HammAli & Navai

ռուսական երաժշտական դուետ

HammAli & Navai, ռուսական երաժշտական ռեփ-դուետ, որի կազմում ընդգրկված են Ալեքսանդր Ալիևը և Նավաի Բակիրովը[1]։

HammAli & Navai
ժանրհիփ հոփ
տարիներ2016-2021
երկիրՌուսաստան
երգի լեզուռուսերեն
լեյբլJANAVI rec. / Siyah Music
կազմըԱլեքսանդր Ալիև, Նավայի Բակիրով
 HammAli & Navai Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Դուետը կազմավորվել է 2016 թվականի հունիսի 29-ին, երբ գրվեց նրանց առաջին համատեղ երգը՝ «День в календаре»[2]։

2017 թվականի հունվարին գրվեց երկու համատեղ թրեք՝ «Летать не хочу» և «Любовь-простуда»։ Մոտ մեկ ամիս անց դուետը թողարկեց նոր երգ՝ «Ты моя химия», մեկ ամիս անց կայացավ «Память не разрушить» սինգլի պրեմիերան[2]։

2017 թվականի ապրիլի 19-ին կայացավ «Вместе летать» թրեքի թողարկումը, որը գրվել էր Bahh Tee-ի հետ միասին[3]։ Նույն թվականի մայիսին դուետը թողարկեց «Привет, ну как ты там вообще?» երգը։ 2017 թվականի հունիսի 16-ին հրապարակվեց «Фары-Туманы» թրեքը։

2018 թվականին ներկայացվեց «Хочешь, я к тебе приеду» թրեքը, որի հիման վրա ավելի ուշ նկարահանվեց տեսահոլովակ[4]։ Հոլովակի գլխավոր հերոսուհին Անաստասիա Իվլեևան էր[5]։ 2018 թվականի մարտի 9-ին կայացավ JANAVI դեբյուտային ստուդիական ալբոմի պրեմիերան[6], որը BOOM-ի տարբերակով դարձավ 2018 թվականի ամենալսելի ալբոմը[7]։ «Пустите меня на танцпол» երգը դարձավ հիթ[8][9] (ընդգրկվել է տարբեր շքերթներում՝ Звук (2-րդ տեղ), Mooscle (2-րդ տեղ), Youtube (5-րդ տեղ) և այլն[10]), որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ ռեպեր Կիևսթոների և մոդել Մաշա Մինոգորովայի մասնակցությամբ[11]։ 2018 թվականի նոյեմբերի 26-ին թողարկվեց «JANAVI: Аутотомия» ալբոմը[12][13]։

2019 թվականի հունվարի 18-ին դուետը թողարկեց նոր սինգլ՝ «Как тебя забыть»[14], իսկ երեք ամիս անց կայացավ jony-ի հետ համատեղ ներկայացրած «Без тебя я не я» երգի պրեմիերան։

2021 Մարտի 4-ին խմբի մենակատարները հայտարարեցին կոլեկտիվի փլուզման և մենակատար աշխատանքի մեկնարկի[15]։

Սկավառակագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Նշումներ
2018 «JANAVI»
2018 «JANAVI: Аутотомия»
  • Թողարկում՝ 2018 թվականի նոյեմբերի 26[17]
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
  • Լելբլ՝ Zhara Music
2021 «Когда хорошему человеку плохо»
  • Թողարկում՝ 2021 Ապրիլի 2-ը[18]
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
  • Լելբլ՝ Atlantic Records

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HammAli & Navai - Музыка Первого». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 «HammAli & Navai - Муз-ТВ».
  3. «Азербайджанское трио «взрывает» российский шоу-бизнес».
  4. «HammAli & Navai "Хочешь, я к тебе приеду"». The Flow.
  5. «HammAli&Navai представили клип на сингл "Хочешь, я к тебе приеду"».(չաշխատող հղում)
  6. «HammAli & Navai "Janavi"». The Flow.
  7. ««ВКонтакте» подвела итоги года для VK Music и BOOM». Mooscle.com.
  8. ««Пустите меня на танцпол»: в Хабаровске выступят Hammali&Navai».(չաշխատող հղում)
  9. «Пустите Меня На Танцпол (Dj Shepilov Rmx)». Tophit.ru.
  10. «Чарты - Mooscle». Mooscle.ru.
  11. «HammAli & Navai "Пустите меня на танцпол"». The Flow.
  12. «Hammali & Navai "Janavi: Аутотомия"». The Flow.
  13. «HammAli & Navai выпустили ЕР «Janavi: Аутомия». Снова разорвут чарты?». rap.ru.
  14. «HammAli & Navai рассказали «Как тебя забыть»». InterMedia.
  15. «Рэп-дуэт HammAli & Navai распался». Национальная Служба Новостей - НСН (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  16. «HammAli & Navai | Альбомы». Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  17. «HammAli & Navai | Альбомы». Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  18. Альбом «Когда хорошему человеку плохо» (HammAli & Navai) (ռուսերեն), Վերցված է 2021-05-01-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HammAli & Navai» հոդվածին։