Hurts, անգլիական երաժշտական խումբ։ Ստեղծվել է Մանչեստր քաղաքում 2009 թվականին։ Նրանց առաջին երկու ալբոմները `«Happiness»-ը և «Exile»-ը հայտնվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի լավագույն 10 ալբոմների ցանկերում։

Hurts
Ժանրերսինթիփոփ
Գործունեություն2009
ԼեյբլRCA Records
Պարգևներ
Կայքinformationhurts.com
 Hurts Վիքիպահեստում
Թեո Հաչքրաֆթ

Խումբը մասնակցել է մի շարք բարեգործական ակցիաների։ 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Hurts խումբը ելույթ ունեցավ Բեռլինում «Բեմբիի տուրքը» անունը կրող բարեգործական կազմակերպության, որը զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հարցերով[1]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին «Little Noise Sessions» անունը կրող բարեգործական երեկույթի շրջանակներում ելույթ ունեցան Լոնդոնում, որը կազմակելվել էր «Մենկապ»-ը, իսկ բարեգործական համերգի գլխավոր նպատակը հավաքել գումար մտավոր խնդրիներ ունեցող երեխաների համար[2]։

Ակուստիկ համերգի ընթացքում Ադամը չկարողացավ ելույթ ունենալ[3], սակայն հաշվի առնելով միջոցառման կարևորությունը որոշվեց, որ Թեոն պետք է ելույթ ունենա կատարելով միայն «Devotion», «Wonderful Life», «Sunday», «Blood Tears and Gold», «Evelyn», «Better Than Love» և «Stay» երգերը։ 2011 թվականի ապրիլի 24-ին խումբը ելույթ ունեցավ բարեգործական համերգին «Wonderful Life» անուն կրող երգով, որի գլխավոր նպատակն էր հավաքել գումար «Finn Church Aid» բարեգործական կազմակերպության համար, որը զբաղվում է տարբեր երկրներում աղքատ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերով[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 20-ին կայացավ Hurts-ի համերգը Կիևում, որը ևս բարեգործական էր[5]։

2013 թվականի փետրվարին Hurts-ը մասնակցեց գերմանական «N-JOY» անունը կրող ռադիոկայանի կազմակերպած բարեգործական ծրագրին, որի մասնակիցները ամբողջ տարվա ընթացքում թողել են իրենց ինքնագրերը տոնածառի խաղալիքների վրա, որը հետագայում վաճառվել է «NDR» անունը կրող աճուրդում 1500 եվրոյով[6]։ 2013 թվականի մարտի 7-ին Hurts-ը իր «Miracle» երգով մասնակցեց բարեգործական հեռուստամարաթոնին BBC Three հեռուստաընկերության եթերում, որից ստացված հասույթը փոխանցվեց Եթովպիայումապրող քաղցած մարդկանց[7]։ 2013 դեկտեմբերին Hurts խմբի անդամների ինքնագրերով ակուստի կիթառը վաճառվեց «Lichtblicke» անունը կրող բարեգործական աճուրդի ընթացքում, որը ֆինանասական օգնություն է տրամադրում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (Գերմանիա) ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին[8]։ Թեոին լուսնկարահանել է Բրայան Ադամսը 2016 թվականի օրացույցի համար, որից ստացված ամբողջ շահույթը փոխանցվել «Hear the World» անունը կրող բարեգործական ֆոնդին։ Hear the World («Լսել աշխարհը») ֆոնդի նպատակն է ուշադրություն հրավիրել թույլ լսողների սոցիալական և հոգեբանական խնդիրների վրա ֆինանսական և հոգեբական օգնություն տրամադրել նրանց[9]։

Անվանում խմբագրել

Խմբի անունն ունի երկու բացատրություն։ Առաջինը, որպես չափման միավոր (հանգիստ վիճակում մարդու սիրտը բաբախում է 1 Հց հաճախականությամբ, գերմաներենից (գերմ.՝ Herz) թարգմանաբար նշանակում է սիրտ),իսկ երկրորդը՝ անգլերենից թարգմանաբար "Hurt" նշանակում է տառապանք, հոգեկան ցավ[10][11][12][13]։

Պատմություն խմբագրել

Խմբի ստեղծման պատմություն. 2005-2009 թվականներ խմբագրել

Խումբը բաղկացած է երկու անդամից՝ Թեո Հաթչքրաֆթ և Ադամ Անդերսոն։ Նրանք ծանոթացել են 2005 թվականի նոյեմբերին մանչեստրյան ակումբներից մեկում, որը կոչվում է 42nd Street։ Զրուցելով միասին նրանք պարզել են, որ երկուսն էլ ունեն նույն երաժշտական ճաշակը և երկուսն էլ ցանկանում են երգել խմբում։ Սկզբում նրանք փոխանակել են երգի բառերն ու երաժշտությունը էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ արդեն 2006 թվականի մարտին նրանք իրենց մի քանի ընկերների հետ ստեղծում են «Bureau» խումբը։ Սակայն այն 2007 թվականին լուծարվում է, իսկ Թեոն ու Ադամը ստեղծում են «Daggers» խումբը։ Սակայն 2009 թվականի հունվարի 30-ին Daggers գրեց էր իր լուծարման մասին Myspace-ի իր էջում[14]։

2008 թվականին խումբը շարունակում է իր գործունեությունը, սակայն Թեոն և Ադամը հայտնում են խմբի անդամներին, որ ցանկանում են միասին ստեղծել դուետ և վերադառնում են Մանչեստր[15]։ Հաջորդ օրը նրանք ուղևորվում են Վերնա, որտեղ էլ ծանոթանում են այնպիս երաժշտական ժանրի հետ ինչպինսին է իտալո-դիսկոն, որից հետո նրանք հասկացան, որ ճիշտ երաժշտական ժանր են ընտրել ստեղծագործելու համար, որը ավելի ինքնավստահություն հաղորդեց նրանց[16]։

Հիմա արդեն Hurts կոչվող դուետը այս էտապում Ժոսեֆ Կրոսսի օգնությամբ փորձում էր զարգացնել խումբը[17]։ Նրանք անձամբ նկարել են սիրողական տեսահոլովակ «Wonderful Life» երգի համար՝ այդ տեսահլովակի վրա ծախսելով ընդամենը 20 ֆունտ ստերլինգ[18]։ Տեսհոլովակի ՅուԹյուբում ներբեռնվելուց հետո (2009 թվականի ապրիլի 21-ին) շատ արագ տարածվեց, որպես վրիուսային հոլովակ և հավաքեց 20 միլիոն դիտում 2010 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ և հայտնվեց ՅուԹյուբի 200 ամենաշատ դիտված տեսահոլովակների ցանկում։ Հուլիսին խումբը պայմանագիր է կնքում Sony ձայնագրման ընկերության լեյբոլ RCA Records- հետ, որ կառավարվում է հայտնի Բիֆ Ստանդարտի կողմից[19][20][21]։

Չնայած նրան, որ Թեոն և Ադամը համերգեր չէին տալիս 2009 թվականին նրանք սկսեցին հաստատուն կերպով ավելացնել իրենց երկրպագուների թիվը այն բանից հետո, երբ նրանք իրենց Myspace սոցիալական ցանցի իրենց էջում սկսեցին հրապարակել իրենց դուետի ձայնագրությունների սկզբնական տարբերակները և հուլիսի 27-ին The Guardian թերթը նրանց անվանեց «Օրվա խումբ»[22]։ Դա բավականին մեծ աղմուկ հանեց խմբի շուրջ, իսկ դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որը խումբը ընդգրկվել էր BBC-ի կազմած Sound of 2010 ցանկում, որը կազմվում է երաժշտական քննադատների և գործիչների ամենօրյա հարցման հիման վրա[23]։ Բրիտանական BBC Radio 1 ռադիոկայանի եթերում խմբի «Wonderful Life» երգի հայտնվելուց հետո նրանք դեկտեմբերի 9-ին հրավիրեցին «Maida Vale Studios» անունը կրող լոնդոնյան ձայնագրման ստուդիա Հյու Ստեֆանսի ռադիոշոուին մասնակցելու համար, որտեղ նրանք կատարեցին «Illuminated» և «Silver Lining» երգերը[24]։

2010—2012 թվականներ․ Happiness խմբագրել

2010 թվականի սկզբներին Hurts խումբը հայնտվեց Sound of 2010-ի չորրորդ հորիզոնականում իրենցի առաջ թողնելով Էլլի Գոլդինգ-ին Marina and the Diamonds-ին և Delphic-ին[25]։ Հունվարի 7-ին Զեյն Լոուի ռադիոշոուի ընթացքում ներկայացվեց խմբի«Blood, Tears & Gold» երգը[26], իսկ երեք օր հետո նրանց յութուբյան ալիքում հայտնվեց այդ երգի տեսահոլովակը, որը Hurts-ը սեփական ուժերով էր պատրաստել։

Հունվարի 18-ին Արթուր Բեյքերը թողարկեց «Wonderful Life» երգի ռեմիքս տարբերակը, իսկ ձայներիզների վրա պստկերծավ էին Թեոյի և Ադամի դիմանկարները[27]։ Hurts-ը առաջին անգամ հանրության առաջ ելույթ ունեցավ հունվարի 22-ին «Michalsky Stylenite» անունը կրող միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել գերմանական նորաձևության շաբաթվա ընթացքում։ Որից հետո խումբը մեկնեց Շվեդիա Յոհան Կվանտի «Pellerin» անունը կրող ձայնագրման ստուդիա, որպեսզի սկսեն Happiness ալբոմի ձայնագրման աշխատանքները[28]։ Hurts-ը իր առաջին ամբողջական ելույթն է ունեցել 2010 թվականի փետրվարի 22-ին Սուրբ Ֆիլիպ և Ստեֆան եկեղեցում (անգլ.՝ St Philip's with St Stephen's Church), որը գտնվում է Սոլֆորդ-ի հին թաղամասում[29]․ «Ես նրան տեսնում էի ամեն օր համալսարան գնալու ճանապարհին, – ասում էր Թեոն, – Ես միշտ մտածում էի, որ մի օր նվագելու եմ այնտեղ»։ Համերգին երաժիշտների քանակը նվազագույնն էր․ Թեոն, Ադամը թմկահարը և ստեցնահարը ինչպես նաև նրանց միացել էր Ռիչարդը (անգլ.՝ Richard Knight Tenor)՝ օպերայի երգիչ, որին Թեոն վարձել էր այն բանից հետո, երբ տեսել էր նրան «Պենզասի ծովահեններ»-ը մյուզիքլի գլխավոր դերում։ Նստարանների վրա գրված էին երգերի բառերը իսկ նրանց վերնագրերում գրված էին եկեղեցական շարականներից տողեր[30][31]։ Այս ելույթին հաջորդեցին Լոդոնի «Wiltons Music Hall» անունը կրող համերգասրահում տեղի ունեցած համերգը, իսկ հետո Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքնում տեղի ունեցած համերգները։

Մարտին «Wonderful Life» երգը հայնտվեց եվրոպապակն տարբեր ռադիոկայաննների եթերներում։ Ինչպես հայտնում է Hurts խմբի մենեջեր Մետտ Վայնսը Music Week թերթին, նրանց նպատակը խմբի միառժամանակ Եվրոպայում և Ասիայում երգի թողարկելն է եղել։ Սինգլը դարձավ ռադիոհիթ ամբողջ գարնան ընթացքում այնպիսի երկներում ինչպիսիք են Դանիայան, Կիպրոսը և Ռուսաստանը։ Մարտի 10-ին BBC Radio 1 ռադիոկայանի Հյու Ստիվենսի ռադիոհաղորդման ընթացքում տեղի ունեցավ խմբի առաջին ՝ «Better Than Love» սինգլի շնորհանդեսի արարաողությունը[32] NME Radar շրջագայություն-ից հետո (մայիսի 24-ին) երգը հասանելի դարձավ թվային ներբեռնման համար և գրավեց 50-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթ։

Հունական ռադիոյում հաջողության ալիքից հետո Hurts-ին հրավիրեցին ելույթ ունենալ MAD Video Music Awards անունը կրող մրցականբաշխության ժամանակ 11000 հանդիսականի առաջ, որը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Աթենքում։ Ինչպես նաև հուլիսին հայտարարվեց, որ խումբը երգ է ձայնագրել Քայլի Մինոուգի հետ[33]։ Քայլին հետագայում պատասխանեց հաճոյախոսությամբ կատարելով «Wonderful Life» երգը BBC Radio 1 ռադիոկայանի «Live Lounge» ռադիոհաղորդման ժամանակ։ 2010 թվականի հունիսին հայտնի դարձավ նրանց դեբյուտային ալբոմի անվանումը․ այն կոչվեց «Happiness»։ Ալբոմի թողարկման ամսաթիվը 2010 թվականի օգոստոսի 16-ին տեղափոխվեց սեպտեմբերի 6-ին։ Hurts-ը ամբողջ ամառվա ընթացքում ելույթ ունեցավ բազմաթիվ երաժշտական փառատոններում դրանց թվում են Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող «V Festival»- և «T in the Park» անունները կրող փառատոնները։ «Wonderful Life» սինգլը Գերմանիայում թողարկվեց օգոստոսի 6-ին և զբաղեցրեց երկրորոդ հորիզոնականը Գերմանիայի սինգլների հիթ-շքերթ-ում։ Այն թողարկվեց նաև Մեծ Բրիտանիայում և գրավեց 21-իդ հորիզոնականը դառնալով նրանց առաջին սինգլը որը հայտնվել է Մեծ Բրիտանիայի լավագույն 40 սինգյների ցանկում։ Happiness ալբոմը ձայնագրվել է Մանչեստրի «Sunshine Dance Studios» ձայնագրման ստուդիայում, իսկ «Pellerin» ալբոմը ձայնագրվել է Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում պրոդյուսեր Յոհանսոն Կվանտի հետ համատեղ։ Ալբոմները թողարկվեցին սեպտեմբերի 6-ին։ «Pellerin» ալբոմը զբաղեցրեց չորորոդ հորզոնականը Մեծ Բրիտանիայի երաշժտական ալբոմների հիթ-շքերթ-ում։ Ալբոմը առաջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 25000 օրինակով և դարձան 2010 թվականին ամենաարագ վաճառված դեբյուտային ալբոմը Մեծ Բրիտանիայում году[34][35]։

 
Hurts-ի ելույթը Միլանում 2010 թվականի հոկտեմբերի 24-ին

Հոկտեմբերին Hurts-ը մեկնեց իր առաջին սոլո-շրջագայության ՄԵծ Բրաիտանիայում, որի ընթացքում խումբը ելույթ ունեցավ Բրայթոնում, Լիդսում, Գլազգոում, Բիրմինգհեմում, Բրիստոլում, Լոնդոնում և Մանչեստրում։ Նրանց երրորդ՝ «Stay» սինգլը թողարկվեց նոյեմբերին գրավելով 50-րդ հորզոնականը բրիտանական հիթ-շքերթում։ Այդ ընթացքում «Wonderful Life» սինգլը Գեմանիայում դարձավ պլատինե վաճառվելով 500000 օրնակով։ Նրանք նոմիացվել են նաև MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունը «Տարվա առաջընթաց» անվանակարգում։ Hurts-ը 2010 թվականը ավարտեց դեկտեմբերին՝ ելույթ ունենեալով Scissor Sisters-ի շրջագայության ընթացքում երգելով «All I Want for Christmas Is New Year’s Day» անունը կրող սինգլը, որը ազատ կարելի է ներբեռնել iTunes-ից։

Happiness ալբոմը խմբի երկրորոդ ալբոմն է, որը վերադարձավ բրիտանական լավագույն 30 սինգլների հիփ-շքերթ 2011 թվականի փետրվարին բրիտանական շրջագայությունից, ինչպես նաև խմբի հեռուստատեսության եթերում հայտնվելուց՝ հատկապես Գերման Նորթոնի հեռուստահաղորդմանը մասնակցելուց հետո։ 2011 թվականի փետրվարի 23-ին Hurts-ը հաղթեց NME Awards անունը կրող մրցանակաբաշխության ընթացքում «Լավագույն նոր խումբ» անվանակարգում։ Մրցանականբաշխության ընթացքում խումբը կատարել է «Wonderful Life» երգը։

«Sunday» ալբոմի չորրորդ սինգլը թողարկվեց Մեծ Բրիտանիայում, փետրվարի 27-ին և գրավեց 57-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շքերթերում։ Այդ ընթացքում Գերմանիայում խմբի «Stay» սինգլը գրավեց երրորոդ հորիզոնականը գերմանական հիթ-շքերթներում։ Մարտին Գերմանիայում կայացած ECHO Awards անունը կրող մրցանակաբաշխության ընթացքում խումբը հաղթեց «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ Հինգերորոդ՝ «Illuminated» սինգլը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2011 թվականին մայիսի 9-ին և բրիտանական հիթ-շքերթներում գրավեց 195 հորիզոնականը, չնայած նրան, որ 2010 թվականի սեպտեմբերին Sky1 հեռուստալիքի եթերում հեռարձակվող գովազդից հետո այդ երգը զբաղեցրել էր 68 հորիզոնականը բրիտանական հիթ-շքերթներում։

NME ամնսագրի ընթերցողները փառատոնում նրանց ելույթը ամենաբարձրն են գնահատել՝ տալով ավելի բարձր գնահատականներ քան այնպիսի հեյդլայներիների, ինչպիսիքն են U2-ը, Coldplay-ը և Բիյոնսե[36]։ Ավելի ուշ հենց նույն՝ NME ամսագրի կողմից նրանք ճանաչվեցին ամռան լավագույն խումբ։ 2011 թվականի հունիսին նրանք իրենց ֆեսբուքյան էջում հայնտեցին, որ սկսել են ձայնագրել ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերի «Lonely Lisa» երգի ռեմիքս տարբերակը։

В 2011 թվականին խումբը իր հարցազրույցներից մեկում ասել, որ պլանավորում է շրջագայությունից հետո սկսել նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները և երկրորդ ալբոմի ձայնագրությունը կարող է ավելի դժվար լինել քան առաջինին[37]։

«Blood, Tears & Gold» թողարկվեց որպես սինգլ Գերմանիայում 2011 թվականի հոկտեմբերի 7-ին և զբաղեցրեց 39-րդ հորիզոնականը գերմանական հիթ-շքերթներում։ Happiness ալբոմի դելյուքս CD/DVD-ին թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր հաշվարկով Գերմանիայում ալբոմը վաճառվեց 400000 օրնակով և ձեռք բերեց «կրկնակի-պլատինե» կոչումը, Մեծ Բրիտանիայում ալբոմը վաճառվեց 150000 օրինակով և ընդգրկվեց Մեծ Բրիտանիայի լավագույն 200 ալբոմների շարքում։

2010-2011 թվականների ընթացքում խումբը ակտիվ կերպով ճանապարհորդեց ամբողջ աշխարհով մեկ իր Happiness Tour անունը կրող շրջագայության ընթացքում, որը հսկայական հաջողություններ ունեցավ։ Ակումբային խմբից նարանք դարձել էին արդեն կայացած երաժշտական խումբ, որը երգում է հազարավոր հանդիսականների համար։ 2011 թվականին նոյեմբերին Hurts-ը հայտարարեց, որ ավարտում է շրջագայությունը[38]։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին Hurts-ը տվեց իր վերջին համերգը Happiness Tour համաշհարհային շրջայագության շրջանակներում, որը տեղի ունեցավ լոնդոնյան «Brixton Academy» անունը կրող համերգասրահում, որտեղ նրանց միացավ Կայլի Մինոուգը «Devotion» և «Confide in Me» երգրեը կատարելու համար[39]։

2012 թվականի օգոստոսին երկար դադարից հետո խումբը սկսեց մասնակցել մի քանի փառատոնների այդ ձևով հայտարարաով իր վերադարձի մասին։ Happiness ալբոմը զբաղեցրեց հինգերորոդ հորիզոնական բրիտանակն հիթ-շքերթներում, ինչպես նաև այսօր այդ ալբոմը վաճառվել է արդեն ավելին քան 2000000 օրինակով։ Happiness ալբոմը սերտիֆիկացված է որպես ոսկե ձայնասկավառակ Մեծ Բրիտանիայում և Ավստրիայում, կրկնակի-պլատինե՝ Գերմանիայում և Ֆինլանդիայում և պլատինե՝ Լեհաստանում, Շվեցարիայում և Ռուսաստանում։

2012—2014 թվականներ․ Exile խմբագրել

 
Hurts-ի ելույթը Նյուրնբերգում 2013 թվականի հունիսի 7-ին

2012 թվականին սեպտեմբերին խումբը հայտարարեց, որ երկրորդ ալբոմի ձայնագրման աշխատանքները արդեն սկսվել են։ Մեկ ամիս հետո իրենց ֆեսբուքյան էջում նրանք հայտնեցի, որ ալբոմի ձայանգրման աշխատանքները ավարտվել են և նրանք այս անգամ էլ աշխատել են պրոդյուսեր Յոհանսոն Կվենտի հետ[40]։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Hurts-ը հայտարարեց, որ իրենց երկրորոդ ստուդիական Exile ալբոմը կթողարկվի 2013 թվականի մարտի 11-ին, որը հասանելի էր ներբեռնման համար iTunes-ում։ Այդ ժամանակ նրանց յություբյան «HurtsVEVO» ալիքում տեղադրվեց նոր ալբոմից մի հատված, որը պարունակում էր խմբի նոր «The Road» տրեկը[41]. Осенью 2013 года этот ролик был номинирован на UK Music Video Awards в категории Лучший музыкальный рекламный ролик на телевидении или онлайн[42]։

2013 թվականի հունվարի 4-ին BBC Radio 1 ռադիոկայանի եթերում տեղի ունեցավ նրանց նոր ալբոմից «Miracle» սիլգլի շնորհանդեսը։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը Կրիս Տյորնասն էր յություբյան իրեն ալիքում հայտնվեց փետրվարի 4-ին, բայց որը շուտով ջնջվեց մի պատճառով, որը այդպես էլ չպարզվեց։ Նկարահանվեց երկրորոդ տեսահոլովակը, որը հասանելի դարձավ փետրվարի 23-ին։ Սինգլը գրավեց 23-րդ տեղը գերմանական հիթ-շքերթներում և 120-րդ տեղը բրիտանական հիթ-շքերթներում։

Փետրվարի 23-ին պարզ դարձավ, որ նրանց նոր ալբոմի «Help» տրեկի ձայնագրման աշխատանքներին կմասնակցի Էլթոն Ջոնը[43]։Exileալբոմը թողարկվեց 2013 թվականի մարտի 8-ին, որ աշխարհի տաս երկրներում հայնտվեց լավագույն տասնյակներում, գրավելով Գերմանիայում երրորոդ, իսկ Մեծ Բրիտանիայում իններորոդ հորիզոնակաները։ «Blind» երգը թողարկվեց որպես երկրորդ սինգլ մայիսի 20-ին իսկ «Somebody to Die For» հաջորդեց նրան որպես երրորդ սինգլ թողարկվելով հուլիսի 21-ին։ «Somebody to Die for» սինգլին կցված էր նաև գերմանական Selig խմբի «Ohne Dich» երգի քավեր տարբերակը։ 2013 թվականի ամռանը խումբը հայտնեց, որ արդեն սկսել է երրորդ ալբոմի ձայնագրման աշխատանքները և ի դեպ դա անում է շրջագայության ընթացքում հաշվի առնելով նրանց երկրորդ՝ Exile ալբոմի ձայնագրման աշխատանքների փորձը (նրանք իրենց երկրորդ ալբոմը ձայնագրել են շրջագայությունից հետո շատ կարճ ժամանակում ինչը շատ էքստրեմալ էր)։ Խումբը շարունակում էր իր Exile Tour անունը կրող եվրոպական շրջագայությունը, որը տեղի ունեցավ 2013 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։ 2014 թվականի փետրվարի 27-ին խումբը միացավ Art on Ice անունը կրող շոու-շրջագայությանը, որի ընթացքում հայտնի երգիչ կատարոցները երգում են կենդանի նվագակցության ներքո[44]։

2015—2017 թվականներ․ Surrender խմբագրել

Անվանումը, թողարկման ամսաթիվը և երգացանկը Hurts-ի նոր, երրորոդ ստուդիական Surrender անունը կրող ալբոմի վերաբերյալ հայտարարվեց 2015 թվականի հունիսի 15-ին։ Ալբոմը թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ալբոմի պրոդյուսերները դարձան Ստյուարդ Պրայսը , Արիել Ռեյխշարդ-ը և Ջոնաս Քվանտ-ը, որոնք աշխատել են Hurts-ի հետ նախորդ երկու ձայնասասկավառակների ձայնագրման ժամանակ։ Ալբոմի առաջին սինգլը դարձավ «Some Kind of Heaven» անունը կրող երգը, որը թողարկվեց 2015 թվականի հուլիսի 31-ին այն հասանելի էր ներբեռնման համար iTunes-ում մայիսի 28-ից[45]։

Ազդեցությունը Hurts-ի գործունեության վրա խմբագրել

Hurts խմբի անդամները ասում են, որ իրենց դուր են գալիս և ոգեշնչում են Դեփեշ Մոդը, Tears for Fears-ը, Մայքլ Ջեքսոնը, Պրինսը և այլք, բայց ոչ ինչ-որ կոնկրետ մեկը[46][47][48]։

Նրանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողել 1990-ականների երաժշտությունը, քան 1980-ական թվականներին[49]։։

  Մենք լսում ենք շատ ամերիկյան և անգլիական փոփ երաժշտություն ինչպիսին օրինակ Take That-ը, բազմաթիվ 1990-ականների ֆիլմերի սաունթրեքեր։ Ըստ էության չկա 1980-ականների ազդեցութույուն, մարդիկ շարունակում են լսել այդպիսի խմբեր ինչպիսիք Pet Shop Boys է բայց մենք այդպիսի երաժշտություն ընդհանրապես չենք լսում[50]։  

Շրջագայություններ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • Happiness -2010 թվական
  • Exile-2013 թվական
  • Surrender -2015 թվական
  • Desire-2017 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TRIBUTE TO BAMBI 2010 in Berlin». tributetobambi (գերմաներեն). 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Sunday People (2010 թ․ հոկտեմբերի 1). «Tom Jones to perform at Mencap gig». 3am & Mirror Online (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Jo Whiley (2010 թ․ նոյեմբերի 18). «Radio 2 Jo Whiley session (Hurts) 18.11.10». Radio 2 (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Hurts Performs in Finnish Idol Gives Back-Event – HURTS – News». informationhurts (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Звезды на продажу: на торгах - билет на концерт Hurts и встреча с участниками дуэта Новости шоу бизнеса и культуры». Корреспондент.net (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «1.500 Euro für den N-JOY Weihnachtsbaum N-JOY XTRA - Radio». Lichtblicke Kalaydo (գերմաներեն). N-JOY XTRA. 2013 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  7. «BBC - Media Centre - Host of celebrities set to join Comic Relief's Big Chat with Graham Norton». BBC Three (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Lichtblicke Kalaydo Auktion - Gitarre signiert von Hurts». Lichtblicke Kalaydo (գերմաներեն). 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Order Calendar - Hear The World» (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. SWR3 (2010 թ․ օգոստոսի 25). «SWR3 New Pop Festival 2010 Portrait mit Hurts» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Журнал Asos Asos. — май 2010.
  12. Dj Tango La isla (2010 թ․ նոյեմբերի 10). «Dj Tango entrevista a Hurts - Interview Hurts Madrid 17 Oct 10» (անգլերեն). YouTube. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. Steve Bateman (2010 թ․ հունիսի 30). «An interview Hurts On Their Past, Present & Future». repeatfanzine (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Goodbye». Daggers' blog (անգլերեն). Myspace. 2009 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  15. name="citylife14996">Gary Ryan (2010 թ․ հունվարի 22). «Magazine CityLife Interview: Hurts — News — News and Reviews — Greater Manchester's CityLife». citylife.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. name="mtv.tv">Joe Stretch (2010-03). «HURTS Artist Biography, Music Videos, News, Photos». MTV European (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. Joe Stretch (2009-10). «Performance's Blog The History of Performance» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. Lamunu, Von Von (2010 թ․ հուլիսի 8). «Hurts Interview». The Collective Review. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  19. name="independent-hurts-locker">«Hurts' locker offers emotional rescue». The Independent (անգլերեն). 2010 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  20. Phil (2009 թ․ սեպտեմբերի 9). «Worrapolava: HURTS are signed to RCA». worrapolava (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. «iTunes - Music – Hurts Biography». iTunes (անգլերեն). Apple Inc. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. Paul Lester. «New band of the day – No 593: Hurts». Guardian (անգլերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «BBC Sound of 2010: Hurts». BBC News (անգլերեն). 2009 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  24. «Radio 1 Programmes - Huw Stephens, Hurts in session and the nations unite!» (անգլերեն). BBC. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  25. «BBC Sound of 2010: Hurts». BBC News (անգլերեն). 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  26. «Hottest Record - Hurts - Blood Tears & Gold». Zane Lowe's Hottest Records blog (անգլերեն). BBC. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  27. Stefaan Knotoryus (2010 թ․ մարտի 20). «WIN: HURTS -WONDERFUL LIFE- LIMITED EDITION PICTURE DISC». PROJECT Ü (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  28. David Greeves (2011-04). «HURTS (ADAM ANDERSON & JONAS QUANT): Recording Happiness». Sound On Sound (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  29. «Hurts live: HIGHLY AMAZING». Popjustice (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 23. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  30. Sam Wolfson Интервью Hurts. "Политика Правды"(անգլ.) = The Thought Police // NME : Журнал. — 2010-03-27. — С. 32—33.
  31. Katja Ruge (2010 թ․ փետրվարի 22). «Fotos — Hurts live — Intro Magazin» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  32. «Radio 1 Programmes - Huw Stephens, James Yuill and Hurts exclusives!» (անգլերեն). BBC. 2010 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «Hurts spread the word». The Sun (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  34. «Hurts — News 'Happiness' fastest selling debut by a band in the UK this year!». informationhurts (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  35. «'Happiness' fastest selling debut by a band in the UK this year!». Hurts blog (անգլերեն). Myspace. 2010 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  36. «Hurts top NME poll to find this year's best Glastonbury performance». NME (անգլերեն). 2011 թ․ հուլիսի 2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  37. «Hurts at Glastonbury: 'We need to get depressed before we can write new songs'». NME (անգլերեն). 2011 թ․ հունիսի 26. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  38. Hurts (2010 թ․ նոյեմբերի 8). «Hurts - Ladies & Gentlemen. Thank you. 22 months on tour...» (անգլերեն). Hurts. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  39. «Kylie A Surprise Guest At Brixton Academy | Kylie Minogue» (անգլերեն). Kylie.com. 2011 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  40. «Photo by jonasquant» (անգլերեն). Ինստագրամ. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  41. HurtsVEVO (2012 թ․ փետրվարի 14). «Hurts - Exile 2013» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  42. «UK Music Video Awards 2013 shortlists» (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  43. Gordon Smart (2013 թ․ փետրվարի 23). «Elton John to feature on Hurts track Showbiz Bizarre». The Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  44. 44,0 44,1 «ART ON ICE 2014: Hurts ja Sotchin Olympialaisten tähdet muodostavat kaikkien aikojen mukaansatempaavimman kokoonpanon Tiedote». STT Info (ֆիններեն). 2013 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  45. «Hurts announce new album Surrender» (անգլերեն). MusicMafia. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  46. Lois Honeywill (2011 թ․ հունվարի 4). «Fashion Note Interview: Hurts - Hit The Floor Magazine - Music Film Fashion». Hit The Floor Magazine (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  47. Marc Andrews (2010-11). «hurts so good». DNA Magazine (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  48. Tom Ellen (2013-03). «Normal rules do not apply». ShortList Magazine (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  49. «Hurts en interview» (ֆրանսերեն). Charts in France. 2010 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  50. Marie Wood (2010 թ․ հոկտեմբերի 6). «Hurts- interview: 69 Degrees Magazine». 69 Degrees (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  51. «Hurts, Everything Everything, Darwin Deez for NME Radar Tour 2010». NME. 2010 թ․ մարտի 2. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  52. «Scissor Sisters with special guests Hurts Newcastle». Metro Radio Arena. Metro Radio Arena. 2010 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hurts» հոդվածին։