Lego (հայերեն՝ Լեգո, դան․՝ Leg Godt - «Խաղա լավ»), խաղալիքների սերիա, որոնցով կարելի է հավաքել տարբեր առարկաներ։ Lego հավաքածուները արտադրում է Lego Group ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դանիայում։ Lego ընկերության հիմնական արտադրանքը պլաստմասե փոքր աղյուսներն են, որոնցով կարելի է հավաքել մարդատար ավտոմեքենաներ, շենքեր, տներ, նաև քայլող ռոբոտներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերությունը սկսել է աղյուսների արտադրանքը 1949 թվականից։ Հետագայում Lego ընկերությունը մեծացրեց իր գործունեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կեղծել են Lego ընկերության արտադրանքը։

Աղյուսներ խմբագրել

 
Lego աղյուսներ
 
 
Lego աղյուսների չափերը[1][2]
 

Հավաքածուի հիմնական դետալները Lego աղյուսներն են։ Աղյուսները իրար են միանում բութակավոր միացումներով։ Հավաքածույի մեջ մտնում են նաև ուրիշ դետալներ՝ մարդկանց և կենդանիների արձանիկներ, անիվներ և այլն։ Կան հավաքածուներ որոնց մեջ մտնում են նաև էլեկտրական մարտկոցներ, սենսորներ, միկրոկառավարիչներ։ Հավաքածուները թույլ են տալիս հավաքել աղյուսներից ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նավեր, տիեզերանավեր, ռոբոտներ։

 
 

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1932 թվականին։ Հիմնադիրն է դանիացի Օլե Կիրկ Կրիստիանսենը (անգլ.՝ Ole Kirk Christiansen[3]), որն այն ժամանակ հյուսների և ատաղձագործների թիմի ղեկավարն էր[3]։ 1947 թվականին ընկերությունը մեծացրեց արտադրանքը և սկսեց արտադրել պլաստմասսե խաղալիքներ[3]։

Արտադրություն խմբագրել

 
LEGO խորանադիկների արտադրամաս

LEGO կոնստրուկտորի բոլոր դետալները պատրաստվում են որոշակի չափանիշով և բարձր ճշգրտության աստիճանով (2013 թվականին ստեղծված խորանարդիկները կարելի է միացնել 1958 թվականին թողարկված դետալների հետ), որը թույլ է տալիս նրանց միացնել առանց որևէ ջանքի։ Բացի այդ, ամրակցելուց հետո մասնիկները պետք է ամուր կպչեն իրար։ Այս պայմաններն ապահովելու համար տարրերի դրոշմաձևերն արտադրվում են 10 մկմ ճշգրտությամբ[4].

Ընկերության հիմնական արտադրական ուժերը տեղակայված են Դանիայում, Չեխիայում, Մեքսիկայում և ՉԺՀ-ում։

Այժմյան վիճակ խմբագրել

2014 թվականին Lego Group ընկերությունը դարձավ խաղալիքների արտադրման համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով ամերիկյան Mattel և Hasbro արտադրամասերից։ Lego Group ընկերությունը տեղեկացրել է, որ 2014 թվականի կեսերին ընկերության եկամուտն աճել է 11%-ով, և նրանք ստացել են 2,03 միլիարդ դոլար[5]։

 
 
Lego աղյուսների արտադրամասը

Բրիկարմս խմբագրել

Lego ընկերությունը չի արտադրում ռազմական հավաքածուներ, այդ պատճառով էլ դրանք արտադրում են BrickArms և Brickmania ընկերությունները։

Հավաքածուներ խմբագրել

 
Lego քաղաք
 
Lego հրթիռներ

Համակարգչային խաղեր խմբագրել

Փրկվածները խմբագրել

Մշակման մեջ խմբագրել

Բջջային խմբագրել

Լիամետրաժ մուլտֆիլմեր խմբագրել

  • LEGO: Կլաչ Պաուերսի արկածները (2010)
  • LEGO: Ատլանտիդա (2010)
  • LEGO Բետմեն։ DC սուպեր հերոսների միավորումը (2013)
  • The LEGO movie (2014)

LEGO Աստղային Մարտիկներ խմբագրել

Lego Indiana Jones խմբագրել

Bionicle խմբագրել

  • Bionicle: Լույսի դիմակ (2003)
  • Bionicle 2: Մատուռու Նուի–յի լեգենդը (2004)
  • Bionicle 3: Ստվերնեսի սարդոստայնում (2005)
  • Bionicle: Լեգենդը վերածնվում է (2009)

Hero Factory խմբագրել

LEGO CHIMA խմբագրել

  • Lego Legends of Chima 4D Movie Experience

LEGO Ninjago խմբագրել

Անգլերեն անվանումը․ LEGO Ninjago: Masters of Spinjitzu։ Սեզոն 1՝ 4 սերիյա, սեզոն 2 (Օձերի տարի)՝ 13 սերիյա, սեզոն 3 (Որոշիչ մարտ)՝ 13 սերիյա, սեզոն 4՝ 8 սերիյա, սեզոն 5 (Տարրերի մրցաշար)՝ 10 սերիյա։

Քննադատություն խմբագրել

2013 թվականի հունվարին Lego ընկերությանը մեղադրել են ռասիզմի մեջ։ Նրանք պահանջում էին հավաքածուներից մեկին վաճառքից հանել, նաև ժողովուրդի մոտ ներողություն խնդրել մուսուլմաններից՝ վիրավորանք հասցնելու համար[7][8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lego Specifications
  2. Dimensions of a Standard Lego Brick
  3. 3,0 3,1 3,2 Lipkowitz, D. The LEGO Book / D. Lipkowitz. — London : Dorling Kindersley, 2009. — 200 p. — ISBN 978-1-4053-4169-1
  4. «Company Profile An Introduction to the LEGO Group 2010» (PDF). The Lego Group. 2010. էջ 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  5. «Աշխարհում ամենահայտնի խաղալիքների արտադրողը». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. LEGO Bionicle: Quest for the Toa. Also Known As
  7. «Muslims claim Jabba's Palace Lego toy is racist as it is 'based on iconic mosque in Istanbul'». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  8. «Турки обвиняют Lego в расизме: игрушечный замок похож на мечеть Айя София». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lego» հոդվածին։