Inkscape (ինքսքեյփ), ազատ կոդով վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, ընդհանուր նշանակության նկարչական և տեխնիկական աշխատանքների համար։ Շնորհիվ ազատ SVG ֆորմատի հետ աշխատելու հնարավորությանը, որի մշակումներն արվում են համացանցի համաշխարհային կոնսորցիումի (W3C) չափորոշիչներով, ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս։ Քանի որ SVG-ն հիմնված է նշագծման XML լեզվի վրա, նրա համար հնարավոր է ստեղծել ընդլյանումներ, ինչից օգտվում են Inkscape֊ի հեղինակները[12]։ Ծրագիրը թողարկված է GNU General Public License արտոնագրի պայմաններով։

Inkscape
Изображение логотипа
Տեսակվեկտորային գրաֆիկական խմբագրիչ
ՀեղինակTed Gould?, Bryce Harrington?, Nathan Hurst? և MenTaLguY?
Նախագծումը՝Bulia Byak?, Johan B. C. Engelen?[1] և Peter Moulder?
Գրված է՝C++[2] և C
ԻնտեսֆեյսGTK
ՕՀԼինուքս, Windows, մաքՕՍ, յունիքսանման օպերացիոն համակարգ և բազմապլատֆորմ
Առկա էալբաներեն, ամհարերեն, արաբերեն, հայերեն, ասսամերեն, ադրբեջաներեն, բասկերեն, բելառուսերեն, բենգալերեն, Բոդո, բրետոներեն, բուլղարերեն, կատալաներեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, Dogri?, հոլանդերեն, ձոնգքհա, անգլերեն, էսպերանտո, էստոներեն, պարսկերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, եբրայերեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իռլանդերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, քաշմիրի, կհմերերեն, ռուանդերեն, կոնկանի, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մակեդոներեն, մայտհիլի, մալայլամ, Meitei?, մարաթհի, մոնղոլերեն, նեպալերեն, բուկմոլ, նյունորսկ, օրիա, փենջաբերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սանսկրիտ, Santali?, սերբերեն, սինդհի, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թամիլերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, Ուրդու, վալենսերեն և վիետնամերեն
Լույս տեսավ՝նոյեմբերի 11, 2003[3][4]
Կարդագող ֆայլերի ֆորմատScalable Vector Graphics[5]
Ստեղծվող ֆայլերի ֆորմատScalable Vector Graphics[5]
ԱրտոնագիրGPL 3.0+?[6][7][8]
Հիմք են ծառայելSodipodi?[9]
Մասն էSoftware Freedom Conservancy?[10]
Անվանված էթանաք[11] և բնատեսարան
Սխալնելի հայտման էջinkscape.org/report
Կայքinkscape.org(անգլ.)
Ելակոդgitlab.com/inkscape/inkscape
 Inkscape Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Inkscape-ի պատմությունը սկզիբ է առնում 2003 թ․, երբ մի խումբ ծրագրավորողները և ծրագրավորման հմտություններ ունեցող դիզայներները, չբավարարվելով Sodipodi վեկտորային գրաֆիկայի խմբագրիչի զարգացմամբ, որոշեցին ստեղծել վերջինից ճյուղավորումը (fork)[13], որն անվանեցին Inkscape։ Այդ ժամանակ գոյություն ուներ Լինուքս ՕՀ–ում աշխատող ևս երկու վեկտորային խմբագրիչ , Sodipodi և SKetch (վերջինս անվանափոխվեց Skencil), սակայն իրանց զարգացումը ժամանակի հետ կանգնեց։ Inkscape 0.91 տարբերակում ավելացվեց բազում նոր հնարավորություններ և վերացվեց ավելի քան 700 սխալ, որոնք թույլ էր տրվել 0.48 տարբերակում։ Փոփոխությունների շնորհիվ Inkscape-ը դարձավ ավելի պատրաստ առօրյա կիրառման համար[14]։ Inkscape-ը փաստացի դարձավ իր ոլորտի ամենատարածված ազատ խմբագրիչը։

Հնարավորություններ խմբագրել

Փաստաթղթերի անհատական ֆորմատ խմբագրել

  • Հիմնված SVG v1.1 տարբերակի վրա, որը պարունակում է մի շարք ընդլայնումներ (ֆունկցիոնալությունն ավելացնելու համար)։
  • Inkscape-ում SVG-ն կարելի է արտահանել Plain SVG ձևաչափով։
  • Փաստաթղթերը հնարավոր է պահպանել և բացել սեղմված վիճակում՝ օգտագործելով gzip սեղմիչի ալգորիթմը։
  • SVG խմբերի օգտագործում որպես շերտեր։

Փաստաթղթերի ֆորմատների աջակցում խմբագրել

Inkscape-ը կարող է խմբագրել և պահպանել ամբողջ PDF փաստաթղթի ընդամենը մեկ էջ։

Համագործակցումն այլ նախագծերի հետ խմբագրել

Inkscape-ի մշակողները հաճախ են շփվում GIMP և Scribus թիմերի հետ և բազմիցս հանդիպում են Libre Graphics Meeting ամենամյա կոնֆերանսին։ Inkscape-ի օգտագործողները և մշակողները հանդիսանում են Open Clip Art Library վեկտորային պատկերների ազատ գրադարանի զգալի մասի հեղինակներ[15]։ Բացի այդ, ծրագիրն ակտիվորեն օգտագործում են Open Street Map նախագծի մասնակիցները։

Թերություններ խմբագրել

  • համակարգային ռեսուրսների ահռելի մեծ պահանջը[16] և դրանց դանդաղ կիրառումը,
  • ներմուծման մի շարք ֆիլտերի բացը[17]
  • SWF արտածելու հնարավորության բացակայություն
  • գրաֆիկական մի քանի ծրագրերի ֆորմատներ արտածելու բացակայություն (Adobe, CorelDraw)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://inkscape.org/~johanengelen/
  2. The inkscape Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  3. https://sourceforge.net/p/inkscape/mailman/inkscape-announce/?viewmonth=200311
  4. https://inkscape.org/learn/faq/#how-did-inkscape-start
  5. 5,0 5,1 https://inkscape.org/en/learn/faq/#what-formats-can-inkscape-importexport
  6. https://inkscape.org/en/learn/faq/#What_License_is_Inkscape_released_under?
  7. https://bazaar.launchpad.net/~inkscape.dev/inkscape/trunk/view/head:/COPYING
  8. https://gitlab.com/inkscape/inkscape/raw/master/COPYING
  9. https://inkscape.org/en/learn/faq/#how-did-inkscape-start
  10. https://sfconservancy.org/projects/current/
  11. What does “Inkscape” mean?
  12. Inkscape SVG vs. plain SVG — Inkscape Wiki
  13. «SourceForge.net: IMS Enterprise SDK: cetis-es-development». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. Inkscape 0.91
  15. Library http://openclipart.org
  16. Журнал «КомпьютерПресс» | Альтернативный векторный редактор
  17. РУССКИЕ ДОКУМЕНТЫ:: Бойцовые коты 4. Точилки для когтей

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Inkscape» հոդվածին։