Fall Out Boy, ամերիկյան փոփ ռոք խումբ, որը հիմնվել է 2001 թվականին Իլինոյս նահանգի Ուիլմեթ քաղաքում։ Խմբի կազմի մեջ են մտնում Պատրիկ Ստամպը (վոկալ, ռիթմ կիթառ), Փիթ Վենթցը (բաս կիթառ), Ջոզեֆ Թրոմանը (կիթառ) և Էնդրյու Հըրլին (թմբուկ)։ Խմբի հիմնադիրներն են համարվում Ջոզեֆ Թրոմանը և Փիթ Վենթցը։

Fall Out Boy
Հիմնական տվյալներ
Ժանրերփոփ ռոք, փոփ փանկ, ալտերնատիվ ռոք, էլեկտրոփոփ և emo pop?
Գործունեություն2001
ԼեյբլDCD2 Records?[1], Crush Management, Fueled by Ramen, Uprising Records? և Island Records
Պարգևներ
Կայքfalloutboy.com
Անդամներ
Պատրիկ Ստամպ
Փիթ Վենթց
Ջոզեֆ Թրոման
Էնդրյու Հըրլի
Նախկին անդամներ
Թ․ Ջ․ Քանեշ
Բրենդոն Համ
Բեն Ռոուզ
Մայք Պարեսկուվիչ
 Fall Out Boy Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Fall Out Boy-ի ելույթը 2006 թվականին

Խմբի բոլոր չորս մասնակիցներն էլ սկսել են իրենց երաժշտական կարիերաները մեկ-մեկ, լինելով Չիկագոյի տարբեր անդերգրաունդ հարդքոր խմբերի անդամներ[2]։ Fall Out Boy-ի հիմնադիրներից մեկը՝ Փիթ Վենթցը, որոշել է ստեղծել սեփական խումբ, ինչի համար ներգրավել է իր հին ծանոթ Ջո Թրոմանին, որի հետ նա ավելի վաղ հանդես էր գալիս մեկ խմբում[3]։ Խմբի կիթառահար և վոկալիստ Պատրիկ Ստամպն աշխատում էր իր հոր երաժշտական խանութում, որը հաճախ հաճախում էր Ջոն, ով և առաջարկել է Պատրիկին միանալ կոլեկտիվին։ Հետո խմբին միացել է թմբկահար Էնդի Հըրլին։ Թմբկահարի մեջ անհրաժեշտությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Պատրիկի մոտ վոկալի տաղանդ է հայտնաբերվել, և նա դարձել է խմբի վոկալիստ, թեև դրանից առաջ կատարում էր թմբկահարի դերը։

Ամերիկյան փոփ փանկի ավանդույթների այս չորս ժառանգները, միանալով 2001 թվականին, մի քանի համերգ էին արդեն կատարել, բայց դեռ չէին կարողանում անվանում մտածել։ Նրանք դիմել են իրենց համերգները հաճախողներին այդ հարցով։ Համերգներից մեկի ժամանակ նրանք հարցրել են իրենց լսողներին, թե ինչպես անվանել խումբը։ Դահլիճից մեկն ասել է՝ «Fall Out Boy!»։ Խմբին դուր է եկել այդ անվանումը, թեև ոչ մեկ այն ժամանակ չէր հասկանում, որտեղից է առաջացել այն։ Հնարավոր է, որ այն վերցրվել է Սիմփսոնների ընտանիքի մասին մուլտսերիալից, որտեղ այդպես է անվանվել Ռադիոակտիվ մարդու մասին կոմիքսներից մեկը[4]։ Այն նաև կարող է լինել հղում Fallout տեսախաղերի շարքի վրա։

Երաժշտական ոճ և ազդեցություններ խմբագրել

 
Խմբի մեղեդիներից շատերը ստեղծվել են Ստամպի կողմից (ձախից), իսկ տեքստերը՝ Վենթցի (աջից)։

Թեև Fall Out Boy-ը համարվում է փոփ փանկ խումբ[5][6][7][8][9][10][11], այն նաև նկարագրվում է, որպես փոփ ռոք[6][12][13][14][15], փոփ[5][11][15][16][17], ալտերնատիվ ռոք[18][19][20][21][22], էմո[5][6][23][24], էմո փոփ[25], փանկ ռոք և էլեկտրափոփ[26], էլէկտրոնային, ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, հիփ հոփ և հարդքոր փանկ երաժշտության տարրերով[17][27][28][29]։ Խումբը պնդում է, որ նրանց վրա ամենամեծ ազդեցությունն է թողել The Get Up Kids խումբը[30]։ Վենթցը նաև ասում է, որ խմբի վրա ազդեցություն են ունեցել Green Day, Misfits, Ramones, Screeching Weasel, Metallica, Earth Crisis, Gorilla Biscuits և Lifetime խմբերը[31]։ Պատրիկ Ստամպը նշել է, որ նրա վրա ազդել են նաև այն արտիստները, որոնց նա լսում էր մանուկ հասակում, ներառյալ Փրինսին[32], Մայքլ Ջեքսոնին[32] և Դեյվիդ Բոուիին[33]։

Fall Out Boy-ի ձայնի կենտրոնական մասն արմատներով գնում է խմբի երգերի տեքստեր, որոնց հեղինակը հիմնականում բասիստ Փիթ Վենթցն է, ով հաճախ հեգնանք և այլ գեղարվեստական ոճաձևեր է օգտագործում անձնական փորձի և պատմությունների մասին գրելու համար[34][35]։ Նա ոգեշնչվում է այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են օրինակ Չարլզ Բուկովսկին և Էռնեստ Հեմինգուեյը[36][37][38]։

Ժառանգություն խմբագրել

Fall Out Boy-ը կարևոր դեր են ունեցել այլ արտիստների կարիերայում, օրինակ՝ Panic! at the Disco խմբի համար, որին 2004 թվականին Փիթ Վենթցը ստորագրել է իր լեյբլի՝ Decaydance Records-ի հետ[39]։ Մի քանի կատարողներ, ինչպես օրինակ You Me at Six-ը[40] և Թեյլոր Սվիֆթը[41], Fall Out Boy-ի երգերի քավերներ են ձայնագրել որպես հարգանք խմբի նկատմամբ։

Fall Out Boy-ի անդամներն առաջինն էին 2015 MtvU Woodie Awards-ում, որոնք հրավիրվել են «Hall of Wood» և կատարել պոպուրի հինգ երգերից։ Այդ պատիվը տրվում է այն արտիստներին, ովքեր օգտագործել են MTV Woodie Awards որպես «սկսելու համար հարթակ» երաժշտական կարիերայում հաջողության հասնելու համար, դրանով ազդեցություն ունենալով նոր և ապագա խմբերի վրա[42]։ Մրցանակը նաև ճանաչում է այն խմբերը, որոնք «հավատարիմ են մնում իրենց արմատներին» և «աջակցում են իրենց երկրպագուների բազային»[43]։ 2004 թվականին խումբը Woodie Award է ստացել «Grand Theft Autumn»-ի սթրիմինգի համար[44]։

Rolling Stone ամսագիրը տեղադրել է Fall Out Boy-ի 2003 թվականի «Take This To Your Grave» ալբոմը իր «Բոլոր ժամանակների 50 լավագույն փոփ փանկ ալբոմներ» ցանկի 5-րդ հորիզոնականին[45]։ Նմանատիպ ցանկում, Kerrang! ամսագիրը տեղադրել է «Take This To Your Grave» ալբոմը 18-րդ հորիզոնականին, նկարագրելով այն որպես «բանաստեղծական և բացարձակ գոհար» այն ժամանակ, երբ 2005 թվականի «From Under The Cork Tree» ալբոմը տեղադրվել է 3-րդ հորիզոնականին, առաջին երկու տեղերը զիջելով Green Day-ի «Dookie» և Blink-182-ի «Enema of the State» ալբոմներին[46]։

2017 թվականին, Fall Out Boy-ը Rock Sound Awards-ի ժամանակ հայտարարվել են Hall of Fame Award-ի առաջին հաղթողներ[47]։

Հարցազրույցում, որն ուղեկցում էր խմբի հաղթանակը, Պատրիկ Ստամպը հայտարարել է, որ խմբի հաջողության գլխավոր պատճառներից մեկը «Sugar, We're Goin Down»-ն է, բացատրելով, որ «երգը փոխել է իմ ամբողջ կյանքը, ես հիմա երաժշտական կարիերա ունեմ միայն այդ երգի շնորհիվ»[48]։ 2009 թվականին Phoenix New Times-ի գրող Մարթին Քիզմարը նկարագրել է «Sugar, We're Goin Down» երգը որպես «բոլոր ժամանակների ամենալսվող էմո թրեք»[49]։

2018 թվականից խումբը երկու անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար։ Առաջինը՝ 2006 թվականին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, երկրորդը՝ «Լավագույն ռոք ալբոմ»՝ 2019 թվականին[50]։

Խմբի կազմ խմբագրել

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Թ․Ջ․ Քանեշ՝ ռիթմ կիթառ (2001-2002)
  • Բրենդոն Համ՝ ռիթմ կիթառ (2002)
  • Բեն Ռոուզ՝ հարվածայիններ, պերկուսիա (2001)
  • Մայք Պարեսկուվիչ՝ հարվածայիններ, պերկուսիա (2001-2003)

Ժամանակագիծ

Սկավառակագրություն խմբագրել

  • Take This to Your Grave (2003)
  • From Under the Cork Tree (2005)
  • Infinity on High (2007)
  • Folie à Deux (2008)
  • Save Rock and Roll (2013)
  • American Beauty/American Psycho (2015)
  • ManiaMania (2018)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://dcd2records.com/
  2. «Fall Out Boy | Biography & History». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին.
  3. «Պատրիկ Ստամպ tweet on past bands». Twitter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Wiederhorn, Jon. «You Hear It First՝ Fall Out Boy». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Rolli, Bryan (2018 թ․ հունվարի 22). «Fall Out Boy's 'MANIA' Proves The Value Of Authenticity». Forbes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Richard S. He; Goulding, Emma (2018 թ․ ապրիլի 3). «The Last Of The Real Ones: the long half-life of Fall Out Boy». Redbull. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Adita, Bradley (March 2004). «Fall Out Boy Interview». Redline Distribution. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. Associated Press (2005 թ․ դեկտեմբերի 14). «Fall Out Boy takes pop route to rock success». Today.com. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Trendell, Andrew. «Fall Out Boy unveil new song and video». NME. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  10. McDermott, Maeve (2018 թ․ հունվարի 19). «Review: Fall Out Boy's 'Mania' is an unholy mess». USA Today. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  11. 11,0 11,1 Ryan, Kyle (2018 թ․ հունվարի 19). «Fall Out Boy resets, sort of, on the delayed Mania». AV Club. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Fall Out Boy Have Released Another New Single And Video». Kerrang. 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. Zaleski, Annie (2015 թ․ հունվարի 20). «Fall Out Boy remain pop-rock mad scientists». AVCLUB. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. «Fall Out Boy Hits 'High' Note With No. 1 Debut». Billboard.com. 2009 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 Sauers, Camille (2018 թ․ փետրվարի 14). «What the **** happened to Fall Out Boy: A retrospective». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. «Who are Fall Out Boy in 2018?». LouderSound. 2018 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  17. 17,0 17,1 Eloise, Marianne. «How I Relearned To Love My Favourite Band, Fall Out Boy». Kerrang!. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. «World Music Awards 2014 handed out». Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  19. Sterling, Scott (2017 թ․ հոկտեմբերի 5). «Watch Fall Out Boy's Hilarious Fidget Spinner Commercial». Radio.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  20. Nickoloff, Anne (2017 թ․ հոկտեմբերի 21). «Fall Out Boy's "Mania Tour" gets off to fiery start at The Q (review, photos)». Clevland.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  21. «Alternative Rock Band Fall Out Boy Brings "Wintour Is Coming" Tour to Hard Rock Live at Seminole Hard Rock Hotel & Casino on Friday, Feb. 26». 2015 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. Smith, Dom (2008 թ․ դեկտեմբերի 16). «Fall Out Boy - Folie A Deux». Clickmusic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. «Line-up and Artists: Fall Out Boy». BBC. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  24. Mansfield, Brian (2015 թ․ հունվարի 19). «Album of the week: Fall Out Boy». USA Today. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  25. Marchese, David (2009 թ․ նոյեմբերի 24). «Q&A: Fall Out Boy's Pete Wentz». SPIN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին.
  26. Zaleski, Annie (2018 թ․ հունվարի 17). «Fall Out Boy Settles Into An Electronic Pop Mania». Las Vegas Weekly. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  27. «Fall Out Boy on Apple Music». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  28. Montgomery, James (2006 թ․ նոյեմբերի 13). «Fall Out Boy Leak New Track». MTV News. Viacom. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  29. Rosen, Jody (2008 թ․ դեկտեմբերի 15). «Folie à Deux». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  30. "Say Goodnight, Mean Goodbye: The Oral History of The Get Up Kids". Alternative Press, issue No. 204.
  31. «In The Firing Line: Fall Out Boy's Pete Wentz». fasterlouder.com.au. 2013 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  32. 32,0 32,1 Graff, Gary (2011 թ․ հուլիսի 25). «Patrick Stump: Solo Album Has 'Nothing To Do with Fall Out Boy'». Billboard.com. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  33. Stump, Patrick; Downey, Ryan (2016 թ․ հունվարի 12). «'It's an honor to have lived at the same time as David Bowie' – Patrick Stump remembers idol». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  34. «In The Firing Line: Fall Out Boy's Pete Wentz». fasterlouder.com.au. 2013 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. «I write about what I'm going through most of the time, or what I imagine people are going through most of the time.»
  35. Loftus, Johnny. «From Under The Cork Tree». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  36. Anderman, Joan (2005 թ․ հոկտեմբերի 7). «Fall Out Boy Stays Grounded Despite Skyrocketing Fame». The Boston Globe. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  37. Montgomery, James (2006 թ․ հուլիսի 18). «Pete Wentz Says: Don't Expect a Fall Out Boy Album This Year». MTV News. Viacom. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  38. Loftus, Johnny. «Review – Fall Out Boy's Take This to Your Grave». Allmusic. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  39. «Փիթ Վենթց Adds the Latest Piece to the Panic! at the Disco Puzzle». Rolling Stone. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  40. «You Me at Six cover Fall Out Boy». rocksound.tv. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  41. «Here's a video of Taylor Swift covering Fall Out Boy's "Sugar, We're Going Down"». altpress.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  42. Fall Out Boy Flooded Our Brains (And Hearts) With Memories During This Super Nostalgic Performance Արխիվացված Մարտ 22, 2015 Wayback Machine. MTV. Retrieved March 22, 2015.
  43. «Fall Out Boy to enter 'Hall of Wood'». videtteonline.com/. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  44. Paoletta, Rae (2015 թ․ մարտի 9). «5 Mind-Blowing Reasons We Should Have Known All Along That Fall Out Boy Would Make Woodies History». MTV News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  45. «50 Greatest Pop-Punk Albums». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  46. «THE BEST 100 POP-PUNK ALBUMS: 20-1». Rock Sound. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  47. «Meet the Winners of the First Ever Rock Sound Awards!». rocksound.tv. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  48. «Fall Out Boy's Պատրիկ Ստամպ։ 'We were trying to be more of something else'». rocksound.tv. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  49. Cizmar, Martin (2009 թ․ մարտի 5). «10 Emo Songs That Don't Suck». Phoenix New Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  50. «Fall Out Boy, Weezer, and more alt bands shine in Grammy 2019 nominations». 101WKQX. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fall Out Boy» հոդվածին։