Ֆերեդեյն Մ.Եսֆենդիառի(հոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2], Բրյուսել, Բելգիա - հուլիսի 8, 2000(2000-07-08)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գրող-ֆանտաստ, փիլիսոփա և ֆուտուռոլոգ, տրանսհումանիստական շարժման հիմնադիրներից մեկը։ Այնուհետև նա փոխել է իր անունը FM-2030-ի՝ արտահայտելով նրա հույսը, որ կապրեր 100 տարի և 2030 թվականին կնշեր նրա ծննդյան 100-րդ տարեդարձը։

FM-2030
Ծնվել էհոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Վախճանվել էհուլիսի 8, 2000(2000-07-08)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անունFM-2030
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, համալսարանի դասախոս, բասկետբոլիստ և արձակագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Ֆլորիդայի միջազգային համալսարան
 FM-2030 Վիքիպահեստում

Աշխարհի քաղաքացի խմբագրել

Քանզի նա իրանացի դիպլոմատի որդի էր, նա տասնմեկ տարեկանում արդեն հասցրել էր ապրել տասնյոթ երկրներում։ Նա իր մանկության մեծ մասը անցկացրել է հյուպատոսություններում, դեսպանությունների և կառավարական գրասենյակներում, ապրել այնպիսի քաղաքներում, որպիսին են Լոնդոնը, Նյու Յորքը, Երուսաղեմը, Դամասկոսը և Լոս Անջելոսը։ Ի վերջո FM-2030 բնակություն է հաստատում Մայամիում։ Ֆրեյդունը իր կրթությունը սկսում է իրանի տարրական դպրոցում։ Այնուհետև շարունակեց անգլիայի դպրոցում, իսկ վերջում ֆրանսիական դպրոցում, նա անգամ մեկ քառոռդ տարի անցկացրել է կանանց մենաստանում, որտեղ նա միակ տղան էր։ Ճամփորդելով և հավաքելով մեծ փորձ՝ նա խոսել է սովորել մի քանի լեզուներով՝ արաբերեն, եբրայերեն և անգլերեն։ Այս ամենը FM-2030-ի պատկերացումը կյանքի մասին ավելի լայնացրեց, և նա կամաց-կամաց դառնում էր աշխարհի քաղաքացի։ Նա հավատում էր, որ ազգայնամոլությունը ավելորդ բան է։ «Չկան անօրինական ներգաղթողներ, կան միայն անիմաստ սահմաններ»,- ասել է նա։

Ժամկետից շուտ ծնված խմբագրել

Եսֆենդիարին շարունակել է իր ուսումը Կալիֆորնիայի համալսարանում՝ Բերկլիում այնուհետև կալիֆորնիական համալսարանում՝ Լոս Անդջելեսում։

1948 թվականին այցելել է օլիմպիական խաղերը՝ որպես իրանական թիմի անդամ։ FM-2030 ծառայել է ՕՕՀ հաշտեցման միջազգային կազմակերպությունում, որը զբաղվում էր Պաղեստինի հարցերով 1952-1954 թվականներում։ Նա հրաժարվեց իր աշխատանքից ընտրելով գրողի ուղղին և հրատարակեց իր առաջին վեպը 1959 թվականին։ «The New York Herald Tribune» այս վեպը ներկայացվել է, որպես տարվա լավագույն վեպը՝ ռոմանտիկ և անհանգիստ Իրանը 1950 ականներին։ Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և ներառված է ԱՄՆ արտաքին գործերի անպայման գրականության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «FM-2030» հոդվածին։