Թոմ Սթրեյթ Լագերգրեն (նորվ.՝ Tom Stræte Lagergren, մայիսի 29, 1991(1991-05-29)[1], Åsnes Municipality, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դիջեյ և պրոդյուսեր։

Matoma
Ի ծնե անուննորվ.՝ Tom Stræte Lagergren
Նաև հայտնի է որպեսMatoma
Ծնվել էմայիսի 29, 1991(1991-05-29)[1] (32 տարեկան)
Åsnes Municipality, Հեդմարկ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
ԺանրերEDM[2]
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներթվային ձայնային աշխատանքային կայան, դաշնամուր, Ֆլեյտա և կիթառ
Կայքhakunamatoma.com
 Matoma Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմ Լագերգրենը ծնվել է Նորվեգիայի Օսենս քաղաքում[3]։ Մանկության տարիներից սկսել է դաշնամուր նվագել սովորել[4][5]։ Նա համագործացել է հայտնի դաշնակահերներ՝ Հովար Հիմզեի և Լեյֆ Օվե Անդերսոնի հետ[6]։ Թոմը սովորել է Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանում, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Matoma-ն օգտագործում է համակարգչային ծրագրեր, որպեսզի ստեղծի երաժշտական հատուկ էֆեկտներ, ինչպես նաև այլ երաժշտական գործիքներ[7]։

Կարիերա խմբագրել

«Free Fallin Tropical Mojito Remix» սինգլը ձայնագրվել է պրոդյուսեր Nelsaan-ի հետ համատեղ[8][9]։ Matoma-ն առաջարկել է «Universal Germany» ընկերությանը ստեղծել Մառլոն Ռոուդետի «When Beat Drops» երգի ռեմիքս տարբերակը[10]։ The Notorious B.I.G.«Old Thing Back» երգի ռեմիքսը նորվեգական «VG-lista» չարթում գրավել է երկրորդ տեղը[11]։ Նա էնրիկե Իգլեսիասի խնդրանքով ստեղծել է«Bailando (Matoma Remix)» երգի ռեմիքս տարբերակը։

2014 թվականին Matoma-ն ստեղծել է դանիացի դիջեյ Hedegaard«Happy Home»-ի Happy Home (Matoma Remix) ռեմիքս տարբերակ։ Սինգլի ռեմիքսը 2014 թվականի սեպտեմբերին ձայնագրվում է «Copenhagen Records» լեյբլում[12]։ Նույն թվի հոկտեմբերին Matoma-ն ռեմիքսի է վերածել Էմինեմի «Bueiness» երգը[13]։ «Warner Music Norway» լեյբլում Matoma-ն և Nelsaan-ը ստեղծել են «I Don’t Want to Talk About It»-ի ռեմիքս տարբերակը[14]։ Դա Matoma-ի և Nelsaan-ի երկրորդ համատեղ սինգլն էր։

2015 թվականին նա թողարկել է MYNGA-ի «Back Home» երգի ռեմիքս տարբերակը[15], Կոսմո Կլյանի մասնակցությամբ։

2016 թվականի հոկտեմբերի 15-ին Matoma-ն համագործակցել է «The Vamps» խմբի հետ, որի հետ միասին ձայնագրել է «All Night» սինգլը[16]։ 2017 թվականին այդ տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 286 միլիոնից ավել դիտում[17]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Matoma-ն թողարկել է երկրորդ համատեղ սինգլը «The Vamps» խմբի հետ՝ «Staying Up»[18]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ

Պարգևներ խմբագրել

Թվական Կազմակերպություն Պարգև Նոմինանտ Արդյունք
2017 Spellemannprisen '16 Årets Nykommer & Gramostipend

(Newcomer of the Year & Gramo scholarship)

Matoma Առաջադրված
Årets Låt (Song of the Year) «False Alarm»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Matoma
  2. https://www.stavernfestivalen.no/program/
  3. Collar Maat. "Matoma - Biography | Billboard" // www.billboard.com. Billboard.. — 2016.
  4. «Exclusive Interview: MATOMA in Canada». INTO THE CROWD MAGAZINE (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «INTERVIEW | MATOMA | FNGRS CRSSD» (ամերիկյան անգլերեն). crssd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Matoma – sights set on the US - Music Norway EN». Music Norway EN (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «How a Norwegian DJ set Spotify on fire with a tropical Notorious B.I.G. remix». Digital Trends (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Matoma & Nelsaan - Free Fallin Tropical Mojito Remix (John Mayer Tribute)» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «YAQUI.CO PREMIERE: Matoma x Nelsaan - Free Falling Tropical Mojito Remix». Yaqui (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «Marlon Roudette - When The Beat Drops Out (Matoma Tropical Remix)» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «Norske Tom (23) har laget remix for superstjerna Enrique Iglesias». Dagbladet.no (նորվեգերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «Hedegaard - Happy Home (Matoma Remix)».
  13. «Eminem - Business (Matoma Remix)».
  14. «I Don't Want to Talk About It (Nelsaan & Matoma Remix)».
  15. «Mynga - Back Home (Matoma Remix)».
  16. iTunes. (2016-11-25.). «"All Night - Single by The Vamps & Matoma on Apple Music"».
  17. «All Night» (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. «The Vamps and Matoma to release new collaboration 'Staying Up'». CelebMix (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել