«Ernst & Young», բրիտանական աուդիտորական-խորհրդատվական ընկերություն, աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը (մտնում է աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» մեջ)։ 2013 թվականից գործում է EY ապրանքանիշի ներքո, որն իրենից ներկայացնում է ընկերության անվանման հապավումը[5]։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։

Ernst & Young
Изображение логотипа
Տեսակprofessional services network? և ձեռնարկություն
Անվանված է ի պատիվArthur Young? և Alwin Charles Ernst?
Հիմնադրված է1989[1]
ՎայրMore London, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏնօրենCarmine Di Sibio?[2]
Արդյունաբերությունprofessional services industry?, accounting services?, management consulting industry? և Q112166036?[3]
Հասույթ40 մլրդ $ (2021)[4]
Աշխատողների թիվ300 000 մարդ (2022)
Դուստր ընկերություններFondation d'entreprise EY pour les métiers manuels?, EY-Parthenon? և Ḳosṭ, Forer et Gabai?
Կայքey.com
Մասնակից էՄեծ քառյակ (աուդիտ)
 Ernst & Young Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1989 թվականին՝ ամերիկյան A. C. Young (հիմնադրվել է Արթուր Յանգի կողմից 1906 թվականին) և Ernst & Whinney (հիմնադրվել է Էլվին Էռնստի կողմից 1903 թվականին) աուդիտորական ընկերությունների միաձուլման հետևանքով։

Կառուցվածք և ղեկավարություն խմբագրել

Ներկայացնում է ազգային աուդիտորական ընկերությունների գլոբալ գործընկերությունը (ամենամեծը, որը գործում է ԱՄՆ-ում)։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը Մարկ Ուայնբերգերն է (Mark A. Weinberger):

EY ընկերության ԱՊՀ երկրների գծով կառավարիչ գործընկերն Ալեքսանդր Իվլևն է (Alexander Ivlev):

Գործունեություն խմբագրել

 
EY գրասենյակը Սիդնեյում (Ավստրալիա)
 
GAP 15, EY գրասենյակը Դյուսելդորֆում (Գերմանիա)

Ընկերությունն ունի 728 գրասենյակ աշխարհի 150 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որտեղ 2011 թվականի նոյեմբերի տվյալներով երկրի ամենաբարձր շենքի 17 հարկերում կա 3100 աշխատակից և զբաղեցնում է 33 500 մ² տարածք։

Անձնակազմի ընդհանուր թիվը 230 հազար մարդ է[6]։ 2015 ֆինանսական տարում եկամուտը կազմել է 28,7 մլրդ դոլար։

Ռուսաստանում ընկերությունն ունի գրասենյակներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Տոլյատիում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում և Դոնի Ռոստովում[7]։

Աշխատանք խմբագրել

2008 թվականին ընկերությանը շնորհվել է BusinessWeek's ամսագրի առաջին տեղը «Լավագույն վայրեր կարիերա սկսելու համար» (անգլ.՝ The Best Places to Launch a Career) ամենամյա ցանկում[8]։

2009 թվականին ընկերությունը Fortune-ի «100 լավագույն ընկերություններ աշխատանքի համար» (անգլ.՝ 100 Best Companies to Work For) ցուցակում զբաղեցրել է 44-րդ տեղը և «Ամենամեծ քառյակի» մեջ ամենաբարձր տեղը։

2012 թվականին Great Place to Work® ինստիտուտը (ԱՄՆ) EY-ն ընդգրկել է միջազգային ընկերությունների շրջանում լավագույն գործատուների ցանկում (աշխարհի լավագույն բազմազգ աշխատատեղեր)։ Այս ցուցակը կազմվում է արդեն երկրորդ տարին՝ հիմք ընդունելով աշխատանքային պայմանների ամենամյա ամենամեծ միջազգային ուսումնասիրության արդյունքը և ընդգրկում է այս ոլորտում 25 առաջատար միջազգային ընկերություններ։

2013 թվականին EY-ն ճանաչվել է պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև որպես լավագույն գործատու և Universum 50 World’s Most Attractive Employers միջազգային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2015 թվականին EY ընկերությունը ճանաչվել է լավագույն գործատու Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների շրջանում և Universum 50 world's Most Attractive Employers-ի ռուսական վարկանիշում զբաղեցրել է 8-րդ տեղը։

2016 թվականին EY ընկերությունը Universum-ի վարկածով World's Most Attractive Employers-ի վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[9]։

2017 թվականին EY ընկերությունը բարձր ներուժ ունեցող ուսանողների կարծիքով Changellenge կողմից[10] Մեծ քառյակի ընկերությունների շրջանում ճանաչվել է լավագույն գործատու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Ernst & Young Taps Carmine Di Sibio as Next Global Chairman and CEO — 2019.
  3. SIRENE (ֆր.)
  4. EY reports global revenues of US$40b in 2021 and outlines record US$10b investment plan over next three years — 2021.
  5. «История компании – этапы становления. EY - Россия». // ey.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  6. «EY Global Chairman and CEO Mark Weinberger to step down effective July 1, 2019». ey.com. 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  7. Официальный сайт компании. Офисы EY
  8. «BusinessWeek: The Best Places to Launch a Career». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  9. «World's Most Attractive Employers 2017 Report Findings | Universum Global». Universum Global (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  10. «Результаты исследований Best Company Award 2018». 1.changellenge.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ernst & Young» հոդվածին։