László Papp (մարզադաշտ, Բուդապեշտ)

László Papp Բուդապեշտի մարզադաշտ (հունգ.՝ Papp László Budapest Sportaréna), որը հայտնի է նաև Բուդապեշտ Սպորտ Մարզադաշտ կամ տեղական մասշտաբով միայն Մարզադաշտ անվամբ, հանդիսանում է բազմաֆունկցիոնալ փակ մարզադաշտ Բուդապեշտում։ Այն երկրի ամենամեծ սպորտային համալիրն է և անվանվել է հունգարացի բռնցքամարտիկ Լասլո Պապպի անվամբ։ Համերգասրահը կարող է տեղավորել 12․ 500 մարդ համերգենրի ժամանակ, բռնցքամարտի դեպքում 11․ 390, իսկ հոկեյի դեպքում էլ 9․ 479 մարդ։ Այն կառուցվել է որպես փոխարինում Բուդապեշտի սպորտային սրահի համար (հունգ.՝ Budapest Sportcsarnok, կամ BS հապավմամբ), որը նույն տեղում էր կանգնած և ավերվեց 1999 թվականի դեկտեմբերին հրդեհի հետևանքով։ Շինության տակ է գտնվում ավտոկայարանը, որը հեռահար ուղևորափոխադրումներ է իրականացնում։

László Papp
Տեսակմարզասրահ
Մարզաձևթենիս, հանդբոլ, բռնցքամարտ և տափօղակով հոկեյ
ՏեղագրությունԲուդապեշտ, Հունգարիա
Երկիր Հունգարիա
Հիմնադրվածմարտի 13, 2003
Անվանված էԼասլո Պապ
Բացվածմարտի 13, 2003
Տարողություն11,390 (բռնցքամարտ), 9,479 (հոկեյ) 12,500 (համերգասրահ)
Տնային թիմHungary men's national ice hockey team?
Կայքbudapestarena.hu(հունգարերեն)
Քարտեզ
Քարտեզ
 László Papp Budapest Sports Arena Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Մարզադաշտի տոմսարկղ
 
Լեդի Գագայի համերգը մարզահամալիրում (2010 թվական նոյեմբերի 7)

Մարզահամալիրի կառուցումը սկսվել է 2001 թվականի հունիսի 30-ին, երբ 1982 թվականին կառուցված Բուդապեշտի սպորտային սրահը այրվեց 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մարզահամալիրի կառուցումը ավարտվեց մեկուկես տարի անց, իսկ բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2003 թվականի մարտի 13-ին։ 2004 թվականի մայիսի 28-ից սկսած մարզահամալիրը կրում է հունգարացի բռնցքամարտիկ Լասլո Պապպի անունը[1]։

Շենքը ունի 200 հազար տոննա ընդհանուր քաշ և պարունակում է 50.000 տոննա բետոն, 2300 տոննա պողպատե կառույց, ավելի քան 11.000.000 հաստոց և մի քանի կիլոմետր մալուխ[1]։

Ժամանակակից բազմաֆունկցիոնալ սպորտային հրապարակում կարելի է անցկացնել գրեթե բոլոր սպորտային միջոցառումներ, ինչպիսիք են՝ գնդային խաղերը, մարմնամարզական մրցույթները, տափօղակով հոկեյը և աթլետիկայի միջոցառումները, ինչպես նաև տպավորիչ և ծայրահեղ սպորտային միջոցառումներ, ինչպիսիք են մոտոքրոսսը, ջրային դահուկները և սերֆինգը[2]։

Մարզահամալիրը մեծ նշանակություն ունի ժամանացային բիզնեսում, որում հանդես են գալիս միջազգային նշանակության աստղեր, ինչպես նաև անցկացվում են՝ պարային շոուներ, օպերաներ, դրամաներ, կրկեսային, երաժշտական և մի շարք այլ հատուկ միջոցառումներ[2]։

Մարզահամալիրում տեղի ունեցած առաջին խոշոր միջոցառումը 2003 թվականի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն էր, որում տան տերերը զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը։ Հաջորդ տարի, 2004 թվականին Թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կազմակերպվեց մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև դեկտեմբերին կայացան կանանց 2004 թվականի Եվրոպայի ձեռնագնդակի առաջնության եզրափակիչ փուլերը։ Մեկ տարի անց էլ տեղի ունեցավ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

2007 թվականին հունգարական տափօղակի ֆեդերացիան իր 80-ամյակը տոնեց ընկերական խաղով, որտեղ հանդես եկավ օլիմպիական և աշխարհի չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը հանդես էր եկել մարզահամալիրում։ Համառ պայքարում Հունգարիայի ազգային հավաքականը 2–1 հաշվով հաղթանակ տոնեց հավելյալ ժամանակում սկանդինավացիների նկատմամբ և հաճույք պարգևեց 8․000 երկրպագուներին[3]։

2008 թվականից սկսած, ամեն տարի Բուդապեշտի մարզադաշտում տեղի է ունենում թենիսային մրցախաղ, որում հանդես են գալիս գործող և նախկին թենիսիստներ։ Վերջին մի քանի տարիներին Բուդապեշտում հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են՝ Ստեֆան Էդբերգը, Մաթս Վիլանդերը, Իվան Լենդլը և Թոմաս Մուսթերը և գործող խաղացողներ Ռոբին Սյոդերլինգը և Թոմաշ Բերդիխը[4]։

2011 թվականի ապրիլի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում մարզահամալիրում է տեղի ունեցել Տափօղակի աշխարհի առաջնությունը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը եղավ 2014 թվականի կանանց Եվրոպայի ձեռնագնդակի առաջնությունը, որը Եվրոպայի ձեռնագնդակի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ պետք է տեղի ունենար Հունգարիայում և Խորվաթիայում։ Բուդապեշտի մարզադաշտում տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ փուլը, այդ թվում` կիսաեզրափակիչ, բրոնզե մեդալի և եզրափակիչ հանդիպումները[5][6]։ 2014 թվականից սկսած Կանանց Ձեռնագնդակի չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչ հանդիպումները տեղի են ունենում մարզահամալիրում[7]։

2017 թվականի Աշխարհի ձյուդոյի առաջնությունը տեղի է ունեցել մարզահամալիրում։

Հրդեհային համակարգ խմբագրել

Շենքը պաշտպանված է մի շարք հրդեհային անվտանգության համակարգերով։ Դրանցից մեկը պաշտպանական ազդանշանային համակարգն է, որը հրդեհի դեպքում երեք վայրկյանի ընթացքում ազդանշան է տալիս։ Բուդապեշտի մարզադահլիճը հագեցած է նաև հրդեհային հիդրանտ համակարգով, որը աղետի դեպքում կարող է օգտագործվել շենքում ավելի քան վաթսուն դիրքերում։ Հրդեհայի փողրակների միջոցով կարելի է հասնել մարզադաշտի ցանկացած կետին։ Որպես Հունգարիայի եզակի առանձնահատկություն, շենքը պարունակում է երեք բարձրորակ ջրի թնդանոթներ։ Բոլոր երեքը գտնվում են դահլիճում, պաշտպանելով տարածքը, որը առաջացրել է նախորդ կառույցի ոչնչացումը։ Մարզադաշտում կա նաև բազմաթիվ հակահրդեհային դռներ, որոնք ավտոմատ կերպով կողպվում են կրակի դեպքում, որով կանխում են հրդեհի հետագա տարածումը։

Զվարճանքի միջոցառումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Our history». Budapest Sports Arena Official Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Event types». Budapest Sports Arena Official Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  3. «Legyőzte az olimpia- és világbajnokot a magyar hokiválogatott». Origo.hu (Hungarian). 2007 թ․ մարտի 29. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Tennis Classics Official Website» (Hungarian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Women's EHF EURO 2014 goes to Hungary and Croatia». European Handball Federation. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  6. «Magyar-horvát Európa-bajnokság lesz!» (Hungarian). Handball.hu. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. http://www.nemzetisport.hu/kezilabda/noi-kezi-bl-tovabbi-harom-evig-budapesten-a-final-four-hivatalos-2528039
  8. «Egyen megváltás: AC/DC, Budapest 2009.03.23. Papp László Sportaréna». hardrock.hu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  9. «Mon. 23 Mar. 2009 : Budapest, Hungary (Papp Laszlo Sportarena)». ac-dc.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  10. «Բիյոնսե koncert Budapest képek + egy kis beszámoló». poprocks. 2009 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  11. «MICHAEL BUBLÉ CONCERT IN BUDAPEST SPORTARÉNA». Hungary Today. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  12. «ONE REPUBLIC KONCERT BUDAPEST - Jegyek a Jegyáruháztól». jegyaruhaz.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «One Republic Aréna koncert 2015». jegytrafik.hu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. «SCORPIONS KONCERT BUDAPEST». SCORPIONS KONCERT BUDAPEST. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. «BLACK SABBATH ANNOUCE EUROPEAN DATES AS PART OF 'THE END' – THE FINAL TOUR». Budapest Arena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. «A RED HOT CHILI PEPPERS 20 ÉV UTÁN». Budapest Arena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. «ELMARAD - NICKELBACK». BudapestArena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  18. «NICKELBACK KONCERT BUDAPEST 2016 - Papp László Sportaréna». jegyaruhaz.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «Budapestre jön a Green Day 2017-ben». Origo. 2016 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել