Gregorian, գերմանական երաժշտական խումբ։ Այն հիմնականում կատարում է փոփ և ռոք ստեղծագործություններ, որոնք ունեն գրիգորյանական երգեցողության տարրեր։

Gregorian
ԺանրերՆյու էյջ, Gregorian chant?, քրոսովեր և սիմֆո ռոք
Գործունեություն1991
ԼեյբլEdel Records
Կայքgregorian.de
 Gregorian (band) Վիքիպահեստում

Չնայած, որ երաժշտության ոճը էականորեն տարբերվում է բնագրային գրիգորյանական ոճից, այդուհանդերձ երաժշտական խումբն իր ելույթների ժամանակ օգտագործում է միջնադարյան վանականների կեցվածքը։ Մեծամասնությամբ, Gregorian-ը իր երգերը կատարում է երգչախմբային կատարմամբ, որը բաղկացած է 8-ից 10 անդամներից։ Համերգներին վոկալիստները ելույթ են ունենում հոգևորական հանդերձանքով, հիմնականում փարաջաներով։

Ի տարբերություն բուն գրիգորյանական կատարումների, Gregorian-նն իր երգերը կատարում է տպավորիչ ու ազդու երաժշտական գործիքային ուղեկցությամբ։ Հիմնական գործիքներից են կիթառը (կախված է կոմպոզիցիայի ժանրից, երբեմն ակուստիկ կիթառ, երբեմն էլ՝ էլեկտրոկիթառ), հարվածային գործիքները, ստեղնաշարային գործիքները։ Շատ հաճախ օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներով ձևափոխված երաժշտություններ՝ հատուկ էֆեկտերով հարստացված։ Gregorian-ի համերգներն ուղեկցվում են ռոք խմբերին բնորոշ երևույթներով՝ ռոքային «բղավոցներով», ինչպես նաև հույժ տպավորիչ և հիշվող շոուներով ու բարձրաճաշակ կատարումներով։

Պատմություն խմբագրել

Gregorian խմբի գլխավոր պրոդյուսերն ու հիմնադիրը համարվում է Ֆրենկ Պետերսոնը (Frank Peterson): 1990 թվականին Միշել Կրետուի հետ նա մասնակցեց Enigma խմբի դեբյուտային MCMXC a.D. (սկավառակի վրա նա նշվեց F. Gregorian ծածկանունով) ալբոմի ձայնագրումներին։ Մինչ այդ Ֆրենկ Պետերսոնը Միշել Կրետուի հետ որպես ստեղնաշարային գործիքներ նվագող հանդես եկավ երգչուհի Սանդրայի առաջին սոլո ալբոմի ձայնագրումներին։

Միշել Կրետուի հետ կապերը խզելուց հետո Պետերսոնը 1991 թվականին ձայնագրեց Gregorian-ի անդրանիկ ալբոմը՝ «Sadisfaction»-ը։ Բայց շուտով վերջինս հասկացավ, որ հանդիսատեսը ըստ արժանվույն չգնահատեց նրա գործունեությունը։ Այդ պատճառով նա հետաձգեց փոփ երաժշտության և գրիգորյանական երգեցողության համատեղությունը. այս որոշման վրա ազդեց նաև այն փաստը, որ նմանօրինակ փորձ արդեն կատարում էր Enigma խումբը։ 1990-ական թվականներին Պետերսոնը զբաղվեց այնսպիսի պրոյեկտների և երգիչ-կատարողների պրոդյուսերությամբ, որպիսիք էին Princessa-ն, Սառա Բրայթմանը (Sarah Brightman), Օֆրա Հազան (Ofra Haza) և այլք։ Եվ միայն 1990-ականների ավարտին, երբ հանդիսատեսն արդեն վարժվել էր ու նրա համար նորություն չէր հոգևոր երգեցողության և New Age, փոփ, ռոք երաժշտությունների համագործակցությունը, Պետերսոնը որոշում է կայացնում ու վերադառնում է իր հին մտահղացմանը, սակայն ուրիշ ֆորմատով։

1998 թվականին Ֆրենկ Պետերսոնը նոր թիմի հետ (Michael Soltau, Carsten Heusmann և Jan-Eric Kohrs) վերսկսում է Gregorian-ի հետ աշխատանքները։ Այս անգամ պրոդյուսերը որոշում է, որ պետք է երգեն զանազան ոճերի և ուղղությունների երգեր՝ դասական խմբերգային երգեցողությամբ։ Անհրաշեշտություն առաջացավ ընտրել գոյություն ունեցող հսկայական քանակի ոճերի ու ուղղությունների մեջ այնպիսիք, որ հետաքրքիր լինեն ու անսպասելի։ Նրանք վերաձևափոխեցին ու մշակեցին երգերն այնպես, որ դրանք հնչեն լրիվ նորովի։ Դասական խմբերգային երգեցողությամբ հանդես գալու գաղափարը նրանց մեջ հասունացել էր հնուց, քանզի մեծ հաջողություն էր արձանագրել Enigma-յի MCMXC a.D. ալբոմը, բացի այդ, տենդենց էր նկատվում այլ խմբերի մոտ այդպիսի երգեցողությամբ հանդես գալը, որոնք մեծ ճանաչում էին գտնում։ Շատ հաճախ նրանք ձայնագրեցին միևնույն ալբոմը, որից հետո խումբը կարծես անէացավ։ Անխոս, Ֆրենկը մեծ ռիսկի դիմեց այդ լռությամբ։

Նրանց հետագա ալբոմները՝ «Masters of Chant» և «The Dark Side» արձանագրեցին մեծ կոմերցիոն հաջողություններ։ Նրանց խաղացանկում ներառվեցին նաև սուրբծննդյան և դասական կոմպոզիցիաներ։ Ինչպես նաև երգեցին The Beatles, Led Zeppelin, AC/DC, Deep Purple, Metallica, Ֆիլ Քոլինզ, Rammstein, HIM և այլ հայտնի երգիչներիու խմբերի կատարումները։

Կազմ խմբագրել

  • Ֆրենկ Պետերսոն՝ պրոյեկտի ղեկավար, վերադաշնակման հեղինակ և պրոդյուսեր
  • Խոր՝ Richard Naxton (Naxos), Jhonny Clucas (Jhonny), Chris Tickner (Chris T), Richard Collier (Rich), Gerry O’Beirne (Gerry), Lawrence White (Lorro), Rob Fardell (Bobby B), Daniel Williams և Brendan Matthew (Bren)
  • Կանանց վոկալ՝ Սառա Բրայթման, Amelia Brightman (Violet, Սառա Բրայթմանի կրտսեր քույրը), Marjan Shaki
  • Ստեղնաշարային գործիքների կատարողներ՝ Jan-Eric Kohrs, Carsten Heusmann
  • Հարվածային գործիքների կատարողներ՝ Roland Peil, Harry Reischmann
  • Կիթառ, ակուստիկ կիթառ, սոլո՝ Gunther Laudahn

Սկավառակագրություն և տեսագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

CD-սինգլեր խմբագրել

  • 1991` Once in a lifetime
  • 1991` So Sad
  • 2000` I still haven’t found what i’m looking for
  • 2001` Still Haven't Found What You're Looking For? (US Release)
  • 2001` Moment of peace
  • 2002` Voyage, Voyage
  • 2003` The Gift / Angels
  • 2003` Join Me
  • 2004` Where The Wild Roses Grow
  • 2004` Engel (Rammstein)
  • 2010` O Fortuna (Starwatch Entertainment)
  • 2012` World Without End (сингл доступен на iTunes)

DVD և Blu-Ray խմբագրել

  • 2001` Masters Of Chant in Santiago de Compostela
  • 2002` Masters Of Chant Moment Of Peace In Ireland
  • 2003` Masters Of Chant Chapter III
  • 2003` Gold Edition
  • 2006` Live at Kreuzenstein Castle (Live DVD)
  • 2008` Christmas Chants & Visions (Live DVD)
  • 2009` The Masterpieces (Live DVD)
  • 2011` Gregorian: Video Anthology - Volume 1 (Blu-ray)
  • 2011` The Dark Side Of The Chant On Tour (Live DVD)
  • 2012` Live in Zagreb (Live DVD)
  • 2013` Epic Chants Tour (Live DVD)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рецензия в журнале Dark City № 62, 2011 год

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gregorian (խումբ)» հոդվածին։