GNU C Library-ն, հիմնականում հայտնի որպես glibc, C ստանդարտ գրադարան է՝ ստեղծված ԳՆՈՒ նախագծի շրջանակներում, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (Free Software Foundation (FSF)) կողմից, GNU օպերացիոն համակարգի համար։ Սկսած 2001 թվականից գրադարանի զարգացմանը հետևել է Ուլրիխ Դռեպերը՝ Ռեդ Հէթ (անգլ.՝ Red Hat) ընկերությունից։

GNU C Library

Թողարկված լինելով GNU Lesser General Public License թույլատրագրով, glibc-ն իրենից ներկայացնում է ազատ ծրագրային ապահովում։

Սատարվող ճարտարապետությունները և միջուկները խմբագրել

Glibc-ն օգտագործվում է համակարգերում, որոնց վրա առկա են բազմաթիվ օպերացիոն համակարգեր, ինչպես նաև տարբեր ճարտարապետություններում։ Այն հիմնականում կիրառվում է Լինուքս միջուկ (անգլ.՝ Linux kernel) օգտագործող x86 ճարտարապետության վրա գործող համակարգերում, բայց պաշտոնապես ապահովվող ճարտարապետություններն են՝ x86, Motorola 680x0, DEC Alpha, PowerPC, ETRAX CRIS, s390 և SPARC։ Այն պաշտոնապես ապահովում է Hurd և Linux միջուկները։

Արտաքին հղումներ խմբագրել