կարիերայում երրորդ անգամ արժանացել են MVP կոչմանը՝ միանալով Օսկար Ռոբերտսոնի և Մայքլ Ջորդանի շարքերին։ Տիտղոսների քանակով առաջատարներ են նաև Բոբ Փեթիթը և Կոբի Բրայանտը, որոնք 4 անգամ արժանացել են մրցախաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։ Բոբ Կոուզին, Ջուլիուս Իրվինգը, Այզեա Թոմասը, Մեջիք Ջոնսոնը, Կարլ Մելոունը, Ալեն Այվերսոնը, Ռասսել Վեսթբրուքը, Լեբրոն Ջեյմսը և Քևին Դյուրանտը տիտղոսին արժանացել են երկու անգամ։ Լեբրոն Ջեյմսը առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2006 թվականին 21 տարեկան հասակում՝ դառնալով մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Տիտղոսի շնորհման պատմության ամբողջ ընթացքում 4 անգամ միաժամանակ երկու խաղացող՝ Էլջին Բեյլորը և Բոբ Փեթիթը (1959 թվական), Ջոն Սթոքթոնը և Մելոունը (1993 թվական), Օ'Նիլը և Թիմ Դանքանը (2000 թվական), ինչպես նաև Բրայանտը և Օ'Նիլը (2009 թվական) մրցանակը կիսել են միմյանց միջև։ Շաքիլ Օ'Նիլը միակ խաղացողն է, որը երկու անգամ տիտղոսը կիսել է ուրիշ հավակնորդի հետ։ Ակումբներից տիտղոսների քանակով առաջատար է «Լոս Անջելես Լեյքերսը», որի խաղացողները 10 անգամ նվաճել են տիտղոսը։ Միևնույն ժամանակ «Բոստոն Սելտիքսի» խաղացողները պարգևը նվաճել են 8 անգամ։ Թիմ Դանքանը միակ խաղացողն է, որը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), սակայն արժանացել է տիտղոսին[5]։ Տիտղոսը ներկայումս պատկանում է Քևին Դյուրանտին (2019)։

Հաղթողներ խմբագրել

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող խաղացող
Ընտրվել է Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ
Ժամանակ Խաղացող Ազգություն Հավաքական
1951 Էդ Մակոլի   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1952 Փոլ Արիզին   ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1953 Ջորջ Մայկեն   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1954 Բոբ Կոուզի   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1955 Բիլ Շերման   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1956 Բոբ Փեթիթ   ԱՄՆ Ատլանտա Հոքս
1957 Բոբ Կոուզի (2)   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1958 Բոբ Փեթիթ (2)   ԱՄՆ Ատլանտա Հոքս
1959[c] Էլջին Բեյլոր   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Բոբ Փեթիթ (3)   ԱՄՆ Ատլանտա Հոքս
1960 Ուիլթ Չեմբեռլեն   ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1961 Օսկար Ռոբերտսոն   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1962 Բոբ Փեթիթ (4)   ԱՄՆ Ատլանտա Հոքս
1963 Բիլ Ռասել   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1964 Օսկար Ռոբերտսոն (2)   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1965 Ջերի Լուկաս   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1966 Ադրիան Սմիթ   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1967 Ռիկ Բերի   ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1968 Հել Գրիր   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1969 Օսկար Ռոբերտսոն (3)   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1970 Ուիլիս Ռիդ   ԱՄՆ Նյու Յորք Նիքս
1971 Լենի Ուիլքենս   ԱՄՆ Սիեթլ Սուպերսոնիքս
1972 Ջերի Ուեսթ   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1973 Դեյվ Քոուենս   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1974 Բոբ Լենյե   ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1975 Ուոլթ Ֆրեյզեր   ԱՄՆ Նյու Յորք Նիքս
1976 Բինգ Դեյվ   ԱՄՆ Վաշինգտոն Վիզարդս
1977 Ջուլիուս Իրվինգ   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1978 Ռենդի Սմիթ   ԱՄՆ Լոս Անջելես Կլիպերս
1979 Դևիդ Թոմփսոն   ԱՄՆ Դենվեր Նագեթս
1980 Ջորջ Գերվին   ԱՄՆ Սան Անտոնիո Սփըրս
1981 Նեյթ Արչիբալդ   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1982 Լարի Բըրդ   ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1983 Ջուլիուս Իրվինգ (2)   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1984 Այզեա Թոմաս (բասկետբոլիստ)   ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1985 Ռալֆ Սեմպսոն   ԱՄՆ Հյուստոն Ռոքեթս
1986 Այզեա Թոմաս (բասկետբոլիստ) (2)   ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1987 Թոմ Չամբերս   ԱՄՆ Սիեթլ Սուպերսոնիքս
1988 Մայքլ Ջորդան   ԱՄՆ Չիկագո Բուլս
1989 Կարլ Մելոուն   ԱՄՆ Յութա Ջազ
1990 Մեջիք Ջոնսոն   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1991 Չարլզ Բարքլի   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1992 Մեջիք Ջոնսոն (2)   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1993[c] Ջոն Սթոքթոն   ԱՄՆ Յութա Ջազ
Կարլ Մելոուն (2)   ԱՄՆ Յութա Ջազ
1994 Սկոտի Պիպեն   ԱՄՆ Չիկագո Բուլս
1995 Միտչ Ռիչմոնդ   ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1996 Մայքլ Ջորդան (2)   ԱՄՆ Չիկագո Բուլս
1997 Գլեն Ռայս   ԱՄՆ Շառլոթ Հորնեթս
1998 Մայքլ Ջորդան (3)   ԱՄՆ Չիկագո Բուլս
1999[a]
2000[c] Շաքիլ Օ'Նիլ   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Թիմ Դանքան   Ամերիկյան Վիրջինյան կղզիներ[b] Սան Անտոնիո Սփըրս
2001 Ալեն Այվերսոն   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2002 Կոբի Բրայանտ   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2003 Քևին Գառնեթ   ԱՄՆ Մինեսոտա Թիմբերվուլվզ
2004 Շաքիլ Օ'Նիլ (2)   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2005 Ալեն Այվերսոն (2)   ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2006 Լեբրոն Ջեյմս   ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2007 Կոբի Բրայանտ (2)   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2008 Լեբրոն Ջեյմս (2)   ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2009[c] Կոբի Բրայանտ (3)   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Շաքիլ Օ'Նիլ (3)   ԱՄՆ Ֆինիքս Սանս
2010 Դուեյն Ուեյդ   ԱՄՆ Մայամի Հիթ
2011 Կոբի Բրայանտ (4)   ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2012 Քևին Դյուրանտ   ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2013 Քրիս Փոլ   ԱՄՆ Լոս Անջելես Կլիպերս
2014 Քայրի Իրվինգ   ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2015 Ռասսել Վեսթբրուք   ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2016 Ռասսել Վեսթբրուք   ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2017 Էնթոնի Դեյվիս   ԱՄՆ Նյու Օռլեանս Պելիկանս
2018 Լեբրոն Ջեյմս (3)   ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2019 Քևին Դյուրանտ (2)   ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս

Մեկնաբանություններ խմբագրել

  • [a] 1999 թվականին Բոլոր աստղերի մրցախաղը չի կայացել լոկաուտի պատճառով[3]։
  • [b] Թիմ Դանկանը համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի, ինչպես բոլոր Ամերիկյան Վիրջինյան կղզիների քաղաքացիները[6]։ Նա միջազգային մրցումների ժամանակ ներկայանում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում[7]։
  • [c] Նշված են այնպիսի մրցախաղեր, որտեղ ամենաարժեքավոր բասկետբոլիստի տիտղոսին արժանացել են միաժամանակ երկու բասկետբոլիստներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Steve Popper (1998 թ․ փետրվարի 5). «N.B.A. All-Star Weekend; Macauley's '51 All-Star Honors Came Late (but He's Not Complaining)». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  2. Howard-Cooper, Scott (1990 թ․ փետրվարի 12). «East Stars Put It Together, but Magic Has Hardware Pro basketball: Laker guard earns MVP in losing effort as rest of his West teammates are shut down, 130-113». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Steele, David (1998 թ․ դեկտեմբերի 9). «NBA Drops All-Stars -- What's Left? February game in Philly latest casualty of lockout». San Francisco Chronicle. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)
  4. «King-Sized Rally Propels East to Victory». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.(անգլ.)
  5. «Bargnani becomes first European top NBA draft pick». People's Daily Online. 2006 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)
  6. «Виргинские острова». CIA World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
  7. «Состав сборной США по баскетболу всех времен: D». USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել