«I Walk the Line» (հայ.՝ «Ձգտում եմ կատարյալ լինել», «Չեմ անցնում սահմանը», բառացիորեն՝ «Գնում եմ գծով»), ամերիկացի քանթրի երաժիշտ Ջոնի Քեշի երգը, որը ձայնագրվել է և թողարկվել 1956 թվականին։ Քեշի՝ երաժշտական բնագավառում ուշադրության արժանանալու մի քանի փորձից հետո «I Walk the Line» երգը դարձել է հայտնություն նրա կարիերայում՝ զբաղեցնելով Billboard Hot Country Songs հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Սինգլը մնացել է հիթ-շքերթում 43 շաբաթ և վաճառվել ավելի քան 2 մլն օրինակով։

«I Walk the Line»
Ջոնի Քեշի սինգլը
«With His Hot and Blue Guitar» ալբոմից
Թողարկված1 մայիսի, 1956
Ֆորմատձայնապնակ
Ձայնագրված2 ապրիլի, 1956
Ժանրքանթրի, ռոքաբիլլի,
ռոքնռոլ
ԵրգահանՋոնի Քեշ[1] և DP?[1]
Տևողություն2:45
ԼեյբլSun Records
ՊրոդյուսերՍեմ Ֆիլիպս
Ջոնի Քեշի սինգլների ժամանակագրություն
«Folsom Prison Blues»
(1955)
«I Walk the Line»
(1956)
«There You Go»
(1956)

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ երգը կատարվել է Մարշալ Գրանտի և Լյութեր Պերկինսի՝ երկու ավտոմեխանիկների հետ, որոնց հետ Քեշին ծանոթացրել է իր եղբայրը ՌՕՈւ-ից հեռանալուց հետո։ Այդ ժամանակ Քեշն ու նրա կինը՝ Վիվիանը, ապրում էին Մեմֆիսում։ Ջոնին դարձել է խմբի առաջատար կատարողը և լոբբինգ արել խմբի՝ Sun Records-ից Սեմ Ֆիլիպսի հովանու տակ անցնելու համար։ 1955 թվականին երաժիշտներն սկսել են ձայնագրել երգեր այդ լեյբլում։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քեշը երգը վերաձայնագրել է չորս անգամ՝ 1964 թվականին՝ «I Walk the Line» ալբոմի համար, 1969 թվականին՝ «At San Quentin», 1970 թվականին՝ «I Walk The Line»-ի համար և 1988 թվականին՝ «Classic Cash: Hall of Fame Series» ալբոմի համար։

2004 թվականին Rolling Stone ամսագիրը երգն ընդգրկել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի» ցանկի 30-րդ հորիզոնականում[2]։

2014 թվականին Rolling Stone ամսագիրը երգն ընդգրկել է իր «Բոլոր ժամանակների 25 լավագույն քանթրի երգերը» ցանկի առաջին հորիզոնականում՝ նշելով․ «Այն ժամանակ, երբ «քանթրի էնդ վեսթերնը» երկրորդական ժանր էր, Քեշը ներխուժել էր փոփ-չարթերի առաջին քսանյակ։ Այդ պահից ի վեր ոչ ոք չէր կասկածում Քեշի ձայնի ուժին և լավ քանթրի երգի համընդհանուր գրավչությանը»[3]։

Տեքստ և երաժշտություն խմբագրել

Քեշի երգերի մեծ մասի նման «I Walk the Line» երգի մեղեդին պարզ է։ Երգիչը փորձում է ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացնել ավելի շատ տեքստի վրա, քան երաժշտական բաղադրիչի վրա։

Մեղեդու հիմքը «բում-չիկա-բում» կամ «բեռնատար գնացք» ռիթմն է, որը լայնորեն տարածված է Քեշի շատ երգերում։ Երգի օրիգինալ տարբերակում հինգ տների միջև կա յուրահատուկ երաժշտական անցում․ Քեշը նոր նոտա է երգում հերթական տան սկսվելուց առաջ։ Վերջին տունը կրկնություն է առաջինից, որը կատարողը երգում է մի ամբողջ օկտավա ավելի ցածր, քան առաջինը։ Քեշի խոսքով՝ իրեն շատ է դուր եկել փոքր թմբուկի ձայնը, սակայն այդ ժամանակ հարվածային գործիքները չեն օգտագործվել քանթրի երաժշտության մեջ։ Այդ ժամանակ քեշը մի կտոր թուղթ է դրել իր կիթառի և կիթառի լարերի միջև ու այդպիսով ստեղծել է իր ուրույն «փոքր թմբուկը»։

Քեշը և նրա խումբը նստած են եղել ֆրոնտմենի տան հետևի բակում, նա բառեր է ընտրել երգի համար, որում ցանկանում էր արտահայտել. «Ես պատրաստվում եմ հավատարիմ մնալ նրանց, ովքեր հավատում են ինձ և ինձ հետ հույսեր են կապում, իմ և Աստծու առաջ։ Նման հետևալին՝ ես դեռ հավատարիմ եմ իմ սկզբունքներին կամ «փորձում եմ անթերի լինել»։ «Տեքստը ծնվել է իմ գլխում այնքան արագ, որ ես միայն հասցնում էի գրի առնել,— հիշում է Ջոնին,— 20 րոպե անց երգը ավարտին հասցվեց»[4]։

Բոբ Դիլանը խիստ տպավորվել է երգից։ Նա Քեշի վոկալը կոչել է «Ձայն Երկրի կենտրոնից»[5]։

Քավեր տարբերակներ խմբագրել

«I Walk the Line» երգի քավեր տարբերակները ձայնագրած կատարողների թվում են քանթրի երաժիշտներ Ուեյլոն Ջենինգզը, Հենք Ուիլյամսը, Ռոդնի Քրոուելը, Էռնեստ Թաբը և Ջորջ Ջոնսը, կոմպոզիտոր Հոագի Քերմայքլը, ջազ երգիչ Դին Մարտինը, ֆրանսիացի դիջեյ Laurent Wolf-ը, երգիչ Բոբբի Դարինը (ծաղրանմանակում), կինոդերասան Լեոնարդ Նիմոյը, երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը Էդ Քինգի և Էլեն Վուդի հետ, քանթրի կատարողներ Քրեյգ ՈՒեյն Բոյդը, Live ռոք խումբը[6][7]։ Երգը կատարել է նաև դերասան Հոակին Ֆենիքսը, որը կատարել է Ջոննի Քեշի դերը «I Walk the Line». ֆիլմում։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1957) Ամենաբարձր
հորիզոնական
  Billboard Hot Country Singles 1[8]
  Billboard Hot 100 17[8]

Laurent Wolf-ի քավեր տարբերակ խմբագրել

«I Walk the Line»
Laurent Wolfսինգլը
«Harmony» ալբոմից
Թողարկված22 օգոստոսի, 2009
ՖորմատCD
Ժանրհաուս
ԵրգահանՋոնի Քեշ[1] և DP?[1]
Տևողություն2:53
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերLaurent Wolf
Laurent Wolf-ի սինգլների ժամանակագրություն
«Explosion»
(2009)
«I Walk the Line»
(2009)
«Survive»
(2010)

Ֆրանսիացի դիջեյ Laurent Wolf-ի քավեր տարբերակը թողարկվել է 2009 թվականի օգոստոսին «I Walk the Line Remix» վերնագրով։

Երգացանկ խմբագրել

Компакт-диск
# Անվանում Տևողություն
1. «Walk the Line» (Radio Edit Version) 3:28
2. «Walk the Line» (Club Version) 6:59
3. «No Stress» (Zen @ Acoustic) 7:35
4. «Colombia»   5:06

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2008-2009) Ամենաբարձր
հորիզոնական
  Ultratop Flanders[9] 18
  Ultratop Wallonia[10] 23
  SNEP[11] 8
  Mega Single Top 100[12] 83

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
  2. «The RS 500 Greatest Songs of All Time» (անգլերեն). RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.
  3. «Rolling Stone: 25 лучших кантри-песен всех времен» (անգլերեն). Rolling Stone.
  4. «About «I Walk the Line»» (անգլերեն). Theopenscroll.com.
  5. «Rolling Stone «I Walk the Line»» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  6. Whitburn, Joel Hot Country Songs 1944 to 2008. — Record Research, Inc, 2008. — С. 109. — ISBN 0-89820-177-2
  7. «Digital Downloads». roughtstock.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 «Johny Cash Awards» (անգլերեն). Allmusic. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  9. Ultratop.be — Laurent Wolf — Walk the Line Remix (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  10. Ultratop.be — Laurent Wolf — Walk the Line Remix (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  11. Lescharts.com — Laurent Wolf — Walk the Line Remix (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  12. Dutchcharts.nl — Laurent Wolf — Walk the Line Remix (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.

Արտաքին հղումներ խմբագրել