«Flixbus», գերմանական տրանսպորտային ընկերություն, որն ավտոբուսներով իրականացնում է միջքաղաքային ուղևորափոխադրումներ ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հիմնադրվել է 2013 թվականին։ Flixbus-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում։

Flixbus
Изображение логотипа
Տեսակմիջքաղաքային ավտոբուսների ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2013[1]
ՎայրՄյունխեն, Գերմանիա[2]
Երկիր Գերմանիա
Արդյունաբերությունզբոսաշրջություն, միջքաղաքային ավտոբուսների ընկերություն, ինտերնետ ոլորտ, տեխնոլոգիական արդյունաբերություն և Ուղևորափոխադրումներ երկար հեռավորությունների դեպքում
Հասույթ1,5 մլրդ € (2022)[3]
Աշխատողների թիվմոտ 1000 մարդ (2017)
Դուստր ընկերություններFlixtrain, Flixbus France, MFB MeinFernbus?, Kâmil Koç Otobüsleri A.Ş.?, HELLÖ?, ADAC Postbus? և Greyhound Lines?
ՍեփականատերDaimler, Silver Lake Partners և մոտ General Atlantic
Կայքflixbus.com(անգլ.)
Մասնակից էAllianz pro Schiene?[4], German Startups Association?[4], Deutscher Tourismusverband?[4], Deutsches Verkehrsforum?[4], mofair?[4], Internationaler Bustouristik Verband?[4], German Road Safety Council?[4] և International Road and Transport Union?[4]
 FlixBus Վիքիպահեստում

Flixbus-ի ծառայությունները մատուցվում են ամբողջ Եվրոպայի ավտոբուսային տեղական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Տեղական գործընկերները պատասխանատու են ամենօրյա երթուղու համար, մինչդեռ Flixbus-ը պատասխանատու է միջքաղաքային ցանցի գործունեության համար պահանջվող պաշտոնական թույլատվությունների համար։ Flixbus-ը զբաղվում է ցանցային պլանավորմամբ, շուկայավարմամբ, գնագոյացմամբ, որակի կառավարմամբ և հաճախորդների սպասարկմամբ։ Այսպիսի բիզնես մոդելը հեշտ հարմարվող է և ընկերությանը թույլ է տալիս արագ աճել։ Այնուամենայնիվ, ավտոբուսների որակը կախված է ենթակապալառուների համար մատչելի համակազմից։

2015 թվականի հունվարին Flixbus-ը միավորվեց MeinFernbus-ի հետ։ Հուլիսին Stagecoach Group-ից ձեռք բերեց Megabus-ի ակտիվները մայրցամաքային Եվրոպայում։ 2016 թվականին՝ Postbus-ի ձեռքբերումից հետո, FlixBus-ը գերակայություն ստացավ Գերմանիայի միջքաղաքային ավտոբուսների շուկայի մոտավորապես 80%-ի նկատմամբ։ 2017 թվականին Ավստրիայի պետական երկաթուղուց ձեռք բերեց «Hellö» ավտոբուսային ընկերությունը։ 2018 թվականին միավորվեց PolskiBus-ի հետ։ 2018 թվականի մայիսին ձեռք բերեց Swebus Express ավտոբուսային ընկերությունը Nobina-ից, իսկ 2019 թվականի սեպտեմբերին Actera Group-ից ձեռք բերեց Kâmil Koç Busleri A.Ş ավտոբուսային ընկերությունը։

FlixBus-ը կարևորում է իր ավտոբուսների կայունությունը, ցածր գները և անվճար Wi-Fi-ը։

Ուղևորներ խմբագրել

2018 թվականի փետրվարին ընկերության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ ընկերության հաճախորդների 60%-ը կանայք են, իսկ 33%-ը՝ 18-ից 25 տարեկան։

Վթարներ և միջադեպեր խմբագրել

  • 2019 թվականի մայիսի 5-ին Գերմանիայում ավտոբուս է շրջվել։ Առնվազն 3 ուղևոր ծանր վիրավորվել են։ Ըստ ոստիկանության եզրակացության՝ ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել վթարի համար։
  • 2019 թվականի մայիսի 19-ին ավտոբուսը շրջվել և բախվել է ճանապարհային անվտանգության պատնեշին Շվեյցարիայում։ Մեկ մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել։
  • 2019 թվականի հոկտեմբերի 6-ին Բիզանետի մոտ ավտոբուսը գլորվել և վթարի է ենթարկվել։ Մեկ մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։
  • 2019 թվականի նոյեմբերի 29-ին ավտոբուս է շրջվել Նյու Ջերսիի շրջադարձի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ ուղևոր։

Հակասություններ խմբագրել

Աշխատանքային պայմանները խմբագրել

Flixbus-ը մեղադրվել է այն բանի համար, որ ստիպել է իր գործընկեր կազմակերպությունների վարորդներին աշխատել լրացուցիչ ժամանակահատվածում՝ ցածր աշխատավարձի պայմաններում։ Այնուամենայնիվ, պաշտոնական ստուգումների արդյունքում պարզվել է, որ հանգստի, մեքենա վարելու և աշխատանքային ժամերը շուկայում շատ ավելի բարվոք վիճակում են, քան ըստ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների[5]։

Ենթակառուցվածքի օգտագործումը առանց տուրքերի վճարման խմբագրել

2015 թվականին Քյոլնը ավտոբուսների խցանման պատճառով փակել է իր քաղաքի կենտրոնից հեռու գտնվող ավտոբուսի կայարանը՝ ստիպելով Flixbus-ին տեղափոխել Քյոլնի իր կանգառը։

Ի տարբերություն մրցակից համարվող գնացքի ծառայությունների և բեռնատար ավտոմեքենաների՝ ավտոբուսները Գերմանիայում չեն վճարում որևէ ճանապարհային տուրք, ինչը SPD and Alliance '90/The Greens-ի քաղաքական գործիչների կողմից թաքնված սուբսիդիա է կոչվել։ Գերմանական ավտոբուսային ընկերությունների ասոցիացիան պատասխանեց՝ ասելով, որ ավտոբուսներն արդեն վճարում են ենթակառուցվածքների համար, որոնք նրանք օգտագործում են տարբեր հարկերի տեսքով (օրինակ՝ հանքային յուղի հարկ), մինչդեռ միլիարդավոր դոտացիաներ են վճարվում երկաթուղայինների ազգային մատակարարին՝ Deutsche Bahn-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Our Mission: Green and Smart Mobility for Everyone to Experience the World
  2. Impressum
  3. https://www.reuters.com/business/autos-transportation/flixbus-greyhound-owner-reports-record-revenue-forecasts-20-growth-2023-2023-02-15/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
  5. «Einhaltung der Sozialvorschriften im Straßenverkehr und der Arbeitszeiten bei Fernlinienbusunternehmen ...» (գերմաներեն). North Rhine-Westphalia. 2016 թ․ օգոստոսի 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Flixbus» հոդվածին։