HIMARS (անգլ.՝ HIMARS, High Mobility Artillery Rocket System, թարգմ․՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ), ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

HIMARS
HIMARS ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման տարիներ 2005-ից մինչ օրս
Հատի գին 18 մլն. $
Հիմնական օգտագործողներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեքենայի Քաշ 10.88 տ
Մեքենայի Երկարություն 7 մ
Մեքենայի Բարձրություն 3.2 մ
Մեքենայի Լայնություն 2.4 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 290 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 480 կմ
Հրթիռների քանակ 6
Հրթիռների տրամագիծ 277 մմ
Կրակի Հեռահարություն 2-300 կմ
Կրակի Տևողություն 25 վրկ.
Վերալիցքավորման ժամանակ 5 րոպե
Շեղում 0%

Ընդհանուր բնութագիր խմբագրել

HIMARS հրթիռահրետանային համակարգը հայտնի Մ270 համակարգի թեթև տարբերակն է։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆԶինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է Հորդանան, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

HIMARS համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է ընդամենը 10.9 տոննա։ Այն հավաքված է 6X6 անվավոր թափքի բազայի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.4 մ, իսկ բարձրությունը 3.2 մ։ Մեքենան սնուցվում է Caterpillar 3115 ATAAC 6.6-lite դիզելային շարժիչով զարգացնելով 290 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 85 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 480 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5 րոպեների ընթացքում։

Մարտավարական տվյալներ խմբագրել

HIMARS համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ HIMARS համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն այն կրում է միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (Մ270-ը կրում է 12 հրթիռՀրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ HIMARS համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 25 վայրկյանի ընթացքում։ HIMARS համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ խմբագրել

Զինատեսակ Սմերչ[1] Ուռագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
               
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13, 5 մլն. $ 2 մլն. $

Պայմանագրեր ԱՄՆ բանակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի միջև խմբագրել

 

2003 թվականի մարտին ԱՄՆ զինված ուժերի և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի միջև ստորագրել է պայմանագիր ցածր տոկոսադրույքով կնքվեց պայմանագիր որի արդյունքում ԱՄՆ բանակը ստացավ 89, իսկ Ծովային հետևակի կորպուսը 4 HIMARS համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2004 թվականի հունվարին։ Ըստ այդ պայմանագրի բանակը ստացավ 25, իսկ ծովային հետևակի կորպուսը մեկ հատ HIMARS համակարգեր։ 2005 թ. հունվարին կնքվեց երրորդ պայմանագիրը, որի համաձայն բանակը ստացավ 37, իսկ Ծովային հետևակի կորպուսը 1 համակարգեր։

Սպառազինություն խմբագրել

2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ առանց առավել մեծ հեռահարության հրթիռների, պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով[15][16][17]։

 
HIMARS համակարգեր ունեցող երկրները

Հնարավոր օպերատորներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սմերչ
  2. Ուռագան
  3. ԱՌ1Ա
  4. PHL-03
  5. HIMARS
  6. Մ270
  7. Աստրոս II
  8. Պինակա
  9. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 40,44. — ISBN 9781857438352
  10. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 287. — ISBN 9781857438352
  11. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 357. — ISBN 9781857438352
  12. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 337. — ISBN 9781857438352
  13. США вооружили Румынию // Mk.ru. — 2021.
  14. «В Белом доме анонсировали передачу Украине систем залпового огня». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  15. «U.S. to Send Ukraine $700 Million in Military Aid, Including Advanced Rockets». The New York Times (անգլերեն). 2022 թ․ մայիսի 31.
  16. https://www.nytimes.com/2022/05/31/opinion/biden-ukraine-strategy.html
  17. https://www.theguardian.com/world/2022/jun/01/himars-what-are-the-advanced-rockets-us-is-sending-ukraine

Աղբյուրներ խմբագրել