Gorillaz ([ɡəˈrɪləz]), անգլիական երաժշտական և վիրտուալ նախագիծ՝ ստեղծված 1998 թվականին Դեյմոն Ալբարնի և Ջեյմի Հյուլետի կողմից։ Նախագիծը ներառում է ահռելի մտացածին աշխարհ, որը շրջապատում է «վիրտուալ խմբին», կազմված չորս անիմացիոն մասնակիցներից՝ 2D (լիդ-վոկալ, ստեղնաշարայիններ), Մյորդոկա Նիկկալսա (բաս-կիթառ, դռամ-մեքենա), Նուդլ (կիթառ, ստեղնաշարայիններ, մելոդիկա, վոկալ) և Ռասսել Հոբբսա (հարվածայիններ, պերկուսսիա)։ Նրանց մտացածին աշխարհը ցուցադրվում է վեբ կայքում և երաժշտական տեսահոլովակներում, նաև մի շարք այլ մեդիա տարածքներում՝ ինչպես օրինակ կարճամետրաժ մուլտֆիլմներում։ Երաժշտությունը հանդիսանում է Ալբարնի՝ մի շարք երաժիշտների հետ համագործակցության արդյունքը։ Ալբարնը հանդիսանում է երաժշտության միակ հիմնական ստեղծողը, որոնցում նկատվում է այնպիսի ժանրերի ազդեցությունը ինչպիսին են՝ ալտերնատիվ, ռոք, հիփ-հոփ, էլեկտրոնիկա, դաբ և փոփ։

Gorillaz
Ժանրերալտերնատիվ ռոք, արթ փոփ, Էլեկտրոնային, հիփ հոփ, ինդի ռոք և ռեփ
Գործունեություն1998
ԼեյբլWarner Bros. Records, Parlophone և Virgin Records
Կայքgorillaz.com
 Gorillaz Վիքիպահեստում

Խմբի դեբյուտային ալբոմը վաճառվել է յոթ միլիոն օրինակով, ինչը թույլ է տվել կոլեկտիվին մտնել Գինեսի ռեկորդների գիրք, որպես «Ամենահաջողված վիրտուալ խումբ»։ 2001 թվականին Gorillaz-ը ներկայացվել էին Mercury Prize մրցանակի համար, սակայն ավելի ուշ հանվել էին ցանկից իրենց իսկ ցանկությամբ։ Երկրորդ ալբոմը՝ Demon Days-ը, որը հրապարակվել է 2005 թվականին՝ հինգ անգամ ստացել է պլատինային կարգավիճակ Մեծ Բրիտանիայում, երկու անգամ ԱՄՆ-ում, և հաղթել է հինգ Գրեմմի, որոնցից մեկը «Լավագույն խմբակային վոկալ փոփ կատարում»։

2012 թվականի ապրիլին Ալբարնը հայտնում է, որ նախագիծը դժվար թե շարունակի իր գոյությունը կապված Հյուլետի հետ ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն ավելի ուշ չբացառեց Gorillaz-ի նոր ալբոմի թողարկումը այն բանից հետո, երբ նրանք կհարթեն Հյուլետի հետ տարաձայնությունները։ 2014 թվականի հարցազրույցի ժամանակ Ալբարնը հայտարարում է Gorillaz-ի 2016 թվականին վերադառնալու մասին։

Պատմություն խմբագրել

Կազմավորումը և սկզբնական տարիները (1997 - 1999) խմբագրել

 
Gorillaz-ի հիմնադիրներից մեկը՝ Դեյմոն Ալբարնը (2007 թվական)

Դեյմոն Ալբարնը և Ջեյմի Հյուլետը առաջին անգամ հանդիպում են 1990 թվականին, երբ Հյուլետի աշխատանքների սիրահար Գրեմ Կոկսոնը խնդրում է նրան հարցազրույց վերցնել Blur-ից, որը այդ պահին դեռ նոր կազմավորված խումբ էր, որի անդամներից էին Ալբարն ու Կոկսոնը։ Հարցազրույցը հրապարակվում է Deadline ամսագրում, որը հրապարակում էր նաև Հյուլետի Tank Girl կոմիկսը։ Ի սկզբանե Հյուլետը համարեց Ալբարնին «մեծամիտ հիմար», և չնայած, որ դարձավ խմբի ծանոթներից՝ այնքան էլ չէր հարմարվում խմբի մասնակիցների հետ այն բանից հետո, երբ սկսեց հանդիպել Ջեյն Օլիվերի հետ՝ Կոկսոնի նախկին ընկերուհու հետ։ Այս ու հանդերձ Ալբարն ու Հյուլետը միասին կիսում են Ուեստբորն Գրոուի տունը 1997 թվականին Լոնդոնում։

Gorillaz-ը ստեղծելու միտքը նրանց մոտ հայտնվում է, երբ երկուսն էլ դիտել են MTV։

Խմբի սկզբնական անվանումը Gorilla էր, իսկ առաջին ձայնագրված երգը «Ghost Train»-ը։

2003 — ներկա ժամանակ խմբագրել

2005 թվականին դուրս է գալիս Demon Days ալբոմը, որը գրավում է համաշխարհային հիթ-շքերթները։

2010 թվականի մարտին դուրս է գալիս նոր ալբոմ Plastic Beach անվանումով։ Տվյալ այբոմը նշանավորվում է նաև մի քանի սինգլերի թողարկումով, այդ թվում՝ «Stylo», «On Melancholy Hill», «Rhinestone Eyes» и «Doncamatic»։

Խմբի մասնակիցները խմբագրել

Կես ժամ տևողությամբ Charts of Darkness վավերագրական ֆիլմում հստակ ցույց է տրված, որ ծրագրի վերևում կանգնած են Դեյմոն Ալբարնը և Ջեյմի Հյուլետը։ Ալբարնը ասել է՝ «Այստեղ կարող են մասնակցել հիսունը [մարդիկ], բայց նրանք երկուսն են այստեղ». Երաժշտական տեսահոլովակները (բացառությամբ «Rock It»-ից և «Tomorrow Comes Today»-ից) ստեղծվում են Passion Pictures ընկերության կողմից։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Հավաքածուներ խմբագրել

  • 2002 — G-Sides
  • 2007 — D-Sides
  • 2011 — The Singles Collection 2001-2011

Սինգլեր խմբագրել

  • «Clint Eastwood» (2001)
  • «19/2000»(2001)
  • «Rock The House» (2001)
  • «Tomorrow Comes Today» (2002)
  • «Kids With Guns» (2005)
  • «Dirty Harry» (2006)
  • «Feel Good Inc.» (2006)
  • «All Alone» (2006)
  • «Dare» (2006)
  • «El manana» (2007)
  • «Stylo» (2010)
  • «On Melancholy Hill» (2010)
  • «Rhinestone Eyes» (2010)
  • «Doncamatic» (featuring Daley) (2010)
  • «Welcome To The World of the Plastic Beach» (featuring Snoop Dogg) (2010)
  • «Empire Ants» (featuring Little Dragon) (2010)
  • «DoYaThing» (2012)

Մրցանակներ և հավաքնություններ խմբագրել

  • 2001 — Խմբի առաջին ալբոմը վաճառվել է յոթ միլիոն օրինակով, ինչը թույլ է տվել կոլեկտիվին մտնել Գինեսի ռեկորդների գիրք, որպես «Ամենահաջողված վիրտուալ խումբ»։
  • 2001 — Gorillaz-ի առաջին ալբոմը ներկայացվել է Mercury Prize մրցանակի համար, սակայն ավելի ուշ հանվել է ցանկից իրենց իսկ ցանկությամբ։
  • 2005 — Խմբի երկրորդ ալբոմը ստանում է պլատինե կարգավիճակ Անգլիայում և կրկնակի պլատինե ԱՄՆ-ում։
  • 2006 — Խմբի երկրորդ ալբոմը հաղթել է հինգ Գրեմմի, որոնցից մեկը «Լավագույն խմբակային վոկալ փոփ կատարում» անվանակարգում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gorillaz» հոդվածին։