Glock 34 (Գլոկ 34), Glock ընկերության ինքնալիցքավորվող ատրճանակ, որը արտադրվում է 1998 թվականից։ Հանդիսանում է Glock 17 ատրճանակի վաճառքի հանելու տարբերակը։ Glock 17 ատրճանակից տարբերվում է հիմնականում փողի երկարությամբ և փակաղակի պատյանի վերին հատվածում առկա կտրվածքով։ Glock 34-ի փողի երկարությունը կազմում է 135 մմ, ինչը 21 մմ-ով ավել է Glock 17-ի փողի երկարությունից։ Glock 34 ատրճանակի ընդհանուր երկարությունը 224 մմ է, ինչը 20 մմ-ով երկար է, քան Glock 17-ը։ Ատրճանակի քաշը 650 գրամ է, ինչը 25 գրամով ավել է, քան Glock 17-ինը[4][5]։

Երրորդ սերնդի Glock 34 ատրճանակ լապտերով
ՏեսակԻնքնալիցքավորվող ատրճանակ
ԵնթատեսակGlock 17
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԱրտադրողGlock
Արտադրված է1998 թվականից[1]
Տեխնիկական տվյալներ
Փողի երկարություն135[2] մմ
Զենքի երկարություն224[2][3] մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների0.730—0.735[2][3]
0.930—0.935[2][3] կգ
Փամփուշտի տեսակ9×19 մմ Պարաբելում

Կառուցվածք խմբագրել

Ատրճանակի տեխնիկական տվյալները իրենցից ներկայացնում են Glock 17L ատրճանակի մոդիֆիկացված տարբերակի տվյալները։ Առկա է փողի քաշի թեթևացման նպատակով ննախատեսված պատուհանիկը, սակայն փակաղակի պատյանը և հենց փողը փոքր-ինչ այլ տեսք ունեն։ Glock 34 ատրճանակն ունի Glock ընկերության արտադրած այլ ատրճանակների կառուցվածքից՝ բացառությամբ Glock 25 և Glock 28 ատրճանակների, որոնք աշխատում են այլ սկզբունքով (ազատ փակաղակի սկզբունք)։ Ատրճանակի ավտոմատիկան աշխատում է փողի մուտք հետհրման սկզբունքով, որի ժամանակ սեղմվում է փակաղակը, տեղի է ունենում թեքում ուղղահայաց հարթությունում, քանի որ շղթայի հատվածի ալիքի մեջ հայտնաբերված միջանցքի փոխազդեցությունը ատրճանակի մարմնի հետ գործի է դրվում։ Ճնշումը տեղի է ունենում բռնակի հատվածի ճնշում, որպեսզի դուրս նետվի պարկուճը։ Հարվածային բացթողնման սարքավորումը հարվածային է, մասնակի դուրս ցցված ձգանով, յուրաքանչյուր կրակից երկաստղանի եղանակով։ Առկա են երեք ավտոմատ ապահովիչներ։ Ապահովիչի լեզվակը արգելափակում է ձգանի ետ գնալը՝ բաց թողելով միայն այն դեպքում, երբ սեղմվում է անմիջապես ձգանը։ Հարվածիչներից մեկի ապահովիչը անհնարին է դարձնում հարվածիչի պոկվելու դեպքում կրակի արձակումը։ Մյուսը արգելափակում է հարվածիչը այնքան ժամանակ, քանի դեռ չի սեղմվել ձգանը։ Ատրճանակը ձեռքի արգելափակոց չունի։ Ատրճանակի կաղապարը պատրաստված է պոլիմերային մետաղից[4]։

Տարատեսակներ խմբագրել

  • Glock 34 Gen4՝ չորրորդ արտադրական սերունդի ատրճանակներ։
Ստանդարտ ձևի բռնակը RTF տեսակի է, սակայն համեմատած RTF2 երրորդ սերնդի ատրճանակների հետ, կետերի միջև առկա է մեծ ընդհատումներ, 1 սմ²-ուն բաժին է ընկնում 25 կետ[6]։
Բռնակի հետևի հատվածը պատրաստված է առանձին հանովի back strap սարքավորումից։ Ատրճանակի ստանդարտ տարբերակում տեղադրվում է նվազագույն չափի SF (short frame): Ատրճանակի կոմպլեկտացիայի հետ տրվում են նաև երկու լրացուցիչ M և Լ մասեր, որոնք կարելի է տեղադրել ստանդարտ սարքավորման փոխարեն։ М դետալը մեծացնում է երկարությունը մինչև ձգան 2 մմ-ով, իսկ L-ը՝ 4 մմ-ով։ Այդպիսով դրանք հնարավորություն են տալիս բարելավել բռնակի էրգոնոմիկան ըստ կրակողի մատերի երկարության։ Սարքավորման փոխարինման համար հանրաժեշտ է հեռացնել պահող սլաքը։ Այդ նպատակով հավաքածույում առկա է հատուկ սարքավորում[6]։
Պահատուփի սեղմակի կոճակը դարձել է առավել մեծ և հարմարավետ։ Առկա է նաև պահատուփը աջ կողմով տեղադրելու հնարավորություն (որպեսզի հարմարավետ լինի ձախլիկ հրձիգների համար)։ Այդ կապակցությամբ չորրորդ սերնդի ատրճանակների վրա առկա են երկրորդ ատամիկ, որը գտնվում է աջ կողմում։ Նախկին սերունդների ատրճանակների պահատուփերը կարելի է օգտագործել չորրորդ սերնդի ատրճանակ օգտագործելիս, բայց միայն այն դեպքում, եթե կոճակը տեղադրված է ձախից[6]։
Ետ մղման մեկ զսպանակի փոխարեն արճանակի վրա տեղադրված է երկու տարբեր տրամագծի զսպանակներ։ Այս դեպքում ետ հրման ժամանակ առաջացած ծանրաբեռնվածությունը բաշխվում է երկու զսպանակի վրա[6]։

Սպառազինության մեջ է խմբագրել

  •   Մալայզիա - ատրճանակը առկա է մալազիական զինված ուժերի PASKAU հատուկ նշանակության զորքերի սպառազինությունում, ոստիկանության Pasukan Gerakan Khas հատուկ նշանակության ստորաբաժանման սպառազինությունում և մաքսային ոստիկանության սպառազինությունում[7]։
  •   ԱՄՆ - Հավայի նահանգի ոստիկանական դեպարտամենտի Special Response Team հատուկ նշանակության ստորաբաժանման սպառազինությունում[8]։
  •   Չիլի - ոստիկանության Grupo de Operaciones Policiales Especiales հատուկ նշանակության ստորաբաժանման սպառազինությունում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Спортивный пистолет Glock 34 / 35 (Австрия)». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Glock 34». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Glock 34 Gen4». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 «пистолет Glock Глок (Австрия)». Современное Стрелковое Оружие и Боеприпасы. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.(ռուս.)
  5. Glock 34 ատրճանակի տեխնիկատակտիկական բնութագիր:(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Хенниг Хоффманн Четыре поколения пистолета Glock // DWJ Русское издание : журнал. — 2012. — № 1.(ռուս.)
  7. «World Infantry Weapons: Malaysia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին. «Common Name: Glock 34 Calibre: 9×19mm Origin: Glock GmbH, Deutsch-Wagram, Austria. Use: Armed forces: special service. In use with PASKAU. Police forces: special service. In use with customs police and PGK. Sources: Thompson, Leroy. "Malaysian Special Forces". Special Weapons for Military & Police (12/2008).»(անգլ.)
  8. «Police Weapons in the USA: Hawaii» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին. «Hawaii County Police Department Special Response Team Issues the 9×19mm Glock 34 pistol from 200?.»(անգլ.)
  9. «World Infantry Weapons: Chile». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին. «Common Name: Glock 34 Calibre: 9×19mm Origin: Glock GmbH, Deutsch-Wagram, Austria. Use: Police forces: special service (200?-). In use with GOPE. Sources: Press photos (2011).»(անգլ.)