Laureus համաշխարհային մարզական մրցանակաբաշխություն

Laureus մարզաշխարհի մրցանակաբաշխություն (Laureus World Sports Awards), մարզաշխարհի անհատների և թիմերի ամենամյա մրցանակաբաշխություն՝ տարվա ընթացքում մարզական նվաճումների համար։ Այն հիմնվել է 1999 թվականին Laureus Sport for Good հիմնադրամի հովանավորներ Daimler-ի և Richemont-ի կողմից և աջակցություն ունի նրանց համաշխարհային գործընկերներ Mercedes-Benz-ի և IWC Schaffhausen-ի կողմից։ Մրցանակները աջակցում են Laureus Sport for Good հիմնադրամի աշխատանքներին, որն օժանդակում է ավելի քան 100 համայնքային նախագծերի ավելի քան 40 երկրներում։ Այս ծրագրերը նպատակ ունեն սպորտի ուժն օգտագործել վերջ դնելու բռնությանը, խտրականությանն ու արգելքներին և ապացուցել, որ սպորտն ունի ուժ՝ փոխելու աշխարհը։ «Laureus» անունը ծագել է հունական դափնի բառից, որը համարվում է աթլետիկայում հաղթանակի ավանդական խորհրդանիշ։

Laureus World Sports Awards
Տեսակyearly prize? և մրցանակների խումբ
Ենթատեսակմարզական մրցանակ
Կազմված էLaureus World Sports Award for Breakthrough of the Year?, Laureus World Sports Award for Team of the Year?, Laureus World Sports Award for Sportswoman of the Year?, Laureus World Sports Award for Sportsman of the Year?, Laureus World Sports Award for Sportsperson of the Year with a Disability?, Laureus World Sports Award for Action Sportsperson of the Year? և Laureus World Sports Award for Comeback of the Year?
ԵրկիրՄոնակո Մոնակո (2018)[1]
Հիմնադրվել է1999
Կայքlaureus.com/awards

Առաջին արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի մայիսի 25-ին Մոնտե Կառլոյում, որտեղ Նելսոն Մանդելան հանդես է եկել ելույթով։ 2018 թվականից ի վեր մրցանակները տրվում են ութ կատեգորիաներում՝ մի շարք առանձին կատեգորիաների հետ միասին։ Յուրաքանչյուր մրցանակակիր ներկայացված է Cartier-ի կողմից ստեղծված Laureus արձանիկով, աշխարհի տարբեր վայրերում անցկացվող ամենամյա արարողության ժամանակ։ 2018 թվականից ի վեր արարողություններն անց են կացվել աշխարհի տասնմեկ քաղաքներում և հեռարձակվում են առնվազն 160 երկրներում։

Շվեցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը արժանացել է ամենաշատ` վեց մրցանակի։ Բազմաթիվ մրցանակներ չեղյալ են հայտարարվել, օրինակ՝ ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի, ամերիկացի կարճ տարածության մրցավազող Մարիոն Ջոնսի և կանադացի վազորդ Էրլ Քոնորին տրված մրցանակները, երբ ավելի ուշ պարզվել է, որ նրանք խթանիչներ են օգտագործել։

Պատմություն խմբագրել

Սպորտն ունի ուժ փոխելու աշխարհը։ Այն ունի ոգեշնչելու ուժ։ Այն ունի ուժ միավորելու մարդկանց այնպես, որ քիչ բան է անում։ Այն խոսում է երիտասարդների հետ, նրանց հասկանալի լեզվով։ Սպորտը կարող է հույս ստեղծել այնտեղ, որտեղ միայն հուսահատություն է եղել։

2000[2]

Հարավաֆրիկյան գործարար Յոհան Ռուպերտը` Richemont-ի նախագահը, առաջարկեց, որ կազմակերպությունը ստեղծվի «այն սկզբունքով, որ սպորտը կարող է կամուրջ լինել հասարակության մեջ գոյություն ունեցող ճեղքերի համար և փոխել մարդկանց աշխարհայացքը»[3]։ 1998 թվականին Richemont-ի և Daimler-ի կողմից հիմնված կազմակերպությունը հայտնի դարձավ որպես Laureus, որի անունը ծագում է հունարեն դափնի բառից, որը համարվում է աթլետիկայի հաղթանակի ավանդական խորհրդանիշ[4]։ Առաջին Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ երկու տարի անց, որի ժամանակ հովանավոր Նելսոն Մանդելան հանդես եկավ ելույթով, որը Էդվին Մոսեսը նկարագրել է որպես «պատկերավոր»[5]։

Մրցանակները տրվում են յոթ մշտական և երկու առանձին կատեգորիաներում, ամերիկյան դերասաններ Ջեֆ Բրիջեսի և Դիլան Մակդերմոտի մասնակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ[6]։ Այս մրցանակներից երկուսը հետագայում չեղյալ են հայտարարվել. և՛ ամերիկացի հեծանվորդ Լանս Արմստրոնգի, և՛ ամերիկացի վազորդ Մերիոն Ջոնսի մոտ հայտնաբերվեց, որ նրանք արդյունավետությունը բարձրացնող խթանիչներ էին օգտագործել, և նրանց պարգևները չեղյալ հայտարարվեցին[7]։ Ամերիկացի թեթև աթլետ Էրլ Քոնորի «Տարվա մարզական անձ՝ հաշմանդամությամբ» մրցանակը, որը նա ստացել էր 2004 թվականին, հետագայում նույնպես չեղյալ է հայտարարվել[8]։

Մրցանակները համարվում են բարձր հեղինակավոր և հաճախ անվանում են «Օսկարի» մարզական համարժեքը[9][10][11]։ Չնայած դրան, մրցանակաբաշխությունը որոշակի քննադատության է ենթարկվում, հատկապես այն եղանակների համար, որով աթլետներն ընտրվում են առաջադրման համար[12]։

Կատեգորիաներ խմբագրել

Մրցանակաբաշխության հաղթողներին որոշելու համար, Laureus անվանակարգային կոմիտեն, որը բաղկացած է ավելի քան 100 երկրների արհեստավարժ մարզական խմբագիրներից, լրագրողներից և հաղորդավարներից, քվեարկում է հինգ կատեգորիաներում վեց անվանակարգերի թեկնածուների ցանկի համար[13].

Երկու կատեգորիաների անվանակարգերն ընտրվում են մասնագիտական կոմիտեի կողմից.

Laureus համաշխարհային մարզական ակադեմիան 65 նախկին մարզիկների ասոցիացիա է, որոնք կամավոր իրենց ժամանակը տրամադրում են կամավոր աջակցելու Laureus Sport for Good հիմնադրամի աշխատանքին։ Նրանք նաև քվեարկում են ամեն տարի, որոշելու Laureus համաշխարհային մրցանակաբաշխության հաղթողներին։ 2018 թվականից ակադեմիայի նախագահն է Նոր Զելանդիայի նախկին ռեգբի խաղացող Շոն Ֆիցպատրիկը[14]։ Ակադեմիայի անդամները հաղթողներին ընտրում են գաղտնի քվեարկությամբ[15]։

Հանրության կողմից ընտրվում է մեկ կատեգորիա[16]`

  • Laureus լավագույն մարզական պահ

Ակադեմիայի կողմից նաև տրվում են առանձին մրցանակներ, այդ թվում[16]`

Արարողություն խմբագրել

Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը ամեն տարի անցկացվում է աշխարհի տարբեր վայրերում։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի մայիսի 25-ին Մոնակոյի Մարզական ակումբում[17]։ 2018 թվականից սկսած արարողություններն անց են կացվել աշխարհի տասնմեկ քաղաքներում և հեռարձակվել են առնվազն 160 երկրներում[18]։ Յուրաքանչյուր Laureus մրցանակաբաշխության մրցանակակիր ստանում է Cartier Laureus արձանիկը, որը ցուցադրում է «ձգտող մարդու կերպարի պատկեր»[18]։ Մրցանակը կշռում է մոտավորապես 2,5 կգ (5,5 ֆունտ) (670 գրամ (24 ունցիա) ամուր արծաթով և 650 գրամ (23 ունցիա) ոսկե պատվանդանով) և 30 սանտիմետր (12 դյույմ) բարձրությամբ[18]։

 
Արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյի Գրիմալդի Հոլում երեք անգամ:
 
2015 թվականի արարողությունը տեղի է ունեցել Շանհայի մեծ թատրոնում, Չինաստան
Laureus համաշխարհային մրցանակաբաշխության անցկացման վայրերը
Տարի Վայրը Տեղը Ծանոթագրություններ Հղում(ներ)
2000   Մոնակո, Մոնակո Մոնտե Կառլոյի մարզական ակումբ Պատվավոր հյուր էր Նելսոն Մանդելան [6][19]
2001 Գրիմալդի ֆորում Պատվավոր հյուր էր Արքայազն Ալբերը [20][21]
2002 [22][23]
2003 [24]
2004   Պորտուգալիա, Լիսաբոն Բելեմի մշակութային կենտրոն Պատվավոր հյուր էր Ժոզե Մանուել Բարրոզու [25][26]
2005   Պորտուգալիա, Էշտորիլ Կազինո Էշտորիլ [27]
2006   Իսպանիա, Բարսելոնա Պարկ դել Ֆորում [28]
2007 Պալաու Սենտ Ժորդի Պատվավոր հյուր էր Խուան Կառլոս I [29]
2008   Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ Մարիինյան թատրոն Նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ [30]
2009 Արարողությունը չեղյալ հայտարարվեց միջազգային տնտեսական ճգնաժամի պատճառով. հաղթողներին մրցանակներ շնորհվեցին անհատապես մայիսից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: [31]
2010   ԱՄԷ, Աբու Դաբի Էմիրեյթս փելես [32]
2011 [33]
2012   Միացյալ Թագավորություն, Լոնդոն Ցենտրալ հոլ Վեստմինստեր [34]
2013   Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո Քաղաքային թատրոն [35]
2014   Մալայզիա, Կուալա Լումպուր Իստանա Բուդայա [36]
2015   Չինաստան, Շանհայ Շանհայի մեծ թատրոն [37]
2016   Գերմանիա, Բեռլին Բեռլինի Ֆունկտուրմ [38]
2017   Մոնակո, Մոնակո Սպորտինգ ակումբ [39]
2018

Հաղթողներ ըստ կատեգորիաների խմբագրել

 
Դանիել Դիաս տարվա մարզական անձ հաշմանդամությամբ անվանակարգի եռակի մրցանակակիր է։[42]

Սահմանված մրցանակներ խմբագրել

Տարվա մարզիկ և մարզուհի խմբագրել

Տարվա թիմ խմբագրել

Տարվա հայտնություն խմբագրել

Մինչև 2007 թվականը այս մրցանակը կոչվում էր տարվա նորեկ.[43][44]

Տարվա վերադարձ խմբագրել

Տարվա մարզական անձ հաշմանդամությամբ խմբագրել

Ազդեցիկ մարզական անձ խմբագրել

Մինչև 2007 թվականը այս մրցանակը կոչվում էր տարվա այլընտրանքային մարզիկ[43][44]։

Լավագույն մարզական պահ խմբագրել

2017 թվականին մեկնարկած և հանրության հարցումներով ընտրված «Լավագույն մարզական պահ» մրցանակին արժանացավ մինչև 12 տարեկան Բարսելոնա ֆուտբոլային ակումբի (Պատանեկան-B) կողմից` պարտված հակառակորդ թիմին սփոփելու համար[45]։ 2018 թվականին մրցանակին արժանացել են Այովայի Hawkeyes ֆուտբոլային թիմի երկրպագուները, ովքեր յուրաքանչյուր հյուրընկալած խաղի առաջին քառորդի վերջում շրջվում են դեպի մանկական հիվանդանոց, որը բացվում է դեպի խաղադաշտ և «ալեկոծվում» են դեպի խաղը նայող հիվանդները[46][47]։

Առանձին մրցանակներ խմբագրել

2000 թվականից Laureus մարզաշխարհի մրցանակաբաշխությունը ներառել է ակադեմիայի կողմից իրենց հայեցողությամբ տրված մի շարք մրցանակներ։ 2000 թվականին տեղի ունեցած առաջին արարողության ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դարձավ Կարևորագույն նվաճումների առաջին մրցանակակիրը, իսկ Հատուկ օլիմպիական խաղերի հիմնադիր ամերիկուհի Յունիս Քենեդի Շրայվերը ներկայացվեց Laureus Սպորտ բարության համար մրցանակի համար[7]։ Սպորտի ոգի մրցանակը տրվել է 2005 թվականին, Բոստոն Ռեդ Սոքսին, որը 86 տարում առաջին անգամ նվաճեց համաշխարհային մրցումներում[48]։ 2013 թվականին ամերիկյան լողորդ Մայքլ Ֆելպսը դարձավ Բացառիկ նվաճումների մրցանակակիր։ Մինչև 2018 թվականը չինացի թենիսիստուհի Լի Նան (2015) և իտալացի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին (2018) միակ այլ մարդիկ են, որոնք արժանանում են նույն մրցանակին[46][49]։ 2017 թվականին Փախստականների օլիմպիական հավաքականը, որը կազմված է Սիրիայի, Կոնգոյի, Եթովպիայի և Հարավային Սուդանի աթլետներից, ստացել է առաջին Սպորտային ոգեշնչման մրցանակը[50]։ Հաջորդ տարի մրցանակը հանձնվեց ամերիկացի ֆուտբոլիստ Ջ.Ջ. Ուոթին, որի «բացառիկ մարդասիրական ջանքերը» ավելի քան 37 միլիոն դոլլար ավելացրին Հարվի փոթորկից տուժածների համար գումարին[51]։

Հաղթողներ ըստ տարիների խմբագրել

Սահմանված մրցանակներ խմբագրել

Գլխավոր
* Նշվում է անհատը, որի մրցանակը կամ առաջադրումը չեղյալ է հայտարարվել
Չկա տվյալ Չեն պարգևատրվել
Տարի Մարզիկ Մարզուհի Թիմ Հայտնություն Վերադարձ Հաշմանդամություն Ազդեցություն Պահ Ref
2000 Վուդս, ԹայգերԹայգեր Վուդս Ջոնս, ՄարիոնսՄարիոնս Ջոնս* Մանչեսթեր Յունայթեդ Ֆ.Ա. Գարսիա, ՍերխիոՍերխիո Գարսիա Արմսթրոնգ, ԼենսԼենս Արմսթրոնգ* Սավաժ, ԼուիսԼուիս Սավաժ Պալմեր, ՇոնՇոն Պալմեր Չեն պարգևատրվել [7]
2001 Վուդս, ԹայգերԹայգեր Վուդս Ֆրիման, ՔեթիՔեթի Ֆրիման Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական Սաֆին, ՄարատՄարատ Սաֆին Կապրիատի, ՋենիֆերՋենիֆեր Կապրիատի Լոուերս, ՎիննիՎիննի Լոուերս Հորն, ՄայքՄայք Հորն Չեն պարգևատրվել [52]
2002 Շումախեր, ՄիխայելՄիխայել Շումախեր Կապրիատի, ՋենիֆերՋենիֆեր Կապրիատի Ավստրալիայի կրիկետի հավաքական Մոնտոյա, Խուան ՊաբլոԽուան Պաբլո Մոնտոյա Իվանիշևիչ, ԳորանԳորան Իվանիշևիչ Վերգեր, ԷսթերԷսթեր Վերգեր Բարնքուիսթ, ԲոբԲոբ Բարնքուիսթ Չեն պարգևատրվել [53]
2003 Արմսթրոնգ, ԼենսԼենս Արմսթրոնգ* Ուիլյամս, ՍերենաՍերենա Ուիլյամս Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական Յաո Մինգ, Յաո Մինգ Ռոնալդո Միլտոն, ՄայքլՄայքլ Միլտոն Փոթեր, ԴինԴին Փոթեր Չեն պարգևատրվել [54]
2004 Շումախեր, ՄիխայելՄիխայել Շումախեր Սյորեստամ, ԱննիկաԱննիկա Սյորեստամ Անգլիայի ռեգբիի ազգային հավաքական Վի, ՄիշելՄիշել Վի Մայեր, ՀերմանՀերման Մայեր Քոնոր, ԷրլԷրլ Քոնոր* Բիչլի, ԼեյնԼեյն Բիչլի Չեն պարգևատրվել [8]
2005 Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Հոլմս, ՔելիՔելի Հոլմս Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական Լյու, Լյու Զանարդի, ԱլեքսԱլեքս Զանարդի Պետիտկլերկ, ՉենտալՉենտալ Պետիտկլերկ ՄակԱրթուր, ԷլենԷլեն ՄակԱրթուր Չեն պարգևատրվել [55]
2006 Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Կոստելիչ, ՅանիցաՅանիցա Կոստելիչ Ռենո (Ֆորմուլա 1 թիմ) Նադալ, ՌաֆայելՌաֆայել Նադալ Հինգիս, ՄարտինաՄարտինա Հինգիս վան Դիկ, ԷռնստԷռնստ վան Դիկ դ'Արիգո, ԱնջելոԱնջելո դ'Արիգո Չեն պարգևատրվել [43]
2007 Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Իսինբաևա, ԵլենաԵլենա Իսինբաևա Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական Մորեսմո, ԱմելիԱմելի Մորեսմո Ուիլյամս, ՍերենաՍերենա Ուիլյամս Բրանքսենթելեր, ՄարտինՄարտին Բրանքսենթելեր Սլեյթեր, ՔելիՔելի Սլեյթեր Չեն պարգևատրվել [44]
2008 Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Էնեն, ԺյուստինԺյուստին Էնեն Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի հավաքական Համիլթոն, ԼյուիսԼյուիս Համիլթոն Ռեդկլիֆ, ՊոլաՊոլա Ռեդկլիֆ Վերգեր, ԷսթերԷսթեր Վերգեր Ուայթ, ՇոնՇոն Ուայթ Չեն պարգևատրվել [56]
2009 Բոլտ, ՈւսեյնՈւսեյն Բոլտ Իսինբաևա, ԵլենաԵլենա Իսինբաևա Չինաստանի օլիմպիական թիմ Էդլինգտոն, ՌեբեկաՌեբեկա Էդլինգտոն Կլիչկո, ՎիտալիՎիտալի Կլիչկո Դիաս, ԴանիելԴանիել Դիաս Սլեյթեր, ՔելիՔելի Սլեյթեր Չեն պարգևատրվել [57]
2010 Բոլտ, ՈւսեյնՈւսեյն Բոլտ Ուիլյամս, ՍերենաՍերենա Ուիլյամս Բրաուն (Ֆորմուլա 1 թիմ) Բատոն, ՋենսոնՋենսոն Բատոն Կլեյստերս, ԿիմԿիմ Կլեյստերս դու Տուա, ՆատալիՆատալի դու Տուա Գիլմոր, ՍտեֆանիՍտեֆանի Գիլմոր Չեն պարգևատրվել [58]
2011 Նադալ, ՌաֆայելՌաֆայել Նադալ Վոն, ԼինդսիԼինդսի Վոն Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական Կայմեր, ՄարտինՄարտին Կայմեր Ռոսսի, ՎալենտինոՎալենտինո Ռոսսի Բենտելե, ՎերենաՎերենա Բենտելե Սլեյթեր, ՔելիՔելի Սլեյթեր Չեն պարգևատրվել [59]
2012 Ջոկովիչ, ՆովակՆովակ Ջոկովիչ Չերույոտ, ՎիվիանՎիվիան Չերույոտ Բարսելոնա ՖԱ ՄակԻլրոյ, ՌորիՌորի ՄակԻլրոյ Կլերկ, ԴարենԴարեն Կլերկ Պիստորիուս, ՕսկարՕսկար Պիստորիուս Սլեյտեր, ՔելիՔելի Սլեյտեր Չեն պարգևատրվել [60]
2013 Բոլտ, ՈւսեյնՈւսեյն Բոլտ Էնիս, ՋեսիկաՋեսիկա Էնիս 2012 Ռայդեր գավաթ Մարեյ, ԷնդիԷնդի Մարեյ Սանչես, ՖելիքսՖելիքս Սանչես Դիաս, ԴանիելԴանիել Դիաս Բաումգարտներ, ՖելիքսՖելիքս Բաումգարտներ Չեն պարգևատրվել [61]
2014 Վետել, ՍեբաստիանՍեբաստիան Վետել Ֆրանկլին, ՄիսիՄիսի Ֆրանկլին Բավարիա (ֆուտբոլային ակումբ) Մարկես, ՄարկՄարկ Մարկես Նադալ, ՌաֆայելՌաֆայել Նադալ Բոշե, ՄարիՄարի Բոշե Բեստուիկ, ՋեմիՋեմի Բեստուիկ Չեն պարգևատրվել [62]
2015 Ջոկովիչ, ՆովակՆովակ Ջոկովիչ Դիբաբա, ԳենզեբեԳենզեբե Դիբաբա Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական Ռիկարդո, ԴանիելԴանիել Ռիկարդո Բուրգեր, ՇալկՇալկ Բուրգեր ՄակՖադեն, ՏատյանաՏատյանա ՄակՖադեն Յուստաս, ԱլանԱլան Յուստաս Չեն պարգևատրվել [63]
2016 Ջոկովիչ, ՆովակՆովակ Ջոկովիչ Ուիլյամս, ՍերենաՍերենա Ուիլյամս Նոր Զելանդիայի ռեգբիի ազգային թիմ Սփիթ, ՋորդանՋորդան Սփիթ Քարտեր, ԴենԴեն Քարտեր Դիաս, ԴանիելԴանիել Դիաս Ֆրոդենո, ՅանՅան Ֆրոդենո Չեն պարգևատրվել [64]
2017 Բոլտ, ՈւսեյնՈւսեյն Բոլտ Բայլս, ՍիմոնեՍիմոնե Բայլս Չիկագո Քաբս Ռոսբերգ, ՆիկոՆիկո Ռոսբերգ Ֆելպս, ՄայքլՄայքլ Ֆելպս Վիո, ԲեատրիչեԲեատրիչե Վիո Աթերտոն, ՌեյչելՌեյչել Աթերտոն Բարսելոնա ՖԱ մինչև 12 տարեկան [65]
2018 Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Ուիլյամս, ՍերենաՍերենա Ուիլյամս Մերսեդես (Ֆորմուլա 1 թիմ) Գարսիա, ՍերխիոՍերխիո Գարսիա Ֆեդերեր, ՌոջերՌոջեր Ֆեդերեր Հագ, ՄարսելՄարսել Հագ Արմել Լե Կլիչ Այովա Հոուկիս [46]

Հայեցողական մրցանակներ խմբագրել

Գլխավոր
  Նշվում են հետմահու մրցանակները
Չկա տվյալ Մրցանակ չկա
Տարի Կյանքի ընթացքում Սպորտ բարության համար Սպորտի ոգի Բացառիկ նվաճում Մարզական ոգեշնչում Ref
2000 Պելե Շրայվեր, Յունիս ՔենեդիՅունիս Քենեդի Շրայվեր Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [7]
2001 Ռեդգրեյվ, ՍթիվՍթիվ Ռեդգրեյվ Կեյնո, ԿիպԿիպ Կեյնո Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [52]
2002 Բլեյք, ՊետերՊետեր Բլեյք   Բլեյք, ՊետերՊետեր Բլեյք   Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [53]
2003 Փլեյեր, ԳարիԳարի Փլեյեր Շվարցենեգեր, ԱռնոլդԱռնոլդ Շվարցենեգեր Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [54]
2004 Նասս կրտ., ԱռնեԱռնե Նասս կրտ.   Mathare երիտասարդական մարզական ասոցիացիա Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ [8]
Հնդկաստանի կրիկետի ազգային թիմ
Պակիստանի կրիկետի ազգային թիմ
[8]
2005 Մրցանակ չկա Սթորեյ, ԳերիԳերի Սթորեյ Բոստոն Ռեդ Սոքս Մրցանակ չկա Մրցանակ չկա [55]
2006 Կրոյֆ, ՅոհանՅոհան Կրոյֆ Գրիսբեկ, ՅուրգենՅուրգեն Գրիսբեկ Ռոսի, ՎալենտինոՎալենտինո Ռոսի Մրցանակ չկա Մրցանակ չկա [43]
2007 Բեկենբաուեր, ՖրանցՖրանց Բեկենբաուեր Դաուդնի, ԼյուկԼյուկ Դաուդնի Բարսելոնա ՖԱ Մրցանակ չկա Մրցանակ չկա [44]
2008 Բուբկա, ՍերգեյՍերգեյ Բուբկա Բրենդան և Շոն Տոհի Փաունդ, ԴիկԴիկ Փաունդ Մրցանակ չկա Մրցանակ չկա [56]
2009 Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [57]
2010 Էլ Մուտավեյկել, ՆավալՆավալ Էլ Մուտավեյկել Մուտոմբո, ԴիկեմբեԴիկեմբե Մուտոմբո Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [58]
2011 Զիդան, ԶինեդինԶինեդին Զիդան Էլ-Խալիլ, ՄեյՄեյ Էլ-Խալիլ Ռայդերի եվրոպական գավաթի թիմ Մրցանակ չկա Մրցանակ չկա [59]
2012 Չարլտոն, ԲոբիԲոբի Չարլտոն Ռեյ Մրցանակ չկա Մրցանակ չկա Մրցանակ չկա [60]
2013 Coe, SebastianSebastian Coe Մրցանակ չկա Մրցանակ չկա Ֆելպս, ՄայքլՄայքլ Ֆելպս Մրցանակ չկա [61]
2014 Մրցանակ չկա Մեջիք Բաս Աֆղանստանի կրիկետի ազգային թիմ Մրցանակ չկա Մրցանակ չկա [62]
2015 Մրցանակ չկա Skateistan Յաո Մին, Յաո Մին Լի Նա, Լի Նա Մրցանակ չկա [63]
2016 Լոդա, ՆիկիՆիկի Լոդա Ձողերի տեղափոխում Կրոյֆ, ՅոհանՅոհան Կրոյֆ   Մրցանակ չկա Մրցանակ չկա [64]
2017 Մրցանակ չկա Շարժում փոփոխության համար Լեսթեր Սիթի Մրցանակ չկա Փախստականների օլիմպիական թիմ [65]
2018 Մոսես, ԷդվինԷդվին Մոսես Ակտիվ համայնքների ցանց Մրցանակ չկա Տոտի, ՖրանչեսկոՖրանչեսկո Տոտի Վատ, Ջ. Ջ. .Ջ. Ջ. . Վատ [46]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wright, Nicholas (2018 թ․ փետրվարի 27). «Roger Federer wins Sportsman and Comeback of the Year at Laureus Awards». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  2. «The Mission». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Our History». Laureus. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Swart, Sharon (2001 թ․ մայիսի 15). «Good sports». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Laureus World Sports Academy». International Council of Sport Science and Physical Education. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 «Laureus World Sports Awards (2000)». Turner Classic Movies. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «The winners for the year 2000 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «The winners for the year 2004 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. Lewis, Aimee (2017 թ․ փետրվարի 15). «Usain Bolt and Simone Biles dominate at 'Sport's Oscars'». CNN. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Nico Rosberg mit dem Sport-Oscar geehrt». Die Welt (German). 2017 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Schumacher wins sporting 'Oscar'». BBC Sport. 2002 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. Gallagher, Jack (2004 թ․ մայիսի 28). «World Sports Awards a great but flawed concept». The Japan Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «Who will be #LaureusWorthy». Laureus. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Laureus World Sports Academy Members». Laureus. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «The Academy and Ambassadors». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. 16,0 16,1 «The Awards». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. «15 years of Laureus: The anniversary of a very special speech». Laureus. 2014 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Did you know about the Laureus World Sports Awards?». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. Thyagarajan, S. (2000 թ․ մայիսի 25). «All set for Laureus Sports Awards gala». The Hindu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. Baker, Andrew (2001 թ․ մայիսի 23). «Today in Sport: Laureus good in public relations exercise». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  21. «Hines to host Laureus Sports Awards». Variety. 2001 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. «Eriq la Salle». Getty Images. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. Swart, Sharon. «Schumacher takes Laureus». Variety. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  24. «Jones and Radcliffe are grand slammed by Williams at the World Sports Awards». International Association of Athletics Federations. 2003 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  25. «Prestigious sports awards for Pakistan, India». Dawn. 2004 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  26. Mohan, K. P. (2004 թ․ մայիսի 10). «Stars gather for Laureus extravaganza». The Hindu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. Kelner, Martin (2005 թ․ հունիսի 13). «And the award for silliest focus goes to...». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  28. «Showbiz Laureus». Getty Images. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. «Laureus Sports Awards announces nominatee». China Daily. Reuters. 2007 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. «Speech given at the Ceremony for Awarding the Laureus World Sports Awards». Moscow Kremlin. 2008 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  31. «Laureus World Sports Awards gala falls victim to economic climate». The Guardian. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  32. «2010 Laureus World Sports Awards in Abu Dhabi: You Just Gotta Get Here». Bleacher Report. 2010 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  33. Xiaochen, Sun (2011 թ․ փետրվարի 7). «Sports stars set to sparkle in Laureus awards ceremony». China Daily. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  34. «London to host 2012 Laureus World Sports Awards». BBC Sport. 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  35. Faratin, Pejman (2013 թ․ մարտի 12). «Gallery: Laureus World Sports Awards 2013». Metro. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  36. «In this difficult time, draw strength from perseverence [sic] and endurance shown by sportsmen, says Najib». The Star. Petaling Jaya. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  37. «Great sporting legends to attend Laureus World Sports Awards». Laureus. 2015 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  38. «IAAF President Coe attends Laureus Sport for Good Jam in Berlin». International Association of Athletics Federations. 2016 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  39. Bose, Soumitra (2017 թ․ փետրվարի 15). «Usain Bolt, Simone Biles, Michael Phelps lead Olympian sweep of Laureus Awards». Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  40. «Bolt delighted to be alongside 'great' Federer». beIN Sports. 2017 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  41. Swales, Andy (2016 թ․ ապրիլի 19). «Novak Djokovic and Serena Williams win Laureus awards». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  42. «Daniel Dias». International Paralympic Committee. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 «The winners for the year 2006 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 «The winners for the year 2007 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  45. «The FC Barcelona Infantil B side win Laureus Award 'Best Sporting Moment of the Year'». FC Barcelona. 2017 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 «The winners for the year 2018 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  47. «Best Sporting Moment of the Year nominees 2018». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  48. «Federer is Laureus sportsman of the year». The Hindu. 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  49. «China's Li Na was honored at the Laureus World Sports Awards in Shanghai for her inspirational career, receiving the Laureus Academy Exceptional Achievement Award». Women's Tennis Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  50. «Olympics: 2016 refugee team wins Laureus award». Reuters. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  51. Ridson, Jeff (2018 թ․ փետրվարի 28). «J.J. Watt receives Laureus Sporting Inspiration Award». USA Today. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  52. 52,0 52,1 «The winners for the year 2001 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  53. 53,0 53,1 «The winners for the year 2002 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  54. 54,0 54,1 «The winners for the year 2003 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  55. 55,0 55,1 «The winners for the year 2005 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  56. 56,0 56,1 «The winners for the year 2008 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  57. 57,0 57,1 «The winners for the year 2009 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  58. 58,0 58,1 «The winners for the year 2010 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  59. 59,0 59,1 «The winners for the year 2011 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  60. 60,0 60,1 «The winners for the year 2012 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  61. 61,0 61,1 «The winners for the year 2013 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  62. 62,0 62,1 «The winners for the year 2014 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  63. 63,0 63,1 «The winners for the year 2015 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  64. 64,0 64,1 «The winners for the year 2016 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  65. 65,0 65,1 «The winners for the year 2017 were:». Laureus. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.