Kasabian (հայ. Կասեյբիան) բրիտանական ռոք-խումբ, ստեղծվել է 1997 թ. Անգլիայում, որը կատարում է ալտերնատիվ-ռոք` բրիտ-փոփի, փաբ-փանկ-ռոքի և ակումբային պարային երաժշտության տարրերով[1]։ Որոշ ժամանակ համարվում էր «նոր Oasis»: Շատերը համարում են որ Kasabian-ը Rolling Stones-ի հետևորդներն են, որոնք 2006 թվականի ամռանը հրավիրեցին իրենց հետ համերգային շրջագայության։

Kasabian
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Անգլիա, Լեսթեր,
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փսիխոդելիկ ռոք, Ինդի ռոք
Գործունեություն1997-ներկա
ԼեյբլRCA Records 2003-2005, Columbia Records 2005-ներկա
Կայքkasabian.co.uk
Անդամներ
Թոմ Մեյգան
Սերջիո Պիցցորնո
Կրիս Էդվարդս
Յան Մետյուս
Նախկին անդամներ
Կրիս Կարլոֆֆ
Ջեյ Մելեր
 Kasabian Վիքիպահեստում

Խմբի պատմությունը խմբագրել

Սերջիո Պիցցորնո (անգլ. Sergio Pizzorno, դեկտեմբերի 15 1980 Անգլիայում)։ Դպրոցում հենց առաջին օրը (Leisland High School) ծանոթացել է ապագա խմբի բասիստի` Կրիս Էդվարդսի հետ։ Ավելի ուշ խմբի անդամ դարձավ Թոմ Մեյգանը (անգլ. Tom Meighan, հունվարի 11 1981 Անգլիայում

Վաղ տարիներ (1997—2002) խմբագրել

Կանադական Ukula ամսագրին տված հարցազրույցում Կրիս Էդվարդսը պատմեց այն մասին, թե ինչպես է հայտնվել խմբի նոր անվանումը։ Կրիս Կարլոֆֆը խմբավորման ղեկավար Չարլզ Մենսոնի «Ընտանիք» գիրքը կարդալուց հետո, նրա հիշողության մեջ էր մտել այդ պաշտամունքի անդամներից մեկի ազգանունը՝ Լինդա Կասաբյան։ Այդ ազգանունը Լինդան ստացել էր իր երկրորդ ամուսնությունից՝ ամերիկահայ ծագմամբ Ռոբերտ Կասաբյանից։ Կասաբյանը տարածված հայկական ազգանուն է, որը առաջացել է արաբերեն Qassab բառից, որը նշանակում է մսագործ կամ դահիճ, և –յան վերջավորությունը որով վերջանում են շատ հայկական ազգանուններ։

Նա պարզապես մտածեց, որ այս բառը հոյակապ էր և բառացիորեն մեկ րոպեի ընթացքում, երբ մնացածս արդեն լսել էինք… որոշումը ընդունված էր։

[2]

Kasabian (2002—2005) խմբագրել

2002 թվականին Kasabian-ը պայմանագիր ստորագրեց RCA-ի հետ, ընդամենը ուղարկելով իրենց «Processed Beats» դեմոյի ձայնագրությունը։ 2004 թվականի սեպտեմբերին դուրս է եկել դեբյուտային «Kasabian» ալբոմը։ Ալբոմը վաճառվել 700-հազար քանակով։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ Հորիզոնական
UK Singles Chart UK Download Chart US Modern Rock
2003 Processed Beats
2004 Reason Is Treason
Kasabian
Club Foot 19 27
L.S.F. 10 32
Processed Beats 17
2005 Cutt Off 8 18
Club Foot (reissue) 21 36 27
2006 Empire
Empire
9 8
Shoot the Runner 17 29
2007 Me Plus One 22
2009 Fire
West Ryder Pauper Lunatic Asylum
3
Where Did All the Love Go? 30
Underdog 32
2010 Vlad the Impaler 114
2011 Days Are Forgotten
Velociraptor!
28
Re-Wired 96
2012 Goodbye Kiss 76
Man of Simple Pleasures
2014 Eez-Eh
48:13
22

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Jeffries. «Kasabian biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  2. «Kasabian interviewed at Ukula».

Գրականություն խմբագրել

Q magazine, Փետրվար 2007 թ։ «Gang of New York», Բեն Միտչելլ, էջ 80-85.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kasabian» հոդվածին։