lernu! (կամ lernu.net [1] Արխիվացված 2020-12-05 Wayback Machine)՝ բազմալեզվանի վեբային անվճար նախագիծ, որի նպատակն է էսպերանտոյի տարածումն ու ուսուցանումը։ Այս անվանումը էսպերանտոյով նշանակում է՝ «սովորի՛»։ Կայքը աշխատեցվում է E@I-ի կողմից՝ միջազգային երիտասարդական Հասարակական կազմակերպություն, որն սկզիբ է առել որպես Էսպերանտոյի Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության աշխատանքային խումբ։

Lernu!
Изображение логотипа
lernu.net
Տեսակկայք
ՍեփականատերE@I?
ՀեղինակE@I?
Բացվածդեկտեմբեր 2002
Ընթացիկ կարգավիճակգործող

Կայքի պարունակության մեծ մասը կազմված է էսպերանտո ուսանելու տարբեր գործիքներից, որոնց թվում են. վարծություններ, խաղեր, բառարաններ, քերականական ուղեցույցներ, քննական համակարգ և գրքեր, երաժշտություն, ձայնագրված պատմվածքներ և տեսահոլովակներ պարունակող մուլտիմեդիա գրադարան։ Կան նաև հաղորդակցվելու միջոցներ, որոնցից են. ակնթարթային սուրհանդակ (instant messanger), տարբեր թեմաներով քննարկումների ֆորումներ և էսպերանտոյի միջոցառումների մասին նորություններ։ Էսպերանտիստները և էսպերանտո կազմակերպությունները կարող են իրենց միջոցառումները և ծառայությունները գովազդել կայքի էջերին։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայքը են այցելում ամսական 75 հազարից ավել օգտվողներ։ Այցելուների մեծ մասը գալիս են Եվրոպայից, Հարավարևելյան Ասիայից և Ամերիկաներից [2] Արխիվացված 2007-03-31 Wayback Machine:

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել