Guf (ռեփեր)

ռուս երգիչ, ռեփեր

Ալեքսեյ Դոլմատով (սեպտեմբերի 23, 1979(1979-09-23), Իվանտեևսկայա փողոց), ավելի հայտնի է Գուֆ բեմական կեղծանունով՝ ռուս ռեփ կատարող, CENTR խմբի մասնակից, համահիմնադիր։ «Cao Records» լեյբլի համահիմնադիր, «ZM Nation» լեյբլի հիմնադիր։ RMA, Rock Alternative Music Prize և այլ մրցանակների դափնեկիր։

Guf
Բնօրինակ անունռուս.՝ Алексей Сергеевич Долматов
Ի ծնե անունռուս.՝ Алексей Сергеевич Долматов
Նաև հայտնի է որպեսГуф[1]
Ծնվել էսեպտեմբերի 23, 1979(1979-09-23) (44 տարեկան)
Իվանտեևսկայա փողոց
Երկիր Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ[2]
Մասնագիտությունռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլGazgolder և Warner Music Russia
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
ԱմուսինԱյզա Դոլմատովա
Կայքgufzm.ru
 Guf Վիքիպահեստում
Բաստա, Գուֆ

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործական ուղու սկիզբ. 2000-2003 թվականներ խմբագրել

Գուֆ-ը հիփ-հոփի աշխարհ է մտել 2000 թվականին Rolexx խմբի կազմում, որի անվանումը խմբի մասնակիցների՝ Ռոմայի և Լյոշիի անուններից է։ Rolexx խմբի կազմում հանդես գալով՝ Ալեքսեյը հայտնի է դարձել Գուֆ անվամբ։ Սակայն, նա օգտագործում էր խմբի անունը որպես իր հիմնական կեղծանուն մինչև 2005 թվականը։ Գուֆն իր առաջին երգը՝ «Китайская стена»[3] գրել էր 19 տարեկանում։ Երգը առաջին անգամ հնչեց ռադիո «2000» ռադիոալիքով։ Սակայն հետո հարկադրված ստեղծագործական ընդմիջում է տվել թմրանյութերի պատճառով[3]։ 2002 թվականից Գուֆը աշխատել է իր դեբյուտային ալբոմի վրա։ Նույն թվականին «Свадьба» երգով սկսվել է նրա համագործակցությունը Slim-ի հետ, որն հանդիսանում էր «Дымовая завеса» խմբի անդամ։

2003—2009 թվականներ. Centr խումբ խմբագրել

Կարևորելով առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ Գուֆը Նիկոլայ Պրինցիպի հետ 2004 թվականին ստեղծում է Centr խումբը։ Նման կազմով նրանք թողարկել են առաջին դեմոալբոմը, որը կոչվում է «Подарок»։ Տպաքանակը ընդամենը 13 օրինակ էր, որոնք Ամանորին ներկայացվեցին ամենամտերիմ ընկերներին։ Գուֆի ստեղծագործական կյանքի կարևոր դեմքերից է իր տատիկը` Թամարա Կոնստանտինովնան, որը Գուֆի ստեղծագործական երկրպագուներին հայտնի է որպես Բա XX: Ամբողջ երկիրը նրան ճանաչել է «Сплетни» երգով։

Գուֆի վաղ շրջանի շատ երգեր թմրանյութերի մասին են, և հենց այդ երգերն են դարձել նրա «այցեքարտը» ռեփ համայնքում՝ ստեղծելով հատուկ նոր ոճ։ Գուֆը օգտագործել է ծանր թմրանյութեր, ինչի մասին խոսել է անձամբ, սակայն հետո ժխտել է[3]։

2006 թվականին թողարկվում է «Сплетни» երգը։ Նույն թվականին Ren-TV ընկերությունը «Drug Users» վավերագրական ֆիլմի համար նկարահանեց ոչ պակաս հայտնի «Новогодняя» կոմպոզիցիայի տեսահոլովակը, որին մասնակցում են Slim-ը և Պտախան։ Գուֆը Ռոստովցի ռեփեր Բաստայի հետ ձայնագրել է «Моя игра» երգի դուետը։ Նաև նկարահանվել է «Трафик» երգի տեսահոլովակում, որը ձայնագրվել է Սմոքի Մոյի մասնակցությամբ, և որը ներառվել է Centr խմբի երկրորդ՝ «Эфир в норме» անվանումով ալբոմում։

2007 թվականի ապրիլին թողարկվում է «Город дорог» ալբոմը։ Բացի այդ ռեփերը սկսում է ակտիվ համերգային գործունեությունը։ Հոկտեմբերի 25-ին թողարկվում է Centr խմբի «Качели» ալբոմը՝ Գուֆի մասնակցությամբ։ 2008 թվականի աշնանը Centr խումբը Բաստայի հետ միասին հաղթել է MTV Russia հեռուստաալիքի RMA մրցանակաբաշխության «հիփ-հոփ» անվանակարգում[4]։

2009 թվականի օգոստոսին Գուֆը Slim-ի և Պտախայի հետ վեճից հետո լքում է Centr խումբը։ Այս մասին նա հայտարարել էր իր հարցազրույցում։ Չնայած դրան, 2009 թվականի աշնանը նկարահանվում է «Легко ли быть молодым» երգի տեսահոլովակը «Эфир в норме» ալբոմից։ Գուֆ-ը այս տեսահոլովակի համար նկարահանվում է խմբի մյուս մասնակիցներից առանձին[5]։

Գուֆը ստեղծում է նոր մականուն՝ ZM Nation.

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին թողարկվում են Centr խմբի բոլոր անդամների անհատական ալբոմները։ Գուֆի «Дома» անհատական ալբոմը թողարկվեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ին[6]։

2009—2012 թվականներ. համագործակցություն Բաստայի և «Сам и…»-ի հետ խմբագրել

2009 թվականի վերջին տեղեկատվություն է հայտնվում Բաստայի հետ համատեղ ալբոմի մասին, որը պետք է թողարկվեր 2010 թվականի սեպտեմբերին. Ամսաթվերը փոխվում են Գուֆի և Բաստայի յուրաքանչյուր հարցազրույցից հետո, 2010 թվականի սեպտեմբերին պաշտոնական տեղեկություն է հայտնվում այն մասին, որ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա ալբոմի շնորհանդեսը։

2010 թվականի նոյեմբերի 10-ին թողարկվեց Գուֆ-ի  համատեղ ալբոմը Բաստայի հետ, որը կոչվում էր  «Բաստա/Գուֆ»։ Շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին[7]։

2011 թվականի հուլիսի 21-ին տեղի է ունեցել Բաստայի և Գուֆի մեծ համերգը Կանաչ թատրոնում։ Դատելով Բաստայի թվիթերյան գրառումից՝ հավաքվել էր ավելի քան 8000 հանդիսատես։

2011-ի սեպտեմբերի 9-ին ФЦКН-ը հայտարարեց Գուֆի ձերբակալության մասին[8]։ Գուֆի անալիզներում մարիխուանայի հետքեր են հայտնաբերել և նրան բաց են թողել[9]։

2012 թվականի հուլիսի 19-ին կայացել է Բաստայի և Գուֆի թվով երրորդ մեծ ամառային համերգը Կանաչ թատրոնում։

2012-ի նոյեմբերի 1-ին Rap.ru հիփ-հոփ պորտալում անվճար ներբեռնման համար տեղադրվեց Գուֆի «Сам и ...» երրորդ անհատական ալբոմը[10]։

Դեկտեմբերի 30-ին Գուֆին հանեցին ТО «Газгольдер»-ի ցուցակից, թեև նրա կինը՝ Այզան հայտարարում էր, որ համատեղ աշխատանքը դադարեցվել է դեռևս 2011 թվականին[11]։ Դեկտեմբերի 28-ին Rap.ru-ում տեղադրվեց Բաստայի հարցազրույցը, որի մեջ կար մի հայտարարություն, որ Գուֆը երբեք լեյբլ արտիստ չի եղել. «Նա մեզ հետ պայմանագիր չկնքեց, մենք ուղղակի մասնակցեցինք աշխատանքներին։ Նոր տարուց, հավանաբար, այն կավարտվի»[12]։

2013 թվական 420 «Ավելին», 420, GuSli խմբագրել

Ապրիլի 20-ին, կանեփի օգտագործման օրը, Գուֆը պարային երաժիշտ Rigos-ի հետ միասին Սանկտ Պետերբուրգի True Jamaican Crew խմբի մասնակիցը թողարկել է "420" սինգլը, որը նախանշում է համատեղ թողարկում, որը նախատեսված է 2014 թվականի սկզբին[13]։ 2014 թվականի մարտի 4-ին կայացել է «Индустрия» երգի պրեմիերան, որում ռեփերը ելույթ է ունենում ռեփ-բատլների թեմայով, այդ թվում հիշատակելով Versus Battle-ի կազմակերպչին և հաղորդավարին[14]։

2016-ին լուրեր տարածվեցին երգչուհի Քեթա Թոփուրիայի հետ Գուֆի սիրավեպի մասին[15]։

2018 թվականի փետրվարի 6-ին Versus Battle հարթակում կայացել է ռեփ-բատլ Գուֆի և Պտախայի միջև։ Մրցավարական կազմում էին ռեփեր Նիգատիվը, DJ 108-ը և Բաստան։ Ռեփ-բատլում հաղթեց Գուֆը, փետրվարի 19-ին տեսանյութը հայտնվեց համացանցում[16]։

Սեպտեմբերի 7-ին Տիմատիի հետ միասին ներկայացրել է «Москва» անվանումով հոլովակը, որը YouTube-ի ռուսական հատվածում ռեկորդային քանակությամբ դիսլայքեր է ստացել[17]։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան ավելի ուշ Տիմատին հեռացրեց տեսահոլովակը, որպեսզի չշարունակվի բացասական արձագանքների ալիքը։ Նույն օրը Գուֆը տեսաուղերձ է հրապարակել իր ինստագրամյան էջում[18], որում բացատրել է, որ տեսահոլովակի համար ոչ մի դրամական պարգև չի ստացել և զղջում է որ «չի հետևում երկրում և Մոսկվայում տիրող քաղաքական իրավիճակին»։ Սակայն սոցիալական ցանցի օգտվողները նկատեցին, որ ավելի վաղ ՝ օգոստոսի 11-ին, Գուֆը գրառում էր տեղադրել[19]։

Հաշտություն Slim-ի և Պտախի հետ խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 24-ին Գուֆը թողարկում է նոր երգ և դրա հետ միասին նաև «Грустный» անվանումով տեսահոլովակ[20], որտեղ բացատրում է Centr խմբի փլուզման պատճառը։

Հաջորդ հարցազրույցի համար Rap.ru «Каспийский груз» խումբը բացահայտում է, որ երգը մեկտեղվել է Centr խմբի երկու նախկին անդամների համաձայնությամբ[21]։ Բայց ավելի ուշ ցանցում հայտնվում են բազմաթիվ տարբեր ենթադրություններ, որ խմբի անդամները դեռ երգեր կձայնագրեն, Գուֆը հարցազրույցներից մեկում հայտարարում է, որ հնարավոր է խմբի համատեղ համերգ, ավելին Պտախան նույնպես պնդում է նույնը։ Սակայն 2014 թվականի ապրիլի 27-ին «По низам» Զանուդայի ալբոմում հայտնվում է համատեղ ստեղծագործություն Գուֆի հետ, որը կոչվում է «Город-убийца»։

2016 թվականին Centr խումբը թողարկում է «Система» ալբոմը, որից հետո կրկին կազմալուծվում է։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականի օգոստոսի 6-ին ամուսնացել է Այզե Անոխինայի հետ։

Տղան՝ Սամին, ծնվել է 2010 թվականի մայիսի 5-ին։

2013 թվականի օգոստոսին Այզեն հեռացել է ռեփերից։ 2014 թվականի մարտին պաշտոնապես ամոսնալուծվել են[22][23]։

«Versus Battle» ինտերնետային շոուի ընթացքում Птах-ի հետ ռեփ մարտում պարզվեց, որ Գուֆը մեկ այլ որդի էլ ունի, ով Սամիից մեծ է[24]։

2017-ից մինչև 2018 թվականը հանդիպել է երգչուհի Քեթա Թոփուրիայի հետ։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիայի ալբոմներ խմբագրել

  • «Город дорог (альбом)»
  • «Дома (альбом)»
  • «Сам и ...»
  • «Ещё»

Մինի ալբոմ խմբագրել

  • «Дом, который построил Алик» (Murovei-ի հետ համատեղ)

Դեմո ալբոմ խմբագրել

  • «Подарок (ալբոմ)»

Սինգլներ խմբագրել

  • 2013 — «Нет конфликта»
  • «Плохо-хорошо»
  • «Про лето»
  • «На чистоту»
  • 2017 — «Маугли II»
  • «Ошибка (Առաջին տարբերակը)»
  • «Пусто»
  • «Непогода»

Համագործակցություններ խմբագրել

Համատեղ ալբոմներ

  • «Васта/Гуф» (Բաստա (Երաժիշտ)-ի հետ համատեղ)
  • «420 (ալբոմ)|4:20» (Rigos-ի հետ համատեղ)

Center խմբի կազմում

  • «Качели (Centr)» (Centr խմբի հետ համատեղ)
  • «Эфир в норме» (Centr խմբի հետ համատեղ)
  • «Система (ալբոմ)» (Centr խմբի հետ համատեղ)

Համատեղ սինգլներ խմբագրել

Որպես հրավիրված երգիչ

  • «Всё за 1 $» («Կասպիական բեռ» Գուֆի մասնակցությամբ)
  • «Яна» (Миша Крупин Միշա Կրուպին, Գուֆի մասնակցությամբ)
  • «Поколение» (Տիմատի, Գուֆի մասնակցությամբ)
  • «Играй» ( Վլադ Ռամմ, Գուֆի մասնակցությամբ)
  • «Облаком» (Սի չորս, Գուֆի մասնակցությամբ)
  • 2019 — «Մոսկվա(չաշխատող հղում) (երգը Տիմատիի և Գուֆի)»
  • 2019 — «До-Ма» (V $ X V PRiNCE Գուֆի մասնակցությամբ)

Centr խմբի կազմում

  • «Виражи»
  • «По-жести»
  • «Гудини» «Каспийский груз»-ի մասնակցությամբ)
  • 2015 - «Нюни-2»
  • «Далеко»

Մասնակցություն խմբագրել

  • «Взрывное устройство (ալբոմ)» (альбом группы «Дымовая завеса (группа)|Дымовая завеса»)
  •  — «Черепашьи бега» (альбом группы «Отрицательное влияние»)
  •  — «Этажи (альбом)|Этажи» (альбом группы «Дымовая завеса (группа)|Дымовая завеса»)
  • 2006 — «Баста 2» (альбом Баста (музыкант)|Басты)
  •  — «Ва-банк» (альбом группы Идефикс (группа)|Rap City)
  •  — «Выход Дракона (альбом)|Выход дракона» (трибьют-альбом памяти Рикошет (музыкант)|Рикошета)
  • 2008 — «Мой магнитофон» (альбом QП)
  • 2008 — «Сто из ста» (альбом ST (рэпер)|ST)
  • 2008 — «Держись крепче» (микстейп группы 25/17)
  • 2008 — «Ноггано второй: Тёплый|Тёплый» (альбом Баста (музыкант)|Ноггано)
  •  — «Холодно (альбом)|Холодно» (альбом Slim’a)
  • 2009 — «Ни о чём» (альбом Птаха (рэпер)|Птахи)
  • 2009 — D.Vision (альбом объединения Def Joint)
  •  — «МегаPolice» (альбом группы «АК-47 (группа)|АК-47»)
  • 2010 — «Баста 3» (альбом Баста (музыкант)|Басты)
  • 2010 — «Выход из темноты» (альбом Смоки Мо)
  • 2010 — «Куплеты с золотой печатью» (альбом группы Жёлтая ветка|Good Hash)
  • 2010 — «ХЗ (альбом)|ХЗ» (совместный альбом Хамиль|Хамиля и Змей (рэпер)|Змея]])
  •  — «Москва 2010» (альбом Miko)
  • 2011 — «На100ящий (альбом)|На100ящий» (альбом ST (рэпер)|ST)
  • 2011 — «Т.Г.К.липсис» (альбом группы «Триагрутрика|ТГК»)
  • 2011 — «Время Тигра» (альбом Смоки Мо)
  • 2011 — «Атака клонов» (микстейп Obe 1 Kanobe)
  • 2011 — «Острова» (совместный альбом Принципа и Apxi)
  •  — «Неизбежен» (альбом группы «ОУ74»)
  • 2012 — «Жирный (альбом)|Жирный» (альбом АК-47 (группа)|Вити АК)
  • 2012 — «Черника (альбом)|Черника» (альбом Рем Дигга|Рем Дигги)
  • 2012 — «Лучше, чем вчера» (альбом Лион (рэпер)|Лиона)
  • 2012 — «Demo In Da Moscow III: Knigga рифм» (сборник группы «Триагрутрика|ТГК»)
  •  — «Пуленепробиваемый (альбом)|Пуленепробиваемый» (альбом ST (рэпер)|ST)
  • 2013 — «Троица (часть 1)» (мини-альбом группы «Каспийский груз»)
  • 2013 — 25 (сборник ST (рэпер)|ST)
  •  — «Пиджакикостюмы» (альбом группы «Каспийский груз»)
  • 2014 — The Best (сборник Slim’a)
  • 2014 — «Свежий расслабон» (альбом Кравца)
  • 2014 — «По Низам» (альбом Птаха (рэпер)|Зануды)
  •  — «На реальных событиях» (совместный альбом Rigos’a и BluntCath’a)
  •  — «Москва. Miko Production» (альбом битмейкера Miko)
  •  — «1000 лье» (совместный альбом DEEMARS и GUNZ)
  •  — «Облаком» (альбом Си Четыре)
  • 2019 — «HEAVY TRAFFIC» (Сборник)
  •  — «Молодость» (альбом NEMIGA)
  • 2020 — «Дорога в облака» (альбом Kunteynir)
  • 2020 — «Баха и Дмитрий Карантино» (альбом Jah Khalib’а)

Գուֆի ալբոմներում չհրատարակված երգեր

  •  — «Китайская стена»
  •  — «Наш двор» (при уч. Сидр)
  •  — «Большой бизнес» (при уч. Батишта, Жиган, Check, Баста (музыкант)|Баста, MC Белый, Kos)
  • 2008 — «Давай делай шире круг» (при уч. АК-47 (группа)|Витя АК, Баста (музыкант)|Ноггано, 5Плюх|5 Плюх)
  • 2008 — «Next People» (при уч. Dino MC 47, Премьер-министр (группа)|Жан Григорьев-Милимеров)
  •  — «Зарисовки» (при уч. Принцип)
  • 2009 — «Братишка» (при уч. Принцип)
  • 2009 — «Отличай людей» (при уч. Slim)
  • 2009 — «Имени Ленина» (при уч. Slim)
  • 2009 — «Высота» (при уч. Slim)
  • 2009 — «Три точки» (при уч. Жёлтая ветка|Good Hash)
  • 2009 — «Если друг оказался вдруг» (при уч. Нигатив)
  •  — «100 строк»
  •  — «Имеет место»
  • 2011 — «200 строк»
  • 2011 — «Холода — не беда» (при уч. Смоки Мо, «АК-47 (группа)|АК-47»)
  •  — «Автолюбитель»
  •  — «Грустный»
  •  — «Пешеход»
  • 2014 — «Наверняка» (при уч. Джино)
  • 2014 — «Стало так» (при уч. Крип-а-Крип|Крипл, Rigos)
  •  — «Перспектива» (при уч. Скриптонит, Rigos)
  •  — «Жизнь чудесна»
  •  — «Line up»
  •  — «Азино 777»
  • 2018 — «Скажи» (при уч. Slim, Rigos, TAHDEM Foundation, Obe 1 Kanobe)
  • — «31 февраля» (при уч. Мари Краймбрери)
  • — «BANG BANG» (при уч. Смоки Мо)
  • 2020 — «Лето на ветер» (при уч. Кравц|Кравца)
  • 2020 — «На проводах» (при уч. Deemars, Gunz & Си Четыре)
  • 2020 — «Ну чё» (при уч. ST (рэпер)|ST)

Համերգների ձայնագրությունները

  •  — «Ростов/Краснодар» (при уч. Баста (музыкант)|Баста)
  •  — «Лето правильного рэпа» (Բաստայի հետ)
  • 2011 — «Приглашение в Москву» («ОУ74»-ի հետ, «ТАНDEM Foundation»)
  •  — «Приглашение на Украинский тур» («ТАНDEM Foundation»-ի հետ)
  • 2012 — «Հրավեր Hip-Hop All Stars 2012»-ին
  • 2012 — «Հրավեր „Зелёный Театр“» (Բաստայի հետ)
  •  — «До конечной» / «Հրավեր „Замес“/Hip-Hop All Stars 2013»-ին
  •  — «Приглашение в тур в поддержку фильма Gazgolder»
  • 2014 — «Приглашение в „Зелёный Театр“»
  •  — «Гудини» / «Приглашение в „Зелёный Театр“» (в составе Centr при уч. «Каспийский груз»)
  •  — «Приглашение в USA»
  • 2016 — «Շնորհանդեսի հրավեր CENTR „Система“»

Ֆիլմագրություն խմբագրել

  •   Տարին ֆիլմում - «Հիփ-հոփ-ը Ռուսաստանում» 1-ին անձից (32 սերիա)
  • Տարին ֆիլմում - «Գազի կրիչ»
  •  Տարին ֆիլմում - «Ռուսաստանը Hip Hop Beef»
  • Տարին ֆիլմում - «ЦАО»
  • Տարին ֆիլմում - Եգոր Շիլով[25]

Կրկնօրինակում խմբագրել

  • Տարին ֆիլմում - «9»- 5-րդ (Ջոն Ս. Ռեյլի)

Սաունդթրեք խմբագրել

  • Տարին ֆիլմում - «Շոգ» - «Շոգ 77» (Centr խմբի կազմում)
  • Տարին ֆիլմում - «Գազի կրիչ» - «Տեղադրված» (ft. Բաստա)
  • Տարին ֆիլմում - «Հե՞շտ է երիտասարդ լինել» - «Հե՞շտ է երիտասարդ լինել» (Centr խմբի կազմում)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Urbana անվանակարգում 2009 թվականի A-One RAMP մրցանակի դափնեկիր[26]։
  • 2008 թվականին, Centr խմբի կազմում, Գուֆ-ը շահել է Matryoshka տիկնիկը որպես «Լավագույն հիփ-հոփ նախագիծ» MTV հեռուստաալիքի RMA-ի արարողությանը[4]։
  • 2009 թվականին առաջադրվել է «Ռունետի հերոս» անվանակարգում և գրավել է 6-րդ տեղը[27] :
  • 2009 թվականին հաղթող է ճանաչվել[28] Rap.ru կայքում քվեարկության ժամանակ հետևյալ անվանակարգերում
    • Տարվա լավագույն ռուս կատարող,
    • Տարվա ալբոմ («Дома»),
    • Լավագույն տեսահոլովակ («Для неё»):
  • Նույն անվանակարգերում հաղթել է նաև[29] 2008 թվականին Centr խմբի կազմում։
    • Լավագույն կատարող («Сеntr»)
    • տարվա լավագույն ալբոմ («Эфир в норме»)
    • Լավագույն տեսահոլովակ («Ночь»).
  • «Russian Street Awards» -ի հաղթող է ճանաչվել 2010 թվականին տարվա կատարող անվանակարգում[30]։
  • Muz-TV Prize 2011 մրցանակակիր ՝ տարվա լավագույն հիփ-հոփ նախագիծ անվանակարգում։

Փաստեր խմբագրել

  • Յոթ տարի Գուֆը ապրել է Չինաստանում, սակայն ստիպված է եղել հեռանալ այնտեղից, թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով[3]։
  • Այն շրջանը, որտեղ ապրել է Գուֆը և որին նվիրել է մի քանի երգեր, նա անվանում էր ZM,որը նշանակում էր Замоскворечье:
  • Գուֆը «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է[31] :
  • Ունի երկու բարձրագույն կրթություն՝ տնտեսական և լեզվաբանական (չինարեն)[32] :
  • Պնդում է, որ աղոթում է ելույթներից առաջ[33]։
  • 8 անգամ պառկել է հոգեբուժարանում[34]։ Ախտորոշվել է դեպրեսիվ փսիխոզ և շիզոֆրենիա[35] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Veber D. Guf «Город дорог» (ռուս.) // Rolling StoneРоссия: 2007.
  2. Гуф рассказал о проблемах своей матери (ռուս.) // Русское радио — 2020.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Информация Արխիվացված 2010-05-09 Wayback Machine, ZM Nation Կաղապար:Проверено
  4. 4,0 4,1 Церемония MTV Russia Music Awards состоялась! Արխիվացված 2010-01-05 Wayback Machine, MTV.ru
  5. «Guf снимется в клипе Centr отдельно от Птахи и Slim'a». Rap.ru. 2009 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. Дискография // Дома Արխիվացված 2010-05-09 Wayback Machine, ZM Nation
  7. Баста и Guf. Ответы. Rap.ru.
  8. Известного исполнителя задержали в аэропорту Якутска по подозрению в употреблении наркотиков. Lifenews.ru
  9. Рэпера Гуфа оштрафуют за употребление наркотиков. Lenta.ru.
  10. Guf «Сам и…» Дискография. Rap.ru.
  11. 2012: Всё, как было. Чтиво. Rap.ru
  12. Баста ответил на вопросы слушателей. Новости. Rap.ru.
  13. Rigos, Guf «420». Видео. Rap.ru.
  14. Guf и Rigos опубликовали новую песню. Новости. Rap.ru.
  15. Կաղապար:Citenews
  16.   VERSUS #9 (сезон IV): Guf VS Птаха
  17. «Тимати и Гуф поздравили Москву с днём рождения в совместном клипе» (ռուսերեն). NEWS.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «Видеобращение Гуфа в связи с участием в съемках видеоклипа "Москва"». Instagram.com (ռուսերեն). 10.09.2019.
  19. «Гуф о поездке в Израиль». instagem.com (ռուսերեն). 11.08.2019.
  20. «Всё же, видимо, я невыносимый выродок». Новости. Rap.ru.
  21. Каспийский Груз: «Диск записали в загородном доме Гуфа». Новости. Rap.ru.
  22. ««Я запрещу тебе видеть сына, ты узнаешь, что такое попасть в ад»: Айза выпустила дисс на Гуфа». Meduza. 2017 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. «Гуфа и Айзу застукали за поцелуями в магазине». Татар-информ. 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  24. Павлов, Святослав (2018 թ․ փետրվարի 19). «Рэп-баттл Гуфа и Птахи: киньте в меня камень тот, кто без греха». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  25. «Егор Шилов»: большой трейлер криминального фильма с участием Гуфа | RAP.RU
  26. Свершилось! Статуэтки RAMP — 2009 вручены Արխիվացված 2011-09-10 Wayback Machine, A-ONE
  27. Премия «Герой Рунета»
  28. Итоги Rap.ru 2009 Արխիվացված 2020-11-28 Wayback Machine, Rap.ru
  29. Итоги Rap.ru 2008 Արխիվացված 2009-02-10 Wayback Machine, Rap.ru
  30. Победители , HIPHOP.ru
  31. — За кого болеешь? — За Ливерпуль (5:18). ՅուԹյուբում
  32. «Презентация альбома, 18 ноября, клуб Космонавт». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  33. — Есть какой то ритуал перед выходом на сцену? — Ну я молюсь (2:46).
  34. GUF — о миллионе дизов с Тимати, психушке и любви к Топурии | ОСТОРОЖНО, СОБЧАК!.
  35. GUF — о миллионе дизов с Тимати, психушке и любви к Топурии | ОСТОРОЖНО, СОБЧАК!.

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույցներ

Հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Guf (ռեփեր)» հոդվածին։