McFly, բրիտանական փոփ ռոք/փոփ պանկ խումբ, որ ձևավորվել է 2003 թվականին։ Խմբի անդամներն են Թոմ Ֆլեթչերը (վոկալ, ուկելելե, կիթառ, դաշնամուր), Դենի Ջոնսը (վոկալ, հարմոնիկա, կիթառ), Դուգի Փոյնթերը (բաս կիթառ, վոկալ) և Հարի Ջուդը (հարվածային գործիքներ)։ Նրանք պայմանագիր են կնքել Island Records լեյբլի հետ 2004 թվականին։ Լեյբլի հետ պայմանագիրը ավարտվել է 2007 թվականին, երբ նրանք ստեղծեցին իրենց սեփական լեյբլը, որ կրում է Super Records անունը։

McFly
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2003–ներկա
Լեյբլ
ԿապվածBusted
Կայքmcfly.com
Անդամներ
Թոմ Ֆլեթչեր
Դենի Ջոնս
Դուգի Փոյնթեր
Հարի Ջուդ
 McFly Վիքիպահեստում

McFly-ը հայտնի դարձավ Busted երաժշտախմբի հետ 2004 թվականին համերգային շրջագայության մեկնելուց հետո։ 2005 թվականին նրանք հաղթեցին Brit Award մրցանակաբաշխությունում «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում[1]։ McFly-ի առաջին ալբոմը՝ Room on the 3rd Floor, UK Album Chart-ում մեկնարկեց առաջին հորիզոնականում և կրկնակի պլատինե հավաստագիր ստացավ[2]։ Դա թույլ տվեց նրանց դառնալ ամենաերիտասարդ երաժշտական խումբը, որի ձայնասկավառակը չարթում հենց մեկնարկից գրավել է առաջին հորիզոնականը. այս ցուցանիշով նրանք գերազանցեցին Բիթլզին։ Ձայնասկավառակի թողարկումից մեկ ամիս անց խումբը սկսեց իր առաջին շրջագայությունը Մեծ Բրիտանիայում[3]։

Խմբի երկրորդ ձայնասկավառակը՝ Wonderland, որը թողարկվեց 2005 թվականին, նույնպես Բրիտանիայում մեկնարկեց առաջին հորիզոնականից[4]։ Նրանց երրորդ ձայնասկավառակը՝ Motion in the Ocean, թողարկվեց 2006 թվականի նոյեմբերի 6-ին և Մեծ Բրիտանիայի չարթերում մեկնարկեց վեցերորդ հորիզոնականից[5]։ McFly-ը թողարկեց իր All the Greatest Hits («Բոլոր մեծագույն հիթեր») հավաքածուն 2007 թվականի նոյեմբերի 5-ին. ձայնասկավառակը բրիտանական չարթերում մեկնարկեց չորրորդ հորիզոնականից։ Խմբի չորրորդ ստուդիական ձայնասկավառակը՝ Radio:Active, թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հինգերորդ ձայնասկավառակը՝ Above the Noise, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին և չարթերում մեկնարկել 20-րդ հորիզոնականից։ 2014 թվականի փետրվարի տվյալներով՝ McFly խումբը Մեծ Բրիտանիայի թոփ 20 սինգլների չարթում 18 իրար հաջորդող երգ է ունեցել, որոնցից 7-ը առաջինն են եղել ՄԲ Սինգլների չարթում և 17-ը ներառվել են լավագույն տասնյակի մեջ։

2006 թվականին խմբի անդամները իրենք իրենց դերն են կատարել «Համբույր հաջողության համար» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարներն են Լինդսի Լոհանը և Քրիս Փայնը[6]։ Նրանք թողարկել են Just My Luck ձայնասկավառակը, որը ևս գործածվել է ֆիլմում որպես վերջինիս սաունդթրեք[7]։ Նրանք նաև ելույթներ են ունեցել տարբեր նախագծերում, ինչպիսիք են Comic Relief, Children in Need, Live 8, Sport Relief և Earth Hour:

Միայն Մեծ Բրիտանիայում խումբը վաճառել է ձայնասկավառակների նվազագույնը 1.5 միլիոն օրինակ[8]։ Ընդհանրապես, McFly-ը վաճառել է ավելի քան 7 միլիոն ձայնագրություն ողջ աշխարհում։

2013 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ McFly-ը կմիանա Busted խմբին՝ ձևավորելով McBusted խումբը։ Նրանք շրջագայեցին՝ կատարելով երկու խմբերի երգերն էլ[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական սկավառակներ

Անդամներ խմբագրել

  • Թոմ Ֆլեթչեր, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ուկուլելե,
  • Danny Jones, վոկալ, կիթառ, շրթհարմոն (և պրոդյուսեր),
  • Dougie Poynter, բաս կիթառ, բեք վոկալ, կիթառ,
  • Harry Judd, հարվածային գործիքներ։
Շրջագայող անդամներ
  • Իսահակ Արյե  – ստեղնաշարային գործիքներ (2006–ներկա)

Ժամանակացույց խմբագրել

Համերգային շջագայություններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

(Ոչ ամբողջական ցանկ)

2004

  • Walt Disney Awards – Տարվա հայտնություն[10]
  • Smash Hits Awards – Լավագույն բրիտանական խումբ
  • Smash Hits Awards – Լավագույն ձայնասկավառակ Room on the 3rd Floor-ի համար
  • Smash Hits Awards – Լավագույն տեսահոլովակ "That Girl" երգի համար
  • Smash Hits Awards – Տարվա լավագույն աստղեր
  • Smash Hits Awards – Ամենաերազելի տղամարդ (Դենի Ջոնս)[11]

2005

2006

  • Virgin.net Music Awards – Աստվածային խումբ[14]
  • BT Digital Music Award for People's Choice Award լավագույն երաժշտական պաշտոնական կայքի համար[15]

2007

2008

  • Nickelodeon UK Kids Choice Awards – Լավագույն խումբ[17]
  • Star Smash Awards 2008 – Լավագույն ձայնասկավառակ (Radio:ACTIVE)
  • Star Smash Awards 2008 – Լավագույն խումբ
  • Star Smash Awards 2008 – Տարվա լավագույն խումբ

2009

2010

  • 4Music Video Honours – 2010 թվականի լավագույն տեսահոլովակ Party Girl երգի համար

2011

  • Nordoff Robbins – American Express Digital Innovation Award
  • In Rock Magazine – Լավագույն բրիտանական խումբ

2012

  • Nordoff Robbins Music Awards – Լավագույն կենդանի կատարում

2013

  • The Verified Teen Awards – Լավագույն կենդանի կատարում
  • The Verified Teen Awards - Լավագույն խումբ

2014

  • Nickelodeon Kids' Choice Awards UK – Մեծ Բրիտանիայի լավագույն խումբ

Հրապարակումներ խմբագրել

  • McFly - Unsaid Things...Our Story

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "McFly BRITs Profile" Արխիվացված 2012-03-02 Wayback Machine. Brits.co.uk. Retrieved 21 November 2012
  2. «BPI Certification for Room on the Third Floor». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Only a few tickets left for McFly tour!». McFlyOfficial.com. 2004 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  4. «McFly Wonderland Music charts». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «The Official UK Charts Company 11/12/2006». theofficialcharts.com. 2006 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  6. «Just My Luck (2006)». IMDb. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Peter Bowles. «American stardom awaits for McFly». BBC News. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Certified Awards». Bpi.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  9. McGeorge, Alistair (2013 թ․ նոյեմբերի 11). «McBusted: McFly and Busted become supergroup 2014 tour dates for supergroup». Daily Mirror. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Disney win for Busted and McFly». BBC News. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  11. «McFly rule at Smash Hits awards». CBBC Newsround. 2004 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «McFly storm the Smash Hits awards». CBBC Newsround. 2005 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «BRIT Awards 2005». BRIT Awards. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «McFly Best Group at Virgin.net Music Awards». McFlyOfficial.com. 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  15. «BETA: McFly – Super City». Supercity.mcfly.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  16. «Virgin Media Music Awards 2007: the winners». Virgin Media. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
  17. «2008 Nickelodeon UK KCAs: The Show And The Winners!». PopSugar. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «The Winners!». Po. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. «Awards».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «McFly» հոդվածին։