Fox News Channel, ամերիկյան լրատվական հեռուստաընկերություն, պատկանում է News Corporation ընկերությանը։ Հաղորդումները պատրաստվում են ամերիկյան Fox Broadcasting Company մեդիաընկերության կողմից։ Հեռարձակվում է 1996 թ. հոկտեմբերի 7-ից[1]։ Համարվում է ԱՄՆ հիմնական կաբելային լրատվական հեռուստաալիքը, որն օրական դիտում են 1,2 միլիոն մարդ[2][3]։ Հիմնադրման օրվանից հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է Ռոջեր Էյլսը[4]։ Հեռուստաընկերությունը ունի 7 ստուդիա Նյու Յորքում, և մեկը՝ Վաշինգտոնում, որտեղից հեռարձակվում են Fox News և Fox Business Network հեռուստաալիքները։ 2003-ից գործում է նաև Fox News Radio լրատվական ռադիոկայանը։

FOX News
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Նյու Յորք
Հեռարձակման գոտիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Երկիրմիջազգային
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1996 հոկտեմբերի 7
ՀիմնադիրFox Entertainment Group
ՍեփականատերNews Corporation
🌐foxnews.com(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել