IELTS (անգլ.՝ International English Language Testing System), անգլերեն լեզվի գիտելիքի ստուգման միջազգային համակարգ։ Հնարավորություն է տալիս գնահատել լեզվի իմացության մակարդակը և հմտություններն այն անձանց մոտ, որոնց համար անգլերենը հանդիսանում է օտար լեզու[1]։ Լայն տարածում ունի Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների մոտ, նաև տարածում ունի ներգաղթյալների մոտ։ Մրցակից թեստային համակարգ TOEFL-ը, ի տարբերություն IELTS-ի, լայնորեն տարածում ունի ԱՄՆ-ում և Կանադայում։ 2012 թվականին IELTS-ի քննություն հանձնողների քանակը հատեց 2 միլիոնը, այն օր օրի ավելի լայն ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում[2]։

IELTS-ի լոգոտիպը

Թեստը հանձնելու համար ոչ մի նվազագույն միավոր չի պահանջվում։ IELTS թեստային հաշվետվության ձևը տրվում է բոլոր թեստ հանձնողներին՝«խումբ1»-ից (non-user) մինչև «խումբ9» (expert-user) և յուրաքանչյուր հաստատություն սահմանում է տարբեր շեմ։ Թեստում կա նաև «խումբ0» միավոր, նրանց համար՝ ովքեր չեն փորձել թեստը։

IELTS-ը Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի կողմից (VKVI) հաստատված անգլերենի միակ անվտանգ թեստն է, որը մուտքի արտոնագիր ունեցող միակ անվտանգ թեստն է, որը մուտքի արտոնագիր ունեցող հաճախորդների համար,դիմում է՝ինչպես Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, այնպես էլ՝ներսում։

Պատմություն խմբագրել

Անգլերենի թեստավորման ծառայությունը, IELTS -ը առաջ է եկել 1980 թվականին Քեմբրիջի անգլերեն լեզվով գնահատման և Բրիտանական խորհրդի կողմից։ Այն ուներ նորարարական ձևաչափ, որն արտացոլում էր լեզվի ուսուցման և դասավանդման փոփոխությունները, ներառյալ ՙՙ հաղորդակցական՚՚ լեզվի ուսուցման և անգլերենի հատուկ նպատակների աճը։

1980- ականների ընթացքում թեստ հանձնողների թիվը ցածր էր (1981 -ին՝ 4000-ը,198-ին հասնելով 10.000-ի), իսկ թեստ վարելու մեջ արդեն կար գործնական դժվարություններ։ Արդյունքում ստեղծվեց IELTS -ի վերանայման նախագիծը՝ վերահսկելու թեստի վերափոխումը։ Վերափոխման նախագծում միջազգային մասնակցություն ունենալու համար, Ավստրալիայի համլսարանների և քոլեջների միջազգային զարգացման ծրագիրը ( The International Development Program of Austarlian Universities and Colleges - IDP), որն այժմ հայտնի է որպես IDP IELTS Australia, միացել է Քեմբրիջի անգլերենի գնահատմանը և Բրիտանական Խորհրդին՝ ձևավորելու IELTS միջազգային գործընկերությունները, որը հանձնում է թեստը։

IELTS -ը ուղիղ եթեր միացավ 1989-ին թեստավորողները ընդունեցին երկու ո՛չ մասնագիտացված մոդուլ՝ ՙՙ լսելու և խոսելու՚՚ երկու մասնագիտացված մոդուլ՝ ՙՙընթերցանություն՚՚ և ՙՙ գրավոր՚՚:

Սակայն IELTS-ը 1995- ին կրկին վերանայվեց՝ երեք հիմնական փոփոխությամբ.

Կար մեկ ակադեմիական ընթերցման մոդուլ և մեկ ուսումնական գրավոր մոդուլ (նախկինում կար ընտրություն երեք ոլորտի միջև)

Ընթերցանության և գրելու առաջադրանքների միջև թեմատիկ կապը հանվեց՝ ընթերցանության և գրելու կարողության գնահատումը շփոթեցնելուց խուսփելու համար:ՙ

ՙՙԸնդհանուր դասընթացների՚՚ ընթերցանության մոդուլները համապատասխանեցվել են ՙՙԱկադեմիական ընթերցանության և գրելու մոդուլներին՚՚

IELTS բնութագիր խմբագրել

Ակադեմիական և Ընդհանուր դասընթացների տարբերակների միջև տարբերությունը՝ առաջադրանքների բովանդակությունն է, համատեքստը և նպատակը։ Բոլոր մյուս հատկանիշները, ինչպիսիք են՝ ժամկետների բաշխումը, գրավոր պատասխանների երկարությունը և միավորների հաշվետվությունը մնացել են նույնը։

IELTS Ակադեմիական և Ընդհանուր դասընթացները երկուսն էլ ներառում են հետևյալ հատկանիշները։

Խոսակցական մոդուլը IELTS -ի հիմնական բաղադրիչն է։ Այն իրականացվում է քննողի հետ հարցազրույցի տեսքով։ Քննողը գնահատում է թեստ հանձնողին, երբ նա խոսում է։ Թեստ հանձնողի խոսքը ձայնագրվում է, դիտարկման և վերանշանակման համար՝ տրված գնահատականի դեմ բողոքարկման դեպքում։

Լեզվական կողմնակալությունը նվազագույնի հասցնելու համար ներկայացվելու են մի շարք շեշտադրումներ և գրելու ոճեր:Լսողության բաժնում շեշտադրումներն ու առոգանությունները ընդհանուր առմամբ 80%-ը Բրիտանական է, Ավստրալիական, Նոր Զելանդական, իսկ մնացած 20%-ը հիմնականում Ամերիկյան։

Թեստի կազմությունը խմբագրել

IELTS-ը ունի թեստի չորս մասեր, որոնք ստուգում են քննություն հանձնողի՝ լեզվի իմացության հետևյալ բաղադրիչները՝

  • լսելը - 30 րոպե (գումարած 10 րոպե պատասխանները անցկացնելու համար)
  • կարդալը - 60 րոպե
  • գրելը- 60 րոպե
  • խոսելը - մինչև 15 րոպե

Թեստի ընդհանուր ժամանակը՝ 2 ժամ 45 րոպե

Առաջին երեք թեստերը տեղի են ունենում միևնույն օրը՝ որպես գրավոր քննություն։ Խոսքի, զրույցի ստուգումը կամ բանավոր քննությունը կարող է անցկացվել ինչպես նույն օրը, այնպես էլ տարբեր օրերի։

Բոլոր թեստ հանձնողները, հանձնում են նույն՝ լսելու, խոսելու թեստերը։ Բայց գրելու և ընթերցանության տարբերակները տարբերվում են, կախված թեստ հանձնողը ընտրել է Ակադեմիական, թե Ընդհանուր ուսուցման տարբերակները։

Listening խմբագրել

Լսելու մոդուլը բաղկացած է չորս կետերից(section) ամեն section -ում կա 10 հարց։ Դա տևում է 40 րոպե։ 30 րոպե թեստի համար գումարած 10 րոպե պատասխանները անցկացնելու՝ պատասխանների թերթիկի մեջ։ Առաջին և երկրորդ section -ները վերաբերում է ամենօրյա սոցիալական իրավիճակներին։

Section 1-ում երկխոսություն է (օրինակ՝ երկխոսություն «ճանապարհորդական պայմանավորվածության» մասին)

Section 2-ում կա մեկ խոսող մարդ (օրինակ՝ տեղական ֆոնդերի մասին)

Section 3 -ը երկխոսություն է երկու տեղացի խոսողների կողմից (օրինակ՝ խոսակցություն երկու համալսարանի ուսանողների, ինչպես նաև հնարավոր է դասախոսի միջև)

Section 4 -ում կա մեկ խոսող, ով խոսում է ակադեմիական թեմաներից։

Ամեն Section -ը սկսվում է կարճ տեքստի ներկայացումից, որպեսզի թեստ հանձնողները որոշ չափով պատկերացում կազմեն։ Հետո նրանք ունենում են ժամանակ հարցի շուրջ մտածելու համար։

Առաջին երեք Section-ները մեջտեղում ունենում են կարճ ընդմիջումներ:Թեստի վերջում ուսանողներին տրվում է 10 րոպե, թեստի պատասխանները անցկացնելու համար։ Թեստ հանձնողները կկորցնեն միավորներ սխալ ուղղագրության և քերականության համար։

Reading խմբագրել

Ընթերցանություն մոդուլը ունի 3 Section և տեքստեր, որոնք ընդհանուր 2.150-2.750 բառ։ Հարցերի պատասխանները բազմակի և կարճ տարբերակներ են։ Թեստ հանձնողները պետք է ուշադիր լինեն, քանի որ կկորցնեն միավորներ սխալ ուղղագրության և քերականության համար։

Ակադեմիական IELTS -ի թեստը

Կա 3 կարդալու տեքստ, որը գրքերից է, թերթերից, ամսագրերից և առցանց աղբյուրներից, գրված ո՛չ մասնագիտական լսարանի համար:Բոլոր թեմաներն էլ ունեն ընդհանուր հետաքրքրություն, թե՝ բակալավրիատի, թե՛ ասպիրանտուրայի մակարդակի։

Ընդհանուր դասընթացների IELTS -ի թեստ

Section 1 -ում կա երկու կամ երեք կարճ տեքստ, կամ մի քանի կարճ տեքստեր, որոնք կապված են ամենօրյա թեմաներով:Բաներ որոնք մարդը պետք է հասկանա անգլախոս երկրում ապրելու համար։

Section 2 -ում կա երկու տեքստ որոնք աշխատանքի մասին է (օրինակ՝ աշխատանքի նկարագրություն, ուսումնական նյութեր)

Section 3 -ում կա մեկ երկար տեքստ ընդհանուր հետաքրքրությունների մասին։ Այն ավելի բարդ է քան Section 1-ի և 2-ի տեքստերը։

Writing խմբագրել

Գրելու հատվածը ունի 2 առաջադրանք,պարտադիր երկուսն էլ պետք է լուծվեն։

Թեստ հանձնողները առաջին առաջադրանքի ընթացքում 20 րոպեի տևողությամբ գրում են առնվազն 150 բառ։ Իսկ առաջադրանք երկրորդի ընթացքւմ՝40 րոպե տևողությամբ գրում են առնվազն 250 բառ։

Ակադեմիական IELTS -ի թեստը

Առաջադրանք 1։ Թեստ հանձնողները, պատկերում են՝ գծապատկերը, աղյուսակը քարտեզը կամ դիագրամը։

Առաջադրանք 2։ Թեստ հանձնողները քննարկում են նշված տեսանկյունները, փաստը կամ խնդիրը։ Կախված առաջադրանքից թեստ հանձնողները կարող է պահանջվել, ներկայացնել և հիմնավորել կարծիքը, համեմատել և հակադրել ապացույցները, ինչպես նաև գնահատել այլ ապացույցներ կամ գաղափարներ։

Ընդհանուր դասընթացների IELTS -ի թեստ

Առաջադրանք 1։ Թեստ հանձնողները գրում են պատմություն վերցված ամենօրյա իրավիճակներից։ Օրինակ՝ գրում են բնակեցման պայմանների խնդիրների մասին,ժամանակը կառավարելու մասին։

Առաջադրանք 2։ Թեստը հանձնողները գրում են էսսեներ ընդհանուր հետքրքրությունների թեմայով (օրինակ՝ թեման կարող է լինել ինչպե՞ս կարելի է լուծել բնապահպանական խնդիրները, կամ ինչպե՞ս պետք է կրճատել ծխելը հասարակական վայրերում)։

Speaking խմբագրել

Խոսելու մոդուլը դեմ դիմաց հարցազրույց է թեստ հանձնողի և քննություն վերցնողի միջև։ Այն բաղկացած 3 Section-ներից՝

Section 1: կենսագրաաններ և հարցազրույց (4-5 րոպե)։ Թեստ հանձնողները հնարավոր է պատմեն իրենց՝ տան, ընտանիքի, աշխատանքի,սովորելու, նախասիրությունեերի, հետաքրքրություների, IELTS -ի քննության հանձնելու պատճառների, ինչպես նաև այլ ընդհանուր թեմաներից՝ հագուստ, ազատ ժամանակ, համակարգիչներ և համացանց։

Section 2: Երկար շրջադարձ (3-4 րոպե)։ Թեստ հանձնողներին տրվում է առաջադրանքների քարտ, որոշ թեմայի վերաբերյալ։ Թեստ հանձնողները ունեն 1 րոպե նախապատրաստվելու և հետո խոսելու այդ թեմայի շուրջ։ Առաջադրանքի քարտի վրա նշվում են այն կետերը, որոնք պետք է ներառվեն ելույթում, ինչպես նաև նշվում է թեմայից մի մաս, որը պետք է բացատրվի ելույթի ընթացքում։ Հետո թեստ հանձնողները 2 րոպե հնարավոր է խոսեն տվյալ թեմայի շուրջ, որից հետո քննողը կարող է մեկ կամ երկու հարց ուղղել թեստ հանձնողներին։

Section 3: Քննարկում (4-5 րոպե)։ Հիմնականում այն թեմաներից է, որոնց հարցերը վերաբերվում են իրենց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Официальный сайт IELTS.org: Информация для кандидатов. Что такое IELTS.
  2. «Официальный сайт IELTS.org: Пресс центр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IELTS» հոդվածին։