«Headlong» («Սրընթացորեն»), Queen բրիտանական ռոք խմբի սինգլը նրանց Innuendo տասնչորսերորդ ալբոմից։ Երգի հեղինակն է Բրայան Մեյը։ Ֆրեդի Մերկուրիի առաջարկով երգը օգտագործվել է Queen ալբոմի համար։

«Headlong»
Queenսինգլը
Թողարկված1991, հունվարի 14 (ԱՄՆ)
1991, մայիսի 13 (Եվրոպա)
Ձայնագրված1990
ԺանրՀարդ ռոք
Հևի մետալ
ԵրգահանQueen (Բրայան Մեյ)
Տևողություն4:38
ԼեյբլParlophone Records (Եվրոպա)
Hollywood Records (ԱՄՆ)
ՊրոդյուսերQueen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«I’m Going Slightly Mad»
(1991)
«Headlong»
(1991)
«The Show Must Go On»
(1991)

Երգը եղել է առաջին սինգլ, որը թողարկվել է ԱՄՆ-ի համար 1991 թվականին հունվարի 14-ին Hollywood Records լեյլբի հետ պայմանագրի համաձայն։ Բրիտանիայում երգը թողարկվել է մայիսում։ Թողարկումից հետո երգը Billboard ամսագրի Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում երրորդ տեղ է զբաղեցրել։

Շապիկ խմբագրել

Ամերիկյան հրատարակությամբ թողարկված սինգլի համար շապիկը ոգեշնչվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Գրանվիլի աշխատանքներից։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Տեսահոլովակ խմբագրել

Դա խմբի վերջին տեսահոլովակն է, որը նկարահանվել է գունավոր տարբերակով։ Ֆրեդի Մերկուրիի երեսը գրեթե գրիմավորած չէր, դրա համար երևում էին նրա երեսի փոփոխությունները հիվանդության պատճառով։ Մերկուրին հայտնվում է դեղին սվիտերում, դասական շալվարում, կապույտ շապիկում և փողկապում։

Երաժշտությունը հատուկ ռիթմ ունի։ «Nothin' You can do about it» տողը ամեն անգամ փոխում է իր ռիթմը։ Երաժշտության տրամադրությունը ուրախ է, տեմպը՝ արագ։ Տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ամիսների ընթացքում․ սեպտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ Դիրք Շաբաթ
Կանադական սինգլների հիթ-շքերթ[1] 25 11
Հոլանդական սինգլների հիթ-շքերթ[2] 43 8
Իռլանդացի սինգլների հիթ-շքերթ[3] 25 2
Բրիտանական սինգլների հիթ-շքերթ[4] 14 4
Ամերիկյան սինգլների հիթ-շքերթ[5] 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bienvenue au site Web BIBLIOTHÈQUE ET ARCHIVES CANADA | Welcome to the LIBRARY AND ARCHIVES CANADA website». Collectionscanada.gc.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  2. Steffen Hung. «Queen - Headlong». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  3. Jaclyn Ward - Fireball Media Ltd. - http://www.fireballmedia.ie (1962 թ․ հոկտեմբերի 1). «The Irish Charts - All there is to know». Irishcharts.ie. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  4. «UK Singles & Albums Chart Archive». Chart Stats. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  5. «AllMusic». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Queen - Headlong (single) (1991)». Paulmcgarry.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.