Mr. Freeman
Mr. Freeman (հայ. Պարոն Ազատ Մարդ), համանուն անիմացիոն վեբ-սերիալի գլխավոր հերոս է։ Հրապարակված է Յություբում 2009 թվականի սեպտեմբերի 21-ին և ռուսական Ռունետ ցանցում[1] մեծ հայտնիություն ձեռք բերած նախագիծ է։ Տեսահոլովակների հիմնական բովանդակությունը Mr. Freeman-ի մենախոսություններն են, պրովոկացիոն ձևով ժամանակակից քաղքենու վարած կյանքի քննադատություն է։ Սերիալի 8 տարվա գործունեության ընթացքում հրապարակվել է 21 էպիզոդ, 10 տեսահարց Ֆրիմենի կողմից իր դիտորդներին, «Выступление на Трансперсональном конгрессе 2010» տեսանյութը, որը էպիզոդ չի համարվում։ 2018 թվականի հուլիսի հաշվարկներով Յութուբյան ալիքը ունի մոտ 900 հազար հետևորդ։ Սերիալը պարունակում է բազմաթիվ «զատկի ձվեր», կրկնորինակումներ և հղումներ։
Mr. Freeman | |
---|---|
Տեսակ | animated web series? |
Ժանր | արտհաուս, փիլիսոփայություն և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Պավել Մունտյան |
Ձայնագրում | Vadim Demchog? |
Պատմող | Վադիմ Դեմչոգ |
Երկիր | Ռուսաստան |
Հեռուստաալիք | 2×2 |
Եթերաշրջաններ | 2 |
Սերիաների քանակ | 17 |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոնոմարյով |
Ընկերություն | Toonbox |
Սերիայի տևողություն | 3 րոպե |
mf0.me |
Սկզբնական շրջանում տեսանյութերը հրապարակվում էին անանուն։ Ստեղծագործական թիմը կանխամտածված աջակցում էր հեղինակային կեղծ տարբերակներին (օրինակ ՝ դերասանի ձայնի փոփոխումը[2]): Նույնիսկ սերիալի հրապարակումից երկու տար անց Վադիմ Դեմչոգը հարցազրույցում նշել է, որ միայն առաջին երեք էպիզոդներում է իր ձայնը Ֆրիմենին տվել[3]։ Եվս մեկ տարի անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Դեմչոգը խոստովանեց, որ բոլոր էպիզոդներում իր ձայնն է եղել[4]։ Եվ վերջապես, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվեց վիդեո հարցազրույց ՝ «00:00:00» անվամբ, որտեղ և պարզ դարձավ ստեղծագործական խմբի անդամների ով լինելը։ Նրանք են՝ Պավել Մյունտան (գաղափարի հեղինակ), Վլադիմիր Պոնոմարև (ռեժիսոր), Անատոլի Դոբրժան (տեքստերի հեղինակ, սցենարիստ), Վադիմ Դեմչոգ (դերասան, սցենարիստ)։
2014 թվականի մայիսի 31-ին կայացավ երկրորդ սեզոնի առաջին էպիզոդի օնլայն պրեզենտացիան։ Միջոցառումը տեղի է ունեցել մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Մինսկում, Կիևում, Դոնեցկում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում, Աթենքում, Վարշավայում, Գուանչժոում և այլ քաղաքներում[5]։
Յուրաքանչյուր հոլովակ համարակալված է, մինչդեռ դրանք ժամանակագրական կարգով չեն հրապարակվում։
Սինոփսիսը և մուլտսերիալի թեման խմբագրել
Մուլտսերիալը պարունակում է մի շարք «խորհրդանշաններ» և ակնարկներ։ Օրինակ, Ֆրիմենը կարող է հայտնվել այնպիսի կերպարանքով, որը պարունակում է կոնկրետ անձի կամ սոցիալական խմբի առանձնահատկությունները (օրինակ՝ «Я сам себе всё подчинил» արտահայտության ժամանակ Ֆրիմենը, գլխարկը գլխին կանգնած է պատվանդանի վրա, ձեռքը պահած կրծքավանդակի մոտ, այդպես նմանակելով Նապոլեոն Բոնապարտին, կամ «Вы разрываетесь между романтикой противостояния и желанием научиться приспосабливаться и выживать» արտահայտությունը ասելիս նա ընդունում է Չե Գևարայի կերպարանքը)։ Սերիաներում օգտագործվում են «25-րդ կադր»-ը, որոնք պարունակում են ավելի մեծ պատկերների տարրեր։ Բացի այդ, առաջին հայացքից ոչ մի նշանակություն չունեցող դետալները, օրինակ՝ 21.12.12., որոնք զրոական սերիայում կարդիոգրամա են դառնում, ըստ Մայաների օրացույցի համարվում են ներկա դարաշրջանի ավարտման ավսաթվերը։
Առաջին եթերաշրջան | ||||
---|---|---|---|---|
Սերիա | Վերնագիր | Տևողություն | Թողարկման ամսաթիվ | Տեսանյութ |
1 (1) | Mr. Freeman, part 00 («Իսկ դու վստա՞հ էս, որ գիտես, թե ո՞վ էս դու և արդյո՞ք գոյություն ունես») | 00:02:58 | 21.09.2009 | Part 00 |
2 (2) | Mr. Freeman, part 64 («Որտեղ պատահի և երբ պատահի…») | 00:03:09 | 06.10.2009 | Part 64 |
3 (3) | Mr. Freeman, part 63 («Դու չափից դուրս շիկահեր էս») | 00:03:02 | 21.10.2009 | Part 63 |
4 (4) | Mr. Freeman, part 03 («Թանկ եմ վաճառվում») | 00:02:47 | 17.11.2009 | Part 03 |
5 (5) | Mr. Freeman, part 04 («Ուշադիր եղեք ՝ կովեր։ Կյանքը կարճ է») | 00:03:33 | 20.12.2009 | Part 04 |
6 (6) | Mr. Freeman, part 05 («Նոր տարի՞») | 00:02:02 | 30.12.2009 | Part 05 |
7 (7) | Mr. Freeman, part 06 («Ես դերանունը գրվում է մեծատառով») | 00:02:52 | 15.02.2010 | Part 06 |
8 (8) | Mr. Freeman, part 58 («Ի՞նչ պատահեց քո երազանքի հետ») | 00:02:41 | 27.02.2010 | Part 58 |
9 (9) | Mr. Freeman, part 57 («Ի՞նչ են իրենցից ներկայացնում քո գիտելիքները») | 00:02:56 | 22.03.2010 | Part 57 |
10 (10) | Mr. Freeman, part 49 («Խորը խորասուզում։ Եվ այսպես, սկսենք…»[6]) | 00:03:28 | 30.03.2010 | Part 49 |
11 (11) | Mr. Freeman, part 24 («Ի՞նչ է ձեր Աստվածը») | 00:02:50 | 07.07.2010 | Part 24 |
12 (12) | Mr. Freeman, part 32 («Հազար տարին մեկ») | 00:02:58 | 20.09.2010 | Part 32 |
13 (13) | Mr. Freeman, part 40 («Ողջույն, սոցիոլական շիզոֆրենիա») | 00:03:12 | 11.01.2011 | Part 40 |
14 (14) | Mr. Freeman, part 48 («Ե՞ս») | 00:02:47 | 31.01.2011 | Part 48 |
15 (15) | Mr. Freeman, part 09 («Եվ ի՞նչ») | 00:02:50 | 28.06.2011 | Part 09 |
16 (16) | Mr. Freeman, part 01 («Բաց նամակ նախագահին») | 00:01:41 | 11.10.2011 | Part 01 |
17 (17) | Mr. Freeman, part 02 («Իսկ դու խաղացո՞ղ էս») | 00:06:10 | 11.11.2011 | Part 02 |
18 (18) | Mr. Freeman, part 62 («Հետ դարձի ճանապարհ չկա») | 00:02:10 | 06.03.2012 | Part 62 |
19 (19) | Mr. Freeman, part 61 («Մանտրա․ Սև Աստված և Սպիտակ Աստված») | 00:06:08 | 16.08.2012 | Part 61 |
Երկրորդ եթերաշրջան | ||||
Սերիա | Վերնագիր | Տևողություն | Թողարկման ամսաթիվ | Տեսանյութ |
1 (20) | Mr. Freeman, part 60 («Ո՞րն է ձերք բերման հմտությունը?») ( ТО "420"֊ի հետ համատեղ) | 00:04:39 | 31.05.2014 (оффлайн-презентация)
03.06.2014 |
Part 60 |
2 (21) | Mr. Freeman, part 59 («Խիղճ»[7]) | 00:04:00 | 18.05.2017 | Part 59 |
3 (22) | Mr. Freeman, part 07 («Ներբող»[8]։ Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի մահվան օրը) | 00:11:36 | 13.03.2018 (оффлайн-презентация)
14.03.2018[9] |
Part 07 |
Տեսահարցեր խմբագրել
Վերնագիր | Թողարկման ամսաթիվ | Հոլովակ |
---|---|---|
MF15-001 («Ո՞ր արժույթն է ամենա գլխավորը») | 02.08.2011 | MF15-001 |
MF15-823 («Ո՞վ էս դու իրականում») | 09.08.2011 | MF15-823 |
MF15-821 («Ձեզնից ո՞վ երբեք ուրիշինը չի վերցրել») | 16.08.2011 | MF15-821 |
MF15-809 («Իսկ դու փոփոխությունները նկատու՞մ էս») | 23.08.2011 | MF15-809 |
MF15-811 («Իսկ դու ինձ նկատու՞մ էս») | 30.08.2011 | MF15-811 |
MF15-797 («Սեփական ստրկության իրազեկումը։ Առաջին քայլը դեպի ազատությու՛ ն») | 06.09.2011 | MF15-797 |
MF15-019 («Հետազոտություն անցկացնե՞նք») | 13.09.2011 | MF15-019 |
MF15-029 («Իսկ դուք ծննդաբերել պատրաստվու՞մ եք») | 20.09.2011 | MF15-029 |
MF15-313 («Իսկ ինչո՞վ էս զբաղվում դու») («А чем балуешься ты?») | 27.09.2011 | MF15-313 |
MF15-031 («Իսկ դու ուզու՞մ էս, որ ես հարստանամ») | 04.10.2011 | MF15-031 |
Այլ ելույթներ խմբագրել
Վերնագիր | Տևողություն | Տեսանյութ |
---|---|---|
Выступление на Трансперсональном Конгрессе 2010 («Ճանապարհը դա ես եմ») | 00:02:29 | Տեսանյութը |
Նոր Աշխարհ խմբագրել
- 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆրիմենի պաշտոնական կայքում հրապարակվում է ստեղծագործական թիմից վերցրած հարցազրույց, որում ասվում է այն գաղափարի առկայության մասին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհն ապագայում (իրենց պատկերացմամբ)։ Ելույթից պարզ է դառնում, որ 2-րդ եթերաշրջանում Ֆրիմենը անդրադառնալու է այդ թեմային։
- 2017 թվականի հուլիսի 20֊ին Mr. Freeman֊ը գործարկեց MFCoin գաղտնի արտարժույթը, իսկ 2017 թվականի օգոստոսի 14֊ին սոցիալական կայքերի միջոցով պարզ դարձավ նոր՝ վիրտուալ պետության ստեղծման ՝ «Ֆրիլենդ»֊ի (անգլ. Freeland) մասին։
Հաղթանակները մրցույթներում խմբագրել
- 2010 թվականի ապրիլի 15֊ին Բեռլինում, բլոգերի միջազգային՝ The Best of Blogs մրցույթում, «Միստեր Ֆրիմեն»֊ի օրագիրը ճանաչվել է հաղթող ՝ «Լավագույն վիդեոբլոգ» անվանակարգում[10]։
Ելույթներ խմբագրել
- 2010 թվականի մայիսի 31֊ին ՝ Մոսկվայում, Բալոտնայա առափնյա հասցեի համար 3 տանը տեղի ունեցավ 49֊րդ մասի (part) պրեմիերան ՝ «Cyberbrothers»֊ի աջակցությամբ։
- 2010 թվականի հունիսի 15֊ից սերիալը սկսվեց հեռարձակվել ՝ «2х2» հեռուստաալիքով , ամեն երկուշաբթի և ուրբաթ՝ 00:00֊ին։
- 2010 թվականի հունիսի 23֊ին 17֊րդ անդրանձնային համագումարում կազմակերպվել է Mr. Freeman֊ի անձնակազմի ողջույնի խոսքը։
- 2012 թվականի օգոստոսի 12֊ին 5֊րդ Կոտելնիչեսկի նրբանցքի համար 11 տանը տեղի ունեցավ 61֊րդ մասի (part) պրեմիերան, որպես մուլտիմեդիայի փորձարարական շոուի տարր[11]։
- 2014 թվականի մայիսի 31֊ին 132 երկրների հարթակներում տեղի ունեցավ սերիալի երկրպագուների կողմից կազմակերպված 60֊րդ մասի (part) առցանց ցուցադրությունը[12]։
- 2017 թվականի փետրվարի 24֊ին հայտարարվեց սերիալի շարունակության մասին[13]։
- 2018 թվականի մարտի 13֊ին Մոսկվայի Գրողների Կենտրոնական Տանը, «Փակիր աչքերդ և նայիր» բեմադրության ժամանակ՝ նվիրված Վադիմ Դեմչոգի 55֊ամյակին, տեղի ունեցավ 07֊րդ մասի (part) ցուցադրությունը։
Թարգմանություն խմբագրել
2010 թվականի վերջում և 2011 թվականի սկզբում համացանցում հրապարակվեց սերիալի մի քանի սերիաների թարգմանությունները՝ անգլերեն[14], ղազախերեն և ուկրաիներեն լեզուներով։ Սակայն, 2016 թվականին բացվեցին Միսթեր Ֆրիմենի պաշտոնական ալիքները ՝ անգլերեն[15], ուկրայիներեն[16] և գերմաներեն[17] լեզուներով և նոր դերասաններով (սակայն, գերմաներեն ալիքը մինչ այժմ ակտիվ չէ)։
Տես նաև խմբագրել
- Ամերիկացի ֆանտաստ֊գրող Ուիլյամ Գիբսոնի 2003 թվականի «Պատկերների ճանաչում» վեպում առաջին անգամ խոսվում է ծածկագրված հանրային հաղորդագրությունների դարավոր հասկացությունը ՝ անանուն և խորհրդավոր առցանց տեսահոլովակներում։
- Фрэнки-шоу
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Умница Mr. Freeman :: Частный Корреспондент». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 04֊րդ մասից (part) սկսած Ֆրիմենը խոսում էր ոչ թե բարձր (արագացված), այլ ցածր (դանդաղ) ձայնով։ Հետևյալ սերիայում կատարվում է սահուն անցում «հին» ձայնից «նոր» ձայն։
- ↑ Вадим, Демчог. «Интервью / Вадим Демчог». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Эхо Москвы». echo.msk.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Карта презентаций Mr. Freeman 31 мая 2014 | VK». vk.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Альтернативное название — «Дорога возникает под шагами идущего»
- ↑ Lenta.RU: «Опасная правда: зачем воскрес Mr. Freeman, заставивший многих задуматься о смысле жизни»
- ↑ Planeta.RU: «Самая грандиозная серия загадочного Mr. Freeman’а „Ода“ (part 07), посвященная новому виртуальному государству Freeland и другим важнейшим идеям Фримана, которые перевернут мир.»
- ↑ «Сообщество Mr.FreeMan». youtube.com. 31.01.2018.
- ↑ «В число лучших блогов в мире вошли три русскоязычных дневника». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «"Мистер Фриман" представит новый ролик вживую». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Презентация Mr. Freeman Part60 31/05/2014 – Google Իմ քարտեզները». Google My Maps. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Wall». vk.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Mr. Freeman, part 0». youtube.com. ganjubaskent. 01/04/2011.
- ↑ «Mr. Freeman (English)». youtube.com.
- ↑ «Mr. Freeman (Українська)». youtube.com.
- ↑ «Mr. Freeman (Deutsch)». youtube.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mr. Freeman» հոդվածին։ |