Hermès International S.A. (կրճատած՝ Hermès ), ֆրանսիական նորաձևության տուն։ Հիմնադրվել է 1837 թվականին որպես ձիարշավերի համար հանդերձանք պատրաստող արհեստանոց։ Սկզբում կազմակերպությունը մասնագիտացավ կաշվե իրեր պատրաստելու մեջ, իսկ հետո այն հարստացրեց իր ապրանքի տեսականին՝ թողարկելով օծանելիքներ, պատրաստի հագուստ և այլն։ 1950-ական թվականներից կազմակերպության լոգոն համարվում է լծած էկիպաժը։

Hermès
Տեսակբիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն, կարի արդյունաբերություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1837
ՀիմնադիրThierry Hermès?
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Արդյունաբերություննորաձևություն և activities of head offices?[1]
Հասույթ13,4 մլրդ € (2023)[2]
Աշխատողների թիվ8370 մարդ (2010)[3]
Դուստր ընկերություններFondation d'entreprise Hermès‏?
ՍեփականատերH51?[4]
Կայքhermes.com
Մասնակից էComité Colbert?
ԲորսաHESAF[5] և RMS
 Hermès Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կազմակերպության զարգացման ամբողջ պատմության ընթացքում դրա դիզայներներն են եղել Լոլա Պրուսակը, Ժակ Դիլեյը, Կատրին դե Կարոլին, Նիկոլ դե Վեսյան, էրիկ Բերժեն, Կլոդ Բրույսեն, Թեն Գյուչիսելլին, Մարկ Օդիբեն, Մարիոտ Չանեն, Մարտին Մարջիելան, Ժան Պօլ Գոտյեն, Վերոնիկ Նշանյանը (ներկայիս տղամարդկանց հագուստի ուղղությամբ), Քրիստով Լերե (ներկայիս կանացի հաուստի ուղղությամբ)[6]։

19-րդ դարի սկիզբ խմբագրել

Էրմեսների բողոքական ընտանիքը՝ ծնուննդով Կրեֆելդից հիմնավորվել է Ֆրանսիայում 1828 թվականին[6]։ 1837 թվականին Թերրի Էրմեսը (1801—1878) հիմնադրում է իր արհեստանոցը՝ Փարիզի Մեծ Բուլվարներ թաղամասում։ Այս արհեստանոցում Էրմեսը ընդունում էր միայն արիստոկրատ ընտանիքների պատվերները[7][8]։ Նա կարողանում էր կարել ամենալավ թամբերը էկիպաժների համար և հաջողությամբ վաժառում էր դրանք։

 
Տերրի Էրմես Hermès-ի հիմնադիր

1855 թվականին Թերի Էրմեսը արժանանում է մրցանակի Փարիզի ցուցահանդեսներից մեկում, իսկ 1867 թվականին նույն ցուցահանդեսում արժանանում է բարձրակարգ մեդալի։

1880 թվականին Թերրիի բիզնեսը իր ձեռքն է վերցնում նրա որդին Շարլ-Էմիլ Էրմեսը, ով տեղափոխում է արհեստանոցը Ֆոբուր Սենտ Օնորե (փողոց) (մինչ այսօր արհեստանոցը գտնվում այդ փողոցում)։ Նոր ղեկավարը ոչ միայն մեծացրեց թաբմերի տեսականին այլ նաև սկսեց ապրանք վաճառել ոչ միայն արիստոկրատ ընտանիքների այլ նաև բոլոր ցանկացողներին[9]։

Շարլ-Էմիլ Էրմեսի տղաները՝ Ադոլֆը և Էմիլ-Մորիսը նույնպես մասնակցեցին արհեստանոցի զարգացման։ Նրանք կարողացան կազմակերպության արտադրանքը հասցնել մինչև Հարավային Ամերիկա, Ռուսաստան, Հյուսիսային Աֆրիկա, Ասիա ինչպես նաև Եվրոպայի էլիտային շրջաններ։

1900 թվականին կազմակերպությունը թողարկեց Haut à Courroies պայուսակը, որը նախատեսված էր հատուկ ձիավարների համար։

20-րդ դար խմբագրել

1951 թվականին կազմակերպությունը գլխավորում էր Ռոբեր Դյուման։ Հենց նրա ժամանակ էր որ ընտրվեց կազմակերպության լոգոն և գույնը (գազարագույն)։

Կազմակերպության թափած ջանքերի շնորհիվ էր, որ դրա արտադրանքը շատ էր կիրառվում հայտնի մարդկանց շրջապատում։ Այս կազմակերպության արտադրանքներից հայտնի դարձան պայուսակներ «Kelly»-ն և «Բիրկին (պայուսակ)»։ Անվանումները դրվել են ի պատիվ Դերասանուհի Գրեյս Քելլիի և երգչուհի Ջեյն Բիրկինի[10]։

Գրականություն խմբագրել

  • Մարկ Տանգեյթ. բրենդի կառուցում նորաձևության ոլորտում. Armani-ից մինչև Zara|օրիգինալ= Fashion Brands.Branding Style from to Zara|հրատարակչություն= Ալինա Փաբլիշեր|տարի= 2014|Էջ = 310|isbn= 978-5-9614-4618-0|ref= Մարկ Տանգեյթ}}

Լուսանկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIRENE (ֆր.)
  2. https://assets-finance.hermes.com/s3fs-public/node/pdf_file/2024-02/1707421957/hermes_20240209_cp_resultatsannuels2023_vf.pdf — 2024.
  3. http://www.amf-france.org/DocDoif/txtint/RAPOSTPdf/2011/2011-033000.pdf
  4. https://assets-finance.hermes.com/s3fs-public/node/pdf_file/2023-05/1684143348/hermes-urd-2022-en_01.pdf
  5. Knowledge Graph — 2012.
  6. 6,0 6,1 «View the Profilepage of Designer: Hermes». Fashion Model Directory. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Hermès International S.A.». World Tempus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 31.03.2011-ին.
  8. «Hermès». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 21.04.2008-ին.
  9. Martin, Richard (1995). Contemporary fashion. London: St. James Press. էջ 750. ISBN 1-55862-173-3.
  10. Մարկ Տանգեյթ, 2014, էջ 191