«Imagine», Ջոն Լենոնի նույնանուն «Imagine» ալբոմի երգերից (1971)։ Լենոնն այս երգում արտահայտել է իր տեսակետները, թե աշխարհը ինչպիսին պետք է լինի։ Հեղինակը այն կատակով անվանել է «վավերական խորհրդային հրովարտակ»[1]։

«Imagine»
Imagine
Ջոն Լենոնի երգը ««Imagine»» ալբոմից
Թողարկվածհոկտեմբերի 11, 1971
Ժանրռոք, փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն03:01
ԼեյբլParlophone
ՀեղինակՋոն Լենոն
ԿոմպոզիտորՋոն Լենոն
ՏոնայնությունԴո մաժոր
ՊրոդյուսերՖիլ Սպեկտոր, Ջոն Լենոն, Յոկո Օնո
«Imagine» ալբոմի երգացանկ
«Power to the People (1971)»

«Imagine» (1971)

«Happy Xmas (War is Over) (1971)»

Չնայած որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ շքերթների աղյուսակներում այս երգը ալբոմի գլխավոր ստեղծագործությունն է, այն 3-րդ տեղից բարձր հորիզոնական չի գրավել, այդուհանդերձ դարձել է Լենոնի այցեքարտը։ Ինչպես ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը. «Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ես և կինս եղել ենք, կարողանում էինք լսել Ջոն Լենոնի երգը` Imagine-ը, ազգային հիմների նման[2]։»

1980 թվականին, Լենոնի մահից հետո, Imagine Մեծ Բրիտանիայում վերաձևավորվել է և գրավել է առաջին տեղը հիթ-շարքերում։ Rolling Stone-ի բոլոր ժամանակների մեծագույն երգեր աղյուսակում «Imagine»-ը գրավել է 3-րդ տեղը։ «Performing Songwriter» ամերիկյան մասնագիտացված խմբագրությունը այն անվանել է բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործություն[3]։

Ձայնագրություն խմբագրել

Ձայնագրմանը իրենց մասնակցությունն են ունեցել՝

 
Լենոնի Steinway դաշնամուրը, որի վրա նա հորինել է «Imagine»-ը, գնվել է երգիչ Ջորջ Մայքլի կողմից 2000 թվականին, որպեսզի մնա Միացյալ Թագավորությունում[4]

Քավեր տարբերակներ խմբագրել

  • Լենոնի մահից կարճ ժամանակ անց, «Imagine»-ը իր համերգներին կատարել է նրա ընկեր Էլթոն Ջոնը, իսկ 3 տարի անց Դեյվիդ Բոուին։
  • 2005 թվականին Մադոննայի կողմից ձայնագրվեց երգի այլ տարբերակը՝ բարեգործական նպատակով, նվիրված Հարավային Ասիայի ցունամիի զոհերի հիշատակին ։
  • 2006 թվականի փետրվարի 10-ին «Imagine»-ը Գաբրիել Փիթերի կատարմամբ հնչեց Տորինոյում, 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ[5]։
  • 2006 թվականին բլյուզ ժանրի երգչուհի Էտա Ջեյմսը կատարեց երգի քավեր տարբերակը։ Նա թողարկեց «All The Way» ալբոմը։
  • Երգը նաև կատարել է կանադացի ռոք երգչուհի Ավրիլ Լավինը։
  • 2002 թվականին Ռեյ Չարլզը թողարկեց «Ray Charles Sings For America» ալբոմը, մի շարք երգերի քավեր տարբերակներով։ Այնտեղ իր տեղը ուներ նաև «Imagine»-ը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2006 թվականից ի վեր Թայմս Սքվերում, որտեղ նյույորքցիները հավաքվում են դիմավորելու Նոր տարին, ավանդույթ է դարձել անցնող տարվա վերջին րոպեներին կատարել «Imagine» երգը
  • Նյու Յորքի Կենտրոնական պարկի Ելակների դաշտի բաժինը (անգլ.՝ Strawberry Fields), որը բացվել է 1985 թվականի հոկտեմբերի 9-ին, նվիրված է Ջոն Լենոնի հիշատակին։ Կոմպոզիցիայի կենտրոնը կազմում է Imagine բառը։
  • Ֆորեսթ Գամփ(1994) ֆիլմում հնչում է երգի խոսքերի հումորային տարբերակը՝ Ջոն Լենոնի և գլխավոր հերոսի երկխոսության միջոցով։
  • Բեն Սթեյնի «Դուք բացառված եք. խելացիները այստեղ տեղ չունեն» (Expelled: No Intelligence Allowed) փաստագրական ֆիլմում ռեժիսորը վիճարկում է դարվինիզմը և պնդում, որ Երկիր մոլորակի կյանքի հիմքում ընկած է բանական մտադրության թեորիան։ Վերոնշյալ ֆիլմում նա օգտագործում է երգից 15 վայրկյան ձգվող «և կրոններ նույնպես չկան (անգլ.՝ «and no religion tоо») հատվածը, որը ուղեկցվում էր Ստալինի և Չինաստանի ազգային-ազատագրական բանակի լուսանկարներով։ Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, համաձայնություն չտալով այդ նյութի օգտագործմանը, ռեժիսորին դատի է տալիս, սակայն դատարանը որոշումէ, որ երգի հատվածը օգտագործվել է գիտական քննարկման համար։
  • Հավանայում (Կուբա) տեղադրված է Ջոն Լենոնի բրոնզաձույլ արձանը, որի պատվանդանին փորագրված են երգի խոսքերից։
  • «Քվանտային թռիչք» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում գլխավոր հերոս Սեմ Բեքքեթը «Imagine»-ը համարում է իր սիրելի երգը և երգում այն կրտսեր քրոջ համար, չնայած սերիալի հարաբերական ժամանակահատվածում (1969 թվ.) այն դեռևս գոյություն չուներ. սա այն բանի ապացույցն էր, որ նա եկել էր ապագայից։
  • Լիվերպուլի օդանավակայանը կրում է Ջոն Լենոնի անունը. նրա լոգոտիպը վերջինիս ինքնանկարն է՝ «Аbove us only sky» («Մեր գլխավերևում միայն երկինք է») խոսքերով։ Այս տողերը նույնպես «Imagine» երգից են
  • 2007 թվականին Յոկո Օնոյի նախաձեռնությամբ Ռեյկյավիկի մոտ կառուցվել է Imagine Peace Tower աշտարակը՝ նվիրված Ջոն Լենոնի հիշատակին։ Աշտարակի անվանումը և «Imagine peace» գրությունները գրված են 24 լեզվով
  • 2009 թվականի մայիսի 16-ին և 17-ին երգի մեղեդին հնչել է Լիվերպուլի մայր տաճարի զանգակատանը։ Պարադոքսն այն է, որ երգը համարվում է հակակրոնական (հաստատել է հենց ինքը Լենոնը), իսկ նոտաները, որոնք հնչել են այդ ժամանակ, համապատասխանում էին «պատկերացրեք, որ դրախտ գոյություն չունի» հատվածին[6]
  • Երգը հնչել է 2012 թվականին կայացած Լոնդոնի օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Ցուցադրվել է նաև երգի տեսահոլովակի մի հատված, որը մոնտաժվել էր հատուկ փակման արարողության համար[7]։
  • «Եվրոպա պլյուս» ռադիոկայանը իր հեռարձակումը սկսել է «Imagine» երգով[8]։
  • 2015 թվականի նոյեմբերի 14-ին անհայտ մեկը Փարիզի Բատակլան համերգային դահլիճում, որտեղ ահաբեկիչները կրակ էին բացել տասնյակ մարդկանց ուղղությամբ[9] դաշնամուրով կատարել է Imagine երգի երաժշտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  2. http://www.npr.org/templates/story/story.php?storyId=6439233
  3. http://www.scotsman.com/news/imagine-there-s-no-heaven-it-s-easy-if-you-re-a-bell-ringer-1-1352764(չաշխատող հղում)
  4. «George Michael buys Lennon's piano». BBC News. 2000 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. http://www.newsru.com/sport/13aug2012/ceremony.html
  6. «Imagine there's no heaven – it's easy if you're a bell ringer» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Новости NEWSru.com :: На Олимпийском стадионе Лондона состоялась церемония закрытия Игр-2012
  8. В нашу идею поверили К 20-летию радиостанции "Европа Плюс" - радиостанция, Европа плюс, Юрий Аксюта, Европа Плюс Москва, Андрей Анисенко, Франсуа Миттеран, Радио Ностальжи, М-...
  9. «Nothing to kill or die for: Пианист исполнил Imagine Джона Леннона на месте одного из терактов в Париже — Meduza» (ռուսերեն). Meduza. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել