INFJ, Մայերս-Բրիգս տիպաբանության (MBTI) 16 բնավորության տեսակներից մեկն է։ Այն հանդիպում է միայն մարդկության 1 տոկոսի մոտ և համարվում է 16 տեսակներից ամենաքիչ հանդիպողը։ Ընդունված է համարել, որ INFJ տիպի մարդիկ ունեն 130-ից բարձր IQ, գերզարգացած են և տաղանդավոր։

Տիպերի կոգնիտիվ ֆունկցիաները

INFJ տառերը նշանակում են՝

  • I (Introversion) - ինտրովերսիա
  • N (iNtuition) - ինտուիցիա
  • F (Feeling) - զգացողություն
  • J (Judging) - դատողություն

Կոգնիտիվ ֆունկցիաներ խմբագրել

INFJ-ը, ինչպես նաև մյուս տիպերը, ունի չորս հիմնական կոգնիտիվ ֆունկցիա, որոնք բնութագրվում են իրենց ինտրովերտ կամ էքստրովերտ բնույթով։ Դրանք են՝

  • Ինտրովերտ ինտուիցիա. INFJ-ի առաջին և հիմնական կոգնիտիվ ֆունկցիան։ Այն իրենից ներկայացնում է սիմվոլիկ և տիեզերական մտածելակերպ, ապագայի մասին որոշ պատկերացում և ունիվերսալ ճշմարտության որոնում։
  • Էքստրովերտ զգացողություն. երկրորդ ֆունկցիայում արտահայտվում է INFJ-ի մշտական ցանկությունը օգտակար լինել մարդկանց և անել ամեն հնարավորը կողքինների բարեկեցության համար։
  • Ինտրովերտ մտածելակերպ. արտահայտում է INFJ-ի ինչ որ չափով տրամաբանական մտածելակերպը։ Այս ֆունկցիան օգտագործելիս INFJ-ը որոնում է խնդրի բոլոր հնարավոր լուծումները՝ հնարավորին չափով կրճատելով վտանգները և խոչընդոտները։
  • Էքստրովերտ ողջախոհություն. INFJ-ի ամենաթույլ ֆունկցիան, բնորոշում է տվյալ տիպի ընդունակությունը ապրել իրական ժամանակում և օգտվել ներկա պահի հնարավորություններից։ Քիչ զարգացած ողջախոհությունը կարող է այս տիպի մարդուն ստիպել կտրվել իրականությունից։

Բնութագիր խմբագրել

INFJ տիպի մարդիկ շատ նպատակասլաց են և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել։ Նրանք սիրում են ունենալ խորը հարաբերություններ և խոսափում են կարճ և անիմաստ խոսակցություններից։ Ինչպես մյուս ինտրովերտ տիպերը, նրանք սիրում են շփվել քիչ մարդկանց հետ և երկար խոսել մեկ կամ երկու հոգու հետ` խուսափելով մեծ խմբերից։ Սակայն երբեմն այս տիպը կարող է իրեն շատ բնական դրսևորել նաև մեծ խմբերում և նույնիսկ թողնել էքստրովերտի տպավորություն։ Նրանք սիրում են երկար ժամանակ անցկացնել միայնակ, բնության գրկում։ Այս տիպի անձնավորությունները ունեն գրելու հիանալի տաղանդ և շատ ժամանակ իրենց ասելիքը արտահայտում են գրավոր։ INFJ տիպի մարդկանց երբեմն դժվար է հասկանալ, քանի որ նրանք խնդիրների լուծման այլ մոտեցում ունեն։ Կոնֆլիկտից խոսափելու նպատակով նրանք կարող են հեռվանալ իրենց ընկերներից և վերջիններիս թողնել զարմանքի մեջ։ INFJ-ները նաև շատ են սիրում օգնել մարդկանց խնդիրների լուծման հարցում։ Այս տիպը պերֆեքսիոնիստ է և իդեալիստ։ Նրանց մոտ նաև գերզարգացած է երևակայությունը։

Մասնագիտություն խմբագրել

Ըստ տարբեր ստատիստիկաների INFJ տիպի մոտ հիմնականում հանդիպում են հետևյալ մասնագիտությունները՝ հոգեբան, հոգեբույժ, խորհրդատու, սոցիալական աշխատող, երաժիշտ, դերասան-դերասանուհի, բժիշկ, երեխաների բժիշկ, լուսանկարիչ, ուսուցիչ, գրադարանավար։

Հայտնի INFJ-ներ խմբագրել

 
INFJ տիպին պատկանում է շվեյցարացի հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը

Հանրահայտ INFJ-ի շարքին դասվում են՝

  • Կարլ Գուստավ Յունգ
  • Պլատոն
  • Նիլս Բոր
  • Մահաթմա Գանդի
  • Լյուդվիգ Վիթթգնշթայն
  • Դանթե Ալիգիերի
  • Ֆյոդոր Դոստոևսկի
  • Լև Տոլստոյ
  • Արթուր Շոպենհաուեր
  • Սիմոնե դե Բովուար
  • Ագաթա Քրիսթի
  • Քեյթ Բլանշեթ
  • Դանիել Դեյ-Լուիս
  • Բենեդիկտ Քամբրբաչ
  • Ադրիեն Բրոդի
  • Ալ Պաչինո
  • Ջորջ Հարրիսոն
  • Միշել Փֆայֆեր

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «INFJ» հոդվածին։