Microsoft Outlook, անձնական տվյալների մենեջեր Microsoft ընկերության կողմից, հասանելի որպես Microsoft Office փաթեթի ծրագիր։

Microsoft Outlook
Изображение логотипа
Տեսակծրագիր, վկայագրված ծրագրային ապահովում և email client?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀWindows, մաքՕՍ, Անդրոիդ[1] և iOS[2]
Կարդագող ֆայլերի ֆորմատPersonal Folder File?, Personal Address Book?, Microsoft Outlook Address Book?, vCalendar?, Microsoft Outlook Email Message?, Outlook Form Template? և Outlook Shortcuts?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատMicrosoft Outlook Email Message?, Nickfile?, Outlook Form Template? և Outlook Shortcuts?
ԱրտոնագիրMicrosoft end-user license agreement?
Մասն էMicrosoft Office[3]
Կայքproducts.office.com/outlook
 Microsoft Outlook Վիքիպահեստում

Չնայած, որ ծրագիրը հիմնականում օգտագործվում է որպես էլեկտրոնային փոստի ծրագիր, այն նաև ընդգրկում է օրացույց, խնդիրների մենեջեր, կոնտակների մենեջեր, նոթատետր, ամսագիր և վեբ նավարկում։

Այն կարող է օգտագործվել որպես օգտագործվել որպես ավտոնոմ ծրագիր, ինչպես նաև կարող է աշխատել Microsoft Exchange Server և Microsoft SharePoint Server ծրագրերի հետ, որոնք հնարավորություն են տալիս սպասարկելու կազմակերպության բազմաթիվ օգտագործողների, որպես օրինակ ընդհանուր էլեկտրոնային փոստարկղ կամ օրացույց ունենալու, փոխանակման դարաններ, հանդիպումների ժամանակացույցեր ունենալու համար։ Գոյություն ունեն կողմնակի հավելումներ, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրել Outlook ծրագիրը այնպիսի սարքերի հետ, ինչպիսիք են BlackBerry բջջային հեռախոսները։ Ծրագրավորողները կարող են նաև ստեղծել իրենց սեփական ծրագրերը, որոնք կարող են աշխատել Outlook և Office կոմպոնենտների հետ՝ օգտագործելով Microsoft Visual Studio.[4] Ի հավելում, Windows Mobile սարքերը նույնպես կարող են սինխրոնացնել գրեթե ողջ տվյալները Outlook Mobile ծրագրի հետ։

Տարբերակներ խմբագրել

Microsoft Outlook ծրագիրը փոխարինել է Microsoft-ի նախկին պլանավորման և նամակագրության ծրագրին (Schedule+ և Exchange Client)

Microsoft Outlook ծրագրի տարբերակները ներառում են.

Անվանումը Տարբերակի համարը[5] Թողարկման ամսաթիվ[6] Նշումներ
Outlook MS-DOS-ի համար - - Միավորված Exchange Server 5.5 հետ
Outlook Windows 3.1x տարբերակի համար[7] - - Միավորված Exchange Server 5.5 տարբերակի հետ
Outlook Macintosh-ի համար - - Միավորված Exchange Server 5.5 տարբերակի հետ
Outlook 97 8.0 Հունվարի 16, 1997 Տեղակայված էր Office 97 օպերացիոն համակարգում և միավորված Exchange Server 5.5 տարբերակի հետ
Outlook 98 8.5 Հունիսի 21, 1998 Ազատ կերպով տարածվել է գրքերի և ամսագրեր հետ՝ ինտերնետային ստանդարտներին համապատասխանելու համար, ինչպիսիք են օրինակ HTML mail.[8] Outlook 98 տարբերակի տեղադրումը հիմնված էր Active Setup ընդլայնման վրա, ինչը նաև տեղադրում էր Internet Explorer 4 տարբերակը[9]։
Outlook 2000 9.0 Հունիսի 27, 1999 Կազմում էր Office 2000 ծրագրային փաթեթի մաս և միավորված էր Exchange 2000 Server-ին
Outlook 2002 10 Մայիսի 31, 2001 Հասանելի էր Office XP օպերացիոն համակարգում
Office Outlook 2003 11 Նոյեմբերի 20, 2003 Հասանելի էր Office 2003 ծրագրային փաթեթում և միավորված էր Exchange Server 2003-ի հետ
Office Outlook 2007 12 Հունվարի 27, 2007 Հասանելի էր Office 2007 ծրագրային փաթեթում, բացակայում էր Office Home և Student տարբերակներում
Outlook 2008 Mac ՕՀ-ի համար 12 Հունվարի 15, 2008 Հասանելի էր Microsoft Office 2008 ծրագրային փաթեթում
Outlook 2010 14 Հուլիսի 15, 2010 Հասանելի էր Office 2010 Home, Business, Standard, Professional և Professional Plus տարբերակներում
Outlook 2011 Mac ՕՀ-ի համար 14 Հոկտեմբերի 26, 2010 Հասանելի էր Office for Mac 2011 Home և Business տարբերակներում
Outlook 2013 15 Հունվարի 29, 2013 Հասանելի էր Office 2013 ծրագրային փաթեթում, բացակայում էր Home և Student տարբերակներում
Outlook MAC ՕՀ-ի համար 15.3 Հոկտեմբերի 31, 2014 Հասանելի էր Office 365 ծրագրային փաթեթում, բացակայում էր որոշ կոմերցիոն թողարկումներում

Outlook 98 և Outlook 2000 երկու կոնֆիգուրացիաներով.

  • Միայն ինտերնետային նամակագրություն» ռեժիմ. ծրագրի ավելի թեթև տարբերակ, որը շեշտը դնում է POP3 հաշիվների և IMAP հաշիվների սպասարկում և ֆաքսի փոպանցման թեթև ծրագիր։
  • Կորպորատիվ աշպատախմբի ռեժիմ. Ամբողջական MAPI սպասարկիչ, Microsoft Exchange հաշիվների աջակցում։

Windows խմբագրել

Outlook 2007 խմբագրել

Outlook 2007 ծրագիրը խանութներում հասանելի է դարձել 2007 թվականի հունվարի վերջում։ Այն նորամուծությունները, որ ընդգրկում էր Outlook 2007 ծրագիրը.[10]

  • Office Fluent օգտագործողի "ժապավենային" միջերես (սակայն ոչ գլխավոր պատուհանում)
  • To-Do սյունակը ցուցադրում է առաջիկա միջոցառումների և ընթացիկ գործողությունների ցանկը, ինչը հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կերպով կազմակերպել ժամանակի և պրոյեկտների պլանավորումը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում անցնելու օրացույցի այդ նշմանը։
  • Օրացույցի փոփոխված տեսք, որը ցուցադրում է շաբաթվա առաջադրանքները ըստ օրերի։
  • Հնարավորություն ուղարկելու օրացույցի ինֆորմացիան էկրանի պատկերի միջոցով, ինչը ստեղծում է HTML ցուցադրություն ձեր օրացույցի ինֆորմացիան ուրիշներին ցուցադրելու համար։
  • Հնարավորություն արտահանելու օրացույցները ինտերնետային օրացույցիչ ֆորմատով և պահպանել դրանք Microsoft Office Online կամ WebDAV սերվերի վրա։
  • Հնարավորություն ուղարկելու տեքստեր և նկարներ Outlook ծրագրից բջջային հեռախոսին։ Փոխանցել Outlook ծրագրի նամակները, կոնտակները, պայմանավորվածությունները, առաջադրանքները որպես տեքստային հաղորդագրություններ։ Ավտոմատ կերպով որպես տեքստ բջջային հեռախոսին ուղարկելու հիշեցումներ, օրական օրացույցներ։
  • Ներկառուցված RSS հավելում
  • Վայրկենական փնտրում,
  • Բարելավված ինտեգրացիա Microsoft Office SharePoint Portal Server-ի հետ
  • Նոր ծրագրավորվող հատկանիշներ[11]
  • Նամակների կցված ֆայլերը ցուցադրելու հնարավորություն
  • Հնարավորություն էլեկտրոնային բիզնես քարտին ավելացնելու նկար կամ կազմակերպության լոգոտիպ[12]
  • Գունավոր բաժինները հնարավորություն են տալիս ավելի հեշտ, վիզուալ կերպով տարբերակել մեկ տեսակի ինֆորմացիան մյուսից, այսպիսով դարձնելով տվյալների կազմակերպումը և ինֆորմացիայի փնտրումը։
  • Պահպանել PDF և XPS
  • Բարելավված ֆիլտրներ ֆիշինգի դեմ։
  • Office Outlook 2007 էլոկտրոնային կնիքը մշակված է ժամանակատար ինչը տեխնոլոգիապես անհարմար է դարձնում Outlook ծրագրի միջոցով մասսայական նամակների ուղարկումը, ստիպելով էլեկտրոնային նամակների սպամերներին օգտագործելու այլ էլեկտրոնային կլիենտներ։
  • Ինֆորմացիոն իրավունքների մենեջմենթը արգելում և/կամ սպառում է էլեկտրոնային նամակների օգտագործումը Windows Server 2003 և հետական ծրագրերում, որոնք ունեն Windows իրավունքների մենեջմենթի ծառայություն։
  • Այժմ HTML ֆորմատավորմամբ էլկետրոնային նամակները ցուցադրվում են ոչ թե Internet Explorer դիտարկիչով, այլMicrosoft Word ծրագրի միջոցով։

Outlook 2010 խմբագրել

Նորամուծություններ որոնք ներկայացվեխ են Outlook 2010 տարբերակում.[13]

  • Բոլոր պատուհաններում ժապավենային տեսք[14]
  • Կոնտակային քարտերի տվյալների ցուցադրում դուրս թռչող պատուհաններով
  • Խոսակցությունների խմբավորման բարելավում։ Պարունակում է նամակներ բոլոր պանակներից և առանձին հաշիվներից։
  • Բարելավված To-Do սյունակ, որը ցուցադրում է այն նշանակումների թիվը, որոնք հնարավոր չէ ցուցադրել պատուհանում, երբ տարածքը փոքր է։
  • "People Pane" և սոցիալական ցանցերի հատկանիշներ[15]։
  • IMAP բարելավումներ։

Outlook 2013 խմբագրել

Հատկանիշներ, որոնք ներկայացվել են Outlook 2013, որը թողարկվել է 2013 թվականի հունվարի 29-ին։

  • Attachment reminder
  • ActiveSync (EAS) փոխանակում
  • Add-in ճկունություն
  • Փոխանակման ռեժիմի բարելավումներ
  • IMAP բարելավումներ
  • Outlook տվյալների ֆայլի (.ost) սեղմում
  • «Մարդիկ» հանգույց
  • Ծրագրի բացման արագագործության բարելավումներ
  • Եղանակի սյունակ

Macintosh խմբագրել

Microsoft ընկերությունը թողարկել է նաև Outlook ծրագրի մի քանի թողարկում Mac OS օպերացիոն համակարգի համար, չնայած այն նախատեսված է եղել աշխատելու միայն փոխանակման Exchange սերվերների հետ։ Այն ներկայացված չի եղել որպես Microsoft Office ծրագրային փաթեթի մի մաս, բայց հասանելի է դառնում օգտագործողներին ադմինիստրատորների կողմից կամ բեռնման միջոցով։ Mac- համար նախատեսված վերջին տարբերակը, որը թողարկվել է 2001 թվականին, որը բավականին նման էր Outlook 2000 և 2002 տարբերակներին։

Microsoft Entourage ծրագրը ներկայացվել է որպես Outlook ծրագրին նման ծրագիր Mac OS օպերացիոն համակարգի համար նախատեսված Office 2001 ծրագրային փաթեթում, բայց այն ուներ փոխանակման հաղորդակցման պակաս։ Փոխանակման սերվերների աջակցումը կիով չափ հասանելի է դարձել Mac OS X օպերացիոն համակարգում՝ Entourage 2004 Service Pack 2 թարմացման հետ։

Entourage ծրագիրը համապատասխան չէ Outlook ծրագրի հետ դիզայնի և գործունեության համեմատությամբ, բայց նրան ունեն որոշ համընկնող հատկություններ, որոնց թվին են պատկանում փոխանակման կլիենտի հնարավորությունները։ Որոշ հատկանիշներով բարելավված փոխանակման ծառայության աջակցությունը ավելացվել է Entourage 2008 Web Services տարբերակում։

Entourage ծրագիրը փոխարինվեց Outlook for Mac 2011 ծրագրով, որը ընձեռում էր հրաշալի հնարավորություններ և նմանություն Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Outlook ծրագրին, քան Entourage ծրագիրն էր առաջարկում։ Սա Mac OS X օպերացիոն համակարգի համար առաջին Outlook ծրագիրն էր։

2014 թ. հոկտեմբերի 31-ին, Microsoft ընկերությունը թողարկել է Outlook for Mac (v15.3 build 141024) ծրագիրը Office 365 ծրագրային փաթեթի հետ[16]։

  • Ավելի լավ արագագործություն և հուսալիություն, ինչը հնարավոր է դարձել տվյալների բազայի և հոսքերի նոր մոդելի բարելավումների շնորհիվ։
  • Օգտագործողի ժամանակակից ինտերֆեյս, բարելավված պտտում։
  • Առցանց արխիվների աջակցություն
  • Master Category ցանկերի աջակցություն և բարելավված հասանելիություն բաժինների ցանկին (անուններով և գույներով) և փոխանակում Mac, Windows և OWA կլիենտների միջև։
  • Office 365 իրական ժամանակում նամակների առաքում։
  • Ծրագրի առաջին բացման ժամանակի կրճատում և նամակների ավելի արագ բեռնում, բարելավված Exchange Web ծառայությունների փոխանակում[16]։

Ինտերնետային ստանդարտների համապատասխանություն խմբագրել

HTML ցուցադրում խմբագրել

Outlook 2007 խրագիրը եղել է առաջին տարբերակը, որը տեղափոխել է Internet Explorer ռենդերինգի շարժիչը Microsoft Word 2007։ Սա նշանակում է, որ HTML և CSS դետալները, որոնք չեն ստեղծվել Word-ի կողմից, այլևս չեն աջակցվում։ Մեկ այլ տեսանկյունից՝ HTML նամակները, որոնք ստեղծվել էին Word ծրագրի միջոցով, ունեին նույն տեսքը, ինչպես այն երևում էր ստեղծողին[17]։ Սա ազդում էի ամսագրեր և զեկույցներ տպագրելու վրա, քանի որ նրան հաճախ օգտագործում են խճճված HTML և CSS կոդեր իրենց դիզայնը ստանալու համար։ Օրինակի համար ֆորմաները այլև չեն կարող ցվել նամակներին։

CSS հատկությունների աջակցումը և HTML ատրիբուտներ խմբագրել

Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Outlook ծրագիրը, ի համեմատություն այլ էլեկտրոնային փոստերի կլիենտների, ուներ շատ սահմանափակ CSS աջակցություն։

CSS1 (1996) և CSS2 (1998) առանձնահատկությունները ամբողջությամբ իրագործված են և շատ CSS հատկություններ կարող են օգտագործվել միայն որոշ HTML էլեմենտների հետ[18]։ Որոշ HTML հատկանիշներ օգնում են հասնելու նամակների ավելի լավ ցուցադրման Outlook ծրագրի միջոցով, բայց այդ ատրիբուտների մեծ մասը արդեն հնացած է HTML 4.0-ում[19]։ Որպեսզի Outlook ծրագրում հնարավոր լինի հասնելու լավագույն տեսքի ապահովման, գրեթե բոլոր HTML նամակները ստեղծված են մի շարք աղյուսակների շնորհիվ։ Ոչ մի բարելավում չի կատարվել նամակների տեսքի ստանդարտացվելու ուղղությամբ .[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://play.google.com/store/search?q=Microsoft+Outlook&c=apps
  2. https://apps.apple.com/us/app/id951937596
  3. Ռուսաստան — 0862.
  4. «Top 10 Reasons to Use Outlook - Business Center - PC World». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. The version numbers follows the Office numbers.
  6. «Microsoft Outlook Life-cycle Information». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «XCLN: Microsoft Outlook for Windows 3.1x». Support.microsoft.com. 2005 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. «HTML Mail with Microsoft Outlook». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. OL98: How to Troubleshoot Active Setup Problems in Windows 98, 98 SE or ME
  10. «Microsoft Office Outlook 2007 product overview» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. What's New for Developers in Outlook 2007 (Part 1 of 2)
  12. «Add, change, or remove a picture for a contact». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. Microsoft Office Outlook 2010 product overview
  14. Overview of the Office user interface in Office 2010
  15. The Outlook Social Connector
  16. 16,0 16,1 «New Outlook for Mac available to Office 365». Office Blogs. Microsoft. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Microsoft Outlook 2007 Report | Email Standards Project». email-standards.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  18. Guide to CSS support in email
  19. HTML 4.0 Specification
  20. «A designer's guide to Outlook 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Microsoft Outlook» հոդվածին։