Mercedes-Benz E-դաս, կոմպակտ մեքենա։ Արտադրվում է Մերսեդես Բենցի կողմից 1996 թվականից սկսած։

Mercedes-Benz E-դաս
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողDaimler
ԵրկիրՍինդելֆինգեն, Գերմանիա
Արտադրության տարիներ1996
ՆախորդMercedes-Benz W124 և Mercedes-Benz C-Class?
ՀաջորդMercedes-Benz R-Class?
Դասդաս E և E-segment?
Կայքmercedes-benz.de/passengercars/models/saloon/new/e-class.html
 Mercedes-Benz E-Class Վիքիպահեստում

Դիզայն խմբագրել

E-դասն ավելի երիտասարդ է, էլեգանտ և տաքարյուն։

էքստերիեր խմբագրել

Ավտոմեքենայի առաջնամասն աչքի է ընկնում սլացիկ ուրվագծերով՝ շարժիչի ծածկը սահուն կերպով անցնում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցին և ձուլվում է նոր դիզայնի հիմնական լուսավորության լուսարձակներին՝ կազմելով միասնական ամբողջականություն։ Մեկ պատյանում ներդաշնակորեն ներկառուցված՝ E-դասին բնորոշ կրկնակի լուսադիոդային լուսարձակները երաշխավորում են անվտանգ երթևեկություն և ավտոմեքենային պարգևում են անկրկնելի տեսք։

Ավտոմեքենային կողքից դիտելուց առաջին հայացքից աչքի են ընկնում դեպի վեր սլացող ուրվագծերը, որոնք ստեղծում են դինամիկ շարժման տպավորություն, նույնիսկ երբ ավտոմեքենան կանգնած է։

Հետևի լուսարձակների հորիզոնական ուրվագծերի և հետևի բամպերի սև ներդիրների շնորհիվ ընդգծվում է ավտոմեքենայի լայնքը։ Հետևի լուսադիոդային լուսարձակները կարող են փոխել լուսարձակման ինտենսիվությունը։

Ինտերիեր խմբագրել

 
E 350 4Matic

E-դասի ինտերիերն ինքնին ոճային է և գրավիչ, իսկ անհատականացման բազմաթիվ տարբերակները երաշխավորում են հարմարավետությունը։

Ալյումինե դեկորատիվ տարրերը և կենտրոնական վահանակի անալոգային ժամացույցն ավտոմեքենային պարգևում են էլեգանտ տեսք։ Երեք անալոգային թվատախտակով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը և մոնիտորը ֆունկցիոնալ են և նորարարական դիզայնի։

Ավտոմեքենայի ինտերիերի անհատականացման համար առաջարկվում է գունային լայն գամմա՝ բեժ, էսպրեսսո շագանակագույն, մոխրագույն, բաց շագանակագույն և մարմնագույն։ Կարելի է ընտրել միագույն ձևավորում կամ երկու գույների ներդաշնակ համադրությամբ։ Կախված ավտոմեքենայի կատարման ոճից նստելատեղերը կարող են երեսպատվել գործվածքով և ARTICO արհեստական կաշվով կամ կաշի/ nappa կաշի համադրությամբ։

ELEGANCE կատարման ոճն աչքի է ընկնում էլեգանտ և սահուն ուրվագծերով։ Մինչդեռ AVANTGARDE կատարման ոճն ավելի դինամիկ է և սպորտային։

Բենզինային շարժիչ խմբագրել

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը (ԿՎտ) Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
E 200 4L 1991 135/5500 (135/5500) 233 (233) 6.5–6.1

(6.1–5.8)

151–142

(142–135)

E 300 V6 3498 (185/6500) (250) (7.0–6.8) (164–159)
E 300 4MATIC V6 3498 (185/6500) (245) (7.5–7.4) (176–174)
E 350 V6 3498 (225/6500) (250) (7.0–6.8) (164–159)
E 500 V8 4663 (300/5000-5750) (250) (8.9) (209)
E 500 4MATIC V8 4663 (300/5000-5750) (250) (9.4) (219)
E 63 AMG V8 5461 (410/5.500) (250) (9.8) (230)
E 63 AMG 4MATIC V8 5461 (410/5.500) (250) (10.3) (242)

E-դասի համար կիրառվող քառագլան բենզինային շարժիչների նախագծման ընթացքում ճարտարագետների հիմնական նպատակներից էր ապահովել վառելիքի խնայողությունը։ Նախորդ մոդելների համեմատ, նոր շարժիչների տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը գրեթե 20 տոկոսով։

Պատկերասրահ խմբագրել

 
 
E 350 E 250 CDI 4MATIC
 
 
Mercedes-Benz E350 W211

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Mercedes-Benz E-Class Արխիվացված 2015-04-15 Wayback Machine