«Guilt Crown», ճապոնական Production I.G ընկերության անիմե սերիաների շարք, որ ցուցադրվել ճապոնական Fuji Tv հեռուստատեսությամբ, 2011 թվականի հոկտեմբերից[1]։ Անիմեի գլխավոր հերոսը ավագ դպրոցի աշակերտ Շու Օոուման է, ով պատահաբար ձեռք է բերում «թագավորի ուժ»-ը, որի շնորհիվ մարդկանցից կարողանում է դուրս հանել նրանց ոիդները։ Ձեռք բերելով «թագավորի ուժ»-ը նա կոնֆլիկտի մեջ է ընկնում GHQ կոչվող պետական ընկերության հետ և հակահեղափոխականներ խմբի, որ կոչում են իրենց «Թաղման բյուրո»։ Նա ստիպված է լինում պայքարել և հաղթահարել այն դժվարություննեը, որ իր հետ բերել էր այդ ուժը, իսկ մյուս կողմից անցյալի առեղծվածները պետք է բացահայտվեն։ Անիմեն ներառում է գիտական ֆանտաստիկայի տարբեր տարրեր։
Երկու մանգա ադապտացիաներ թողարկվել են ASCII Media Works և Square Enix ընկերությունների կողմից։ 2012 թ-ի ապրիլին Nitroplus ընկերության կողմից թողարկվել էր «Guilty Crown: Princess of Deadpool» անունով լայթ նովելը։ Թողարկվել էր նաև սփին-օֆֆ անիմե՝ «Guilty Crown: Lost Christmas» վերնագրով, որ ներառում էր 15 րոպե տևողությամբ ՕՎԱ (օրիգինալ վիդեո անիմացիա) և կրկին Nitroplus ընկերության արտադրություն է։
Սերիաներ շարքը չի ստացել հստակ որակավորում։ Քննադատները հավանել էին անիմեի ներկայացումը, սակայն խստորեն քննադատել էին անիմեի սյուժեն, համարելով սյուժեն թռուցիկ և կլիշե։ Համենայնդեպս, անիմեի հերոսների զարգացումը և սյուժեի 2րդ մասը բարձր որակավորում են ստացել։

Guilty Crown
ギルティクラウン
(Giruti Kuraun)
Ժանրէքշն, ֆանտաստիկա, մեխա
Անիմե
ՌեժիսորՏեցուրո Արակի
ՊրոդյուսերՐյո Օյամա
Կոջի Յամամոտո
Ջորջ Վադա
Մասաե Մինամի
Մակոտո Կիմուրա
ՀեղինակՀիրոյուկի Յոշինո
Իչիրո Օկուչի
ԿոմպոզիտորՀիրոյուկի Սավանո
ՍտուդիաProduction I.G
ՀեռարձակումFuji TV (noitamina)
Առաջին հեռարձակում Հոկտեմբերի 13, 2011 թ. Մարտի 22, 2012 թ.
Մանգա
ՀեղինակՅոսուկե Միյագի
ՀրատարակիչSquare Enix
ԼսարանՇոնեն
ԱմսագիրMonthly Shōnen Gangan
ՀեռարձակումՆոյեմբեր, 2011 թ.Դեկտեմբեր, 2013 թ.
Հատորներ7
Վեպ
Guilty Crown: Princess of Deadpool
ՀեղինակԳան Սունաակու
ՆկարազարդողProduction I.G, Nitroplus, redjuice
ՀրատարակիչNitroplus
Տպագրվել էԱպրիլի 25, 2012 թ.
Մանգա
Guilty Crown: Dancing Endlaves
ՀեղինակԳան Սունաակու
ՆկարազարդողՐյոսուկե Ֆուկայ
ՀրատարակիչASCII Media Works
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրDengeki G's Magazine
ՀեռարձակումՀուլիս 2012 թ.Մայիս 2014 թ.
Հատորներ3
Օրիգինալ վիդեո անիմացիա
Guilty Crown: Lost Christmas
ՌեժիսորՇինպեյ Էզակի
ՀեղինակՆորիմիցու Կաիհո
ԿոմպոզիտորՀիրոյուկի Սավանո
ՍտուդիաProduction I.G
ԹողարկումՀուլիսի 26, 2012 թ.
Տևողություն15 րոպե

Նկարագիր խմբագրել

Նախաբան խմբագրել

Սյուժեի իրադարձություններրից մի քանի տարի առաջ՝ 2029 թ-ի դեկտեմբերի 24-ին, կենսաբանական վտանգ ներկայացնող՝ «Ապոկալիպս վիրուս»-ը տարածվում Ճապոնիայով և վարակում շատ մարդկանց, որով էլ մեծ խառնաշփոթ է ստեղծում։ Այդ օրը հետագայուն անվանում են «Կորած սուրբ ծնունդ»։ Չկարողանալով կառավարել իրավչճակը և վերջ տալ վիրուսին, Ճապոնիան օգնություն է խնդրում ՄԱԿ-ից, որն էլ իր հերթին Ճապոնիա է ուղարկում GHQ ընկերությանը։ GHQ-ն կարողանում է շտկել իրավիճակը, սակայն դրա հաշվին կորցնում Ճապոնիայի անկախությունը։ 10 տարի հետո առաջանում է հեղափոխականների խումբը՝ «Թաղման բյուրո»-ն, որն էլ ցանկանում պայքարել GHQ-ի դեմ և ազատագրել Ճապոնիան։

Սյուժե խմբագրել

Առաջին մաս խմբագրել

Պատմությունը սկսվում երբ ավագ դպրոցի աշակերտ Օումա Շուուն գտնում վիրավոր Ինորի Յուզուրիհային՝ հայտնի «Էգոիստ» ինտերնետայն խմբի վոկալիստին և ապաստան տալիս նրան։ GHQ-ն գտնում է Ինորիին և ձերբակալում, պնդելով որ նա համագործակցել է «Թաղման բյուրո» ահաբեկչական խմբի հետ։ Գնալով Ինորիի ռոբոտի տված կոորդինատներով, Շուուն հանդիպում է «Թաղման բյուրոի» առաջնորդին՝ Գայ Ցուցուգամիին, ով խնդրում է իրեն՝ ապահով վայրում պահել մի սրվակ։ Իմանալով թե որտեղ է Ինորին, Շուուն գնում է նրան փրկելու և պատահմամբ կոտրում է Սրվակը։ Սրվակը պարունակում էր ոիդի գենոմը՝ չափազանց հզոր գենետիկ զենք, որը նրան պարգևում է «թագավորի ուժ»-ը։ «Թագավորի ուժ»-ը թույլ էր տալիս նրան՝ աջ ձեռքով դուրս հանել մարդկանց ոիդները՝ ֆիզիկական տեսք ստացած հոգիները։ Շուուն դուրս է հանում Ինորիի ոիդը և ոչնչացնում է իրենց վրա հարձակվող մեխա մեքենաներին։
Հետագայում Շուուն սիրահարվում է Ինորիին և ստիպված է լինում միանալ «Թաղման բյուրո»-յին։ Մի օպերացիայի ժամանակ Ինորիին բռնում է Յու անունով մի տղա, որ նույնպես ոիդի գենոմ ուներ։ Ժամանակի ընթացքում Շուուի հիշողությունը վերականգնվում է և նա հիշում է իր մանկությունը։ Նա հիշում է իր քրոջը՝ Մանային, որ առաջինն էր վարակվել Ապոկալիպս վիրուսով և ստեղծել մեծ պայթյուն, որի պատճառով էլ տեղի էր ունեցել կորած սուրբ ծննդի դեպքերը։ Ինորին ստեղծվել էր Մանայի համար նոր մարմին ծառայելու և Ապոկալիպս վիրուսի կողմից մարդկանց վերացնելուց հետո՝ նոր մարդկություն ստեղծելու համար։ Գայը և Շուն աշխատելով միասին հասնում Մանային, որտեղ էլ Շուն հասցնում է վնասել Մանայի՝ չձևավորված սաղմնային պատիճը և այդ ժամանակ ստիպված լինում սպանել Գային։

Երկրորդ մաս խմբագրել

Անցնում է երկու շաբաթ և GHQ-ն շրջափակում է տարածքը անվանելով այն յոթերերդ հանգույց։ Շրջափակման պատաճառով տվյալ տարածքում գտնվող ավագ դպրոցի աշակետները ստիպված են լինում ապաստան գտնել դպրոցում, այդ թվում նաև թաղման բյուրոյի անդամ Շուուն, Ինորին, Այասեն և Ցուգումին։ Երբ սննդի և վիրուսի պատվաստանյութի պաշարները պակասում են, Շուուն ընտրվում Է աշակերտական խորհրդի նախագահ և դառնում է բռնապետ։ Աշակերտներից շատերը չեն հավանում Շուուի կառավարման ձևը և նրա դեմ են դուրս գալիս։ Առաջանում Է խառնաշփոթ և Շուուն որոշում է լքել դպրոցը բոլորի հետ։ Ի վերջո նա մյուսների հետ լքում է յոթերորդ հանգույցը։ Հայտնվում է հարություն առած Գայը և կտրելով Շուույի ձեռք ստանում է նրա ոիդի գենոմը։
Փորձելով հաղթահարել Ապոկալիպս վիրուսը Գայը կարողանում Է փրկել ճապոնիան ՄԱԿ-ի կողմից կործանվելուց։ Հետագայում պարզվում, որ այս ամենը «Daath» ընկերության ձեռքի գործն է, որ ցանկանում է ստանալ Շուուի ուժը և Ինորիին։ Շուուին պաշտպանելու համար Ինորին հանձնվում է «Daath»-ին։ Հարուկա Օուման՝ Շուուի խորթ մայրը, որ աշխատում էր GHQ-ում, այնտեղից գողանում է երրորդ ոիդի գենոմը, որը հետագայում Շուուն իրեն է ներարկում։ Սյուժեի զարգացման ընթացքում պարզվում է, որ Գայը ցանկանում է կրկնել կորած սուրբ ծննդի դեպքերը։ Ի վերջո դա նրան հաջողվում է և վիրուսը տարածվում է ամբողջ Ճապոնիայով՝ սկսած GHQ-ի աշտարակից։
Շուուն հաղթում է Գային, ով էլ պարզաբանում է, որ չորրորդ Ապոկալիպսը թույլ չտալ համար անհրաժեշտ է իրականացնել Մանայի նպատակները, որից հետո նրա հոգին կկարողանար հանգստանալ և այդ հենց պատճառով էլ Գայը միացել էր «Daath»-ին։ Գայը և Մանան վարակվում են վիրուսով և մահանում։ Շուուն գրկում է Ինորիին և ակտիվացնում իր ոիդը, որի արդյունքյմ էլ սկսում կլանել ամբողջ աշխարհում գտնվող վիրուսը։ Երբ նա ամբողջովին կլանվում է վիրուսի կողմից Ինորին զոհաբերում է ինքն իրեն և փրկում Շուուին։ GHQ-ի շենքը սկսում է քանդվել և բոլորը փախչում են այնտեղից, իսկ վիրուսը ամբողջովին վերանում է աշխարհից։ Մի քանի տարի անց Այասեն, Ցուգումին, Յահիրոն, Կանոնը, Սոտան և կույր Շուուն միասին նշում են Հարեի ծնունդը՝ նոր և վերակառուցված Տոկիոյում։

Արտադրություն խմբագրել

Անիմեի սերաների շարքը ստեղծելուց անձնակազմը պնդում է նրանք ցանկացել են ստեղծել «նոր սերնդի անմե» և ուզեցել են, որ այն լինի օրիգինալ ուբառանձնահատուկ, այլ ոչ թե ադապտացիա։ Չնայած զանազան դժվարություններին անձնակազմը ուզում էր, որ այն լիներ երկու սեզոնանոց անիմե։ Անիմեի հիմքում ընկած գաղափարը՝ ճապոնական ոճն է, որն էլ հենց դարձնում է անիմեն առաձնահատուկ և օրիգինալ։ Երբ, որ անձնակազմին հարցրել են, թե որն է Շուուի և Neon Genesis Evangelion-ի հերոս Շինջի Իկարիի տարբերությունը, նրանք պատասխանել են, որ նրանք երկուսն էլ պասիվ հերոսներեն, չնայած նրան, որ Շինջին ավելի պասիվ է[2]։
Երբ հարցնում են թե ինչ հանգամանքներն են նրան ներգարվվել աշխատանքի մեջ, Րեդջուսը պատասխանում է, որ անձնակազմի նկարազարդողների և անիմատորների կարծիքով նրա կոնցեպտ-արտը համապատասխանել է վերջանական արտադրանքի հետ[3]։ Մինչ Սուփերսելի անդամ՝ Րյոն, անիմեյում ներկայացվող երգերով էր զբաղվում, Րեդջուսը չէր մասնակցում պրոյեկտում՝ որպես սուփերսելի անդամ[3]։ Բացի Guilty Crown-ի Ինորիին հավանելուց, Րեդջուսը նաև շատ է նկարել Ցուգումիին[3]։ Անձնակազմից ոչ ոք առաձնահատուկ զգացում չի ունեցել կատվանման ականջների նկատմամբ, որի պատաճռով էլ Րեդջուսը պնդում է, որ պատահմամբ անիմեի մեջ է ներառել իր սիրած իրերց մեկը[3]։ Րեդջուսը հավանում է նաև Կանոնին, ով սկզբում պլանավորված չէր ներկայանալու անիմեում[3]։ Քանի որ Րեդջուսը երբևէ չէր աշատել 3D-ով և CG-ով, նա սովորում Է Production I.G.-ի անձնակազմի օգնությամբ[3]։

Երաժշտություն խմբագրել

Guilty Crown-ի օրիգինալ սաունդթրեքը
Հիրոյուկի Սավանոյի սաունդթրեքի ալբոմ
ԹողարկվածՀունվարի 25, 2012 թ.
ԺանրՍաունդթրեք
Տևողություն75:50
ԼեյբլAniplex
ՊրոդյուսերՀիրոյուկի Սավանո

«Guilty Crown» ներկայացվող երգերի հեղինակն է Հիրոյուկի Սավանոն[4]։ Անիմեի բացման և փակման երգերը գրվել են Սուփերսելի կողմից[1] Անիմեի առաջին հատվածը բացվում է «My Dearest» երգով՝ Կոեդայի կատարմամբ[5][6][7]։ Երգի CD սինլը թողաուկվել է 2011 թ-ի նոյեմբերի 23ին[8]։ Անիմեի առաջին հատվածը փակվում է «Departures» երգով՝ էգոիստ խմբի կատարմամբ, որը անիմեում հորինված խումբ է[1][9]։ «Departures (Anata ni Okuru Ai no Uta)»-ի համար սինգլը թողարկբվել է 2011 թ-ի նոյեմբերի 30ին[8] 17-ամյա Չելլին կատարում է վոկալիստի դերը[1][9]։ Չելլին ընտրվել Է Սուփերսելի Րյոի կողմից՝ լսումների ժամանակ, որին մասնակցել էր 2000 մարդ[1][9]։ Չելլին կատարել է նաև «Guilty Crown»-ում ներկայացվող այլ երգեր[10][11]։ Անիմեի երկրորդ մասը բացվում է «The Everlasting Guilty Crown» երգով՝ էգոիստի կատարմամբնև փակվում է փակվում է Սուփերսելի «告白 Kokuhaku (հայերեն՝խոստովանություն)» երգով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lanson, Greg (2011 թ․ սեպտեմբերի 8). «New "Guilty Crown" Promotion Video Streamed, Theme Songs Announced». Crunchyroll. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Interview: Koji Yamamoto, Ryo Ohyama, and George Wada on Guilty Crown». Anime News Network. 2011 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «10月期ノイタミナ『ギルティクラウン』公開直前! キャラクター原案・redjuice氏も衝撃の「″鬼″すぎる」制作現場». Livedoor. 2011 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «アニメ『ギルティクラウン』 音楽担当». 2011 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Supercell Selects 15-Year-Old Singer for Next Album». Anime News Network. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «supercell、新ボーカル決定 ノイタミナ新アニメテーマに». Oricon. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «supercell、新ゲスト・ヴォーカリスト&新タイアップ決定». BARKS. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «ニューシングルのリリースが決定!!! 新ゲストボーカリスト「こゑだ」を迎えた新生supercell第一弾の詳細を発表!» (Japanese). 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 9,2 «17-Year-Old Wins Supercell Audition to Sing Guilty Crown Songs». Anime News Network. 2011 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. ギルティクラウン :挿入歌とエンディング曲に17歳の新人歌手を抜てき 2000人から選考 (Japanese). 2011 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. [ギルティクラウン]挿入歌とエンディング曲に17歳の新人歌手を抜てき 2000人から選考 (Japanese). Mycom Journal. 2011 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Guilty Crown» հոդվածին։