Hugo Boss AG (գերմ.՝ Hugo Boss), գերմանական ընկերություն, որն արտադրում է նորաձև հագուստներ։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Մետցինգեն քաղաքում, Գերմանիա, Բադեն-Վյուրթեմբերգ։

Hugo Boss
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվՀուգո Բոսս
Հիմնադրված է1924
ՀիմնադիրՀուգո Բոսս
ՎայրՄետցինգեն
Երկիր Գերմանիա
ԱրդյունաբերությունՏեքստիլ արդյունաբերություն
Հասույթ2,8 մլրդ € (2018)
Աշխատողների թիվ14 685 մարդ (2018)
Մայր ընկերությունMarzotto?
Կայքhugoboss.com/it(իտալ.), group.hugoboss.com և hugoboss.com
Մասնակից է«Հիշողություն, պատասխանատվություն և ապագա» հիմնադրամ, Bündnis für Nachhaltige Textilien?[1][2], Ingo Orbit?[1][2], Accord on Fire and Building Safety in Bangladesh?[1][2], Better Cotton Initiative?[1][2], Cotton made in Africa?[2], Q1202926?[2], Deutsche Gesellschaft für Personalführung?[2], DIRK e.V.?[2] և Q23984415?[2]
ԲորսաXetra
 Hugo Boss Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1923 թվականին Հուգո Ֆերդինանդ Բոսսը (Hugo Ferdinand Boss) Մետցինգենում հիմնադրել է բանվորական և սպորտային հագուստի արտադրության փոքրիկ կարի գործարան։

1930 թվականին նրա ընկերությունը սննկացել է և 1931 թվականին Հուգո Բոսսը ստեղծել է նոր ընկերություն և անդամագրվել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը (NSDAP)՝ Հիտլերի իշխանության գալուց երկու տարի առաջ[3]։ 1933 թվականին կուսակցության կողմից պատվեր է ստացել՝ համազգեստ արտադրելու ՍԱ, ՍՍ Հիտլերյուգենդ գրոհային ջոկատների համար[4]։ Համազգեստի ոճի վրա աշխատել է Կառլ Դիբիչը[5]։ 1934 թվականին Բոսսը գնել է մանածագործական ֆաբրիկա և այնտեղ է տեղափոխել կարի արհեստանոցը։ 1937 թվականին Հուգո Բոսի մոտ աշխատում էին մոտ հարյուր մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում նրա գործարանը համարվել էր կարևոր զինվորական ընկերություն և վերմախտի համար համազգեստ պատրաստելու պատվեր էր ստացել։ 1940 թվականից մինչև 1945 թվականները գործարանում հարկադիր աշխատել են 150 աշխատող՝ մասնավորապես Լեհաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև 30 ֆրանսիացի ռազմագերի։

Պատերազմից հետո Բոսսն արագորեն անցնում է երկաթգծայինների և փոստատարների համար համազգեստ կարելուն։

1948 թվականին՝ Հուգո Բոսսի մահից հետո ընկերությունը գլխավորել է նրա փեսան՝ Օյգեն Հոլին։ 1953 թվականին Hugo Boss ընկերությունն առաջին անգամ թողարկել է տղամարդու կոստյում։ 1967 թվականին ընկերության սեփականատեր են դարձել Օյգեն Հոլի երեխաները՝ Ուվեին և Յոնենան։ 1975 թվականին ընկերությունը ներգրավել է մոդելավորող Վերներա Բալդեսսարինիին։ 1985 թվականին ընկերությունը դուրս է եկել ապրանքային բորսա։ 1991 թվականին նրա գլխավոր բաժնետերը դարձել է Մարցոտտոն։ 1993 թվականին Հոլի եղբայրները լքել են ընկերությունը։

2000 թվականին հասարակության ճնշման ներքո ընկերությունը անդամագրվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամին, որը ստեղծվել էր գերմանական խոշոր ընկերությունների կողմից՝ նախկին հարկադիր աշխատողների վնասի փոխհատուցման համար։

Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել

Ընկերության հիմնական բաժնետերը իտալական Valentino Fashion Group-ն է, նրան է պատկանում բաժնետոմսերի 50,9 %, այդ թվում՝ 78,8 % սովորական բաժնետոմսերը։ 2007 թվականի մարտի 19-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալը կազմել է մոտ 3 միլիարդ եվրո։

Գլխավոր կառավարիչը Բրունո Զելցերն է (Bruno Sälzer

Գործունեություն խմբագրել

Ընկերության հիմնական արտադրական կարողությունը գտնվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում[6]։

Աշխատողների ընդհանուր թիվը մոտ 7,6 հազար մարդ է (2005 թվական)։

Ընկերության հասույթը 2006 թվականի երեք եռամսյակում կազմել է 1,2 միլիարդ եվրո (2005 թվականի 3 եռամսյակում՝ 1,1 միլիարդ եվրո), մաքուր շահույթը՝ 132,5 միլիոն եվրո (113,5 միլիոն եվրո)։

Hugo Boss օծանելիք խմբագրել

Hugo Boss ապրանքանիշով օծանելիքը թողարկվում է Procter & Gamble ընկերության թույլտվությամբ։ Hugo Boss առաջին բուրմունքը թողարկվել է 1985 թվականին՝ Hugo Boss Number One անվանմամբ։ Ներկայումս գոյություն ունեն Hugo Boss օծանելիքի մոտ 42 բույր։ Hugo Boss օծանելիքի գովազդում մասնակցել են հոլիվուդյան դերասաններ Ռայան Ռեյնոլդսը, Ջարեդ Լետոն, Ջոնաթան Ռիս Մայերսը և Ջերարդ Բաթլերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.textilbuendnis.com/hugo-boss-ag/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://group.hugoboss.com/fileadmin/media/pdf/sustainability/Auszeichnungen_und_Kooperationen_HUGO_BOSS_DE.pdf — P. 1.
  3. «Hugo Boss Biography». ABC Article Directory (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. Австрийский журнал «Profil» № 33 от 11 августа 1997 года
  5. Lumsden, Robin. A Collector’s Guide To: The Allgemeine — SS, Ian Allan Publishing, Inc. 2001, p 53.
  6. Интервью: Бруно Зельцер, генеральный директор Hugo Boss. Ведомости, № 48 (1822), 20 марта 2007

Արտաքին հղումներ խմբագրել