HMS կամ` Նորին Մեծության նավ (անգլ.՝ Her Majesty's Ship կամ անգլ.՝ His Majesty's Ship), թագավորական ընտանիքին պատկանող նավերի անվանումներից առաջ տեղադրվող գլխատառեր, հապավում, կիրառվում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ինչպես նաև Շվեդիայի Ռազմածովային ուժերի նավերի վրա։ Հիմնականում, առանց թարգմանության է կիրառվում (հատկապես, երբ պահանջվում է ընդգծել նավի ազգային պատկանելությունը) կամ բաց է թողնվում։

HMS Queen Elizabeth, Եղիսաբեթ II թագուհու անունը կրող Նորին Մեծության նավերի ապագայի ավիակիր, որը ռազմական պատրաստության վիճակում կլինի 2020 թվականին

2020 թվականին ռազմական պատրաստության վիճակում կլինի Բրիտանիայի խոշորագույն ավիակիրը` HMS Queen Elizabeth'։ 2014 հուլիսի 4-ին Եղիսաբեթ II թագուհին մասնակցելով նավի հավաքման մեկնարկի բացման արարողությանը նրան իր անունն է տվել։ 2017 թվականի սկզբին պլանավորվում է շահագործման հանձնել[1][2]։

Շվեդիա խմբագրել

 
HSwMS Helsingborg (K32), Շվեդական «Վիսբյու»տեսակի Հելսինգբորգ կորվետ

Շվեդիայի նավատորմի (նախկինում Շվեդիայի Թագավորական ռազմածովային նավատորմ) բոլոր նավերն ունեն HMS (շվեդ.՝ Hans Majestäts Skepp կամ շվեդ.՝ Hennes Majestäts Skepp) պրեֆիքս։ Սա կիրառվում է ինչպես վերջրյա նավերի այնպես էլ սուզանավերի համար։

Շվեդիայի արտասահմանյան ռազմանավերի վրա երբեմն դրվում է HSwMS (շվեդ.՝ His Swedish Majesty's Ship, Նորին Շվեդական Մեծության նավ) նախդիրը` ԱնգլիականHMS-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով[3]։

Միացյալ Թագավորություն խմբագրել

Բրիտանական թագավորական նավատորմի անվանումը սկզբնական շրջանում ամբողջությամբ է գրվել։ Առաջին կրճատ օգտագործումն արձանագրվել է 1789 թվականին «HMS Phoenix» (HMS Փյունիկ) վրա[4]։ Նախկինում կիրառվել է նաև HBMS (His կամ Her Britannic Majesty's Ship)։

Բրիտանական սուզանավերի համար նույն հապավումը կրում է այլ նշանակություն (անգլ.՝ Her/His Majesty's Submarine), Նորին Մեծության սուզանավ։

 
HMY Britannia Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա»

Բացառություն է արվում Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա» (անգլ.՝ HMY «Britannia»): Թագավորական նավատորմի մյուս բոլոր նավերը կոչվում են HM նավեր, թեև նախկինում երեք կայմանի առագաստանավերը և ոչ մեծ չափի նավերը տարբերակելու համար կոչում էին Նորին Մեծության Ֆրիգատ X (HM Frigate X) կամ Նորին Մեծության Շլյուպ Y (HM Sloop Y)։

  Անգլիացիները, որոնք կրում էին HMS (Նորին Մեծության նավ) սկզբնատառերով գլխարկներ, իրենց ավելի խիստ էին պահում, թեև նրանք անփույթ տեսք ունեին, որով լիովին տարբերվում էին մեր նավաստիներից և որն ինձ համար տարօրինակ էր թվում[5]։
- Բենիամին Կավերին «Երկու կապիտան»
 

Գործող հապավումներ խմբագրել

Պատմականորեն այնպես է ստացվել, որ HMS հապավումը կիրառություն է գտել Միացյալ Թագավորության գաղութների ռազմածովային նավատորմերում։ Այս պրակտիկան շարունակվում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 16 պետություններում, որոնք կազմում են այսպես կոչված Համագործակցության թագավորություն (անգլ.՝ Commonwealth realm պետություններ, որոնք Եղիսաբեթ II -ին ճանաչում են, որպես իրենց պետության գլուխ

  •   Կանադա, HMCS, Նորին Մեծության Կանադական նավ
  •   Ավստրալիա, HMAS (Her Majesty’s Australian Ship), Նորին Մեծության Ավստրալիական նավ
  •   Նոր Զելանդիա, HMNZS (Her Majesty’s New Zealand Ship), Նորին Մեծության Նոր Զելանդական նավ
  •   Բահամյան Կղզիներ, HMBS (Her Majesty’s Bahamian Ship), Նորին Մեծության Բահամյան նավ
  •   Բարբադոս, HMBS (Her Majesty’s Barbadian Ship), Նորին Մեծության Բարբադոսյան նավ
  •   Բերմուդա, HMBS (Her Majesty’s Bermudian Ship), Նորին Մեծության Բերմուդյան նավ
  •   Պապուա Նոր Գվինեա, HMPNGS (Her Majesty’s Papua New Guinean Ship), Նորին Մեծության Պապուա Նոր Գվինեական նավ
  •   Ճամայկա, HMJS (Her Majesty’s Jamaican Ship), Նորին Մեծության Ճամայկյան նավ
  •   Տուվալու, HMTS (Her Majesty’s Tuvalu Surveillance Ship), Նորին Մեծության Տուվալույան նավ։

Գործածությունից դուրս եկած հապավումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Inside HMS Queen Elizabeth: The construction of the Royal Navy's largest ever vessel. (անգլ.)
  2. Key facts about the Queen Elizabeth Class. Արխիվացված 2017-07-28 Wayback Machine Aircraft Carrier Alliance. (անգլ.)
  3. Ordbok: "H" Արխիվացված 2011-08-12 Wayback Machine Försvarsmakten. (շվեդ.)
  4. "Frequently Asked Questions of the Sailing Navy Gallery". Արխիվացված 2020-07-29 Wayback Machine National Museum of the Royal Navy.
  5. Каверин, Вениамин. Два Капитана. ISBN 978-5-699-13667-4.
  6. HMVS Cerberus. Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների պաշտպանության դեպարտամենտ, (անգլ.)
  7. «Welcome (Royal Australian Naval Reserves)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

The Royal Institution of Naval Architects.